Երկուշաբթի, 24. 03. 2025

spot_img

Ստեփանակերտի Մէջ Ի Յիշատակ Հայոց Ցեղասպանութեան Զոհերուն եւ Զոհուած Ազատամարտիկներուն Պիտի Ներկայացուի Ճուզեբբէ Վերտիի «Ռեքվիեմ»ը

Սեպտեմբեր 1-ին Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակին վրայ` ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան զոհերուն եւ հայկական երկու պետութիւններու անկախութեան համար իրենց կեանքը նուիրաբերած սուրբ նահատակներուն, պիտի կատարուի Ճուզեբբէ Վերտիի «Ռեքվիեմ»ը: Այս մասին կը տեղեկացնեն ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու նախարարութենէն:

Համերգին պիտի մասնացին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիք նուագախումբը (գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար Էդուարդ Թօփչեան), Հայաստանի ազգային ակադեմական երգչախումբը (գեղ. ղեկավար եւ գլխ. խմբավար Յովհաննէս Չէքիճեան), Արցախի պետական երգչախումբը (գեղ. ղեկավար եւ խմբավար Նինա Գրիգորեան), «Մռակած» պետական քամերային երգչախումբը (գեղ. ղեկավար եւ բեմադրիչ Մարինէ Մեսրոպեան), մենակատարներ Եանա Սաֆոնովա (սոփրանօ, Ռուսաստան), Վիշնիա Ռատոսաւ (մեցցօ սոփրանօ, Սերպիա), Ալեքսանտր Չեռնով (թենոր, Ռուսաստան) եւ Նիքոլայ Ուլիւերի (պաս, Իտալիա): Նախագիծի գեղարուեստական ղեկավարն է Լիւպով Գազարնովսգայան:

Նախագիծը կ՝իրականանայ Հայաստանի Հանրապետութեան նախագահի տիկին Ռիթա Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին