Հարգելի գործընկերներ,
«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին շեմին կարևորելով «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությանը Սփյուռքի բոլոր լրատվամիջոցների մասնակցությունը կատարվել է անվանակարգի փոփոխություն: «Սփյուռքի լավագույն լրատվամիջոց» անվանակարգի փոխարեն, հայտարարվում է «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ լավագույն հրապարակում» մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել սփյուռքյան բոլոր լրատվամիջոցները՝ տպագիր և էլեկտրոնային մամուլ, ռադիո, հեռուստատեսություն: Կարող են մասնակցել նաև թեմային առնչվող վավերագրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակներ: Հաշվի են առնվելու հրապարակման գաղափարական, գեղարվեստական, քարոզչական և այլն հատկանիշները:
Մրցույթը կանցկացվի հետևյալ անվանակարգերում`
- տպագիր լրատվամիջոց (թերթ, հանդես)
- հեռուստաալիք/հեռուստաժամ
- ռադիոալիք/ռադիոժամ
- համացանցային լրատվամիջոց
- ֆիլմ
Յուրաքանչյուր անվանակարգում սահմանվածեն գլխավոր և խրախուսական մրցանակներ:
Մասնակցել ցանկացողները մինչև 2014թ. նոյեմբերի 1-ը մրցութային հանձնաժողովին պետք է ուղարկեն.
- Մասնակցության հայտ (Հավելված 1),
- 2013թ. գործունեության ամփոփագիր (Հավելված 2):
Յուրաքանչյուր լրատվամիջոց մրցույթին կարող է մասնակցել միայն մեկ անվանակարգում:
Տեղեկությունների համար կարող եք դիմել հետևյալ հասցեներով.
ՀՀսփյուռքինախարարություն
ՀՀ 0010, Երևան, Վ. Սարգսյան 26/1
Էլ. փոստ` info@mindiaspora.am, mindiaspora@yahoo.com
Հեռախոս` +(374 10) 58 56 01 /109/