Հինգշաբթի, 12. 09. 2024

spot_img

Մեկնարկեց «Արի Տուն» Ծրագրի Երկրորդ Փուլը

Հունիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը արիտունցներին փոխանցեց նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Նա մասնավորապես նշեց. «Ձեզնից շատերն առաջին անգամ են Հայաստանում, բայց արդեն ստացել են առաջին տպավորությունները, հյուրընկալ ընտանիքներում ծանոթացել են ազգային սովորույթներին, նիստուկացին: Այս ծրագիրը համահայկական ծրագիր է, որովհետև մասնակցում են երեխաներ աշխարհի բոլոր կետերից: Սիրելի պատանիներ, Հայաստանում ձեզ սիրով սպասում են, բարով եք եկել:»:

«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներին ողջունեց նաև Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը: Ելույթ ունեցավ Երևանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի «Կռունկ» պարային համույթը:

«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին մասնակցում է 104 երիտասարդ աշխարհի 7 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Լիտվայից, Սիրիայից և ԱՄՆ-ից, նաև՝ Հայաստան տեղափոխված 13 սիրիահայ պատանիներ ու աղջիկներ:

Untitled3Untitled2

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին