Երկուշաբթի, 26. 02. 2024

spot_img

ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Թեքեյան մշակութային միության ամենամյա մրցանակաբաշխությանը

Նոյեմբերի 22-ին Թեքեյան կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Թեքեյան մշակութային միության ամենամյա մրցանակաբաշխությանը:teke2

Բեյրութում 1947թ. հիմնադրված միությունը մասնաճյուղեր ունի Հալեպում, Դամասկոսում, Ամմանում, Սիդնեյում, Լոնդոնում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաների մի շարք քաղաքներում, ինչպես նաև Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչությունը սկսած 1991թ.-ից, Հայաստանի և Սփյուռքի ստեղծագործողների համար ամենամյա մրցանակաբաշխություն է կազմակերպում մշակույթի և գիտության տարբեր բնագավառներում՝ հումանիտար գիտություններ, հեռուստառադիոլրագրություն, երաժշտություն, կերպարվեստ, գեղարվեստական գրականություն, թատրոն, կինո:

2014թ. ՀԹՄՄ մրցանակներ շնորհվեցին չորս անվանակարգերում. Աքապի Շաքէ Ղազարյանի անվան մրցանակներ գրականության ասպարեզում «Գուրգեն Մահարի» մենագրության համար պարգևատրվեց Դավիթ Գասպարյանը, երաժշտության ասպարեզում՝ Երվանդ Երկանյանը՝ «Միստերիա» սիմֆոնիկ պոեմի համար, «Ամառային օր» գեղանկարի համար պարգևատրվել է Զաքար Խաչատրյանը, եւ Սիլվա Տեր Ստեփանյանի անվան մրցանակը՛ «Ալիսը հրաշքների աշխարհում» ներկայացման բեմադրմամբ հաղթող է ճանաչվել Լիլի Էլբակյանը:

teke3

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին