Ուրբաթ, 01. 08. 2025

Ռուսաստանի Նախագահ Փութին Քննարկած Է Հայաստան-Ատրպէյճան Վերջին Լարուածութիւնը

0

Փութինը Ռուսաստանի Դաշնութեան Անվտանգութեան խորհուրդի անդամներուն հետ հանդիպումին քննարկած է հայ-ատրպէյճանական սահմանին տիրող իրավիճակը։

«Տեղի ունեցած է միտքերու մանրամասն փոխանակում հայ-ատրպէյճանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերեալ: Խիստ մտահոգութիւն արտայայտուած է շարունակուող սրացումներու կապակցութեամբ, շեշտուած է հրադադարի ռեժիմի ապահովման անյապաղ անհրաժեշտութեան, ինչպէս նաեւ միջնորդութեան քայլերու պատրաստակամութիւնը»,- նշուած է Քրեմլինի մամլոյ ծառայութեան հաղորդագրութեան մէջ:

 

Ռուքոզ Անցումային Կառավարութիւն Կը Պահանջէ. Ան Պասիլը Դաւաճանութեամբ Կ՛ամբաստանէ

0

Երեսփոխան Շամէլ Ռուքոզ բողոքի շարժումի մը նախաձեռնութիւնը վերցնելով իր քենեկալը՝ Ժըպրան Պասիլը դաւաճանութեամբ ամբաստանեց:

Ռուքոզ իր խօսքը ուղելով Պէյրութի նահատակաց հրապարակին վրայ հաւաքուած բողոքարարներուն ըսաւ, որ դաւաճանութիւն է տարիներով գտնուիլ պատասխանատու պաշտօնի վրայ ապա ուրիշները մեղադրել ձախողութեան համար, պատճառաբանելով, որ ուրիշներ չձգեցին զինք աշխատի:

«Այս չքմեղանքով հանդէս եկողները աւելի լաւ է հրաժարին եւ առիթը տան ուրիշներու, որոնք կրնան աշխատիլ», ըսաւ Ռուքոզ, որ ի դէպ փեսան է հանրապետութեան նախագահ Միշէլ Աունին:

Հարիւրաւոր բողոքարարներ հաւաքուած էին երէկ հրապարակին վրայ ընդառաջելով Ռուքոզին եւ նախկին բանակայիններու կոչին: Բողոքարարներուն գլխաւոր պահանջը անցումային կառավարութիւն մը կազմելն է, որ պէտք է պատրաստէ խորհրդարանական արտահերթ ընտրութիւններ, որպէսզի երկիրը դուրս գայ այս քաղաքական եւ տնտեսական անելէն:

 

Մի Երգի Պատմութիւն -52- Կէթ Լաքի – Տաֆթ Փանք (Get Lucky – Daft Punk)     

0

Բանաստեղծ-երգահան Նայլլ Ռոճըրսը (Nile Rodgers) 90-ականներից էր ճանաչում Տաֆթ Փանք (Daft Punk ) խմբի երաժիշտներին եւ վաղուց երազում էր նրանց հետ համատեղ աշխատանքի մասին, սակայն այդպէս էլ առիթ չէր ընձեռւում։  Մի անգամ՝  Մատոննայի  երեկոյթի ժամանակ,   խմբի տղաների հետ է ծանօթանում նաեւ երգիչ Ֆարել Ուիլիամսը (Pharrell  Williams ) եւ նոյնպէս ցանկութիւն յայտնում համատեղ աշխատանքի։ Այսպէս սկսւում է նրանց համագործակցութիւնը։

            Երգի համահեղինակ են համարւում բոլոր 4 երաժիշներները՝ Ֆարել Ուիլիամսը , Նայլ Ռոճըրսը  եւ Տաֆթ Փանք խմբի երաժիշտներ Թոմաս Պանկալթերը (Thomas Bangalter) եւ Կէյ-Մանուէլ տը Հոմեմ-Քրիսթոն (Gay-Manuel de Homem-Christo)։ ։

            Ֆարել Ուիլիամսը ձայնագրման աշխատանքների մասին պատմում է․ «Ես ձայնագրեցի 4 կամ 5 նմուշ, իսկ տղաները ընտրում էին այն, որն ամենից շատն էին հաւանում։  Այսպէս կտոր առ կտոր․ ես երգում էի ամեն տողը բազմաթիւ անգամներ, մինչեւ որ այս՝  կատարելութեան ձգտող երաժիշտները կարողանում էին ընտրել իրենց նախընտրած հնչերանգով  տարբերակը։ Երգը մի հոգեվիճակի մասին է, երբ չես ուզում որ գիշերն աւարտուի, քանի որ այն կատարեալ է հենց այստեղ եւ հենց հիմա, երբ ուզում ես, որ այս ոսկէ ակնթարթը կրկնուի նորից ու նորից, ինչպէս որ կրկնւում է երաժշտութիւնը։ Երգի մեղեդին էլ ստեղծում էր տպաւորութիւն, որ մենք գտնւում ենք  արեւադարձային կղզում՝  ծիրանագոյն մայրամուտի պահին»։

            Երգը լաւատեսական տիսքօ ոճի երգ է, ուր նկարագրւում է, թէ որքան յաջողակ  կը լինես, երբ գտնես այն միակին, ով կը դառնայ քո երկրորդ կէսը, որին հանդիպելու հենց առաջին պահից կը գիտակցես որ հենց նա  է, ում փնտռել ես։

            Երգի առաջին տողի մէջ յիշատակւում  է առասպելական թռչուն փիւնիկը։  Ֆարելը դա բացատրում է հետեւեալ կերպ ․ « ինձ դուր է գալիս այս  համեմատութիւնը,  որով ես կարող եմ նկարագրել իմ աշխատանքը։ Առասպելում փիւնիկը այրում է իրեն եւ մոխիրների մէջ յայտնւում է ձուն , որը նորից պիտի վերածնուեր։ Ես ուզում եմ ասել, որ մեծ գործեր արարելու համար պէտք է չվախենալ հեռանալ այն ամենից, ինչ ունէիր առաջ եւ քայլել աւելի մեծ քայլերով դէպի նորը։  Դայ անհնար կը լինի, եթէ վախենաս նորոգուել ու նորանալ՝ կառչած մնալով երեկուայ փառքից։  Դու պէտք է փոխուես ու փիւնիկի պէս վերածնուես ամեն օր՝ մտածելով վաղուայ օրուայ մասին» ։

            Երգը՝ թողարկուելուց յետոյ,  մեծ լսարան ձեռք բերեց, յայտնուեց  Billboard Hot 100 հիթ-շքերթում, հասնելով 2-րդ հորիզոնականի։ Երգի պաշտօնական թողարկումից մի քանի օր առաջ այն  անյայտ տարբերակով յայտնուել էր ռատիոեթերներում, արդէն իսկ հասցնելով սիրուել։

            2014 թուականին «Կրեմմի» մրցանակաբշխութեան 56-րդ արարողութեան ժամանակ այս երգը ճանաչուեց տարուայ լաւագոյն ձայնագրութիւն։

            «Ես երբեմն մտածում եմ, թէ ինչպէ՞ս պատահեց, որ երգն այսքան սիրուեց հանդիսատեսի կողմից, չէ՞ որ մենք որոշել ՝ էինք պարզապէս   մեզ համար մի համատեղ երգ ձայնագրէինք։  Ինչպէ՞ս պատահեց սա՞։  Անհաւանական է։ Մեզանից ոչ ոք պատրաստ չէր սրան»,- Նայլ Ռոճըրս։

 

 

ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Աշխատակից

 

Situation on Armenia-Azerbaijan border relatively stable

0

The situation in the north-eastern section of the Armenian-Azerbaijani border remains relatively stable, ARMENPRESS reports MoD spokesperson of Armenia Shushan Stepanyan wrote on her Facebook page.

‘’The situation is under full control of our army’’, she wrote.

 

The Azerbaijani armed forces launched an attack on an Armenian military base located in Tavush province on July 12, using artillery, mortars and UAVs. In addition, the Azerbaijani side also shelled the town of Chinari and Aygepar in the province with mortars, damaging civilian homes. On July 14 the Azerbaijani armed forces continued targeting the civilian infrastructures of the Armenian town of Berd, using an attacking drone.

Today early in the morning the Azerbaijani side resumed shelling at the bordering villages of Armenia’s Tavush province. Aygepar, Nerkin Karmiraghbyur, Chinari, Movses, Tavush villages and Berd town were under the target.

An Armenian civilian citizen was wounded by the strike of a combat UAV. Azerbaijan also struck a vehicle on humanitarian mission heading to help the wounded citizen with a combat UAV. No casualties were reported.  The Azerbaijani Defense Ministry has even threatened to strike the Metsamor Nuclear power Plant.

Starting from July 12 Armenia has downed 13 Azerbaijani UAVs, including an Israeli made Elbit Hermes 900 UAV, which is believed to be downed for the 1st time in the world. Azerbaijan has also confirmed the death of a Major-General and a Colonel.

Artsakh provides financial assistance to Lebanese-Armenian community

0

 The Permanent Representation of the Republic of Artsakh to the Middle East organized meetings on July 16 in Beirut with the spiritual leaders of the Armenian community to transfer the financial assistance rendered to the Lebanese-Armenians by the Government of Artsakh on the instruction of President of the Republic of Artsakh Arayik Harutyunian, ARMENPRESS was informed from the press service of the foreign ministry of Artsakh.

In his message to the spiritual leaders, Permanent Representative of the Republic of Artsakh Karapet Kebabjian, in particular, noted, «It is the moral duty of all Armenians to keep strong the Armenian community of Lebanon, a community that has always been supportive of the Armenian people. The people of Artsakh is always grateful to the Lebanese-Armenians and does not forget the great assistance that the Armenian community of Lebanon rendered to Artsakh during the difficult times. I wish that Lebanon overcomes this crisis as soon as possible and we meet in Artsakh in the nearest future».

 

In their turn, the spiritual leaders of the Armenian community of Lebanon highly appreciated the assistance rendered by the Republic of Artsakh, noting that it had a great symbolic and moral value.

Meeting between Armenian, Russian PMs kicks off

0

The meeting between Prime Minister of Armenia Nikol Pashinyan and Prime Minister of Russia Mikhail Mishustin has kicked off in Belarus, Minsk.

The correspondent of ARMENPRESS reports this is the second meeting between the two Prime Ministers. Before meeting with Mishustin, PM Pashinyan had met with President of Belarus Alexander Lukashenko following the session of the Eurasian Intergovernmental Council.

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում հետևանքների համար. Հարավկորեական լրատվամիջոցի անդարադարձը

0

Հարավկորեական «Seoul City» լրատվամիջոցի ուշադրությունից չեն վրիպել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունները, լրատվամիջոցը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները` մեջբերելով պաշտոնական հայտարարությունները, որոնցում ընդգծվում է` Ադրբեջանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը պատասխանատվություն է կրում այս սադրիչ գործողությունների հետևանքների համար:

«Արմենպրես»-ի փոխնացմամբ՝  լրատվամիջոցը հիշեցրել է, որ ՀՀ-ն խստագույնս դատապարտել է հուլիսի 12-ի կեսօրվանից սկսած ՝ Ադրբեջանի  զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ, որն ուղեկցվել է հայկական դիրքեր ներթափանցելու փորձերով ՝ օգտագործելով հրետանի: Հայկական կողմի համաչափ գործողությունների արդյունքում այս սադրիչ գործողությունները արդյունավետորեն ճնշվել են:

 

«Նույնիսկ մի քանի զոհից հետո, ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիան հայ-ադրբեջանական սահմանին` միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակչությունը՝ ընդլայնելով էսկալացիայի աշխարհագրությունը»,-գրել է «Seoul City»-ն: 

Լրատվամիջոցը նաև թվարկել է Տավուշի մարզի բոլոր այն բնակավայրերը՝ Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար և Այգեպար, ինչպես նաև Բերդ քաղաքը, որոնք Ադրբեջանը միտումնավոր թիրախավորում է, շեշտել, որ դա միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտում է:

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի նման գործողությունները և ձեռնարկի անհրաժեշտ քայլեր ՝ կանխելու հետագա էսկալացիան, որի համար նա կրում է ողջ պատասխանատվությունը: Ադրբեջանը դիմում է ուժի, էսկալացիայի այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ կոչ էին արել զերծ մնալ սադրիչ գործողություններից, պահպանել հրադարարը: «Ադրբեջանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը պատասխանատվություն է կրում այդ սպառնալիքների արդյունքում ձեռնարկված սադրիչ գործողությունների հետևանքների համար»,-գրված է հոդվածում:

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ այս համատեքստում Հայաստանը նաև խստագույնս դատապարտել է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը, որով թուրքական կողմը ոչ միայն հայտնել է իր անվերապահ աջակցությունը Ադրբեջանին` արդարացնելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը հայերի նկատմամբ, այլ նաև տարածել է չափազանց կեղծ և ապակողմնորոշող տեղեկատվություն: Թուրքիայի կողմից այս սադրիչ վերաբերմունքը և Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքները վկայում են այն մասին, որ այս երկիրը ոչ թե հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ որպես կողմ՝ ներգրավված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Այսպիսով եզրահանգել՝ այս փաստը նույնիսկ ավելի քան անհնար է դարձնում այն, որ Թուրքիան պետք է որևէ դերակատարություն ունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերում, միջազգային և մասնավորապես ԵԱՀԿ շրջանակներում:

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը

0

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ սա Փաշինյանի և Միշուստինի երկրորդ հանդիպումն է:  Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպմանը նախորդել են ՀՀ վարչապետի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: 

Բելառուսի մայրաքաղաքում անցկացված նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նիստին կմասնակցի նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:

Քիմ Քարդաշյանը Ինստագրամի 179 միլիոն հետևորդներով էջում կրկին խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

0

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը  կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ Ինստագրամի 179 միլիոն հետևորդներով էջում կրկին խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին: Նա հրապարակել է լուսանկար՝ խորհրդանշական կերպով այն նմանեցնելով Հայաստանի եռագույն դրաշին. կարմրահեր Քարդաշյանը հագել է ծիրանագույն հագուստ՝ նկատելով միայն կապույտի բացակայությունը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Քարդաշյանը գրել է. «Նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում հենց հիմա, ցանկանում եմ կրկին կիսվել գրառմամբ, որպեսզի բոլորդ կարողանաք աջակցել»,-նշել է հեռուստաաստղը՝ ներկայացնելով հուլիսի 16-ին արված գրառումը, որում շեշտում է՝ չնայած շարունակվող գլոբալ համավարակին՝ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի` համաշխարհային զինադադարի կոչը և հարձակվել է Հայաստանի վրա: 

https://www.instagram.com/p/CCvzHxKgnaB/?utm_source=ig_web_copy_link

 

Ադրբեջանը չի կարող ստիպել մեզ միակողմանի զիջումների գնալ. Փաշինյան

0

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի  կարողանա կոտրել հայ ժողովրդի վճռականությունը և ստիպել  չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Բելառուսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթում:

Փաշինյանը, անդրադառնալով համարվակի հետևանքով տարբեր ոլորտներում առաջացած դժվարություններին, նշեց՝ ավելի քան ակնհայտ է, որ համավարակի դեմ պայքարի և դրա արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար կարևոր նախապայման է խաղաղության պահպանումը և զինված հակամարտությունների դադարեցումը: «Այս առումով չեմ կարող չանդրադառնալ մի թեմայի, որը կենսական նշանակություն ունի մեզ համար և մեր տարածաշրջանում կայունության պահպանման համար: Ինչպես գիտեք, Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ապրիլի 14-ի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համատեղ հայտարարությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը, սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ ցավոք սադրանքները շարունակվում են առ այսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկախատեսելիությանը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: 

«Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին»,-շեշտեց Փաշինյանը: