Հինգշաբթի, 12. 09. 2024

spot_img

Վանում 3000-ամյա ամրոց է հայտնաբերվել

Հնագետները Վանի արևելյան նահանգում 3000-ամյա վաղեմության ամրոց են հայտնաբերել: Գրում է Hurriyet-ը:

Ամրոցը տեղակայված է բարձրադիր ժայռին քաղաքի կենտորնից մոտ 80 կմ հեռավորության վրա: Ամրոցին հասնելու համար ժամեր շարունակ պետք է մագլցել այդ ժայռը: Կառույցի պատերը ժամանակի ընթացքում փլուզվել են:

Yüzüncü Yıl համալսարանի մշակույթի բաժնի պորֆեսոր Մեհմետ Թոփը նշում է, որ կառույցը տեղացիները անվանում են Դերբենդի ամրոց: Ամրոցը վաղ երկաթեդարյա կառույց է: Քարերի և կավի մնացորդները ապացուցում են, որ տարածքը բնակավայր է եղել: Գտածոները նախաուրարտական շրջանին են պատկանում՝ վաղ երկաթե դարին մ.թ.ա. 1800-1200թթ: Արդեն հայտնի է, որ ամրոցի կառուցումը սկսվել է հենց այս դարաշրջանում:

Ամրոցում առաջիկայում մտադիր են պեղումներ իրականացնել:

www.magaghat.am

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին