Ջավախահայությունը լրջորեն մտահոգված է ՀՀ-ի հետ այցագրային (վիզային) ռեժիմ սահմանելու մասին Վրաստանում ընդունված նոր օրենքի առնչությամբ, որն ուժի մեջ է մտնում շուրջ տասը օրից» 2014 թ. սեպտեմբերի 1-ից:
Հիշեցնենք, որ վերջերս ընդունված օրենքի համաձայն» ՀՀ քաղաքացիները, որոնք ապրում են Վրաստանում, յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում իրավունք ունեն մնալու այնտեղ ընդամենը 90 օր: Արդյունքում» տարվա ընթացքում այդ քաղաքացիների Վրաստանում երկու փուլերով գտնվելու ընդհանուր ժամկետը կազմում է 6 ամիս (3+3):
Վրաստանի պատկան մարմինների այն հավաստիացումները, թե նրանք կարող են համապատասխան վիզաների միջոցով տեղում ստանալ կացության վկայական և այդպիսով երկարացնել Վրաստանում ապրելու ժամկետը, ջավախահայության մոտ հույսեր չի ներշնչում, քանի որ, ըստ նրանց, վերջին շրջանում չափազանց մեծ թիվ են կազմում կացության վկայական ստանալու դիմումների մերժման դեպքերը:
Հիշեցնենք, որ ջավախահայությունը ՀՀ-ում երքաղաքացիության հիմքերով ՀՀ անձնագրեր է սկսել ստանալ սկսած 2000-ական թթ. երկրորդ կեսից, իսկ մինչ այդ, երբ ՀՀ-ում դեռևս լիարժեք չէր գործում երկքաղաքացիության ինստիտուտը, ջավախահայության մի խոշոր հատված ՌԴ մեկնելու նպատակով ժամանակին հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից և այդպիսով ստացել ՀՀ անձնագիր: Այդպիսի քաղաքացիները, որոնք Վրաստանում ընդունված նոր օրենքի բերումով խնդրի առաջ են կանգնում, այսօր մեծ թիվ են կազմում Ջավախքում, իսկ շատերին արդեն մերժել են տալու կացության վկայականներ:
Ջավախահայության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ խնդրահարույց այս հարցը, որը կարող է հուզումներ առաջացնել ազգաբնակչության շրջանում, մինչ ուժի մեջ մտնելը կկարգավորվի երկու պետությունների» ՀՀ-ի և Վրաստանի ղեկավարության առաջիկա հանդիպումներում, որոնց ընթացքում կարող են կնքվել վիզային ռեժիմը վերացնող պայմանագրեր:
www.times.am