Երեքշաբթի, 25. 06. 2024

spot_img

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում

Նոյեմբերի 17-ին աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցան Բրիտանահայ համայնքային խորհրդի ղեկավարության հետ:

Նախարար Հակոբյանը ներկայացրեց ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև տնտեսական զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան–Սփյուռք կապերի սերտացման, հայապահպանությանն առնչվող, ինչպես նաև համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, համատեղ նախագծեր։ Անդրադարձ կատարվեց Երևանում 2014 թ. սեպտեմբերին կայացած Հայաստան–Սփյուռք համաժողովի արդյունքներին։ Քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքները։

Տիկին Հակոբյանը հանդիպեց Լոնդոնի հայկական շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների տնօրեններին ու ուսուցչական կազմին, քննարկվեցին դպրոցական դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման ու համայնքում հայապահպանմանն առնչվող հարցեր:

Նույն օրը Սփյուռքի նախարարը հանդիպեց նաև Ռամկավար Ազատական Կուսակցության մարմնի ու Թեքեյան մշակութային միության ղեկավարությանը։ Հանդիպման ընթացքում կարևորվեցին Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, քննարկվեցին հայ համայնքներում լեզվի պահպանման հարցերը, ինչպես նաև համատեղ մշակութային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։

Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Մեծ Բրիտանիայի վարչության անդամների հետ հանդիպման ընթացքում կայացավ մտքերի փոխանակում համատեղ իրականացվելիք ծրագրերի շուրջ, հատկապես՝ առողջապահության բնագավառում հնարավոր փոխգործակցության եղանակների շուրջ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին