ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում Ազգային պատկերասրահում ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսի բացումից անմիջապես հետո համաժողովի պատվիրակությունը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ ուղևորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ գլուխ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նրանք նախ ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որից հետո հոգևոր դասի ներկայացուցիչները նահատակների հոգեհանգստի արարողության կարգ կատարեցին:
Այնուհետև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում տեղի ունեցավ խորհրդանշական ծառատունկ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի:
www.hayernaysor.am