Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:
Նախարարի և դեսպանների հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ առանձնատանը` աշխատանքային նախաճաշի շրջանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման հեռանկարները:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը,ինչպես նաև հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, նույնպես պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։ Ադրբեջանի ԶՈՒ-ը հետևանքների մասին նախազգուշացվել են համապատասխան կապի միջոցներով։
Սիրիայում բնակվող երեք հայ գործիչներ ընտրվել են խորհրդարանի պատգամավոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:
Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ են ընտրվել Դամասկոսից դոկտոր Նորա Արիսյանը, Հալեպից՝ իրավաբան Լյուսի Իսկենյանը և Ժիրայր Ռեիսյանը: Նորա Արիսյանը և Ժիրայր Ռեիսյանը նախորդ ընտրություններին ևս ընտրվել էին Սիրիայի խորհրդարանի պատգամավոր։
Սիրիայի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2020թ. հուլիսի 19-ին:
Սիրիայի խորհրդարանը 2020թ. փետրվարի 13-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այդ գործում մեծ էր հայ պատգամավորների դերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշելով, որ, այնուամենայնիվ, չպետք է թուլացնել զգոնությունը:
«Հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետեւողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար: Միայն դրա շնորհիվ կկարողանանք էականորեն նվազեցնել նոր դեպքերը»,- գրել է Փաշինյանը:
Վարչապետը ևս մեկ անգամ կոչ է արել շարունակել հետեւել կանոններին` կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:
Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35254 դեպք, որոնցից 24206-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10171 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 148180 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 662 դեպք: Արձանագրվել է մահվան ևս 215 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Այս առաւօտ Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Եպս. Զօպուեանի ուղղած իր նամակին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս իր խոր գոհունակութիւնը յայտնեց, Կիրակի, 19 Յուլիս 2020-ին Սուրիոյ մէջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւններուն հայ համայնքին երեք զաւակներուն՝ Դամասկոսէն դոկտ. Նորա Արիսեանի, Հալէպէն՝ իրաւաբան Լիւսի Իսկէնեանի եւ տիար Ժիրայր Րէիսեանի ընտրութեան առիթով, որպէս Սուրիոյ Խորհրդարանի անդամներ։
Վեհափառ Հայրապետը իր նամակին մէջ յատկապէս կ՚ըսէ. «Հայ համայնքը իր կարեւոր ներդրումը ունեցած է Սուրիոյ զարգացման մէջ, յատկապէս տնտեսական մարզէն ներս։ Հայ ժողովուրդը միշտ եղած է երախտապարտ սուրիացի ժողովուրդի զաւակներուն, քրիստոնեայ թէ իսլամ, մանաւանդ հայոց ցեղասպանութենէն վերապրողներուն նկատմամբ իրենց ցուցաբերած մարդասիրական ոգիին համար։ Հետեւաբար, վստահ ենք, որ մեր երեք երեսփոխանները իրենց գործօն մասնակցութիւնը պիտի բերեն Սուրիոյ վերականգնումին ու առաւել զարգացման նպաստող աշխատանքներուն՝ թարգմանը հանդիսանալով Սուրիոյ հայութեան հաւաքական յանձնառութեան»։ Ապա, Նորին Սրբութիւնը իր հայրական օրհնութիւնը ու յաջողութեան մաղթանքները կը փոխանցէ նորընտիր հայ երեսփոխաններուն:
» Հայաստանի Հանրապետութեան Մարտահրաւէրները» Հատորէն
Լոս անճելըս- 2014
Հեղինակ՛ ԱՐԱ ԱՀԱՐՈՆԵԱՆ
Պատմական Հայաստանի Նախիջեւան մարզէն ներս, հայկական լեռնաշխարհի նախահայրերը եւ կամ հայացեղերը (կարգ մը աղբիւրներու համաձայն)՝ բնաաակութիւն հաստատած են Քրիստոսէ մի քանի հազար տարիներ առաջ: Պատմաաշխարհագիտական յուշարձաններ, ամրոցներ եւ կոթողներ, ինչպէս նաեu քաղաքատեղիներ ու գաւառներ կը վկայեն այս մասին: Ըստ աւանդութեան եւ որոշ արձանագրութեանց, որ գրի առած է եբրայեցի մեծ պատմիչ Յովսէփէոս Փլաւիուսը, Նոյ նահապետը իր գերդաստանով իջեuանած է ու հիմնած քաղաքատեղի, կոչելով զայն՝ Առաջին Իջեւան կամ Նախիջեւան: Ուրեմն, Փլաւիուսի համաձայն, բնակավայրի առաջին արձանագրութիւնները կ՛երթան մինչեu համատարած ջրհեղեղին անմիջապէս յաջորդող պատմաշրջանը:
Նախնադարեան մարդու հետքեր պահպանուած են Նախիջեuանի հիւսիսային շրջանի քարայրներուն մէջ, որոնք ժայռակուր բնակատեղի եղած են տոհմատիրական իրենց կառոյցներուն: Իսկ աղահանքով հարուստ շր- ջաններուն մէջ յայտնաբերուած են նէոլիթեան դարաշրջանի աշխատանքային իրեր, որոնք կը վկայեն քարի մշակման արուեստի սկզբնաւորումը:
Նախնադարեան մարդու հետքեր պահպանուած են նաեւ Գողթն գաւառի եւ Քիլիթ, Քոթամ գիւղերու մօտ գտնուող քարայրներու խորքերը, ուր նաեւ յայտնաբերուած են կենդանիներու ոսկորներ, մանաւանդ արջի եւ շունի:
Աշխարհագրութիւն եւ բնութիւն –
Հայկական լեռնաշխարհի անբաժան մասը նկատուող Նախիջեւանը, իր 5400 քառ. քլմ. տարածութեամբ (2100 քառ. մղոն), կը գտնուի Հայաստանի Հանրապետութեան հարաւ-արեւմուտքը: Արեuմուտքէն որպէս սահման ունի Պարսկաստանը, իսկ հիւսիս-արեuմուտքէն՝ 8 մղոն (12 քլմ.) սահմանային առանցք մըն ալ Թուրքիոյ ներկայ հանրապետութեան բաժին տրուած է:
Մարզի հիւսիսային շրջանը ունի 2300 մեթր (7590 ոտք) բարձրութիւն ծովի մակերեսէն:
Պատմական Հայաստանի ջրառատ Արաքս գետի հիւսիս-արեuելքը գտնուող Նախիջեuանը, բարձրավանդակ մըն է Զանգեզուրի եւ Վայոց լեռնաշղթաներու փէշերուն: Երջնակ եւ Կուքի լեռնագագաթները կազմած են լճակներ, իսկ 5 գետակներ՝ Նախիջեւան, Երջնակ, Գիրան, Տրունեաց (Վանանդ եւ Ճահուկ) կ՛ոռոգեն դաշտերն ու գետահովիտները, ապա կը միանան Արաքս գետին: Նախիջեւանի դաշտային շրջանները կը կրեն գետահովիտներու շրջանի անունները՝ Շարուր, Սանդրաք, Նախիջեւան եւ Մեծ դաշտ:
Իսկ Նախիջեւանի պատմական գաւառները թիւով եղած են վեց՝ Գողթն, Շարուր, Նախիջեւան, Նաւասար (կամ Տապանասար) Օձասար եւ Երջնակ: Պատմական հին Ջուղա (Ջուլֆա) քաղաքը կը գտնուի Երջնակ գաւառին մէջ, Արաքս գետի ափին, մարզի հարաւ-արեuմտեան մասը:
Նախիջեւանի աշխարհագրական դիրքը իր բնութեամբ ունի առհասարակ բարեխառն կլիմայ:
Պատմական ակնարկ –
Նախիջեuանը իր պատմական գաւառներով մաս կազմած է Արարատեան թագաւորութեան (ուրարտական) Ք.ա. 9-7 դարերուն (860-600 թթ.): Արամէ թագաւորի օրով, որ գահ բարձրացաւ Ք.ա. 860 թուականին, ըստ Խորենացիի Նախիջեuանը ներառուած էր Վանի թագաւորութեան մէջ, որ ուրիշ բան չէր եթէ ոչ Ուրարտական թագաւորութիւնը: Կարգ մը աղբիւրներու համաձայն, կը հանդիպինք նաեւ Ասքանազեան անունին, որպէս Վանի թագաւորութիւն:
570-ին (Ք.ա.), որպէս կազմաւորուած տարածք ու հայկական միաւորում, ներառուած էր Երուանդունիներու թագաւորութեան մէջ: Պատմագրական կարգ մը արձանագրութիւններ Հայկական լեռնաշխարհին կ՛ակնարկեն նաեu որպէս Հայք կամ Նայիրեան երկիր:
Նախիջեւանի հայկական լեռնաշխարհէն ներս ունեցած կարգավիճակը յարաբերաբaր պիտի մնայ նոյնը, Արտաշէսեան հարստութեան կամ յետագային Արշակունեաց հարստութեան տարիներուն, Վասպուրականի պատմական նահանգին մէջ միշտ ալ ներառուած ըլլալով:
Արշակունիներու թագաւորութեան անկումէն ետք, պարսկական տիրապետութեան տակ կ՛առնուի տարածքը, ապա արաբական արշաւանքներու հետեuանքով կ՛իյնայ արաբներու ձեռքը:
Բագրատունեաց հարստութեան օրով, Վանէն դուրս կը շպրտուին արաբական զօրքերը եւ աւելի ուշ, Սմբատ Բագրատունի թագաւորի օրով, 10-րդ դարուն, Նախիջեuանն ալ մաս կը կազմէ Բագրատունեաց հարստութեան: Սմբատ թագաւոր Սիւնիքի իշխանին կը վստահի Նախիջեuանը վարչականօրէն վարելու պաշտօնը:
1045-ին, Բագրատունիներու հարստութեան անկումէն ետք, հայ ժողովուրդի գաղթական ճակատագրին բերմամբ, Նախիջեuանինի եu Սիւնիքի տարածքներուն սկսած էին յայտնուիլ մահմետական ցեղեր: Քոչուոր թրքալեզու օղուզներ, թուրքմէններ եu թաթարական առանձին խմբաւորումներ, առաջին առիթով սկսած են տեղաւորուիլ Նախիջեuան եւ Որդուստ քաղաքներու շրջաններուն մէջ:
ԺԵ.-ԺԶ. դարերու ընթացքին, հայ քրիստոնեայ տարրը հետզհետէ սկսած էր նուազիլ ու Նախիջեuանի գաւառները տարբեր ժամանակաշրջաններուն գտնուած են սելճուկ-թաթարներու, թաթար-մոնկոլներու, օղուզ-թուրքմէն- ներու եu Սեֆեան պարսկական հարստութեան տիրապետութեանց տակ: Այս շրջանին էր որ հիմնակականապէս մահմետական կրօնքի հետեւորդները սկսած են իրենց նստակեաց կեանքին:
Աւելի ուշ, 18-րդ դարու կէսերուն, պարսկական իշխանութիւնները, մտահոգ ռուսական կայսրութեան ընդարձակման ծրագրով, որ հասած էր մինչեu Կովկաս, Նախիջեuանն ու շրջակայ հայկական գաւառները սկսան տեղափոխել մահմետական զանգուածներ, որոնք բնակութիւն հաստատեցին պատնէշ հանդիսանալու ռուսական յառաջխաղացքին:
Ու այդպէս մնաց Նախիջեuանը պարսկական տիրապետութեան տակ մինչեu 1828 թուականը, երբ բնակչութեան թիւին 40 տոկոսը կը կազմէին թաթարներն ու պարսիկները:
Թիւրքմէնչայի ռուս-պարսկական դաշնագրով, որպէս Արեւելեան Հայաստանի անբաժան մաս, Նախիջեuանը իր գաւառներով կը դառնայ Ռուսաստանի կայսրութեան մաս: Իսկ յետագային՝ 1849-ին կը մտնէ Երեւանի նահանգի կազմին մէջ, որպէս մարզային տարածք: Այդպէս ալ, այդ իրավիճակը կը մնար մինչեu 1918 Յուլիսի 14-ը, երբ Զօր. Անդրանիկ իր զօրքով մուտք գործելէ ետք Նախիջեւան, զայն կը յայտարարէ անբաժան մաս Խորհրդային Ռուսաստանի, որ շատ պիտի չտեւէր հոն թաթարներուն ստեղծած խլրտումին պատճառաւ:
1919-ի Մարտին, թրքական բանակի նահանջին պատճառաւ Կովկասէն, Նախիջեւան մաս կը կազմէ նորաստեղծ Հայաստանի հանրապետութեան, կարճ ժամանակի համար: Թուրքիոյ միջամտութեամբ, նոյն տարուան Ապրիլին, Նախիջեւանի տաrածքը դարձեալ պիտի անջատուէր Հայաստանէն ու այդ կարգավիճակը պիտի մնար մինչեu Դեկտ.2, 1920 թուականը, երբ Հայաստանի խորհրդայնացումէն ետք՝ Ատրպէյճանի Յեղկոմը պիտի ճանչնար Նախիջեuանը, Լեռնային Ղարաբաղը եu Զանգեզուրը որպէս Խ. Հայաստանի տարածքներ: Բայց այդ օրերու խորհրդային թրքամէտ քաղաքականութեան հետեւանքով 1921, Յուլիսի 5-ին, հակասահմանադրական որոշումով, Նախիջեuանը եւ Լեռնային Ղարաբաղը կ՛ընդգրկուին Ատրպէյճանի կազմէն ներս: Այս հակապատմական որոշումին որպէս հետեւանք, 1923-ի Փետրուարին, Նախիջեuանը կը յայտարարուի որպէս ինքնավար մարզ: Տարի մը յետոյ, 1924 Փետրուար 9-ին, Նախիջեւան մաս պիտի կազմէր Ատրպէյճանին որպէս ինքնավար հանրապետութիւն, որուն հետ որեւէ ֆիզիքական սահման չունի:
Նախիջեuանի անունը միջին դարերէն սկսեալ առնչուած կը մնայ Ջուղայի անունին հետ, նոյնիսկ Երջնակ գաւառի անունը մոռացութեան կ՛ենթարկուի:
Վիճակագրական պատկեր Նախիջեuանի բնակչութեան._ 1918 թուականէն ասդին կարելի եղած է վիճակագրական տուեալներ որոնել Նախիջեuանի բնակչութեան իսկական պատկերին: 135,000 բնակչութեան 40 տոկոսը կը կազմէին հայերը (54,000), 22 տոկոսը՝ պարսիկներ, 20 տոկոսը՝ քիւրտեր, 10 տոկոսը՝ ազերի-թաթարներ, իսկ մնացած 8 տոկոսն ալ ռուսեր էին: Խորհրդային շրջանի սկզբնաւորութեան, պարսիկները պահած էին իրենց իրանեան քաղաքացիութիւնը, իսկ քիւրտերն ու եզիտիները, որպէս քոչուոր, քաղաքացիութիւն չունէին եւ կը զբաղէին անասնապահութեամբ, երբեմն ալ անցնելով Թուրքիա:
Նոր փուլ մը ազերիներու բնակեցման ծայր տուած էր 1930-ական թուականներուն, երբ խորհրդային բռնատիրութեան պատճառաւ, իրանահպատակ պարսիկներն ու քիւրտերը տեղահանուած էին: Աստիճանաբար, մահմետական միակ տարրը կը կազմէին ազերիները
1960-ին, որոնցմէ զատ հայեր ու ռուսեր կը բնակէին, որպէս խորհրդային քաղաքացիներ: Այս շրջանին, ազերիները արդէն կը կազմէին Նախիջեuանի բնակչութեան 90 տոկոսը, իսկ հայերը մօտաւորապէս 7 տոկոսը (9,,500 բնակիչ), իսկ ռուսերու թիւն ալ բնակչութեան 3 տոկոսն էր: 1989-ի հայաթափումէն ետք, երբ ոեւէ հայ չէր մնացած Նախիջեuանի տարածքին, արդէն ազերիներու թիւը հասած էր 282,000-ի, իսկ մնացող ռուսերն ալ շուրջ 3,800 բնակիչ կը հաշուէին: Նաեւ ի յայտ եկած էր, թէ շուրջ 8,000 խառն ամուսնութիւն կնքած թրքահպատակ եւ իրանահպատակ բնակիչներ հաստատուած են 1990-էն ետք:
Իսկ այսօրուան տուեալներով, 1918-ին Նախիջեւանի 10 տոկոս հաշուող[ ազերիները, այսօր կը կազմեն 100 տոկոսը:
Որպէս ինքնավար հանրապետութիւն ճարպիկօրէն օգտագործելով խորհրդային իշխանութեանց բռնութեան եւ ահաբեկչութեան օրէնքները, Ատրպէյճանի ղեկավարութիւնը հասաո իր նպատակին, միշտ կենսամակարդակը ցած պահելով, առանց զարգացնելու գիւղատնտեսութիւնը, ու կարգ մը գիւղեր եւ աւաններ առանց ելեկտրական հոսանքի պահելով մինջեւ1969 թուականը :
Վերջին քանի մը տարիներուն երեւան եկած են նոր տեղեկութիւններ, Ատրպէյճանի կազմին մէջ մնացած Նախիջեւանի ինքնավար հանրապետութեան շուրջ: Ըստ վերջերս հրատարակուած «Նախիջեւան, պատմական եւ արդի շրջանի որոշ հիմնահարցեր» գրքին, խորհրդային իշխանութեանց հեռացումէն ետք (1991), թրքահպատակ ու լաչինաբնակ քիւրտեր սկսած են գաղթել հոն: Իսկ ազերիներու բնակչութեան կարեuոր մէկ մասը սկսած է գաղթել, կամ նպատակադրած է լքել Նախիջեւանը՝ մեկնելով Ռուսաստան կամ Թուրքիա, բնակչութեան վիճակագրութեան տալով նոր պատկեր մը, որ սկսած է մտահոգել Պաքուն:
Պատմական վանքեր ու կոթողներ._
Նախիջեuանի մարզը հայկական լեռնաշխարհի քրիստոնէութեան տարածումին հետ, միշտ ալ պաշտամունքի համար իր եկեղեցիներն ու վանքերը եղած են վկաները նոյնիսկ իրենց աւերակ վիճակով:
Հայկական կամ այլապէս զանազան շրջաններու ընթացքին, նախիջեւանը միշտ ալ մաս կազմած է Սիւնիքի առաքելական թեմին:
Ըստ ուսումնասիրութեանց եւ պեղումներու, Նախիջեւանի տարածքին հարիւրի հասնող եկեղեցիներու եւ վանքերու աւերակներ կան, որոնցմէ շատեր կառուցուած են Ք.ե. 5-րդ դարուն, որոնք կանգուն վիճակի մէջ էին 20-րդ դարու սկզբնաւորութեան, երբ Նախիջեuանի բնակչութեան 80 տոկոսը հայեր էին, մինչեu 1914: Ապրագունիսի Ս. Կարապետ եկեղեցին, որ կառուցուած էր 8-9րդ դարերուն, եղած էր հիմնական ուխտավայր մը:
Ագուլիսի շրջանը ունեցած է երկու յայտնին եկեղեցիներ, որոնք եղած են խօսուն ճարտարապետական կառոյցներ:
Ս. Երրորդութիւն եկեղեցին, որ կառուցուած էր 12-13րդ դարերուն, իսկ աւելի ուշ Ս. Շմաւոն եկեղեցին: Երկուքն ալ 1980-էն ասդին կը գտնուին աւերակ վիճակի մէջ:
Նախիջեuան քաղաքի (յետագային Աստապատ) Ս. Ստեփան բերդակառոյց ունեցող եկեղեցին ալ նոյն ճակատագրին արժանացաւ եւ 1988-էն ասդին վերածուած ք հսկայ քարակոյտի մը, փճացնելով հոն գտնուած պատմական արձանագրութիւնները
:
Նախիջեuանի տարածքին պատմական յուշակոթողներ գոյութիւն ունեցած են, որոնք առհասարակ եղած են խաչքարեր ու մանաւանդ գերեզմանաքարեր:
Խաչքարերուն մեծամասնութիւնը կը գտնուէր պատմական Ջուղա քաղաքի գերեզմանատան մէջ: Ջուղա կամ Ճուլֆա (Culfa) քաղաքը կը գտնուէր Երջնակ գաւառէն ներս՝ հիւսիսային ափը Արաքս գետին, պարսկական եւ Նախիջեւանի սահմանագծին վրայ: Պատմականօրէն, առաջին անգամ հայ մատենագրութեան մէջ կը հանդիպինք Ջուղա անունին Խորենացիի պատմագրութեան մէջ, ուր ան կը յիշուի որպէս աւան:
Հին ժամանակներէ ի վեր Ջուղան ե[ած է առեւտրական հնագոյն ճանապարհներէն մէկուն վրայ, Արաքս գետի հովիտի տարածքին գտնուելով: Ժամանակի ընթացքին զարգացման զանազան հանգրուաններէ անցնելով, աւանը վերածուած է քաղաքի եւ որպէս բարգաւաճ կեդրոն իր մշակոյթով դարձած է գաւառ: Բագրատունեանց հարստութեան շրջանին՝ 11-րդ դարուն (1019), Վասակ Սիւնեաց իշխանի օրով, ան եղած է Սիւնիք եպիսկոպոսական թեմի որպէս կեդրոն:
Նախիջեuանի անունը միջին դարերէն սկսեալ առնչուած կը մնայ Ջուղայի անունին հետ, նոյնիսկ Երջնակ գաւառի անունը մոռացութեան կ՛ենթարկուի:
Ինչպէս նշեցինք վերեւը, 12-րդ դարէն սկսեալ, երբ Հայկական լեռնաշխարհը կ՛ենթարկուէր սելճուքներու, թիւրքմէններու, թաթարներու, մոնկոլներու եւ այլ մահմետական արշաւանքներու, Ջուղան ալ պիտի ենթարկուէր նոյն ճակատագրին:Բացի կարգ մը յիշատակարաններէն, մշակութային զարթօնքի որեւէ պատմական արձանագրութիւն ձեռք չէ բերուած հոն, միայն 14-15րդ դարերուն դէպի Երուսաղէմ գացող ուխտաւորներուն արձանագրութիւններն են որոնք կանգուն մնացած են Հայկական լեռնաշխարհէն:
16-րդ դարուն, երբ Սեֆեան պարսկական իշխանութեան ենթակայ դարձած էր Նախիջեւանը, յարաբերաբար Ջուղայի, բնակչութեան քանակը որոշ աճ մը արձանագրած էր ու անցած շինարար աշխատանքի: Պատմական Հայաստանի տարածքին քաղաքներու բնակչութեան արձանագրուած թիւը շատ քիչ առիթներով անցած է 50,000-ը, եւ այս շրջանին Ջուղայի քաղաքային բնակչութեան թիւը հասած է այդ թուաքանակին, ըստ 1581 թուականի որոշ արձանագրութեանց:
Մշակութային ծաղկման շրջան մը պէտք է նկատել 16-րդ դարու աւարտը, ինչպէս նաեւ17-րդ դարու սկզբնաւորութիւնը:
Կարեւոր կարգ մը աղիւրներու համաձայն, Ջուղան ունեցած է բազմաթիւ եկեղեցիներ ու վանքեր: Եօթը տարբեր եկեղեցիներ կը նշուին Ջուղայի քաղաքամասէն ներս, որոնցմէ կարելի է թուել՝ Ս. Յովհաննու Անապատի (Յովհաննէս Մկրտիչ), Կաթան, Ս. Աստուածածին, Ս. Ամենափրկիչ, Ս. Գէորգ եuայլն:
Ջուղան եղած է պատմականօրէն յայտնի իր գերեզմանատան գեղաքանդակ խաչքարերով, որոնք 17-րդ դարու արձանաgրութեանց համաձայն, 10,000-ի շուրջ եղած են:
Աւերակ քաղաքի մը վերածուած էր Ջուղան 18-րդ դարուն: Կարգ մը արուեստասէր անհատներու վկայութեամբ, գոյութիւն ունէին 6,000 խոյաձեւ խաչքարեր, որոնցմէ շատեր իրենց իւրայատուկ ոճով տեղափոխուած են Մայր Աթոռ Ս. Էջմիածին եւ որոշ քանակութեամբ ալ կարգ մը թանգարաններու մէջ զետեuուած են, որոնց կարգին նաեւ տապանաքարեր:
20-րդ դարու սկզբնաւորութեան, երբ տակաւին Նախիջեuանի 80 տոկոսը հայեր էին, Ջուղայի յայտնի գերեզմանատան խաչքարերը կը հաշուէին շուրջ 5,000:
Խորհրդային իշխանութեանց շրջանին, երբ Նախիջեւան մաս կը կազմէր խորհրդային Ատրպէյճանի հանրապետութեան, որպէս ինքնավար մարզ, այդ թիւը արդէն նուազած էր 3,000-ի, տեղացի հայաբնակչութեան նուազումին հետ միասին:
Մշակութային ցեղասպանութեան aյս արարքը իր գագաթնակէտին հասաւ 1991-ի խորհրդային կայսրութեան փլուզումէն ետք, երբ ոեւէ հայ չէր բնակեր Նախիջեuանի տարածքին: 1998-էն սկսեալ յստակ ծրագրումով հանդէս եկան ազերի իշխանութիւնները, երբ սկսան ոչնչացնել գերեզմանատան մնացած խաչքարերը: Բարեբախտ լրատուութեամբ մը այդ լուրը հաղորդուած էր ԵՈՒՆԵՍՔՕ-ի, որ հնարաւոր միջամտութեամբ կարելի դարձուց կասեցումը այդ հրէշային ծրագրին:
Դժբախտաբար, 2002-ի աշնան, գերեզմանատան խաչքարերու քանդումը շարունակուեցաւ ու կարելի եղաւ Արաքս գետի պարսկaկան ափէն նկարահանել որպէս ոչնչացում հայ մշակոյթի ու քանդակակերտութեան պատմական դարաւոր աւանդին:
Բռնագաղթ եu հայաթափում._
Սէֆեան Պարսկաստանի գերիշխող Շահ Ապպասի օրով, 17-րդ դարու սկիզբը (1604), հայաթափման առաջին պատմական քայլը պիտի առնուէր Ջուղա քաղաքի բռնագաղթին որպէս հետեւանք: Տարի մը առաջ, երբ Շահը եռօրեայ այցելութեամբ մը հիացած էր Ջուղա քաղաքի բարգաւաճումով իր կայսրութեան տարածքին, որոշած էր որ հոն բնակող հայութիւնը տեղափոխէ հիւսիսային Պարսկաստանի՝ Թաւրիզի շրջանը տարածելու զանոնք եւ ձուլելու հոն ապրող մահմետական ցեղերու հետ: Յաջորդ տարին պիտի գործադրուէր այդ ծրագիրը, բազմամարդ եւ վաճառաշահ քաղաքը իր մշակութային կեանքով պիտի կործանէր: Ու ոչ միայն այդ, այլ յաջորդող տարիներուն պիտի հրդեհուէին անոր գեղակերտ կառոյցները: Այս բոլորը իրագործուեցաւ Թահմազղուլի բէկին միջոցաւ, որ յաջողեցաւ ցիրուցան ընել ջուղայեցիները Թաւրիզի տարածքին:
Շահ Աբբաս, խորհելով որ բռնագաղթի ենթարկուող հայերը իր կայսրութեան մէջ շինարար աշխատանք մը պիտի կատարեն, խոստացաւ Թաւրիզի շրջանը Նոր Ջուղա անունով քաղաք մը հaստատել, ու բնակեցնել բռնագաղթի ենթարկուած հայութիւնը Նոր Ջուղայի շրջանէն ներս: Դիւանագիտական մօտեցում մը պիտի ըլլար այս մէկը Պարսկաստանի համար, հայերը հեռու պահելով ռուսական կայսրութեան մօտակայ սահմաններէն՝ մանաւանդ Նախիջեuանէն:
Յաջորդ երկու դարերու ընթացքին առհասարակ հայաթափուած պէտք է նկատել Նախիջեuանը, մինչեu Թիւրքմէնչայի դաշնագրին իրագործումը, որմէ ետք կարելի եղաւ մօտակայ հայ գիւղացիներու ապաստանիլը Նախիջեuանի կարգ մը կանգուն մնացած գիւղերէն եւ աւաններէն ներս:
Հետզհետէ 60 տոկոսը Նախիջեuանի հայերէ պիտի բաղկանար, մանաւանդ Երեւանի նահանգի մարզ անուանուելէ ետք:
Վերեւ նշուած Զօր. Անդրանիկի 1918-ի յայտարարութենէն ետք, երբ Նախիջեւանը մաս կը կազմէ Հայաստանի նորաստեuծ առաջին Հանրապետութեան, զանազան զօրամասեր պիտի ստեղծուէին Նախիջեuանի տարածքին: Բայց թուրքերու նահանջը շրջանէն բաւարար պիտի չըլլար, որովհետեu ատրպէյճանցի-թաթար իրենց կրօնակից եղբայրներուն հետ, անոնք թուրանական իրենց երազը իրականացնելու ծրագրով գործի լծուեցան: Սպանդն ու կոտորածը դարձեալ անխուսափելի դարձան սահմանամերձ գիւղերու մէջ: Թուրանական երազի այդ օրերու հարազատ օրինակը պէտք է նկատել տարի մը առաջ՝ 1918 Յունիսին Պաթումի խորհրդաժողովի ընթացքին թուրք բանակի հրամանատար Վեհիպ փաշայի հետեւեալ արտայայտութիւնը, որ ուղղուած էր հայկական պատուիրակութեան. ˜Մենք հեռացանք Պալքաններէն եւ Ափրիկէէն, բայց պիտի տարածուինք դէպի Արեւելք., հոն է մեր արիւնը, մեր կրօնը եւ լեզուն: Մենք պէտք է ճանապարհ ունենանք դէպի Պարսկաստան, պահանջելով Նախիջեւանն ու Զանգեզուրը, ապա իջնելով Լբիրի հովիտը եւ երթալու Պաքու, որուն համար դուք (հայերը) արգելք կը հանդիսանաք»:
Այս արտայայտութիւնը յստակօրէն կը պարզէր թուրքերուն ծրագիրը եu թրքական բանակին յառաջխաղացքի նախագիծը: Հիւսիսէն Ախալքալաք ու Կարս պէտք է զիջէին ներկայութիւնը թուրքական բանակին, որպէսզի ճամբայ ունենային հասնելու Ղազախ եւ Գանձակ, իսկ հարաւէն՝ Նախիջեւանէն սկսեալ պէտք էր հասնէին Կուր գետ:
Թուրքերը ծրագրած էին երկու տարբեր ճանապարհներով հասնիլ Պաքու, եւ այդ ձեւով անոնք պիտի մեկուսացնէին հայկական պետութիւնը խորհրդային կարգերէն, իսկ հարաւէն ալ՝ նուազ բարեացակամ Պարսկաստանէն:
1920-ին Հայկական Հանրապետութեան խորհրդայնացումով, Երեւանի Դեկտեմբեր 2-ի դաշնագրին համաձայն, խորհրդային կառավա-րութիւնը իր վրայ պիտի առնէր անվիճելիօրէն պաշտպանել Խորհրդային Հայաստանին պատկանող հողերը, որպէս սեփականութիւն պահելու Հայաստանի սահմաններուն մէջ:
Սակայն, յաջորդ օրն իսկ (3 Դեկտեմբեր), դաշնագրի 13-րդ յօդուածով՝ Շարուրը եւ Նախիջեանը ժամանակաւորապէս պիտի գտնուէին թրքական ինքնավարութեան տակ: Քանի մը ամիս ետք, այս որոշումը աւելի ամրապնդուեցաւ եւ Նախիջեuանը ամբողջութեամբ հայկական պետականութենէ զրկուեցաւ, երբ 16 Մարտ 1921-ին Մոսկուայի մէջ կնքուեցաւ խորհրդային-թուրք դաշինքը:
Այդ դաշինքին հետ առնչուած երեք յօդուածներ (յօդ. 3, 5 եu 15) կը վերաբերին Նախիջեuանի հիմնահարցին:
Այդ յօդուածներու մէջ նշուած կէտերով միայն հայկական պետութիւնն է որ տուժած էր եւ Նախիջեuանը այլեuս մեծամասնութեամբ մահմետական տարրերէ բաղկացած էր (52 տոկոս):
Իսկ աւելի ուշ՝ 1923, Յուլիս 23-ին, Ստալինի կամայական բայց ծրագրուած որոշումով, Նախիջեւանը դարձաւ ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւն (Նախջըվան Մուխթար Սովիէթ Սոցիլիստ Ռեսպուպլիկա), ու անոր հետ առնչուող հարցն էր Արաքսի ափով 12 քիլօմեթր երկարութեամբ Թուրքիոյ սահմանը Նախիջեuանի հետ, որ իրագործուեցաւ Մուստաֆա Քեմալի օրով՝ Պարսկաստանին զիջելով որոշ հողային լծակ
Խորհրդային իշխանութեանց վերջին տարիներուն աւելի բացայայտ դարձաւ Թուրքիոյ այդ փոքր սահմանային առաւելութիւնը Նախիջեւանի հետ, երբ իրենց ազերի-թաթար եղբայրներուն առեւտրական զանազան օգնութիւն- ներ հասցուցին: Մանաւանդ ղարաբաղեան պահանջատիրութեան ընթացքին (1988), եւ յատկապէս Երասխաւանի շուրջ հայ-ազերի բախումներու ընթացքին, նոյնիսկ զինամթերք մուծելով:
Այսօր հայաթափուած պատմական Նախիջեւանը մեզ կը պարտադրէ ճանչցնել զայն որպէս հայապատկան տարածք հայկական լեռնաշխարհին: Մանաւանդ, անոր հիմնահարց ներկայացուցածկարեւորութիւնը օտարներու մօտ, հեռու պահելով Ռասուլ Զատէի անուանումը որպէս «Նախշը-Ջիհան», որ թարգմանի՝ աշխարհի զարդանկար:
Այդ «աշխարհի զարդանկարը» թող ըլլայ Հայ Դատի հետապնդման ու մեր Մեծ Երազի անբաժան պարտաւորութիւնը, որովհետեu անվիճելի է անոր հայապատկան ըլլալը:
ՕԳՏԱԳՈՐԾՈՒԱԾ ԱՂԲԻՒՐՆԵՐ
Հայկական համառօտ հանրագիտարան, Երեuան, 1999 (փ. հատոր):
«Ջուղա», Արգամ Այվազեան, Երեւան, 1987:
Ժողովածու գործող դաշինքներու, Մոսկուա, 1935:
Ազգամիջեան կռիւներ, Է. Զոհրաբեան, Երեւան, 2000:
Գալուստ Գալոյեան, Հայաստանը եu Մեծ Պետութիւնները (1917-1923), Երեuան, 1999:
Բրիտանիա եu Հայկական Հարցը (1915-1923), Ագապի Նասիպեան- Նիկոսիաj, 1994:
This photo taken on February 16, 2020 shows medical staff members working at the isolation ward of the Wuhan Red Cross Hospital in Wuhan in China's central Hubei province. - The death toll from the COVID-19 coronavirus epidemic jumped to 1,770 in China after 105 more people died, the National Health Commission said February 17. (Photo by STR / AFP) / China OUT (Photo by STR/AFP via Getty Images)
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ապաքինվել է ևս 704 մարդ:
Արձանագրվել է մահվան 12 դեպք: Պացիենտները եղել են 75 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (կին), 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 92 (կին), 94 (կին), 85 (կին), 83 (կին), 80 (տղամարդ), 63 (տղամարդ) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 215 է:
Նոր իմն Մովսիսեան ծաղկեալ գաւազանով իր ժողովուրդը անապատի ճամբով Մայրեաց երկիր առաջնորդող Սահակ Բ. Խապայեան Կաթողիկոսի աստուածաօծ կամքով պարուրուած, Արմաշեան Դպրեվանքէն շրջանաւարտ Բաբգէն Բ. Աթոռակից Կաթողիկոսի լուսամիտ տեսիլքով սաղմնաւորուած, դարձեալ Արմաշեան դպրեվանքէն շրջանաւարտ՝ ուսումնատենչ ոգին մարմնաւորող Շահէ Եպիսկոպոս Գասպարեանի յանձնառութեամբ կեանքի կոչուած Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Դպրեվանքը բազմահարիւր աշակերտներ դիմաւորած է իր շէնքի մուտքին արձանագրուած այս երկու խորիմաստ բառերով՝ “ԽՈՐՀԷ եւ ՄՏԻՐ”:
Համալսարաններ որքան որ կը մասնաւորուին իրենց ջամբած մասնագիտացեալ բարձր գիտութեամբ, նաեւ ուշագրաւ են իրենց նշանաբաններով, այսպէս՝
Օքսֆորտի համալսարանը որդեգրած է՝ “Տէրը իմ լոյսս է”.
Գոլոմպիա համալսարանը՝ “Քու Լոյսովդ պիտի տեսնենք լոյսը”.
Հարվըրտ համալսարանը՝ “Ճշմարտութիւն”.
Փրինսթըն համալսարանը՝ “Աստուծոյ պաշտպանութեամբ պիտի ծաղկինք”.
Եէյլ համալսարանը՝ “Լոյս եւ Ճշմարտութիւն”.
Ֆորտհըմ համալսարանը՝ “Իմաստութիւն եւ Գիտութիւն”:
Եւ ահա 1930 թուականին կեանքի եւ յոյսի եռամեծար ջահակիրները Հայոց ցեղասպանութեան մոխիրներէն վերյառնած Փիւնիկի կերպարով Լոյսի նոր Օրրան՝ Անթիլիասի Դպրեվանքի ճակտին դրոշմեցին “Խորհէ եւ Մտիր”խորախորհուրդ նշանաբանը, հրաւիրելով որ լոյսի, իմաստութեան, գիտութեան ու ճշմարտութեան փնտռտուքի ծարաւ աշակերտը գիտակից յանձնառութեամբ մտնէ նուիրական այս յարկէն ներս: Վստահաբար նախակրթարանէն շրջանաւարտ պատանին երբ ափ կ՛առնէ Դպրեվանք, հեռու ծնողական անմիջական խնամքէն, բացարձակապէս ատակ չէ ըմբռնելու այս նշանաբանին անհուն խորքը, սակայն Դպրեվանքը Աստուծոյ օրհնութեամբ եւ եկեղեցական ու աշխարհական ուսուցիչներու ծնողական գուրգուրանքով առլցուն՝ ամբողջ ութը տարիներ մարմնով, մտքով ու հոգիով սնուցանելէ ետք աշխարհէն եկած դեռատի մանուկները, աշխարհին կը վերադարձնէ՝ որպէս չափահաս երիտասարդներ, որպէսզի առաջնորդեն աշխարհը դէպի Աղբիւրը լոյսին:
Այս հասկացողութեամբ, Դպրեվանքը ամէն բանէ առաջ իւրաքանչիւր սանի համար նոր ընտանիք մը եղած է եւ կը մնայ որպէս այդպիսին, աւելի ընդարձակ յարաբերական կեանքով ու պատասխանատուութիւններով, աստիճանաբար պատրաստելով զանոնք ազգի մեծ ընտանիքին մէջ որոշադրիչ դերակատարութիւն ունենալու: Այո՛, ամբողջութեամբ նո՛ր Ընտանիք մը, որ անդրանցնելով ընթացիկ ընտանիքի ինքնաբաւութեան նեղ սահմաններով շրջափակուած հասկացողութիւնը, սաները կը պատրաստէ ընդգրկելու ծանօթն ու անծանօթը, նմանն ու աննմանը, սիրելին եւ ոչ սիրելին, հաւասար կերպով զանոնք առաջնորդելով Աստուծոյ ընտանիքի մաս կազմելու գիտակցութեան:
Դպրեվանքը ընտանիք մը ըլլալով հանդերձ, է՛ մարդակերտման նուիրական հոգեմտաւոր կրթաօճախ մը: Ո՛չ մէկ կասկած որ իւրաքանչիւր դպրոց կոչուած է կերտելու մանուկին միտքն ու նկարագիրը: Դպրեվանքի իւրայատկութիւնը կը կայանայ անոր մէջ, որ դասարանի մէջ ստացուած ուսումը ընդարձակուելով մատենադարանի մէջ գրքերու մտերմութեամբ, օծուելով եկեղեցւոյ մէջ աղօթքով ու խունկով, եւ ջրդեղուելով եկեղեցական սուրբերու ու ազգային հերոսներու տօնախմբութիւններով, ուսանողին ամբողջ էութիւնը կը պարուրէ հրաշալի զօրութեամբ մը: Ան կը քալէ նիւթականացած աշխարհի մէջ անանձնական մղումներով ու ոգեղէնի տուայտանքով: Կ՛ապրի ներկան՝ շնչելով անցեալի թարմութիւնը, իմաստաւորելու ապագան: Կը զրուցէ ժամանակակիցներու հետ, խորհրդածելով անցեալի տիտաններու եւ թեւածելով գալիք սերունդներու հետ:
Այս ուղղութեամբ, Դպրեվանքի քայլերգի հետեւեալ խօսքը լաւագոյնս կը բնորոշէ անոր քուրայէն դուրս եկած բիւրեղեայ հոգիներու տեսլականը.- “Կրօնի հուրն եւ ազգի սէր՝զուգեակ իղձեր սերտ եւ սեռն ներշնչումի մեր հոգւոց”: Այո՛, Դպրեվանեցիի կեանքին զոյգ բեւեռները կը կազմեն Քրիստոսով բոցավառած հաւատքի հուրն ու ազատատենչ Հայկ նահապետով հրկիզուած ազգին սէրը, որ առաւել եւս կենսաւորուեցաւ եւ տոկուն դիմագիծ ստացաւ Ղեւոնդներու ու Վարդաններու “վասն Հաւատոյ եւ վասն Հայրենեաց” գոյապայքարով, եւ որպէս խորհուրդ սերունդէ սերունդ փոխանցուելով, կը կերտէ ու կը պայծառակերպէ մանաւանդ իւրաքանչիւր դպրեվանեցիի ինքնութիւնը եւ կը բանայ անոր առջեւ անծայրածիր հորիզոններ՝ ծառայելու “որպէս մշակ առանց ամօթոյ” (Բ Տիմ 2․15):
Տեսլականի կողքին Դպրեվանքի այլ առանձնայատկութիւնը եղած է այն, որ մեր օրերուն դպրեվանեցիին անհատականութիւնը փորձառական կեանքով կը կազմաւորէր՝ հետեւելու դասարանային տետրակի կողքին տպուած “ Դպրեվանեցիի առօրեայ կեանքի տասնաբանեայ”ին, որոնցմէ մէկ քանին կը մէջբերեմ.- “Եղիր մաքուր եւ կանոնաւոր”, “Խնամք տար այն բոլոր առարկաներուն, որ ձեռքիդ տակ են եւ կարգ ու կանոնով պահէ զանոնք: Ամէն առարկայ իր տեղը դիր”, “Որեւէ գործ լաւ սկսէ եւ լաւ վերջացուր: Խելք եւ սիրտ դիր գործերուդ մէջ”, “Գիտցիր վայրկեաններուդ յարգը”, “Զուարթ եղիր”, “Մի՛ զբաղիր ուրիշներու թերութիւններով, ճանչցիր քու թերութիւններդ, “Վստահ եղիր ամէն գործի մէջ”, եւ այլն: Անձնական փորձառութեանս պրիսմակէն դիտելով, խոր երախտագիտութեամբ կը հրճուիմ ո՛չ միայն յիշելով, այլեւ ցարդ հետեւելով գործնական այս պատուէրներուն: “Տասնաբանեայ”ի կողքին աստիճանաբար սաներուն կը վստահուէին համեստագոյնէն մինչեւ բարձրագոյն աստիճանի պատասխանատուութիւններ: Ինչ կը վերաբերի ստանձնած պաշտօններուս ընդմէջէն ձեռք ձգած անփոխարինելի փորձառութեանս, արդարեւ անգնահատելի է: Այսպէս՝ լուացարաններու մաքրութեան, հանդերձապահութեան, գրենական պիտոյից հոգատարութեան, տեսուչի սրճեփութեան, դպրապետութեան, լուսարարապետի ու մատենադարանապետի օգնականի պաշտօնները լաւագոյնս թրծած են յետագայի աւելի վսեմ ծառայութեան ոգին, սորվեցնելով որ ընտիր կամ արհամարհելի պաշտօններ չկան, այլ բոլորն ալ պիտանի են ընկերութեան յառաջդիմութեան համար: Երբ ամենայն գիտակցութեամբ եւ ուրախ սրտով լաւագոյնս կատարենք մեր ստանձնած պարտականութիւնը, պաշտօնը չէ որ մեզ կը բարձրացնէ, այլ մե՛նք կ՛իմաստաւորենք պաշտօնը. նաեւ կը ճշմարտուի Տէրունական խօսքը, թէ «Ով որ փոքր ծառայութեան մէջ հաւատարիմ է՝ մեծին մէջ ալ հաւատարիմ է» (Ղկ 16․17 ):
Եւ վերջապէս՝ Դպրեվանքը ծառայութեան կողքին բացառիկ դարբնոց մըն է նաեւ անձնուուիրութեան ոգիին, եւ դարբինները եղած են նոյնքան անձնուրաց ուսուցիչներ, որոնք գիտակցելով թէ կը պատրաստեն ո՛չ միայն զարգացած երիտասարդը, այլ՝ վաղուան Հովիւը, Դաստիարակը, Դպրապետը, հասարակական գործիչը եւ այլ ասպարէզներու մէջ գլխագիր Մարդը, արուեստագէտի մը բծախնդրութեամբ կը քանդակեն Քրիստոնեայ Հայու անկորնչելի արժէքները մատղաշ հոգիներուն մէջ: Երախտապարտ աշխատանք մը պիտի ըլլար պատշաճ հատոր մը ընծայել գերագոյն յարգանքի արժանի այս խոնարհ հերոսներուն, որոնցմէ կ՛ուզեմ առանձնացնել մէկ քանին որոնք գործեցին ու անցան, սակայն անջինջ կնիք ձգեցին մեր պատանի հոգիներուն վրայ: Մեր սերունդի դաստիարակներու ոսկեայ օղակին մաս կը կազմեն Գարեգին եպիսկոպոս Սարգիսեանը, որ գիտէր խանդավառել ու ներշնչել պատանի հոգիները՝ որպէսզի ամենայն վստահութեամբ սաւառնին գիտութեան անհունին մէջ, Արտաւազդ Եպիսկոպոս Թրթռեանը՝ որ Մատենագրութեան սիրով կը յագեցնէր ծարաւ հոգիները, Մեսրոպ Վարդապետ Աշճեանը՝ որ ո՛չ մէկ ճիգ կը խնայէր դասարանային մեթոտիկ աշխատանքներով ու արտադասարանային ծրագիրներով կազմաւորելու վաղուան ղեկավարը, Զարեհ Վարդապետ Ազնաւորեանը՝ որ իր օրինակելի վարքով նախանձախնդրութեան կը մղէր իտէալով սաղմնաւորուած մատղաշ հոգիները, Պրն. Բիւզանդ Եղիայեանը՝ որ բազմատաղանդ վաստակին առընթեր ցմահ իր աշխատասիրութեամբ կը քաջալերէր ընթերցասիրութիւնը, Պրն. Խորէն Գաբիկեանը՝ որ հիացում կ՛առթէր իր հանրագիտարանային ծանօթութեամբ, Պրն. Մուշեղ Իշխանը՝ որ հոգեբանութեան եւ մանկավարժութեան դասապահերով կը կռանէր մարդոց հետ յարաբերելու արուեստը, Պրն. Եդուարդ Տասնապետեանը՝ որ Հայ լեզուի հանդէպ իր պաշտամունքով բծախնդրութիւն կը պարտադրէր Ոսկեղնիկին հանդէպ, Պրն. Գէորգ Գանտահարեանը՝ իր հերթին Դպրեվանքի շրջանաւարտ, որ հայրական ժպիտով ու հոգածութեամբ բացը կը գոցէր ծնողական գուրգուրանքին: Օղակը անվերջանալի է այն քաղցր յուշերուն որոնցմով Դպրեվանեցիներու կեանքը կազմաւորուած ու հարստացած է, եւ որոնք որպէս անկողոպտելի ժառանգ՝ մաս կը կազմեն անոնց էութեան եւ ինքնութեան:
ԽՈՐՀԷ ԵՒ ՄՏԻՐ
Դպրեվանքի ճակտին արձանագրուած այս նշանաբանր չի վերջանար Դպրեվանքի կեանքով, այլ ցմահ կ՛առաջնորդէ եկեղեցական կամ աշխարհական ասպարէզ ընդգրկող որեւէ շրջանաւարտ կամ կիսաւարտ դպրեվանեցին՝ խոհականութեամբ առնելու իր պարզ կամ ճակատագրական բնոյթ ունեցող քայլը, եւ մտնելու կեանքի խորախորհուրդ ծոցը՝ Արարչին օրինակով ստեղծագործելու Բարին, Գեղեցիկն ու Վսեմը:
Քլոտ Մութաֆեան (ֆր.՝ Claude Mutafian, ծն.՝ 27 Յուլիս 1942, Կլամար), ֆրանսահայ, Փարիզի Սորպոն աշխարհահռչակ համալսարանի դասախօս եւ անուանի հայագէտ-գիտնական, Հայկական Կիլիկիոյ պատմութեան մասնագէտ դոկտոր, Սորպոնի համալսարանի փրոֆեսոր: Հայ մաթեմաթիքոս, մտաւորական, հեղինակաւոր պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ
Քլոտ Արմէն Մութաֆեան որդին է նկարիչ հօր՝ Զարեհ Մութաֆեանին: Փարիզ ծնած, Ֆրանսայի եւ աշխարհի զանազան երկիրներու համալսարաններու մէջ 40 տարի ուսողութիւն դասաւանդած գիտնական մըն է: Ան նաեւ մեծ հետաքրքրութիւն ունի պատմութեան նկատմամբ:
Ան 60 տարեկանին ստացած է պատմութեան ճիւղին մէջ իր դոկտորայի վկայականը՝ իբրեւ աւարտաճառ ունենալով Հայկական Կիլիկիան:
Ֆրանսիայի հայերը, հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված լարվածության ֆոնին, Ստրասբուրգում միասնության ցույց են անում՝ հայկական հայրենասիրական երգ ու պարի ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքվածքները ծածանում են Հայոց եռագույնը, երգում, հարենասիրական երգերի ներքո շուրջպար բռնում: Հայերը ստրասբուրգյան փողոցներում հնչեցրին և երգեցին նաև ՀՀ օրհներգը: Նրանք պատրաստվում են իրենց ընդառաջ եկող արբեջանցիներին դիմավորել հայկական պարերի ներքո՝ ըստ էության անտեսելով նրանց:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից 9 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց:
50 buildings have been damaged from the recent shelling of the Azerbaijani side in Armenia’s Tavush province, 12 of which are already being restored, Governor of Tavush province Hayk Chobanyan said during today’s briefing.
“At the moment we have 50 buildings which were damaged, 12 of which are already being restored. Maybe there will be changes in numbers at this period, because sometimes we find new homes which were also damaged”, he said, adding that he cannot make a general assessment of the total costs required and will make an official statement after the final examinations.
Since July 12th, Azerbaijan has launched a series of cross-border attacks against Armenia’s northern Tavush province.