Երկուշաբթի, 12. 05. 2025

spot_img

Մամուլի Հաղորդագրրություն՝ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին ընդունել են Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին

Մամուլի Հաղորդագրրություն

Փետրվարի 14-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին ընդունել են Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին:

AMBASSADOR WITH TAMMAM SALAM

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-լիբանանյան  երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր: Կարևորվեց բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը կառավարական և խորհրդարանական մակարդակով:  Համոզմունք հայտնվեց, որ փոխայցելությունները զգալիորեն կխթանեն բոլոր ոլորտներում հայ-լիբանանյան համագործակցության հետագա զարգացումը ու կնպաստեն երկու ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: Դեսպանը կրկին անգամ շնորհակալություն հայտնվեց Լիբանանի ժողովրդին և Լիբանանին, որի խորհրդարանը՝ ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, ճանաչել է Հայոց ցեսասպանությունը:  Դեսպանը բարձր գնահատեց Լիբանանի եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ: Կողմերը ընդգծեցին, որ  Լիբանանի հայ համայնքը, հանդիսանալով հուսալի և ամուր կամուրջ երկու բարեկամ երկրների  և ժողովուրդների միջև, պահպանելով ազգային հարուստ մշակույթն ու արժեքները, ակտիվորեն մասնակցում է Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում:

AMBASSADOR WITH BERRI

Լիբանանյան կողմի խնդրանքով դեսպան Քոչարյանը ներկայացրեց մանրամասներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանում նախատեսվող միջոցառումների, ինչպես նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի վերաբերյալ:

Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային և Լիբանանի ներքաղաքական  իրավիճակին առնչվող հարցերին: 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին