Երկուշաբթի, 24. 03. 2025

spot_img

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հորդանան գետի ափին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցու օծման արարողությանը

Հռիփսիմե Առաքելյան
«Ռադիոլուր»
Հորդանան, Ամման

Այսօր սկսվել է Հորդանանի ափին կառուցված սուրբ Կարապետ եկեղեցու օծման արարողությունը, որին մասնակցում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ Մուտքի մոտ Հորդանաի հայ համայնքի ներկայացուցիչները նախագահին դիմավորեցին աղուհացով։ Այնուհետեւ Հորդանանի հոգեւոր հովիվի առաջնորդության եւ Ազգային տեղական խորհրդի տեղական քարտուղար Ներսես Ներսեսյանի ողջույնի խոսքից հետո Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը «Հրաշափառով մուտք» աղոթքի ներքո քայլեցին դեպի եկեղեցի եւ մոմ վառեցին։  Հորդանանի Հաշեմյան Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր շրջել է  Հորդանան գետի ափով՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրերով:

Նշենք, որ Երուսաղեմի հայ համայնքը, Երուսաղեմի հայոց պատրիարքության շնորհիվ, դեռեւս 2009 թվականին ձեռնամուխ էր եղել Հորդանան գետի ափին այս նոր գեղեցիկ եկեղեցու կառուցման աշխատանքներին: 2009 թ-ին տեղի էր ունեցել եկեղեցու հիմնադրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել էին նաեւ հոգեւորականներ, համայնքի բարձրաստիճան ղեկավարներ, իսկ այսօր եկեղեցին իր դռները կբացի հայ հավատավոր քրիստոնյաների առջեւ:

Այս առիթով, Հորդանան է այցելել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, նրան ուկեկցում են Սեւան արքեպիսկոպոս Ղարիբյանը, Հորդանանի հոգեւոր առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Թոփալյանը եւ այլք։

www.armradio.am

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին