Հինգշաբթի, 31. 07. 2025

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը Հանդէս Է Եկել Յայտարարութեամբ

0

Վերջին օրերին հայ-ատրպէյճանական սահմանին Ատրպէյճանի կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւնների, խաղաղ բնակավայրերի հրետակոծման եւ լարուածութեան հրահրման առիթով յուլիսի 16-ին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխաւոր քարտուղար Հայր Իոան Սաուկան հանդէս է եկել յայտարարութեամբ։

«Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը յորդորում է շտապ դադարեցնել հայ-ատրպէյճանական սահմանին հակամարտութեան սրացումը, որը կիրակի՝ յուլիսի 12-ից խլեց առնուազն 16 մարդու կեանք եւ յանգեցրեց ապակայունացման՝ սպառնալով վերաճելու լայնամասշտաբ հակամարտութեան։

ԵՀԽ-ն խորապէս անհանգստացած է առկայ զեկոյցներով, որոնց համաձայն փոխադարձ հրետակոծութիւնների հետեւանքով քաղաքացիական անձեր են տուժել եւ քաղաքացիական կարեւոր ենթակառուցուածքներ, ներառեալ քորոնավիրուսի համավարակի դէմ անձնական պաշտպանիչ միջոցներ արտադրող Հայաստանի Տաւուշի մարզի գործարանը։

Մասնաւորապէս նոր քորոնավիրուսի համաւարակի այս իրավիճակում, որը ներազդել է նաեւ Հայաստանի ու Ատրպէյճանի վրայ, ԵՀԽ-ն յորդորում է երկու կողմերին՝ հետեւելու ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի  համընդհանուր հրադադարի կոչին՝ հնարաւորութիւն տալով անհրաժեշտ բոլոր միջոցները տրամադրելու համավարակի դէմ պայքարին։ Մինչ Հայաստանը պատրաստակամութիւն է յայտնել հետեւելու համընդհանուր հրադադարին, ԵՀԽ-ն ցաւով արձանագրում է, որ Ադրբեջանը չի հետեւում դրան», – ասուած է յայտարարութեան մէջ։

ԵՀԽ գործող գլխաւոր քարտուղարը նաեւ անդրադարձել է ԵԱՀԿ միջնորդական առաքելութեանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ կոչ ուղղելով կողմերին՝  վերսկսելու դիւանագիտական ջանքեր գործադրել՝ երկու ժողովուրդների միջեւ հակամարտութիւնը հանգուցալուծելու նպատակով։

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 1962 թուականից անդամակցում է աշխարհի ամենամեծ համաքրիստոնէական այս կազմակերպութեանը՝ 350 անդամ Եկեղեցիներով եւ աւելի քան 500 միլիոն քրիստոնեաներով։

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր մշտական ներկայացուցիչներն ունի կազմակերպութեան ղեկավար մարմիններում՝ Կենտրոնական եւ Գործադիր յանձնախմբերում, Աստուածաբանական կարեւորագոյն՝ «Հաւատ եւ Կարգ» յանձնախմբում, Կրթութեան եւ էգումենիգ դաստիարակութեան, Աւետարանութեան եւ քարոզչութեան, Միջկրօնական երկխօսութեան եւ այլ յանձնախմբերում։

 

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը 

Azerbaijan threatens with Chernobyl-style catastrophe – Forbes

0

Forbes has referred to the threats of Azerbaijan to strike Armenia’s Metsamor Nuclear Power Plant. The magazine noted that Azerbaijan threatens a Chernobyl-style catastrophe in the Caucasus drone war. ARMENPRESS reports author of the article David Hambling noted that the conflict between Armenia and Azerbaijan has again turned into an open war.   Both sides have used UAVs but Azerbaijan has now threatened to use its capability to hit Armenia’s only atomic power plant.

Forbes noted that the most alarming development is the threat of nuclear “catastrophe” made by Azerbaijani Defense Ministry spokesman Vagif Dargyakhli.  Dargyakhly stated that their weapons  “are capable of hitting the Metzamur Atomic Energy Station with high accuracy, which will turn into a catastrophe for Armenia.”

The author noted that the Metzamur nuclear power plant was constructed at the same time as Chernobyl in the 1970s.

The author notes that the threat was made after an alleged Armenian threat to the Mingachevir dam, which hold 15 billion cubic meters of water, supplying a vital hydroelectric power plant. Armenia denies any such threat, saying they never attack civilian targets and have not suggested hitting the dam.

Singer Cher urges not to turn blind eye on Azerbaijani provocations

0

World famous American pop-singer of Armenian origin Cher (Cherilyn Sarkisian) commented in her Twitter page to a post about the Azerbaijani threats to strike Armenia’s Metsamor Nuclear Power Plant.

»They have been killing Armenians since before I went there. We turn a blind eye. They have oil», she wrote. Cher visited Armenia on April 28, 1993.

4 wounded Armenian servicemen to be discharged from hospital soon

0

 Spokesperson of the Defense Ministry of Armenia Shushan Stepanyan presented details of the health condition of the Armenian servicemen wounded as a result of the Azerbaijani military operations.

»5 servicemen have received moderate injuries and continue the treatment with positive dynamics. 1 servicemen remains in critical situation. The other 4 mill be soon discharged from hospital», Stepanyan told ARMENPRESS.

The situation on the border has been relatively calm since the night of July 18.

Ադրբեջանը սպառնում է Չեռնոբիլի ոճի «աղետով». Forbes-ի անդրադարձը

0

 Հայկական ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալից հայտարարություններն անտարբեր չեն թողել նաև հեղինակավոր Forbes-ին, ամսագիրը նկատել է` «Ադրբեջանը կովկասյան դրոնային պատերազմում սպառնում է Չեռնոբիլի ոճով «աղետով»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածագիր Դեյվիդ Համբլինգը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կրկին վերածվել է բաց պատերազմի: Երկու կողմերն էլ օգտագործել են անօդաչու թռչող սարքեր, սակայն Ադրբեջանը հիմա սպառնում է օգտագործել իր հնարավորությունները՝ հարվածելու Հայաստանին միակ ատոմակայանին:

Forbes-ը նկատել է, որ առավել մտահոգիչ զարգացումը Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլիի կողմից արված միջուկային «աղետի» սպառնալիքն է: Դարգյախլին հայտարարել է, որ իրենց զենքերը «ունակ են բարձր ճշգրտությամբ հարվածելու Մեծամորի ատոմակայանին, ինչը Հայաստանի համար կվերածվի մեծ աղետի»:

 

Հեղինակը նշել է, որ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1970-ականներին, հենց այդ ժամանակ է կառուցվել նաև Չեռնոբիլի ատոմակայանը։

Հոդվածագիրը նկատել է, որ այս սպառնալիքն արվել է Հայաստանի կողմից ենթադրյալ սպառնալիքից հետո, թե իբր կհարվածի Մինգեչաուրի ջրամբարին: «Հայաստանը հերքում է նման սպառնալիքը՝ ասելով, որ երբեք չեն հարվածում քաղաքացիական թիրախներին և չեն սպառնացել հարվածել ջրամբարին»,-գրել է հոդվածագիրն ու նկատել՝ մինչդեռ, ինչպես Դարգյախին է նշել, Ադրբեջանը տիրապետում է մի շարք բալիստիկ հրթիռների:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևովԱյդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

«Հայկական կողմը չպետք է մոռանաոր առավել ժամանակակից հրթիռային համակարգերըորոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցումկարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿինինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,-ասել է նա:

Աշխարհահռչակ Շերը կոշտ արձագանքել է Մեծամորի ԱԷԿ-ը ոչնչացնելու մասին Ադրբեջանի սպառնալիքին

0

Հայտնի հայազգի փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ի ոչնչացման մասին Ադրբեջանի սպառնալիքին։

«Նրանք սպանել էին հայերին, մինչև իմ այնտեղ գնալը: Մենք փակում ենք մեր աչքերը․․․ նրանք նավթ ունեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Շերը։ Նա Հայաստան էր այցելել 1993թ. ապրիլի 28-ին:   

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

Հայաստանը հուլիսի 12-ին սկիզբ առած սահմանային լարվածության օրերին երբեք չի հայտարարել քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին, առավել ևս չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ:

Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման ահաբեկչական հայտարարություն է անում: 2018թ. նման սպառնալիք էր հնչեցրել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, թե Ադրբեջանի զինանոցում առկա են ավերիչ ուժ ունեցող սպառազինության ամենաարդիական միջոցները, որոնք կարող են սեղմ ժամկետում ոչնչացնել հայկական բոլոր կարևոր ռազմական օբյեկտներն ու կապի ռազմավարական գծերը: «ՀՀ տարածքում կան օբյեկտներ, որոնց ոչնչացումից հետո այնտեղ հարյուրավոր տարիներ կյանք չի լինի»,-հայտարարել էր Ադրբեջանի ՊՆ-ն:

1987 թվականի Ահաբեկչության հարցերով Ժնևյան կոնֆերանսն ընդունել է «The Geneva Declaration on Terrorism» վերնագրված հռչակագիրը, որում որպես պետական ահաբեկչության ակտ, մասնավորապես, արձանագրված է պետության զինված ուժերի հարձակումը այնպիսի թիրախների վրա, որոնք սպառնալիք են ներկայացնում այլ պետության տարածքի քաղաքացիական բնակչության համար:

ՀԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի հայտարարությունը մարդկության դեմ հանցագործություն է. Նիկոլ Փաշինյան

0

Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, և դա ակնհայտ դարձավ վերջին օրերին: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը: 

«Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը մի քանի օր առաջ ուղղակի հայտարարեց, որ իրենց երկիրը կարող է հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Ճիշտ է, Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց սա մի հայտարարություն է, որն աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, որովհետև նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է և պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի և հետաքննության»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:  

Անդրադառնալով Հայաստանի սահմանի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն իր այս գործողություններով էական վնաս է հասցրել նաև իր հետ ռազմատեխնիկական լայն համագործակցություն ունեցող երկրներին, որովհետև այս վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ Զինված ուժերի կողմից խոցվել են զինատեսակներ, որոնք ամբողջ աշխարհում համարվում են անխոցելի: Այս պատմության մեջ, սակայն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ամենամեծ զարմանքն առաջացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քամահրական վերաբերմունքը սեփական զինվորների կյանքի նկատմամբ, որոնց ուղարկում են կանխատեսելի մահվան նույնիսկ այն պարագայում, երբ նրանց առաջ դրված խնդիրն ակնհայտորեն անիրագործելի է:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած սադրանքն ունի նաև շատ ավելի լայն աշխարհաքաղաքական կոնտեքստ: Ադրբեջանական քարոզչությունը, փորձելով քողարկել սեփական ձախողումը, սկսել է զարգացնել մի թեզ, թե Հայաստանի զինված ուժերը դիրքավորվել են Ադրբեջանից սկիզբ առնող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները խոցելու և շարքից հանելու նպատակով: Սա արվում է՝ Հայաստանին որպես գլոբալ սպառնալիք ներկայացնելու համար: Բայց այս մտքի անհեթեթության կարևորագույն ապացույցն է այն, որ զուտ տեսականորեն նման գործողություն ձեռնարկելու հնարավորություն Հայաստանն ունեցել է նաև վերջին շաբաթվա իրադարձություններից առաջ էլ: Բայց նման նպատակ չի ունեցել երբեք և չունի, որովհետև մեր քաղաքական օրակարգում չի եղել և չկա տարածաշրջանում ու աշխարհում տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական, անվտանգային անկայունություն և սպառնալիքներ ստեղծելը ու չի լինելու: Մեր խնդիրը մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, նաև գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելը: Իսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, վերջին օրերին ակնհայտ դարձավ»,-հավելել է ՀՀ վարչապետը:

Սահմանին վիրավորված 4 զինծառայող առաջիկայում դուրս կգրվեն հիվանդանոցից

0

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ։

«Վիրավորում ստացած 5 զինծառայող միջին ծանրության վիրավորումներ ունեն և դրական դինամիկայով շարունակում են իրենց բուժումը։ Մեկ զինծառայող շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում։ Մյուս 4-ը առաջիկայում արդեն դուրս կգրվեն հիվանդանոցից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստեփանյանը։ 

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:  

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին հուլիսի 18-ի գիշերվանից պահպանվել է հարաբերական անդորր։

Աշխարհի Տարօրինակութիւններէն

0

Ստորագրութեան մը Արժէքը . . .

Խօսքը պարզ մարդոց ստորագրութեանց մասին չէ, այլ՝ նշանաւոր մարդոց ստորագրութեանց մասին։ Նշանաւոր անձնաւորութեան մը կողմէ ստորագրուած թղթիկ մը կամ նամակ մը կրնայ շատ արժէքաւոր դառնալ, տարիներ ետք։

Մեր այսօրուայ պատմութիւնը մեզի կու գայ Ճափոնէն եւ կ՛երկարի 95 տարիներու վրայ։ Արդարեւ, այդ դէպքը սկսած է 1922-ի աշնան, Թոքիոյի Կայսերական (Imperial) պանդոկին մէջ եւ վերջացած 2017-ի աշնան, Երուսաղէմի աճուրդի յատուկ հաստատութիւններէն մէկուն մէջ։

Այս պատմութեան ենթական ծագումով հրեայ, գերմանացի գիտնական Ալպըրթ Այնշթայնն է։ Ան ծնած է 1879-ին, Գերմանիոյ Ուլմ քաղաքը եւ վախճանած 1955ին, Ամերիկայի Նիւ Ճըրզի նահանգի Փրինսթըն քաղաքին մէջ։ Ան 1921-ին ստացած է Նոպէլեան մրցանակ՝ բնագիտութեան մէջ։

Ալպըրթ Այնշթայն եւ կինը Էլսա Մարսէլիայէն՝ Ճափոնական նաւով ճամբայ ելած են դէպի Ճափոն 8 Հոկտեմբեր 1922-ին։ Ճամբուն վրայ՝ անոնք նախ հանդիպած են Եգիպտոս, Սէյլան (այժմու Սիրի Լանքան), Սինկափուր, Հոնք Քոնկ, Չինաստան եւ վերջապէս հասած են Ճափոն 17 Նոյեմբերին։

Վերադարձին՝ դարձեալ Ճափոնական նաւով, Տէր եւ Տիկին Այնշթայնները նախ գացած են Պաղեստին, ապա Սպանիա եւ վերջապէս հասած են Պերլին 21 Մարտ 1923-ին։ Իրենց այդ ճամբորդութիւնը տեւած է մօտաւորապէս վեց ամիս։

Հիմա Վերադառնանք մեր պատմութեան որ տեղի ունեցած է Ճափոնի մայրաքաղաք Թոքիոյի մէջ (տես նկարը)։ Այնշթայները երբ հասած են Կայսերական պանդոկը եւ տեղաւորուած իրենց սենեակը, Այնշթայն ուզած է վարձատրել սպասեակը։ Սակայն քովը դրամ չունենալով՝ ան պանդոկի պաշտօնական թուղթին վրայ ստորագրուած երկու գրութիւններ տուած է անոր եւ ըսած որ լաւ պահէ, քանի օրին մէկը այդ գրութիւնները կրնան շատ արժէքաւոր դառնալ . . .

Անշուշտ այդ գրութիւնները գրուած են գերմաներէնով։ Հիմա նայինք թէ ի՞նչ կ՛ըսեն այդ գրութիւնները։ Առաջինը (տես նկարը) կ՛ըսէ հետեւեալը։

«Հանդարտ եւ համեստ կեանք մը աւելի ուրախութիւն կը բերէ քան թէ յաջողութեան հետապնդումը, որուն հետ առընթեր է՝ յարատեւ անհանդարտութիւնը։»

Իսկ երկրորդ գրութիւնը՝ որ շատ ծանօթ է մեզի, կ՛ըսէ  հետեւեալը։

          «Կամենալը՝ կարենալ է։»

Եւ ահա այդ գրութեան թուականէն 95 տարիներ ետք, վերոյիշեալ պանդոկի սպասեակին մէկ հարազատը (nephew) կեանքի կը կոչէ այդ գրութիւնները եւ կ՛ուզէ աճուրդով ծախել զանոնք։

Առաջին գրութիւնը աւելի արժէքաւոր կը հանդիսանայ եւ Երուսաղէմի աճուրդի հաստատութեան մէջ՝ կառաջարկուի 200,000 տոլար, որպէս սկզբնական գին։ Սակայն շատ ժամանակ չանցած՝ ան կը ծախուի 1.56 միլիոն տոլարի . . .

Ուրեմն Այնշթայնի գուշակութիւնը թէ ապագային շատ արժէքաւոր պիտի դառնայ այս գրութիւնը՝ կ՛իրականանայ։ Երկրորդ գրութիւնը սակայն աճուրդով կը ծախուի միայն 240,000 տոլարի։

Հոս տեղին է յիշել որ Այնշթայն՝ արտաքսուելով Գերմանիոյ Նացիստներու կողմէ, 1933-ին վերջնականապէս հաստատուած է Միացեալ Նահանգներ եւ 1940-ին դարձած ամերիկեան քաղաքացի։ Իսկ 1932-33 տարիներուն, ան դասաւանդած է բնագիտութիւն՝ որպէս այցելու դասախօս (Visiting Professor), Փասատինայի California Institute of Technology բարձրագոյն ուսումնական հաստատութեան մէջ։

Կարեւոր է նաեւ յիշել ու Այնշթայն մեծապէս տպաւորուած էր Ճափոնի կենցաղէն եւ ընկերային կարգ ու սարքէն։ իսկ իր երկարատեւ ճամբորդութեան աւարտին՝ բաղդատելով Արեւմտեան մշակոյթը Ճափոնական մշակոյթին հետ, ան հետեւեալ կերպով բնութագրած է տարբերութիւնը։

«Արեւմտեան քաղաքակրթութիւնը հիմնուած է ծայրայեղ անհատականութեան եւ սուր մրցակցութեան վրայ՝ որուն միակ նպատակն է դիզել հարստութիւն եւ ապահովել շքեղութիւն։ Իսկ Ճափոնականը հիմնուած է ներդաշնակութեան եւ ինքնազսպումի վրայ՝ որը ամրացած է ընտանեկան սեղմ կապերով։»    

ԳԷՈՐԳ ՔԷՕՇԿԷՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երէց Աշխատակից

The owner of a Jerusalem auction house holds up a note on happiness written by Albert Einstein in 1922. The note, which Einstein gave to a courier in lieu of a tip, sold for $1.56 million on Tuesday to an anonymous buyer.

 

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Վահան Թոթովենց

0

Վահան Թոթովենց (1 Սեպտեմբեր 1889, Խարբերդ – 18 Յուլիս 1938), հայ դասական գրող, արձակագիր, հրապարակախօս եւ մանկավարժ: Արեւմտեան Հայաստանի Խարբերդ քաղաքը ծնած, Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ ուսանած եւ Խորհրդային Հայաստանի մէջ հաստատուած Թոթովենց այն հազուագիւտ հայ գրողներէն է, որու ստեղծագործութիւններուն մէջ համադրուած են արեւմտահայ, սփիւռքահայ եւ խորհրդահայ գրականութեան տարրերը։ Բազմաթիւ այլ մտաւորականներու բախտակից Թոթովենց 1938-ին ստալինեան մաքրագործումներու զոհերէն է։

Վահան Թոթովենց բուն անունով՝ Արսէն Մարմարեան, ծնած է Խարբերդ գաւառի Մեզրէ քաղաքը, որ Մամուրէթ-էլ-Ազիզի կուսակալութեան կեդրոնն էր։ Վահանի հայրը Ակնի մեծահարուստ Թոթովայենց գերդաստանէն էր, որոնք ԺԸ. դարուն ուրիշ հայ ընտանիքներու հետ տեղափոխուած էին Մեզրէ։ Թոթովենցի ընտանիքը ունեցած է երկյարկանի տուն մը Մեզրէէն Խարբերդ տանող մայրուղիին վրայ, որ նշանաւոր էր որպէս հեռու երկիրներէն եկող-անցնող քարաւաններու միակ անցուղին ու իջեւանատեղին։ Քաղաքի Կեդրոնական վարժարանին մէջ աշակերտած է Ռուբէն Զարդարեանի։ Տակաւին պատանի՝ 1908-ին, կ’երթայ Պոլիս, յետոյ կ’անցնի Ամերիկայի Միացեալ Նահանգներ, ուր կը ստանայ համալսարանական ուսում Ուիսքոնսընի համալսարանին մէջ։

1915-ին կամաւոր գրուելով կը մեկնի Անդրկովկաս՝ պատերազմի։ Կռուած է Վանի եւ Էրզրումի մէջ։ Ան զօրավար Անդրանիկի մտերիմներէն էր, անոր թիկնապահ-թարգմանիչը: Յովհաննէս Թումանեանի հետ հասարակական լայն գործունէութիւն տարած է, օգնած՝ գաղթականներուն։

1917-1918 թուականներուն Թիֆլիս է, ուր կը գրէ ու կը հրատարակէ պատմուածքներ, կը ստանձնէ խմբագրական պատասխանատուութիւններ։ Կը խմբագրէ զօրավար Անդրանիկի հրատարակած «Հայաստան» օրաթերթը, կը մասնակցի Անդրկովկասի մշակութային կեանքին։ Պատերազմէն ետք Վ. Թոթովենց կը մեկնի Ամերիկա, ուր կ’ապրէին իր հարազատները:

1920 Մայիսին Թոթովենց Կովկասէն կը մեկնի Կ. Պոլիս։ Քանի մը ետք, կ՚անցնի Միացեալ Նահանգներ։ 1922-ին կը վերադառնայ Պոլիս է, իսկ տարուան վերջաւորութեան կը հաստատուի Հայաստան։ Հոն կը զբաղի առաւելաբար գրականութեամբ։ Կը գրէ պատմուածքներ, վիպակներ, վէպեր՝ մեծ մասը կէս ինքնակենսագրական բնոյթի։ Գրած է նաեւ թատերգութիւններ, ըրած է թարգմանութիւններ։ 1922-ին վերադարձած է հայրենիք եւ նուիրուած խորհրդահայ մշակոյթին: Խմբագրած է «Շեշտ» երգիծական պարբերականը (1923):

1925-էն 1932, Երեւանի համալսարանը դասախօսած է անգլերէն եւ օտար գրականութիւններ։ 1934-ին Մոսկուայի մէջ կը մասնակցի խորհրդային գրողներու Ա. համագումարին։

1935-էն ետք ստալինեան բռնարարքներուն եւ հալածանքներուն ենթակայ, այլ գրագէտներու հետ, կը բանտարկուի (1936) եւ կը գնդակահարուի 1938-ին։

Արդար կացուցուած է յետ մահու (1954):