2015թ. հունիսի 14-ին ժամը 12-ին Ստեփանակերտի <<Եվրոպա>> հյուրանոցի կոնֆերենց դահլիճում կմեկնարկի Ռամկավար Ազատական Կուսակցության /ԱՐՑԱԽ/ հիմնադիր համագումարը:
Համագումարի օրակարգում են կուսակցության կանոնադրության և ծրագրի հաստատումը,կուսակցության մարմինների ձևավորումը:Կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթներն են.
<<Ռամկավար Ազատական Կուսակցությունը>>/ՌԱԿ/ իր գաղափարախոսությամբ և գործնեությամբ լիբերալ դեմոկրատական /ժողովրդավարական/ կուսակցություն է,որի նպատակն է.
1. Արցախի Հանրապետությունում ժուղովրդավարության և լիբերալիզմի հաստատումը անկախության միջազգային ճանաչման և ինքնիշխանության ամրապնդման ճանապարհին, այն ընդունելով որպես հիմնական նախադրյալ:
2. Հասնել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը,ինչպես նաև հայ ժոզովրդի տարացքային և գույքային պահանջատիրությանը:
3.Համախմբել ազգային բոլոր ուժերն `ի նպաստ քաղաքական, տնտեսական , սոցիալական ու մշակութային բարգավաճման:
4.Ամրապնդել Արցախ-Հայաստան-Սփյուռք փոխադարձ կապը:
5. Ստեղծել նպաստավոր պայմաններ աշխարհասփյուռ հայության ներուժը ծառայեցնելու Արցախի տնտեության և մշակութային կյանքի բարգավաճմանը:
6. Օժանդակել Արցախում քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու ժողովրդավարացմանը:
Արտաքին քաղաքականության մեջ ձգտում է.
-Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը,
-Արցախի և Սփյուռքի համակողմանի փոխադարձ կապի ամրապնդմանը,
-տնտեսական, մշակութային և այլ բնագավառների հիմքի վրա մի շարք պետությունների հարաբերությունների հաստատմանը:
Ներքին քաղաքականության գործընթացում ՌԱԿ_ի դիրքորոշումն հետևյալն է.
-արմատական բարեփոխում կատարել հանրապետության դատական համակարգում, որը կապահովի դատական իշխանությունների լիակատար անկախությունն ու անաչառությունն,
-վերանայել ոստիկանական և ԱԱԾ մարմինների լիազորություններն ու իրավունքներն: Նշված ծառայություններն կազմավորել ըստ բնակչության թվաքանակի և հանցագործությունների քանակի:
Տնտեսական քաղաքականությունը.
-Արցախի միջազգային ճանաչումը, քաղաքացիական հասարակության ձևավորումը, ազգաբնակչության ավելացումն ու բանակաշինությունը հնարավոր չէ առանց կայուն և զարգացած տնտեսության ,
-տնտեսության զարգացման ճանապարհին յուրաքանչյուր քաղաքացի ազատ և հավասար իրավունքներ պետք ե ունենա գործելու իր կրթությանն և ունակություններին համապատասխան,
-տնտեսության գերակա ճյուղ համարվող գյուղատնտեսության ոլորտում կարևորել արդար և նպատակային հողաբաշխումն ու հողօգտագործումը միայն կայացած մասնագետների միջնորդությամբ,
-գյուղատնտեսության զարգացման հինքի վրա ստեղծել սննդի վերամշակման և տեքստիլ ձեռնարկությեւններ`զարկ տալով արդյունաբերությանը,ապահովելով ներքին շուկայի պահանջարկը,նախադրյալներ ստեղծել արտաքին շուկա դուրս գալու համար:
Կրթամշակութային քաղաականությունը.
-ստեղծել ազգային գաղափարախոսություն,
-բարձրացնել ուսուցչի դերը ,ամրապնդել պարտադիր անճար կրթական համակարգ,
-բարձրագույն կրթության որակը բարձրացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան,
-պատմամշակութային արժեքների պահպանում և հետազոտում:
Բանակաշինության քաղաքականությունը.
-սահմանային գծի ամրապնդում արդի տեխնոլոգիաների կիրառմամբ,
-արհեստավարժ բանակի ձևավորում`համալրված ժամանակակից զինտեխնիկայով
Բարեփոխելով աշխատանքային օրենսդրությունը,սահմանել աշխատավարձի , ծերության և հաշմանդամության բավարար կենսաթոշակ.
-սոցիալական անընդունելի բևեռացումը կանխելու նպատակով ՌԱԿ -ն առաջնորդվում է չափավորության և հավասարակշռության սկզբունքներով,
-արցախյան ազատագրված տարածքներում քաղաքատիպ ավանների ու գյուղերի հիմնում: