Շաբաթ, 04. 04. 2026

ՊԷՅՐՈՒԹԻ ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆԱՑ ԲԱՇԽՄԱՆ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

0

*ՊԷՅՐՈՒԹ, ԼԻԲԱՆԱՆ* Պէյրութի Վահան Թէքէեան միջնակարգ վարժարանի 2013-2014  տարեշրջանի  ամավերջի հանդէսը եւ վկայականներու բաշխման  միացեալ  հանդիսութիւնը (6-րդ-9-րդ)  տեղի  ունեցաւ  Շաբաթ , Յունիս 28-ի երեկոյեան  ժամը 6-ին , վարժարանիս Յակոբ  Պարսամեան սրահէն ներս , հովանաւորութեամբ՝ վարժարանիս հոգաբարձութեան  եւ  ներկայութեամբ Լիբանանի Հայոց  Թեմի Բարեջան Առաջնորդ  Գերաշնորհ Տէր  Շահէ Եպիսկոպոս  Փանոսեանի , Թ.Մ.Մ. Հիմնադիրներու Մարմինի ատենապետ՝  Տիար  Յակոբ  Գասարճեանի եւ անդամներու , ՌԱԿ  Լիբանանի Շրջանային Վարչութեան ատենապետ ՝Տիար  Միքայէլ  Վայէճեանի  եւ  անդամներու , վարժարանիս  հոգաբարձութեան ատենապետ ՝ Տոքթ.  Յովիկ վարդանեանի  եւ անդամներու , վարժարանիս  ծնողաց  յանձնախումբի  ատենապետուհի ՝Տիկ. Ծովիկ Սամանլեանիեւ  տիկիններու , բարեկամներու , բարերարներու  եւ  ծնողներու հոծ  բազմութեան:

DSC_5687DSC_5688

Բեմը  գեղեցկօրէն  յարդարուած  էր Տիկ. Ամալիա Հայրիկեանի  կողմէ: Խորապատկերը կը ներկայացնէր հայերէն  լեզուի առաջին ուսուցիչ Մեսրոպ  Մաշտոցը ,ձիւնածածկ  Արարատը իր  խրոխտ   կեցուածքով, եկեղեցին ՝ որպէս հոգեւոր կրթութեան օրրան , ինչպէս  նաեւ ՝Վահան Թէքէեան Վարժարանը , անգամ  մը  եւս փաստելու թէ հայրենիք  եւ  սփիւռք  իրարու զօդուած են  անքակտելի կապով  մը եւ փոխանցելու թէ հայ  կրթօճախը , եկեղեցւոյ  կողքին , եղած է ու կը մնայ հայակերտման ու  մարդակերտման  ամրակուռ  միջնաբերդը:

DSC_6038

Լիբանանի , Հայաստանի  եւ վարժարանիս քայլերգներու  յոտնկայս ունկնդրութենէն ետք , բացման խօսքով հանդէս  եկաւ  վարժարանիս հայերէն  լեցուի  դասատու ՝Տիկ. Մանիշակ  Ալեքսանեանը :

Իր  խօսքին  մէջ ան  նկատել տուաւ որ տարասփիւռ  մեր  իրականութեան մէջ Թէքէեան վարժարանը կոչուած է  բազմակողմանի զարգացումով ու  մանաւանդ տոկուն նկարագիրով ՝ հայը պատրաստելու ազգանուէր աշխատանքին : Ան իր խօսքը  եզրափակեց  ըսելով , թէ ազգովին դժուար  ընտրութեանց  առջեւ  կը գտնուինք  այսօր  ու  պէտք ունինք  ամուր  նկարագիրով , գիտական հարուստ  պաշարով ու  ազգային  գիտակցութեամբ  եւ  հաւաքական  անկորնչելի  արժէքներ պահպանելու կարող  նոր  սերունդի մը : Եւ  այդ  սերունդը  հայ  վարժարանին  մէջ  կը  դարբնուի  միայն :

 Վարժարանի «Կարս»  պարախումբի մեծերը , ղեկավարութեամբ  պարուսոյց  Օրդ. Արազ  Ռաստկելենեանի , ներկայացան  «Փափուրի»  պարով ,ճոխացնելով  մթնոլորտը  եւ  խլելով ներկաներուն ծափողջոյնները : Որմէ  ետք  նախ. Ե. եւ Զ. Դասարաններու  աշակերտները  ներկայացան «Ջան  Հայրենիք»  եւ «Երգ  Խաղաղութեան»  խմբերգներով , ղեկավարութեամբ ՝ Պրն. Երուանդ  Քէշիշեանի , եւ  իրենց   քաղցրահնչիւն  ձայնով  առիքնեցին  ներկաները : Ապա, վարժարանիս  «Կարս» պարախումբի  փոքրիկները  ներկայացան  «Թամզարա»  պարով:

Հանդիսավարուհին  բեմ  հրաւիրեց  վարժարանիս  Տնօրէնուհին    Տիկ.  Կալինա Նաճարեանը  ՝ փոխանցելու  իր  կրթական  խօսքը:  (Տնօրէնուհիին  խօսքը  տեսնել  առանձին):

ՏՆՕՐԷՆՈՒՀԻ ՏԻԿ. ԿԱԼԻՆԱ ՇԵՄԵՄԵԱՆ ՆԱՃԱՐԵԱՆ
ՏՆՕՐԷՆՈՒՀԻ ՏԻԿ. ԿԱԼԻՆԱ ՇԵՄԵՄԵԱՆ ՆԱՃԱՐԵԱՆ

Տնօրէնուհիին  խօսքէն  ետք  տեղի  ունեցաւ  տեսերիզի  ցուցադրութիւն  պատրաստութեամբ ՝ Պրն.  Նշան  Ղորղորեանի  , որ կը  ներկայացնէր մեր  շրջանաւարտներն  ու  ընթացաւարտները:

Ապա հանդիսաւոր  կերպով  մուտք  գործեցին  ընթացաւարտները  իրենց  դաստիարակին  առաջնորդութեամբ , ներկաներուն  յոտնկայս  ծափողջոյններու  ընկերակցութեամբ : Նախ. Զ. դասարանէն  Ուլիկեան  Կրէյս  անթերի  առոգանութեամբ  արտասանեց  «Մաահէտի » , իսկ  ընթացաւարտներու  անունով  հայերէն  լեզուով  ուղերձ  կարդաց  նախ. Զ. դասարանէն Փիթըր  Մուրատեան : Ապա  բեմ  հրաւիրուեցան  Թ.Մ.Մ.  Հիմնադիրներու  Մարմինի  ատենադպիր  եւ Զարթօնք  օրաթերթի  տնօրէն՝ Տիար  Արտաւազդ  Մելքիսէթեանը ,  վարժարանիս  Հոգաբարձութեան  ատենապետ ՝ Տոքթ.  Յովիկ  Վարդանեանը  , Տնօրէնուհին եւ  6-րդ  դասարանի  դաստիարակ ՝ Օրդ.  Սիլվա  Մահտեսեանը  բաշխելու  համար  6-րդ  դասարանի  վկայականները :

Միջնակարգի  շրջանաւարտները  հանդիսաւորապէս  մուտք  գործեցին  իրենց  դաստիարակին  առաջնորդութեամբ :  Անոնք  ներկայացան  Ժագ  Ս. Յակոբեանի  «Մենք» խմբային  արտասանութեամբ :Միջնակարգի  շրջանաւարտներու  անունով  հրաժեշտի  խօսքը արաբերէն  լեզուով  կարդաց  Թերզեան  Նաթալիա ,  որմէ  ետք  բեմ  հրաւիրուեցան  Գերաշնորհ  Տէր Շահէ  Եպիկոպոս  Փանոսեանը  , Թ.Մ.Մ.  Հիմնադիրներու  մարմինի  ատենապետ , նախկին  Պետական  երեսփոխան ՝ Տիար  Յակոբ  Գասարճեանը,  Տնօրէնուհին  եւ  9-րդ  դասարանի  դաստիարակ ՝ Տիկ . Մանիշակ  Ալեքսանեանը  կատարելու  Միջնակարգի  վկայականներով  տուչութիւնը եւ  մրցանակաբաշխութիւնը :

Հանդէսի  աւարտին   հանդիսավարուհին  ներկայացուց  վարժարանիս   նախկին  շրջանաւարտ  Օրդ.  Զեփիւռ  Առաքելեանի   կենսագրականը եւ  որ  սիրայօժար  ընդունած  էր  ներկայ  գտնուելու  ամավերջի   հանդէսին  կատարելու   Հուսկ  բանքը: (Տեսնել  առանձին)

ՕՐԴ. ԶԵՓԻՒՌ ԱՌԱՔԵԼԵԱՆ
ՕՐԴ. ԶԵՓԻՒՌ ԱՌԱՔԵԼԵԱՆ

 Հուսկ  բանքէն  ետք  բեմ  հրաւիրուեցաւ  Հայոց  Թեմիս  Բարեջան  Առաջնորդ  Գերաշնորհ  Տէր.  Շահէ  Եպս.  Փանոսեանը  ,որ  նախ  փոխանցեց   իր  սրտի  խօսքը  ,  ըսելով   թէ  որպէս  իր  անդրանիկ  այցելութիւնը   Վահան  Թէքէեան  Վարժարան , մեծապէս  տպաւորուած  է   այս  հայակերտման  ու   մարդակետման  դարբնոցով  ապա ,  պահպանիչով  փակեց  հանդիսութիւնը :

Գերաշնորհ  Տէր.  Շահէ  Եպս.  Փանոսեան
Գերաշնորհ Տէր. Շահէ Եպս. Փանոսեան

Վերջապէս  տեղի   ունեցաւ   հրավառութիւն  ,  ճոխ   մթնոլորտ  մը  ստեղծելով   սրահին  մէջ  ,  ապա  շրջանաւարտներն  ու  ընթացաւարտները   բեմին  առջեւ   ընդունեցին  բոլորին   շնորհաւորութիւնները:

 Բարի   երթ   կը  մաղթենք   Մեսրոպի  շունչով   եւ  Լուսաւորչի  ջահով   դաստիարակուած  մեր  շատ   սիրելի  շրջանաւարտներուն:

2013-2014  Տարեշրջանի  ընթացաւարտները

1-      Աւագեան       Սելլա

2-     Գէորգեան       Դալար

3-     Թերզեան         Նազարէթ

4-     Մուրատեան   Փիթըր

5-     Յակոբեան        Սառա

6-     Ուլիկեան           Կրէյս

7-     Քաթիպեան       Պեռնարտ

8-     Քէշիշեան           Փօլ

 

2013-2014   Տարեշրջանի   Հունձք

1-Անթունեան          Փաթրիք

2-Գաբրիէլեան       Ռիթա

3-Գլընճեան             Բալիկ

4-Թերզեան             Նաթալիա

5-  Ճեմճեմեան        Յարութ

6- Սամանլեան       Ցոլեր

7-Տիարպեան          Իզապէլ

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍԻ ՄԷՋ ՀԱՆԴԻՊԵՑԱՒ ԱՐԺԱՆԹԻՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՈՒ ՀԵՏ

0

*ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ, ԱՐԺԱՆԹԻՆ* Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար Արգենտինայի հայ համայնքի մի շարք գործիչներ և արգենտինացի բարեկամներ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են ՀՀ մեդալներով: Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ:

ԸՆԿԵՐ ՍԵՐԽԻՕ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ
ՌՈՒԲԷՆ ՔԵՇԻՇԵԱՆ
ՌՈՒԲԷՆ ՔԵՇԻՇԵԱՆ
ԱնԹՕՆԻՕ ՍԱՐԱՖԵԱՆ
ԱնԹՕՆԻՕ ՍԱՐԱՖԵԱՆ

Արգենտինահայ համայնքի անդամները Նախագահ Սերժ Սարգսյանի Արգենտինա այցի կապակցությամբ հանդես են եկել համայնքի կողմից պատրաստված մշակութային մեծ ծրագրով:

A5

A6Նախագահը շնորհակալություն է հայտնել համայնքին և նշելով, որ հուլիսի 8-ին Բուենոս Այրեսում հիշարժան իրադարձություն է լինելու` հիմնադրվելու է Հայոց ցեղասպանության թանգարանը, Արգենտինայի հայ համայնքին է նվիրել ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի` ցեղասպանության թեմայով նկարած գրաֆիկական աշխատանքներից մեկը, որն անվանի նկարիչը որոշ ժամանակ առաջ փոխանցել է ՀՀ Նախագահին: Սերժ Սարգսյանը նկարը սիրով հանձնել է արգենտինահայ համայնքին՝ որպես Բուենոս Այրեսում բացվելիք Հայոց ցեղասպանության թանգարանի առաջին ցուցանմուշ:

Համայնքը Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է պետական իշխանության նախագահական գավազան: Այն Նախագահին հանձնել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Սիրելի՛ հայրենակիցներ,

Անչափ ուրախ եմ Արգենտինայում գտնվելու և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Եվ, իհարկե, կրկնակի ուրախ եմ, որ աշխարհագրորեն Հայաստանից հեռու այս երկրում այսքան հայաշունչ մթնոլորտ է տիրում:
Հայ համայնքների հետ հանդիպումները օտարերկրյա պետություններ իմ այցելությունների ընթացքում բարի ավանդույթ և օրակարգի կարևոր բաղկացուցիչ են դարձել: Մեր այս հանդիպումը նաև լավ առիթ է վերարժևորելու հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների անցյալն ու ներկան, խորհրելու, թե ինչպես կարելի է այդ համագործակցությանը նոր խթան հաղորդել:
Հայ-արգենտինյան հարաբերությունները պատմության բոլոր ժամանակահատվածներում եղել են ջերմ ու բարեկամական: Դրանում, անշուշտ, անգնահատելի է արգենտինահայերի ավանդը: Տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Արգենտինայում՝ դուք դարձել եք այս գեղեցիկ երկրի հասարակության անբաժանելի մասնիկը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով Արգենտինայի զարգացման գործում: Միայն հպարտանալ կարելի է նրանով, որ այսօր արգենտինահայերն աչքի են ընկնում իրենց կազմակերպվածությամբ և հասարակության մեջ լայն ճանաչումով:

Թեև աշխարհագրորեն մեզնից հեռու եք, հայրենիքում մենք մշտապես զգացել ենք ձեր ներկայությունը. ինչպես երկրաշարժի, այնպես էլ պատերազմի դժվարին տարիներին դուք զորավիգ եք եղել մեզ, օժանդակել Հայաստանի զարգացմանը: Շեշտեմ սակայն, որ դուք սատարել եք հայրենիքին առաջին հերթին ձեր հայ լինելով՝ գիտելիքով և գաղափարներով բնական կամուրջ կառուցելով ձեզ հարազատ երկու երկրների միջև:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Պատմության անիվը շարունակում է պտտվել և, բարեբախտաբար, ի նպաստ մեզ: Սակայն դա լոկ բարեբախտություն չէ: Հայոց պետականության վերականգնմամբ հայ ժողովուրդը գտավ իր հենման կետը, որպեսզի ինքնուրույն մասնակից լինի այդ անիվը առաջ մղելու գործին:

Մենք՝ հայերս, այլևս այդ անիվի ընթացքի լոկ ականատեսը չենք, այլ այն առաջ մղող դերակատարներից մեկը: Ինչ հաջողություն էլ որ ունեցել ենք՝ առաջին հերթին հնարավոր է եղել մեր հավաքական ջանքերի և վճռականության շնորհիվ: Որտեղ էլ թերացել ենք՝ թերացել ենք առաջին հերթին հենց մենք:

Պետականության խորհուրդը սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, պատմական պատասխանատվությունը վստահորեն ստանձնելու՝ հայ ժողովրդի անկոտրում կամքն է: Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի քաղաքական հասունության ամենակարևոր քննությունն է: Մենք չենք սպասում որևէ մեկի բարեհաճությանը, բայց միաժամանակ պատրաստ ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ լինել իրավահավասար, վստահելի, փոխշահավետ համագործակցություն հետապնդող գործընկեր:

Փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-արգենտինյան պատմական հարաբերությունները նոր բնույթ ստացան Հայաստանի անկախության վերականգնումից հետո: Զարգացավ մեր քաղաքական երկխոսությունը՝ նշանավորվելով ամենաբարձր մակարդակի փոխայցելություններով: Ընդլայնվեց մեր համագործակցության օրակարգը, ձևավորվեց արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթակներում: Իմ պաշտոնական այցը Արգենտինա ևս վկայում է այս հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու փոխադարձ ցանկության մասին:

Երբ 1998 թվականին Արգենտինայի նախագահ Կառլոս Մենեմը այցելեց Հայաստան, իր ելույթում հատուկ խոսեց Արգենտինայի կյանքում հայ համայնքի հատուկ դերակատարության մասին, որն ուրախալի և հայի տեսակով հպարտանալու անմոռանալի պահ էր:
Հայ-արգենտինյան բարեկամությունը հարատև է, քանի որ հիմնված է Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների դավանած միևնույն արժեքների վրա: Ասածիս վկայությունը Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որը 2006 թվականին ստացավ օրենքի ուժ:

Այս հարցում, իհարկե, չափազանց մեծ է ձեր ավանդը: Ձեր ջանքերի շնորհիվ Արգենտինայում այսօր ստեղծվում է Հայոց ցեղասպանության թանգարան: Ուզում եմ բոլորիս շնորհավորել, եթե այսպես ասել, այս լավ առիթի համար և, իհարկե,
շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որևէ ջանք են ներդրել այս կարևոր գործն իրականություն դարձնելու համար:

Սիրելի՛ բարեկամներ,
Հաջորդ տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը, անշուշտ, խորհրդանշական օր է. բոլորիս էլ պարզ է, որ ցեղասպանությունը չի սկսվել և չի ավարտվել մեկ օրում: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտել կատարվածը:
Սակայն վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան առերեսվելու է սեփական պատմությանը: Դրանով իսկ Թուրքիայի ղեկավարները կազատեն իրենց ժողովրդին այն ծանր բեռից, որ ստիպված կրում են արդեն մեկ հարյուրամյակ: Կարծում եմ՝ դրան մեծապես նպաստելու է հենց Թուրքիայում նոր թափ առնող հասարակական գիտակցությունը՝ ի դեմս երիտասարդ և ուսյալ սերնդի, որն այսօր արդեն ներողությունը գերադասում է ամոթալի ուրացումից:

Այո, հազարավոր թուրքեր մերժում են ուրացման պաշտոնական քաղաքականությունը և իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին: Այդ զարգացումներն ակնհայտ են, և դրանք ստիպում են Թուրքիայի իշխանություններին որոշակի քայլեր ձեռնարկել:
Թուրքիայի ղեկավարությունն այժմ անգամ խոսում է հայերի և թուրքերի շրջանում ,արդար հիշողությունե ստեղծելու անհրաժեշտության մասին: Սակայն իր հաջորդ քայլով իսկ փորձում է ականապատել արդարությունը՝ հավասարության նշան դնելով մեկուկես միլիոն քաղաքացիական անմեղ զոհերի, որոնք հիմնականում ծերեր, կանայք ու երեխաներ էին, և Օսմանյան կայսրության հանցագործ ղեկավարների արկածախնդրության պատճառով Առաջին աշխարհամարտում զոհված թուրք զինվորների միջև:

Դա ,արդարե հիշողություն չէ: Նման ,արդարությունե մենք ընդունել չենք կարող: Իրականում դա Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության նորացված, ավելի կատարելագործված ու վերափաթեթավորված տարբերակն է:

Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Սակայն մեր նախնիների հիշատակը պետք է հարգենք ոչ միայն մեր պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր Հայրենիքը զորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդն ու հնարավորություններն ի փառս Հայրենիքի օգտագործելով:
Պետք է յուրաքանչյուրս հպարտ լինի, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին մենք կանգնած ենք ուղղված մեջքով, բաց ճակատով և անկախ հայկական զույգ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությամբ: Անգամ մեզ պարտադրված դժվարին շրջափակման և ,ոչ պատերազմ-ոչ խաղաղությունե իրավիճակի պայմաններում Հայոց հայրենիքը շարունակում է զարգանալ:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, այսօր սիրիահայությունը շարունակում է դժվարին իրադրության մեջ մնալ: Այսօր դա մեր ամենամեծ մտահոգությունն է: Մենք անում ենք հնարավորը և շարունակելու ենք մեր աշխատանքը` նրանց համար արժանապատիվ կեցություն ապահովելու համար:

Վստահ եմ, որ աշխարհագրական հեռավորությունը ձեզ համար խոչընդոտ չէ, և սիրիահայ մեր քույրերի ու եղբայրների տառապանքը արձագանք է գտնում ձեր սրտերում: Որևէ կասկած չունեմ, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Արգենտինայում յուրաքանչյուր հայի սիրտ ցավում է ամեն մի հայի թափած արցունքի ու տառապանքի համար:

Սիրիայի այս ճգնաժամը ևս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ մենք բոլորս գիտենք. Հայաստանն ու Սփյուռքը ուժեղ են միասնաբար: Մենք Հայաստանում ավելի զորեղ ենք զգում՝ ունենալով Սփյուռքի զորակցությունը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի ներկայությունը, ձեր ազատ ու անկախ Հայաստանի գոյությունը: Ուստի և հորդորում եմ ձեզ առավել ակտիվ ներգրավվել համազգային խնդիրների լուծման գործում: Մենք նախանձախնդիր ենք Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում:

Մեր խնդիրն է, որ երիտասարդները հայ մնան և հայերեն խոսեն: Ուրախ եմ, որ Հարավային Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցելու 2010-2012 թվականների ծրագիրը որոշակի աշխուժություն մտցրեց համայնքում և խթանեց փոխադարձ այցելությունները: Նման ծրագրերը ոգևորում են երիտասարդությանը և նրանց՝ հայրենիքի հետ կապելու հնարավորություն են ստեղծում: Մենք շարունակելու ենք զարկ տալ հայրենաճանաչության ծրագրերին, որոնք անջնջելի հետք են թողնում երիտասարդների սրտերում:

Հայրենիք-Սփյուռք գործակցությունը մեր կարևորագույն ռազմավարական ուղղություններից է: Այսօր մեր պետությունը սփյուռքահային գործընկերություն է առաջարկում, պատրաստ է հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում է կառուցակարգեր, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Մեր խնդիրն է անցնել բարեգործությունից դեպի փոխշահավետ գործընկերություն:

Ասել եմ և այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումնե՛ր կատարեք: Շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք մեր բոլորի երազանքների երկիրը: Աշխատատեղ ստեղծելով` օգնե՛ք կանխել բոլորիս այդքան մտահոգող արտագաղթը: Հնուց եկած խոսք է՝ «Ծառն արմատով է ծառ, տունը հիմքով է տուն»: Հայն իր հողի վրա է ուժեղ ու երջանիկ, երկիրն իր զավակներով է զորավոր ու անպարտելի:

Այս համատեքստում ցանկանում եմ առանձնահատուկ արժևորել մեծանուն գործարար և բարերար Էդուարդո Էռնեկյանի դերակատարությունը Հայաստանի առաջընթացի գործում: Ծնված լինելով հեռավոր Արգենտինայում՝ նա օժտված է իսկական հայի ոգով: Իր աշխատասիրությամբ և նվիրումով հասնելով մեծ նվաճումների՝ նա միջազգային ճանաչում է բերել ոչ միայն իրեն, այլև հայ ժողովրդին: Այս գործարարի և բարերարի կերպարը ոգեշնչող պետք է լինի աշխարհասփյուռ մեր հայրենակիցների և հատկապես երիտասարդների համար:

Սիրելի՛ բարեկամներ,
Ի՞նչն է մեզ՝ հայերիս, կապում իրար ծովերից ու օվկիանոսներից այն կողմ: Անշուշտ Հայաստանը: Մեզ կապում են պատմությունը, մեր ընդհանուր պատմական հայրենիքը և մեր կորուստները: Բայց ամենից շատ մեզ կապում է ոչ թե այն, ինչ կորցրել ենք, այլ այն, ինչը չենք կորցրել՝ գտել ենք: Այսինքն՝ այսօրվա Հայաստանը: Ուրեմն, եկեք հարյուրապատիկ ավելի մեծ սիրով, խնամքով ու գուրգուրանքով վերաբերվենք Հայաստան հայրենիքին, որը կարողացել ենք փրկել մեծագույն զոհողությունների գնով: Եկե՛ք Հայաստան՝ վերատիրանալու նրան, քանի որ այն նաև ձերն է և ձեր զավակներինը: Մեզ կապում են նաև ապագա բոլոր հաղթանակներն ու այն ամենը, ինչին հասնելու ենք ապագայում: Եկե՛ք միասին օր առաջ կերտենք այդ ապագան:

Այս անկայուն ու անապահով աշխարհում կա՞ ավելի ապահով տեղ հայկականությունը վերալիցքավորելու համար: Ես խիստ կասկածում եմ: Եվ ես ասում եմ բոլոր սփյուռքահայերին. եկե՛ք Հայաստան կամ ամուր թելերով կապվեք Հայաստանին, եթե ուզում եք քաղաքականապես հայ մնալ կամ հայ լինել: Արդյո՞ք աշխարհի երեսին կա մի վայր, որտեղ հայոց լեզուն չի նահանջում: Այո՛, կա՛. և դա Հայաստանն է: Ներկա Հայաստանն է հայոց լեզվի անմահության ավազանը: Ուրեմն, եկե՛ք Հայաստան կամ ավելի հաճա՛խ եկեք Հայաստան վերամկրտվելու և ձեր զավակներին վերամկրտելու այդ ավազանում:

Հայաստանի մասին դրսում հազար ու մի պատմություն են պատմում. մի մասը՝ ճիշտ, մի մասը՝ չափազանցված, մի մասը՝ լավ, մի մասը՝ վատ: Բայց ավելի լավ է մարդ մեկ անգամ տեսնի, քան հարյուր անգամ լսի: Ձևավորե՛ք ձեր սեփական տպավորությունը և սեփական պատկերացումը իրական և ոչ առասպելական հայրենիքի մասին: Համոզվա՛ծ եղեք, որ իրական Հայաստանը՝ Արցախով հանդերձ, ավելի գեղեցիկ ու հարազատ է, քան կարելի է երևակայել:

Եթե չեք կարող ապրել Հայաստանում, ապա կարող եք ապրել Հայաստանով: Ապրել նրա հաջողություններով, հպարտանալ ձեռքբերումներով, կիսել նրա ցավերն ու բեռը: Մի սփյուռքահայ բարեկամի մտահոգել էր Երևանում լսած մի արտահայտություն. ,Հայաստանակենտրոն քաղաքականությունե: Դրանում նա տեսնում էր սփյուռքի կառույցների թերագնահատման և անտեսման վտանգ:
Համոզված եղեք, որ ,Հայաստանակենտրոն քաղաքականությունե ամենևին էլ չի նշանակում սփյուռքի կառույցների թերագնահատում, անտեսում կամ ենթակայություն: Դա բացառված է: ,Հայաստանակենտրոն քաղաքականությունե նշանակում է պետական քաղաքականություն: Հայկական պետության վարած ներքին և արտաքին քաղաքականություն, որտեղ սփյուռքի կառույցները՝ սկաուտներից մինչև քաղաքական կուսակցություններ և հոգևոր կենտրոններ ունեն իրենց անգնահատելի և անփոխարինելի դերը:
Մեր գլխավոր նպատակակետը, մեր ողջ գործունեության թիրախի կենտրոնը հայրենիքն է՝ իրական Հայաստանը: Ես եկել եմ ձեզ ասելու, որ դուք մասն եք այդ իրական ու կայացած Հայաստանի Հանրապետության:

Բոլորիս հայրենիք Հայաստանը նաև դուք եք, սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արգենտինահայեր:

Եզրակացությունը մեկն է. մեր ազգային ինքնության պահպանման և զարգացման առհավատչյան Հայաստանն է:
Լինել Արգենտինայի քաղաքացի, իհարկե, բարձր պատիվ է, լինել հայ՝ երջանկություն է: Ձեզ է վիճակվել այդ երկուսը միահյուսելու բարեբախտությունը:

Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության և, անշուշտ, ջերմ ընդունելության համար:

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑԱԾ Է ԱՐԺԱՆԹԻՆԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐՈՒ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՒ ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

0

Պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ (քաղաքապետ) Մաուրիսիո Մակրիի հետ:

Հայ-արգենտինյան միջպետական հարաբերությունների առանցքում երկուստեք կարևորվել է ապակենտրոնացված համագործակցությունը, որը, զրուցակիցների համոզմամբ, ուրույն դեր ունի նաև երկու երկրների ժողովուրդների բարեկամության
ամրապնդման ու մշակութային արժեքների փոխճանաչելիության գործում: Սերժ Սարգսյանը և քաղաքապետ Մաուրիսիո Մակրին ընդգծել են, որ այդ ուղղությամբ առաջին քայլն արվել է շուրջ մեկ ու կես տասնամյակ առաջ` հռչակելով Բուենոս Այրեսը և Երևանը քույր քաղաքներ:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Մաուրիսիո Մակրիի՝ 2012թ. Երևան կատարած այցելությունը, որի ընթացքում տեղի է ունեցել Բուենոս Այրեսից Երևանին՝ գրքի միջազգային մայրաքաղաքի տիտղոսի փոխանցման արարողությունը: ՀՀ Նախագահը նշել է, որ այդ այցը երկու մայրաքաղաքների միջև համագործակցությանը նոր խթան է հաղորդել և հույս է հայտնել, որ նմանօրինակ
այցելություններն ու փոխադարձ շփումները կկրեն պարբերական բնույթ՝ ներառելով փոխգործակցության զարգացմանն ուղղված ընդգրկուն օրակարգ: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս քաջալերել և աջակցել Երևան-Բուենոս Այրես ձևաչափով նոր նախաձեռնությունները և ծրագրերը:

ARG111

Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև Բուենոս Այրեսում հայկական ներկայությանը, որը երկու երկրները կապող ամուր կամուրջ է հանդիսանում:

Նախագահի խոսքով, 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ գործած ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության հետևանքով Արգենտինայում հաստատված հայերն արժանացել են ջերմ վերաբերմունքի: Սերժ Սարգսյանը ուրախությամբ է նշել, որ այս տարիների ընթացքում հայերն իրենց էական մասնակցությունն են բերել ինչպես Արգենտինայի, այնպես էլ Բուենոս Այրեսի զարգացմանը՝ հարստացնելով մշակութային բազմազանությամբ առանձնահատուկ այդ քաղաքի կյանքը:

Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ Նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնել Բուենոս Այրեսի քաղաքային իշխանություններին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու, ինչպես նաև Բուենոս Այրեսում Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշման համար, որը, ըստ Նախագահի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի կողմից ևս մեկ անգնահատելի քայլ է:

Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորել է Բուենոս Այրեսի քաղաքապետին ևԱրգենտինայի բարեկամ ժողովրդին՝ հուլիսի 9-ին նշվելիք երկրի Անկախության օրվա կապակցությամբ, մաղթել խաղաղություն, բարգավաճում և նորանոր նվաճումներ:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Մաուրիսիո Մակրին Հայաստանի Նախագահի այցի կապակցությամբ նրան է հանձնել Բուենոս Այրեսի բանալին և քաղաքի Պատվավոր այցելուի պատվոգիրը: Քաղաքապետարանից մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը գրառում է թողել քաղաքապետարանի պատվավոր հյուրերի գրքում:

ARG1111

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Արգենտինայի պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ իր արտասահմանյան այցերի շրջանակներում առանձնակի կարևորություն է տալիս Օրենսդիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումներին, քանի որ, ըստ Նախագահի, դժվար է գերագնահատել այն դերը, որ օրենսդիրներն ունեն միջպետական հարաբերությունների զարգացման և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու հարցերում: Նախագահի խոսքով, հայ-արգենտինյան հարաբերությունների համատեքստում Հայաստանն առանձնակի կարևորում է միջխորհրդարանական փոխգործակցությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Արգենտինայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը հայ-արգենտինյան դարավոր բարեկամության նոր էջ է բացել և երկու երկրների միջխորհրդարանական կապերին հաղորդել առանձնակի բովանդակություն: Երկուստեք կարևորվել են խորհրդարանական տարբեր մակարդակի պատվիրակությունների փոխայցելություններն ու միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջև շփումները:

ՅՈՎԻԿ ԷՕՐՏԵՔԵԱՆԻ ԽՕՍՔԸ՝ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԷՋ ՊՈԼՍՈՅ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ 100-ԱՄԵԱՅ ՅՈԲԵԼԵԱՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ

0

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գէորգեան Հոգեւոր Ճեմարանի հանդիսութեանց սրահին մէջ, հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի, տեղի ունեցած էր Պոլսոյ «Ժամանակ» օրաթերթի 100-ամեայ յոբելեանին նուիրուած հանդիսութիւն մը, որուն ընթացքին բանախօսած էին Հ.Բ.Ը. Միութեան Հայաստանի ներկայացուցչութեան տնօրէնի պաշտօնակատար Յովիկ Էօրտեքեան եւ Մայր Աթոռի պաշտօնական մամլոյ եւ հրատարակչական բաժիններու տնօրէն Շահէ Վրդ. Անանեան:
Իր շահեկանութեան համար ստորեւ կը հրատարակենք Յովիկ Էօրտեքեանի բանախօսութիւնը:

Զ.

Վեհափառ Տէր,

Գերաշնորհ, Հոգեշնորհ եւ Արժանապատիւ Հայրեր,
Յարգելի ներկաներ,

2008 թուականին լրացաւ պոլսահայ »Ժամանակ« օրաթերթի հիմնադրութեան 100-ամեակը: Այդ թուականից ի վեր իրարայաջորդ ձեռնարկներով ու հանդիսութիւններով նշուեց օրաթերթի դարադարձը, որոնց նախավերջինը եղաւ ՀԲԸՄ.ի Հայաստանի ներկայացուցչութեան ու Մշակոյթի նախարարութեան կազմակերպութեամբ տեղի ունեցած »Ժամանակի ժամանակը« փաստավաւերագրական ֆիլմի ցուցադրութիւնն ու Մաշտոցի անուան Մատենադարանում կազմակերպուած գիտաժողովը:

Օրաթերթի 100-ամեայ յոբելեանին նուիրուած այդ հանդիսութիւններն ահաւասիկ խորհրդանշականօրէն եզրափակւում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ բարձ հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի: Այս ամփոփիչ հանդիսութիւնն առիթ է վերստին սեղմ կետերով անդրադառնալու »Ժամանակ« օրաթերթի հիմնադրութեան, նրա անցած ուղուն, դաւանած սկզբունքներին ու բարոյական արժէքներին, գնահատելու նրա տեղն ու դերը հայ մամուլի անդաստանում:

»Ժամանակ«ը, որ 106 տարի անխափան ու անընդհատ լոյս է տեսնում, հանդիսանում է Թուրքիայի հնագոյն թերթերից ու հայաշխարհի օրաթերթերից ամենահինը: Թերթը հիմնել է Արեւմտահայ փայլուն մտաւորական, գրող ու հասարակական գործիչ Միսաք Գոչունեանը, գրական կեղծանունը Քասիմ, 1908 թուականին՝ իր եղբոր՝ Սարգիս Գոչունեանի հետ միասին: »Ժամանակ«ն օրինաչափ ծնունդն էր իր ժամանակների: Արդարեւ, Երիտթուրքերի իշխանութեան հասնելն ու Օսմանեան Սահմանադրութեան հռչակումը ոգեւորութեան ու լաւատեսութեան խանդավառ մթնոլորտ էին ստեղծում Թուրքիայում: Հայերը նոյնպէս լաւատեսութեամբ էին լցուած: Ազատութեան հովեր էին փչում երկրով մէկ:

Պատմական այդ իրադարձութիւնների վադորդայնին հիմնուած թերթը գալիս էր արտայայտիչը լինելու տիրող ժողովրդական տրամադրութիւններին, նոր խօսք ու նոր գաղափարներ բերելու հանրային կեանքում: Միսաք Գոչունեանը, որ թերթի հիմնադրութիւնից շատ առաջ թուրքահայ մամուլի տիրական դէմքերից էր, հրատարակելով թերթը, նոր ուղղութիւն էր ուրուագծում: Թերթը կոչւում էր ժողովրդական օրաթերթ, քանի որ դա ժողովրդի լայն խաւերի թերթն էր, մատչելի բոլորի համար: »Ժամանակ«ն արձագանքում էր ազգային-եկեղեցական, հասարակական-քաղաքական ու մշակութային բոլոր իրադարձութիւններին ու դէպքերին, համայնքային կեանքի բոլոր երեւոյթներին: Միով բանիւ, »Ժամանակ«ը պոլսահայ կեանքի հայելին էր ու այդպէս էլ մնում է: Շնորհիւ իր այս գործելաձեւին, թերթը շատ արագ մեծ ժողովրդականութիւն է ձեռք բերում, տպաքանակը հասցնում մի քանի հազարի: Բայց այս թերթը ոչ միայն լրատու էր, այլ նաեւ հայրենասիրական առողջ միջավայր ստեղծող, հանրային կարծիք ձեւաւորող ու զանգուածներ առաջնորդող հաստատութիւն: Մտածողութիւն ու աշխարհահայաեցք ունեցող այս թերթը դարբնոց էր պոլսահայ մեծ թուով մտաւորականների ու գրական ստեղծագործողների համար, իւրայատուկ դպրոց:

Ազգային-եկեղեցական աւանդութիւնների պահպանման հարցերում թերթն անշուշտ պահպանողական էր, իսկ քաղաքական ու հասարակական խնդիրներում՝ ազատական-ժողովրդավարութեան սկզբունքների ջատագով: Բնաւ էլ պատահական չէ, որ »Ժամանակ«ը, 1920-ին, միանալով Սահմանադրական-Ռամկավար »Ժողովուրդ« կամ »Ժողովուրդի Ձայնը« քաղաքական ու հասարակական օրաթերթին, վերանուանուեց »Ժողովուրդի Ձայնը-Ժամանակ« եւ միացեալ թերթը հրատարակուեց շուրջ 4 տարի: Այս ժամանակաշրջանում թերթը խմբագրել է նաեւ հայ բանաստեղծութեան իշխան Վահան Թէքէեանը: Երկու թերթերն էլ նախկինում ունեցել էին նոյն ուղղութիւնը՝ ժողովրդի լուսաւորութեան ապահովման, հատուածականութեան ու ծայրայեղութեան մերժման, չափաւորութեան իրենց դիրքորոշումներում:

»Ժամանակ«ը միշտ էլ ժամանադրավայրն է եղել Արեւմտահայ հասարակական մտքի, գրի ու գրականութեան փայլուն աստղերի հոյլին: Թերթօն-վէպերով, բանաստեղծութիւններով, արձակ գործերով, հրապարակագրական յօդուածներով ու թղթակցութիւններով թերթին իրենց աշխատակցութիւնն են բերել Գրիգոր Զօհրապը, Զապէլ Եսայեանը, Թէոդիկը, Արամ Անտոնեանը, Մինաս Չերազը, Հրանդ Սամուէլը, Ռուբէն Զարդարեանը, Երուխանը, Զապէլ Ասատուր-Սիպիլը եւ Արեւմտահայ պոէզիայի ու արձակի հռչակաւոր այլ դէմքեր ու պայծառադէմ հոգեւորականներ: Սփիւռքահայ գրականութեան հիմնադիրները նոյնպէս գրական գործերով աշխատակցել են թերթին, ինչպէս Արշակ Չօպանեանը, Վազգէն Շուշանեանը, Լեւոն Զաւէն Սիւրմէլեանը, Նշան Պէշիկթաշլեանը, Նիկողոս Սարա‎‎‎‎‎ֆեանը եւ ուրիշներ: ‎

Հայութեան համար ամենածանր ու ողբերգական օրերին, »Ժամանակ«ը նոյնպէս ճաշակել է թուրքական բռնաճնշումները, հալածանքները, գրաքննութիւնը, որոնց հետեւանքով երբեմն հարկադրուած է եղել առկախել իր հրատարակութիւնը, բայց միշտ վերադառնալով հրապարակ, նոյնիսկ ցեղասպանութիւնից յետոյ վերապրել ու գործել: Արեւմտահայութեան կրած տառապանքների ու ջարդերի մասին հսկայական վկայութիւններ կան թերթի համարներում, որոնց թուայնացումը կարծում եմ անհրաժեշտութիւն է:

»Ժամանակ«ը միշտ էլ ամուր կանգնած է եղել հայ ժողովրդի միասնականութեան, հայրենիքի հետ սերտ կապերի, Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու ազգային ու հոգեւոր պատմական առաքելութեան պաշտպանութեան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախամեծարութեան դիրքերում: »Մենք միշտ Էջմիածնական եղած ենք«, շեշտել եւ շեշտում են »Ժամանակ«ի շուրջ համախմբուած մտաւորականներն ու թերթի լայն շրջանակը: Ամենափորձանաւոր ժամանակներում անգամ, թերթի համակիր զանգուածն իր հայեացքը միշտ ուղել է դէպի հայրենիք ու Սրբութեանց Սրբոց Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Հայ պարբերական մամուլի ռահվիրայ »Ժամանակ«ն այսօր էլ, շնորհիւ Գոչունեան գերդաստանի չորրորդ սերնդի ներկայացուցիչ Արա Գոչունեանի շուրջ համախմբուած մտաւորականների ու աջակիցների եռանդուն գործունէութեանը, շարունակում է լոյս տեսնել, հասնելով պոլսահայ թէ սփիւռքահայ ընթերցողներին: Ժամանակների թոհուբոհին դիմացած, փորձութիւնների ու փորձանքների բովով անցած »Ժամանակ«ը հաստատուն կերպով ընթանում է դէպի նոր տասնամեակներ: Հակառակ արտերկրում ուծացման, հայախօսութեան նահանջին ու հայերէն ընթերցողների թուի նուազման, տակաւին կանգուն է »Ժամանակ« օրաթերթը՝ դիմագրաւելով նաեւ հեռահաղորդակցութեան ու առցանց հաղորդամիջոցների ընձեռած հնարաւորութիւնների հետեւանքով տպագիր մամուլի դիմագրաւած բազմաթիւ մարտահրաւէրներին: Սոսկ թերթ լինելուց աւելի, »Ժամանակ«ը պոլսահայութեան գոյութեան ու կենսունակութեան խորհրդանիշն է, Արեւմտահայերէն գրաւոր խօսքի շարունակականութեան իրեղէն ապացոյցը: Որքա՜ն հաճելի զգացմունք ես ապրում, երբ ամէն անգամ »Ժամանակ«ն ընթերցելիս, մտքով գնում ես Պոլիս ու վերյիշում Դուրեանին, Մեծարենցին, Զօհրապին, Վարուժանին ու Սիամանթոյին:

Ոգեկոչե՛նք »Ժամանակ« թերթի կերտիչների ու նրանց գործը շարունակած գրի մշակների յիշատակն ու ամենայն պատուի ու բիւր յարգանքի արժանացնենք նրանց, քանզի նրանք իրենց հոգին, միտքն ու քրտինքն են նուիրաբերել հայ տիպ ու տառին, հայ թերթին, ծառայել հայ ժողովրդին:

 

 

KERMES MONDIAL 2014 AT HOLY CROSS-HARBOYAN HIGH SCHOOL

0

*GREG HAGOPAIN*

Greg

On the 28th and 29th of June 2014, Armenian Catholic Patriarchate’s Holy Cross Harboyan High School organized a Kermes for the first time. The theme of the Kermes was this year’s FIFA Wold Cup “Mondial 2014”.

The Holy Cross Harboyan High School’s Kermes was an entertaining and interesting place for all those who liked eating, drinking, watching the football matches, playing, enjoying with friends, and meeting new people. Besides the ice cream, sandwiches, crepes, waffle, pizza, cotton candy, nuts, and carrots, there were also lots of games, like soap football, giant slide, baby foot, wall climbing, and trampoline. Children also got the chance to paint their faces, and play, as well as take pictures with famous cartoon characters.

image-5b2c349e1e11ac4c75d7e4a9791e919e0d3091d705532121c1e831eedc5bd933-Vimage-000cfc7985eb1bb347c253e91b3a65b4273ec49d83b5deee72af2996cbca61b4-Vimage-93cce82da2f28195130ae24e32aadbf8a8de8fc560aff29d828730a1db3c72c8-V10371403_10204265624150968_2214084014840721488_n

While children were having fun, adults were impatiently waiting to watch the football games on the huge screen. And at the half time, there were one man show performances and singers trying to entertain and calm down all the football fans.

image-3a887ccccf33e629211b95652dfe10a52529705f3ee1ffb4f86ac5361195c7f0-Vimage-8e6e2db6d81f10ebd12af66a9ebccf7d9da4472dd0c8361ed9dc8a16bb017a34-Vimage-110161b8099744a773f01643249b06a3be7273478397ad20bc8302c3df6926f2-Vimage-638547cef4648f1911dd455ee51dd95e4dd958f40e238f5c8e2e8a328bd1343f-V

In these two consecutive days, people were visiting Holy Cross Harboyan High School’s kermes, leaving all their worries and enjoying as much as they can with their loved ones.

image-4a3423aa6a19e570a076ac3d225bf6884f47ffb0aced0560284b232bda8ef590-Vimage-ec64a1f348d0381ab773ae89372f0e5da6c9d7aa06b3e8333aacfb44a841ab7c-V

Special thanks to the school’s Principal Mrs. Rita Boyadjian and all the staff and crew, who contributed by dedicating their time to make this kermes a success.

Zalka, Lebanon

ԱՐԺԱՆԹԻՆԻ ՄԷՋ ԿԱՅԱՑԱՒ ՀԱՅ-ԱՐԺԱՆԹԻՆԵԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

0

Արժանթինի մէջ կայացաւ հայ-արժանթինեան բարձր մակարդակի բանակցութիւններ: Այս մասին կը հաղորդեն հայրենի պետական աղբիւրները:

Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի  նախագահ Ամադո Բուդուի հետ:

Նկատի առնելով, որ Արգենտինայի Նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչների առողջական խնդիրների պատճառով հետաձգել է իր մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները, այդ թվում՝ հուլիսի 9-ին երկրի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները, արգենտինյան կողմի հետ բանակցությունները կայացել են Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության հետ: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են Արգենտինայի նախարարների խորհրդի նախագահ Խորխե Կապիտանիչը, պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսը, սոցիալական զարգացման նախարար Ալիսիա Կիրչները, գիտության և նորարարական տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Լինո Բարանյայոն, պետական եկամուտների վարչության պետ Ռիկարդո Դանիել Էչեգարայը, այլ պաշտոնատար անձինք:

arg2

Ամադո Բուդուն ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, թե ուրախ է արձանագրելու, որ Հայաստանի Նախագահի այցը տարածաշրջան սկսվում է Արգենտինայից, ինչը, նրա համոզմամբ, ոչ միայն հայ-արգենտինյան բարեկամության, այլև այդ բարեկամությունը գործնական հարթություն տեղափոխելու երկկողմ փոխադարձ պատրաստակամության և վճռականության վկայությունն է, որի ուղղությամբ մինչ այս Արգենտինայի Նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչները մեծ աշխատանք է կատարել: Ամադո Բուդուն կարևորել է այցի արդյունքներով երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որն ավելի կամրապնդի Հայաստանի և Արգենտինայի միջև կապերը մի շարք ոլորտներում:

Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն դրվատանքով է խոսել արգենտինահայ համայնքի մասին, որը նրա գնահատմամբ, ոչ միայն մեծ, այլև ազդեցիկ համայնք է և մեծ դեր ունի հայ-արգենտինյան կապերի սերտացման գործում: Նա ընդգծել է, որ չնայած երկու երկրների աշխարհագրական հեռավորությանը և այն հանգամանքին, որ Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող երկիր է, իսկ Արգենտինան համեմատաբար երիտասարդ, երկու ժողովուրդները ջերմ բարեկամական կապեր ունեն, և միջպետական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ափսոսանք հայտնելով, որ Նախագահ Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչների առողջական խնդիրների պատճառով հնարավորություն չունի մասնակցելու բանակցություններին: Սերժ Սարգսյանը շուտափույթ կազդուրում և քաջառողջություն է մաղթել Արգենտինայի Նախագահին:

Խոսելով հայ-արգենտինյան հարաբերությունների մասին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ սա Հայաստանի Հանրապետության Նախագահի երրորդ պաշտոնական այցն է Արգենտինա, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանի նախագահները մշտապես կարևորել են Արգենտինայի հետ հարաբերությունների զարգացումը և իրենց պարտքն են համարել այցելել բարեկամ երկիր ու այդ առիթով նաև երախտագիտություն հայտնել հայ ժողովրդի և, հատկապես, Արգենտինայի հայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար: «Իմ պաշտոնական այցը Արգենտինա կայանում է Ձեր երկրի անկախության տոնի նախօրեին, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ Արգենտինայի իշխանություններին և ժողովրդին, մաղթում հաջողություններ: Արգենտինայի հետ մեր երկրի հարաբերությունները մենք շատ ենք կարևորում, և ուրախ եմ, որ հաճախ են տեղի ունենում երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններ և մեր հարաբերությունները զարգանում են նաև բազմակողմ ձևաչափով: Մենք պատրաստակամ ենք խորացնելու հայ-արգենտինյան հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Ուրախ եմ, որ այսօր ստորագրվելիք փաստաթղթերը մեզ կտան այդ հնարավորությունը»,-ասել է
Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը ևս մեծապես կարևորել է արգենտինահայ համայնքի դերը երկկողմ բարեկամական հարաբերություններում, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ամրապնդան գործում: Նախագահ Սերժ Սարգսյանը պատահական չի համարել, որ հայաստանյան տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողներից մեկն Արգենտինան է:

Նրա խոսքով, շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի հասնող այդ ներդրումներն աստիճանաբար իրենց ազդեցությունն են ունենում հայ-արգենտինյան առևտրատնտեսական հարաբերությունների վրա:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախկին Նախագահ Նեստոր Կիրչների անմիջական աջակցությամբ ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունման համար և ընդգծել, որ հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և միջոցառումներ են տեղի ունենալու ոչ միայն Հայաստանում, այլ նաև
աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Արգենտինայում:

Սերժ Սարգսյանը մեր ժողովրդի և իր անունից երախտագիտություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին և ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ընդունման համար:

Բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիր, ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԱՀ գիտության, տեխնոլոգիայի և արդյունաբերական նորարարությունների նախարարության միջև գիտական և նորարարական հետազոտությունների բնագավառում փոխըմբռնման հուշագիր, ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր:

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 6-ին նաև հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ: Հանդիպմանը քննարկվել է հայ-արգենտինյան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև արգենտինահայ անվանի գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ:

Այսօր Հանրապետության Նախագահն այցելել է Սան Մարտինի հրապարակ և ծաղկեպսակ դրել Արգենտինայի անկախության պայքարի մարտիկ Սան Մարտինի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին, որից հետո Սերժ Սարգսյանն այցելել է Բուենոս Այրեսի քաղաքապետարան, հանդիպում ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ (քաղաքապետ) Մաուրիսիո Մակրիի հետ: Պաշտոնական այցի շրջանակներում այսօր կայացել է նաև հանդիպում Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսի հետ: Օրվա ավարտին Նախագահը հանդիպում կունենա նաև
արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր տրվել է պաշտոնական ճաշ:

ARMENIA MAY FACE WATER SHORTAGE IF NO MEASURES TAKEN – EXPERT

0

With the average air temperature being above normal levels in Armenia, the country may soon face a shortage of water supply in case of no appropriate measures are taken, warns a specialist.

“The average annual temperature in Armenia has increased by about one degree [Celsius] compared to what we had 20 years ago, while the precipitations have decreased in number,” Aram Gabrielian, a national coordinator for the UN Framework Convention on Climate Change, told Tert.am, citing official data.

He said a failure to undertake special steps may lead to an estimated increase in  temperature by 20C in 203C and a about 30C in 2070, with further 40C-50C increase threatening the country in 2100.

Gabrielian said he expects the worst-case scenario to make Armenia’s climate similar to that of the Iranian plateau.

“The Armenian highlands, whose north-eastern part covers the Republic of Armenia, is on average 600m-800m above the Middle Asian and Iranian mountain plateaus. The recorded temperature difference is five degrees [Celsius]. So if we face a temperature inrease by up to five percent – which is the worst-case scenario – we’ll have climate conditions similar to those in the Iranian mountain plateau,” he explained.

The specialist added that he already sees the water shortage problem in the country, with the rising temperature contributing to a decrease in the number of precipitations by reducing the river flow.

“We have, on the one hand, less precipitations and on the other hand, evaporating ones caused by increasing temperatures of water. So there is a double effect on the river flow. At the same time, the demand for water increases due to the drying climate. So we have an increasing demand with a decreasing supply of water,” he noted.

He said the two factors contribute to over 20%-30% shortage in some areas. “So the demand for water will be observed several mountainous areas with arid-zone agriculture, and be even higher in those areas where water is in demand today, the Ararat valley, for example.

The specialist warned against releasing water from Artesian dams. “The water supply in Artesian basins is formed from the underground inflow of waters absorbed from precipitations. Fewer precipitations will reduce the water flow to the artesian basin. So we have to use take less water from the basin to maintain the balance. While we now can get 50 million cubic meters of water from the Ararat artesian basin, for instance, only 30 million of it can be accessible to us in a decade,” he said.

He said further that the shortage will also affect the water balance of Lake Sevan, causing more evaporation from its surface. “The more we get adapted to the climate conditions, saving water resources, the better,” he added.

Gabrielian pointed out to possible technological and organizational solutions, noting that a corresponding action plan is now under preparation to be submitted to the Government next year.

“This, of course, bears a global character, but in order to save water [resources] environmentalists have to step up efforts instead of arguing with the Government,” he added.

But Gabreilian didn’t agree that the current shortage in dams is due only to climate changes. “That’s bears, of course, a certain relationship with that, but if they aren’t filled with the necessary [quantity of water], it is no longer due to weather. And even if it is, it is necessary to take measures to save water in order to eliminate the losses.”

In conclusion, he proposed two possible solutions: reducing the greenhouse emissions and getting adjusted to the changing climate.

Speaking to Tert.am, Mher Mkrtumian, the head of the Territorial Administration Ministry’s State Committee of Water Resources, dwelled on the situation in the dams. “The dam in Akhuryan [Shirak region] contained 403 cubic meters of water last year, but the [quantity] was 193 cubic meters in the same period of this year. In river Arax, we had 23 m/sec drinking water last year against the 10m/sec this year,” the official said, pointing out to a double decrease.

He further elaborated on the causes, attributing the shortage to weather conditions and accumulated waters in the upper streams. “We know where Arax River comes from, so we cannot make any intervention,” he said, noting that the river’s resources are used on Turkey’s territory as well.

Turkey, which now exploits the second dam on Arax, is going to complete the construction of the third this year. The fourth dam, which will be in Karakurt, will have a capacity of 1 million cubic meters. The four dams together are expected to accumulate an estimated 1,380 cubic million of waters. It is noteworthy that the estimated annual supply of Arax is 2,500 million cubic meters.

The official agreed that the Government is facing a serious strategic challenge, but said they are taking the necessary steps. Asked why the authorities are seeking only temporary solutions (such as releasing large quantities of water from an Artesian basin and exploiting 120 water wells), Mkrtumian replied that those were forced measures aimed at organizing the region’s irrigation supply.

He said four dams are under construction in Armenia today, adding they expect to complete the activities in five years’ time. “There are already projects regarding certain dams, and documents have been drawn up,” he added.

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՅՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԱՒ «ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆ

0

ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեան մասնակցեցաւ «Արի Տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման հանդիսաւոր արարողութեան: Այս մասին կը հաղորդէ Սփիւռքի Նախարարութեան կայքէջը:

Յուլիսի 4-ին Ծաղկաձորի ,Արի տունե ճամբարում կայացաւ Սփիւռքի երիտասարդների հայրենաճանաչութեան «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման հանդիսաւոր արարողութիւնը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանը, ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, Կոտայքի մարզպետ Արամ Յարութիւնեանը, այլ պաշտօնատար անձինք:

Վարչապետ Յովիկ Աբրահամեանը ողջունեց ներկաներին, կարեւորեց ծրագրի դերը հայապահպանութեան գործում եւ վստահեցրեց, որ այն առաջիկայում առաւել կընդլայնուի եւ կը կատարելագործուի:

Արիտունցիները ողջունեցին հիւրերին, ներկայացրին իրենց տպաւորութիւնները, ծրագրի շրջանակներում իւրացրած ազգային երգն ու պարը, ասմունքը եւ ստացած գիտելիքները: Կատարումների, հայրենիքին ձօնուած բանաստեղծութիւնների միջոցով նրանք արտայայտեցին իրենց սէրն ու նուիրուածութիւնը Հայրենիքի, նրա մշակոյթի հանդէպ եւ վստահեցրին, որ դառնալու են հայապահպանութեան ու Հայրենիքի առաջընթացի երաշխաւոր-առաջամարտիկներ, ընդմիշտ պահելու են կապը նոր ընկերների, հիւրընկալ ընտանիքների հետ: Նրանց զգացողութիւնների խտացուած արտայայտութիւնը կարելի է համարել արիտունցիներից մէկի բանաստեղծութեան հետեւեալ տողը` «Քոյ սէրն եմ ես, իմ Հայաստան, որ ծնուել եմ օտար հողում»:

Ծրագրի այս փուլը Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան իւրօրինակ խորհուրդն ունէր իր մէջ. ,Արի տունըե հիւրընկալել էր նաեւ Արցախի ներկայացուցիչներին եւ երիտասարդութեան քաղաք հռչակուած Սիսիանի լաւագոյն աշակերտներին, պատանիների եւ աղջիկների Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շուէդիայից, Լատուիայից, Սիրիայից, Լիբանանից: Ծրագրի այս փուլին մասնակցում էր 185 պատանիներ եւ աղջիկներ:

Նրանք բոլորն իրենց կրծքին կրում էին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը` հաւատ ներշնչելով, որ հայոց պահանջատիրութեան կրողներն են լինելու:

Հիւրընկալ ընտանիքների անունից ներկաներին ողջունեց իր օջախում երեք երեխայ հիւրընկալած բ.գ.թ., պրոֆէսոր Լաւրենտի Միրզոյեանը:

Իր ելոյթով ներկաներին հիացրեց Իմ Հայաստան ծրագրի մասնակից, Լիբանանի Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան «Արին» պարախումբը:

Երեխաներին իրենց խօսքով ու հայրենասիրական երգերով ոգեւորեցին ՀՀ վաստակաւոր արտիստ Շուշան Պետրոսեանը եւ երգիչ Անդրեն:

Վերջում հրաժեշտի աւանդական խարոյկի շուրջ թնդաց հայոց աւանդական քոչարին, խարոյկ, որ խորհրդանշում է աշխարհացրիւ հայ պատանիների ու երիտասարդների հոգու ջերմութիւնը, որ նրանք ստանում են` մասնակցելով ,Արի տունե ծրագրին:

 

 

 

ՀՀ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՌԱԳԸՓ ԶԱՐԱՔՈԼՈՒՆ

0

Ուրբաթ 4 Յուլիս 2014-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան ընդունեց Ցեղասպանութեան ճանաչման համար պայքարող թուրք մտաւորական Ռագըփ Զարաքոլուն: Այս մասին կը հաղորդէ Սփիւռքի Նախարարութեան կայքէջը:

Ռագըփ Զարաքոլուն Հայաստան է ժամանած է «Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան կայսրութեան մէջ. վերապրածներու վկայութիւններ» արխիւային փաստաթուղթերու եռահատոր ժողովածուի հիման վրայ ստեղծուած թուրքերէն միահատորեակի շնորհանդէսին մասնակցելու նպատակով: Շնորհանդէսը կայացած է Յուլիս 3-ին Առնօ Բաբաջանեանի անուան համերգասրահէն ներս, ուր ուշագրաւ ելոյթով հանդէս եկած է թուրք մտաւորականը:

Նախարար Հրանոյշ Յակոբեան բարձր գնահատելով թուրք մտաւորականի ներդրումը Հայոց ցեղասպանութեան ճանաչման գրծին մէջ նշեց. «ձեզ ընդունում ենք որպէս ազնիւ մտաւորականի, եղբօր, որ չի կարողանում ապրել կեղծիքի, ստի եւ անարդարութեան մթնոլորտում: Ցեղասպանութիւնից անցել է 100 տարի, թուրք ժողովուրդը պէտք է ազատուի այդ բեռից եւ այդ հարցում ժողովրդին պէտք է առաջնորդեն Ձեր նման մտաւորականները»: Նա առանձնայատուկ կարեւորեց Թուրքիայում Հայոց ցեղասպանութեան մասին պատմող գրքերի, աշխատութիւնների հրատարակումը` շեշտելով Ցեղասպանութեան ականատեսների վկայութիւնների փաստագրման եւ հրապարակման գործում Ռագըփ Զարաքոլուի մեծ աւանդը: «ցեղասպանութիւնը մինչ օրս շարունակւում է».
«Հայաստանի նկատմամբ 25 տարի շարունակուող շրջափակմամբ, հայկական սփիւռքի հոգեկան տառապանքներով ու դեգերումներով». նշեց տիկին Յակոբեան:

Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար` թուրք մտաւորական Ռագըփ Զարաքոլուն` յանուն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ արդարութեան վերականգնման իր պայքարը համարեց պատւոյ պայքար: Ան տեղեկացուց, որ կը շարունակէ վկայութիւններու ու ականատեսներու պատմութիւններու հաւաքագրումը եւ յառաջիկային հրապարակելու է եւս 2 գիրք` մէկը քիւրտերու, միւսը` իսլամացած կանանց վկայութիւններու մասին: Նախարար Հրանոյշ Յակոբեան պատրաստակամութիւն յայտնեց Ռագըփ Զարաքոլուի նշած 2 գիրքերու շնորհանդէսը կազմակերպելու Սփիւռքի նախարարութենէն ներս: Ի դէպ, թուրք մտաւորականը տեղեկացուց, որ վերսկսած է հայոց լեզուի տիրապետելու իր ընդհատուած դասընթացը, եւ յոյս յայտնեց , որ շուտով Հայաստանի մէջ հաղորդակցուելու համար այլեւս թարգմանիչի կարիք չ’ունենայ:

Հանդիպման ընթացքում քննարկուեցան Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման, դատապարտման, հետեւանքներու վերացման, պահանջատիրութեան, ինչպէս նաեւ ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպուելիք միջոցառումներուն վերաբերող հարցեր:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԱՄԷ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻ ՏԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՊԷՅՐՈՒԹԻ ԱՐԱՄԷ ՑՈՒՑԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

0

*ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆ*

toros-toranian

Նախաձեռնութեամբ Միջին Արեւելքի եւ Արաբական Ծոցի երկիրներու ԱՐԱՄԷ Պատկերասրահի ներկայացուցիչ Միքայէլ Վայէճեանի, Պէյրութի ԱՐԱՄԷ Ցուցասրահը, որ կը գտնուի Ժմմէյզիի Թէքէեան Կեդրոնի 5րդ յարկին վրայ, ինչպէս միշտ, հիւրընկալած էր` Երեւանի ԱՐԱՄԷ Արուեստի Տան վարպետ նկարիչներու գեղանկարներէն:

Գոյներու շողշողուն հանդէս մը ողողած էր տուեալ սրահը իր կողքին բազմած սենեակով:

Կը ներկայացուէին Հայաստանի նոր սերունդի գեղանկարիչներէն երկու տասնեակէ աւելի գործեր:

Հայաստանի գեղանկարիչներու գործերը բերել Պէյրութ եւ արտասահման, երեւոյթ մըն է, ուր ըսել կþուզուի.,Մենք մշակոյթի ժողովուրդ ենք, մենք այսօր ոչ թէ ջարդուած, այլ յարութիւն առած ժողովուրդ ենք եւ աշխարհին կը ներկայանանք ոչ թէ լացով, այլ մեր գեղարուեստի գործերովե:

Արուեստը սէր է: Գեղեցիկի ու սիրոյ պաշտամունք է:

Ո՞վ չի սիրեր գեղեցիկը, ո՞վ ենթակայ չէ սիրոյ պաշտամունքին:

Հայ Գեղանկարիչներու գործերը արտասահման բերելը, նախ նոր շունչ տալ է գեղանկարիչներուն, ապա ձեռնոց մը նետել արուեստի ճամբով օտար գեղանկարիչներու, ոչ որպէս մրցումի հրաւէր, այլ ցուցաբերել, որ հայ արուեստագէտը կրնայ ներկայանալ աշխարհին, որպէս ոչ միայն իր երկրին գեղանկարիչը, այլ որպէս չարագործ աշխարհի մը բարեգործ գեղանկարիչը:

Ակնդիրը պիտի ըմբոշխնէ Հայաստանի գեղանկարիչներուն գործերէն վեր բարձրացող զգացումներու բիւրեղացումը, որ պիտի խօսի ձեզի հետ, պիտի խօսի հայօրէն ու մարդկօրէն:

Հայ գեղանկարիչը երբ Արարատը կը նկարէ աշխարհին հետ հայերէն խօսած կ՚ըլլայ, Սեւանը նկարէ հայերէն խօսած կ՚ըլլայ, հայոց լեռնաշխարհը նկարէ, աշխարհի հետ բոլոր լեզուներով խօսած կ՚ըլլայ:

Հիմա, Թէքէեան Կեդրոնի 5րդ յարկին վրայ գտնուող ԱՐԱՄԷ ցուցասրահն ենք:

Հոս քովնտի սենեակի մը մէջ կը հանդիպինք ոչ միայն հայաստանցի նկարիչներու գործերուն, այլ նաեւ գործերուն Ժանսէմ (Ժան Սէմէրճեան) եւ Գառզու (Գառնիկ Զուլումեան) Ֆրանսայի մէջ ապրած գեղանկարիչներուն:
Ֆրանսայէն մինչեւ Ճափոն հիացողներ ունեցող այս երկու հայ գեղանկարիչները, կարծէք կողքի սրահին մէջ իրենց երփնագրերը ցոյց տուող նկարիչներուն կ՚ըսեն.- Սիրելիներ, դուք կրնաք հասնիլ համաշխարհային հնչեղութեան: Այո՛, կրնաք հասնիլ:

Տաղանդին ու շնորհքին պէտք է միացնէք աշխատասիրութիւնը, բազմապատկելով ձեր սէրը եւ նուիրումը գեղանկարչութեան նկատմամբ:

Եւ ահա ցուցասրահին մէջ մեր գործը երկու տասնեակէ աւելի հայրենի գեղանկարիչներու գեղանկարներու հետ է:
Հայաստանի մէջ մեր գեղանկարիչները դժուարութիւններ ունի՞ն: Բայց ո՞ր երկրի, ո՞ր մէկ գեղանկարիչը դժուարութիւններ յաղթահարելով չէ ապրած:

Հակառակ մեր երկրի պայմաններուն, հոն հայ գեղանկարիչը կը շարունակէ խօսիլ գեղեցիկի մասին, սիրոյ մասին, ինչու չէ նաեւ աշխարհը աւելի պայծառ տեսնելու ապրումին մէջ` պայքարի մասին, յանուն սիրոյ ու գեղեցկութեան:
Ահա հայրենի գեղանկարիչ Ռուբէն Գրիգորեանի ՙԳիրք՚ը գեղանկարը: Կարծէք տարածուող լոյսը գիրքէն ծագած է ու ողողած ոչ միայն դէմքը ընթերցողին, այլ ամբողջ շրջապատին: Գիրքը լոյս է եւ լոյսի տարածիչ:

ԱՐԱՄԷ սրահը ցուցադրուող արուեստի գործերուն մէջ, պիտի տեսնենք լոյսի եւ ստուերի ընկալման բազում ձեւեր: Չէ՞ որ հայ նորագոյն նկարչութեան վարպետին` Մարտիրոս Սարեանին գործերը ողողուած էին լոյսերով: Չ՞է որ Հայաստանը ներկայացուած էր որպէս դրախտ` լոյսի աղբիւր:

Ուրեմն ինչո՞ւ մեր նոր սերունդին գեղանկարիչներուն գործերը չըլլան լուսաողող:

Մեր ժողովուրդը ամբողջ լոյսի երգիչ է իր նկարչութեան, բանաստեղծութեան, արձակին, թատրոնին, երաժշտութեան, ճարտարապետութեան եւ նոյնիսկ իր յօրինած գիտութեան մէջ: Ահա գործը Աւետիս Խաչատուրեանին: Պարզ շեփորահար մըն է, հնչեղ ձայնով, ձեզ խնճոյքի կը հրաւիրէ: Միթէ հայը խրախճանքի պէտքը չունի՞:

Պաստառին դիմացն ենք Արամ Յակոբեանին` ՙԾովափի Պատմութիւն՚: Ծով չենք ունեցած, բայց ծով երազած ու ծովանկարիչ ունեցած ենք, եւ այդ ալ Աշխարհի մեծերէն մէկը` Յովհաննէս Այվազովսկին: Մի՛ ըսէք ինչո՞ւ կը հպարտանանք: Ունի՛նք, պարզապէս այդ մասին խօսիլն ալ անհրաժեշտ է:

Բանաստեղծական մթնոլորտ մը ստեղծող է Յակոբեանին այս գործը: Հապա Ռուբէն Աբովեանի ,Ճազին Խումբըե դասական գործ մը ըլլար կարծէք` հոլանտական նկարչութենէն պահուած:

Արմէն Գէորգեանը իր իսկ դիմանկարը նկարած ըլլայ կարծէք, ինք` խաղաքարթի մը դիմաց: Պիտի շահի՞, թէ՞ կորսնցնէ, շատ խորհելու պէտք չունի, երբ լուսաւոր են իր դէմքն ու սեղանը:

Եւ այսպէս ամբողջ նկարաշարքն ու լուսաւոր արտադրութիւն եղող պաստառները:

Թող լոյսը Հայաստանէն ճառագէ աշխարհի մութին վրայ:

Լոյս ըսինք, եւ եղեւ` այս ցուցահանդէսը:

Թող յաճախ կազմակերպուին նման ցուցահանդէսներ: