Ուրբաթ, 24. 01. 2025

spot_img

Նոր Բեմադրություն

Ազգությամբ թուրք գրող և հրապարակախոս Քեմալ Յալչինի ,, Հոգիս ձեզմով կը խայտայ ,, գիրքը պատմում է Թուրքիայում ապրող այն հայերի մասին, որոնք շարունակում են ապրել իրենց նախնիների հսղի վրա, գաղտնի պահելով իրենց հայկական ժառանգությունը, անգամ կրոնը ։ Քեմալ Յալչինը սովորել և ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժինը ։ Նրա գիրքը թարգմանվել է՝ անգլերեն, ֆրանսերեն , իտալերեն, իսպաներեն, ինչպես նաև հայերեն։ Յալչինի գրքի բեմականացման հեղինակն է , Երևանի Գ․Սունդուկյանի անվան ակադեմիկան թատրոնի նախկին շնորհաշատ դերասանուհի, այժմ Նյու Յորքի ,, Սփյուռքի Ձայն ,, հեռուստածրագրի հիմնադիր ևտնօրենուհի՝ Կարինե Քոչարյանը ։

Հունիսի 21-ին, Նյու Յորքի ,, Քուինս ,, թատրոնում տեղի ունեցավ ,,Հոգիս ձեզմով կըխայտայ ,, բեմադրության բեմելին, որտեղ գլխավոր դերակատարումների համար Երևանից հյուրընկալվել էին հանրահայտ դերասան, բազմաթիվ կինո-սերիալների դերակատար՝ Արթուր Կարապետյանը(Քեմալ), և Երևանի Հ․Պարոնյանի անվան երժշտական կոմեդիայի թատրոնի ճանանչված դերասանուհի՝ Սաթիկ Հախնազարյանը(Մելինե) : Իրենց հիանալի դերակատարումներով աչքի ընկան նաև Հովհաննես Ոսկերչյանը(Վահրամ Կարապետ), Ելիզաբեթ Խոդաբաշյանը(Սուլթան Հանիմ), Կարինե Քոչարյանը(տ․Ջեհիան), Գառնիկ Ներսիսյանը(Յուսուֆ), Լուսինե Ճիրճիրյանը(Հայ մայր), Հարութ Թագվորյանը(Ալի Օուստա) և ուրիշները։ Բեմադրության պրեմիերային ներկա էր նաև գրող Քեմալ Յալչինը, որն իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց բեմադրության հեղինակին դերասանական ողջ կոլեկտիվին :

Ներկայացումը, որն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին, ներկաների կողմից ընդուվեց ջերմությամբ ։

Լուսանկարները՝հեղինակի ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Նյու Յորք

Untitled

Untitled2Untitled3

Untitled4

Untitled5

Untitled6

Untitled7

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին