spot_img

Ի՞նչ իրավունքներ են ստացել Հայաստանի քաղաքացիները Եվրասիական տնտեսական միության երկրներում

Միության  անդամ  պետությունների  քաղաքացիները  (այդ  թվում  և  ՀՀ  քաղաքացիները) իրավունք  են  ստանում  աշխատելու  անդամ  ցանկացած  երկրում  առանց  աշխատանքի  թույլատվության:  ԵՏՄ  պայմանագրով  շեշտվում  է,  որ  անդամ երկրները սահմանափակումներ  դնելու  իրավունք  չունեն՝  սեփական  ազգային  աշխատանքային  շուկան  պաշտպանելու  համար: 

Միության  անդամ  բոլոր  քաղաքացիների  ու  նրան  ընտանիքների  սոցիալական  ապահովվածության  հարցերը,  բացառությամբ  կենսաթոշակային  պարտավորությունների,  իրագործվում  են  նույն  կարգով  ու  պայմաններով,  ինչ  տեղի  քաղաքացիների  համար: 

Դրանից  բացի  աշխատողները  հնարավորություն  են  ստանում  աշխատելու  ոչ  միայն  աշխատանքային,  այլև  քաղաքացիական-իրավական  պայմանագրով,  ինչը  զգալիորեն  ընդլայնում  է   օրինական աշխատանքային  գործունեության  ոլորտը: 

Գործատուն  ճանաչում  է  աշխատողի  կրթության  փաստաթղթերը՝  առանց  ճանաչման  ընթացակարգերի  կիրառության: 

Բժշկական  օգնություն  է  տրամադրվում  աշխատողին  նույն  կարգով  ու  պայմաններով,  ինչ  տեղի  քաղաքացիների  համար:

Հաշվարկվում  է  նաև  աշխատանքային  ստաժը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին