Հինգշաբթի, 12. 09. 2024

spot_img

Սկանդալ. Հայկ Դեմոյանը անուն է տալիս. «ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որ ծառայում են Թուրքիայի հատուկ ծառայություններին»

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրինության հաշվետու մամուլի ասուլիսում ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը ուշագրավ հայտարարություն արեց: Նա նախ ասաց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ միտում կա միջոցառումներ անել իբր ցեղասպանության մասին, բայց խոսել բարի թուրքերի մասին, թե ոնց են հայերի կյանքը փրկել՝ անտեսելով այն 1.5 մլն ցեղասպանված հայերի ճակատագիրը: Հակ Դեմոյանը կոչ-հորդոր հղեց սփյուռքահայերին եւ ՀՀ քաղաքացիներին, որոնք կփորձեն Թուրքիայի կամ այլ տարածքում Ցեղասպանության մասին միջոցառումներ, ծրագրեր իրականացնել. «Համագործակցում են Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, 10-ից 9-ը Թուրքիայի հատուկ ծառայություններն են իրականացնում»: Պարոն Դեմոյանն ասաց, որ երեւույթներ կան,որոնց մասին չի կարող այսօր բարձրաձայնել: Բայց կոչ է անում զերծ մնալ նման ծրագրերից, թեկուզ իրեն անվանեն ռասիստ կամ այլ բան: Նա հայտարարեց, որ ցավոք, խոսքը միայն Սփյուռքի մասին չէ. «Կան ՀՀ պաշտոնյաներ, որոնք փորձում են խոչընդոտել իմ գործունեությունը, որպես միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար: Եղել են դեպքեր, երբ ես համայնքներից մեկում հրավիրել եմ քննարկելու մեր ռազմավարությունը՝ 100-ամյակի հետ կապված, եւ Երեւանից մարդիկ, պաշտոնյաների են զանգել, հորդորել են, կարգադրել են, որ դա չանեն»: Նա ասաց. «Հատուկ պատվերի հիման վրա Գիտությունների ակադեմիայում որոշել են ազատվել ինձնից: Ուղղակի թիրախավորել են, իջեցրել են պատվեր: Այդ անձը շուտով կստանա ակադեմիկոսի կոչում: Ես դուրս եմ եկել ակադեմիայի կազմից, որովհետեւ ես չեմ կարող հանդուրժել տգիտություն եւ խուլիգանություն՝ գիտության ասպարեզում: Այստեղ սպորտ չի, օլիմպիադա չի, հասկանո՞ւմ եք»: Ըստ Հայկ Դեմոյանի, մարդիկ չեն գիտակցում, որ ազգային անվտանգության խնդիր է: Լրագրողների հարցին, որ Դուք հիմա ստիպված եք ասել այդ պաշտոնյայի անունը, որը Թուրքիայի հատուկ ծառայությունների համար է աշխատում՝ Հայկ Դեմոյանը անուն տվեց. «Խոսքը Աշոտ Մելքոնյանի մասին է, որ փորձեց բոլոր ճիգերը գործադրել՝ տապալելու իմ ատենախոսությունը: Ատենախոսության պաշտպանությունը ստացավ ձայների մեծամասնությունը»: Հայկ Դեմոյանը որակեց Աշոտ Մելքոնյանի քայլը լկտի: Աշոտ Մելքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենն է: Aravot.am-ի հարցին՝ քանի որ այստեղ ազգային անվտանգության խնդիր է, եթե Դուք կասկածներ ունեք, որ հայ պաշտոնյան համագործակցում է Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, մտադիր չե՞ք դիմել ՀՀ ԱԱԾ-ին՝ խնդիրը լուծելու համար՝ Հայկ Դեմոյանը պատասխանեց, որ այդ  անձը անպատիժ է, անօրինականության համար պատասխանատվության չի կանչվել. «Ես դա համարում եմ խնդիր»: Նա նաեւ պատմեց, որ Աշոտ Մելքոնյանը ԶԼՄ-ներից մեկին ասել է, որ ատենախոսությունը կարդացել էի, իմ դուրը չէր եկել. «Սա գիտական աշխարհում լուրջ գիտնականի կողմից եթե այդպիսի արտահայտություն է հնչում, դա արդեն լուրջ գիտնական չի: Դուր գալ չգալը ատենախոսության համար չի կարելի ասել: Սա ես համարում եմ անպատժելիություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

www.aravot.am

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին