Երկուշաբթի, 16. 06. 2025

Կիևում փորձ է արվել այրել հայերին պատկանող սրճարանները. Հայերի միությունը հայտարարություն է տարածել

0

Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սննդի հասարակական կենտրոններն այրելու փորձերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ այս մասին ասված է Կիևում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Ուկրաինայի հայերի միության հայտարարության մեջ: 

«Հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սրճարաններն այրելու քայլը մենք գնահատում ենք որպես համայնքին քաղաքական գործընթացում ներքաշելու փորձ: Մենք կտրականապես դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և կոչ ենք անում պահպանել օրենքը և համայնքին չներքաշել քաղաքական գործընթացների մեջ»,-ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ միության ղեկավարությունը մշտական կապի մեջ է իրավապահ մարմինների հետ և ակնկալում է օպերատիվ հետաքննություն դեպքերի առնչությամբ: 

 

Կիևում փորձ է արվել հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող երկու սրճարան այրել: Դեպքը տեղի է ունեցել այս գիշերը: Նախնական տեղեկատվության համաձայն զոհեր չկան, հրդհեի հետևանքով հաստատությունների առանձին հատվածներ վնասվել են: 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիներիհայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքերի առնչությամբ: Եղել են ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտմաննրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերորոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: «Այս գործողությունների ընդլայնվող աշխարհագրությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իրականացվող գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավման փաստերը վկայում ենոր վերոնշյալ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Լինել համախմբված և օրենսդրության շրջանակներում. ՌԴ-ում ՀՀ դեսպանը ուղերձ է հղել է հայ համայնքին

0

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ուղերձ է հղել ռուսաստանաբնակ հայերին ակցիաներ կազմակերպելու հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վարդան Տողանյանն իր ուղերձում նշել է, որ վերջին օրերին դեսպանատունն ամեն րոպե տեղեկատվություն է ստանում առանձին քաղաքացիների ՝ տարբեր ակցիաներ կազմակերպելու մտադրության մասին, սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր հանդես են գալիս Մոսկվայի այս կամ այն մասում եւ ՌԴ այլ քաղաքներում հավաքվելու կոչերով:

«Կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունն ու հուզական վիճակը՝ պետք է նշեմ, որ նման կոչերն այս իրավիճակում չեն կարող նպաստել մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը: Այս կապակցությամբ ձեզնից յուրաքանչյուրին խնդրում եմ չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիաների կամ հավաքների: Հենց նման պատասխան քայլերի համար են նախատեսված հասարակության մեջ լարվածությունը սրող կողմի գործողությունները։ 

Խնդրում եմ նաև նման կոչերով հանդես չգալ սոցիալական ցանցերում, չտարածել տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը եւ արդեն իսկ լարված իրավիճակին, պահպանել զգոնությունը ցանկացած իրավիճակում»,- ասել է Տողանյանը։

Դեսպանը կարևորում է այս իրավիճակներում ավելի համախմբված լինելը, ընդհանուր դիրքերից հանդես գալը, գործողությունների համակարգումը և ցանկացած սադրիչ դրսևորումների կասեցումը։

«Մենք շարունակում ենք աշխատել օպերատիվ ռեժիմով և մշտական կապի մեջ ենք մեր համայնքային կառույցների և ռուսական իշխանությունների հետ։ Մեր ընդհանուր խնդիրն է` գործել ռուսական օրենսդրության շրջանակներում»,- եզրափակել է Տողանյանը։

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը Ռուսաստանի համար շատ զգայուն է․ Պուտին

0

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը Ռուսաստանի համար համար շատ զգայուն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեզ համար շատ զգայուն է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին», – ասել է ՌԴ նախագահը:

Ռուսաստանի ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ նիստին քննարկվել են Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի հետ` հատկապես երկու երկրների սահմանին իրավիճակի լարման լույսի ներքո։ 

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:  

Էրդողանի՝ Սբ Սոֆիան մզկիթ դարձնելու վարքաբանությունը դեմ է քաղաքակրթության ընկալումներին. ԱՀ նախագահ

0

Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Կոստանդնուպոլսի (ներկայիս Ստամբուլ) Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու վարքաբանությունը դեմ է ոչ միայն քրիստոնեական, իսլամական և, առհասարակ, որևէ կրոնական ուսմունքի հիմնադրույթներին, դեմ է մարդկային քաղաքակրթության ժամանակակից ընկալումներին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ նշել է Արցաի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արայիկ Հարությունյանն իր գրառման մեջ ընդգծել է. «Սուրբ Սոֆիան այսօր նորից վերածվեց մզկիթի: Այս ուրբաթն այդ պատճառով համաշխարհային լրատվամիջոցներից մեկի կողմից «տխուր օր» դիպուկ բնորոշումը ստացավ։ Որպես հայ քրիստոնյա ՝ չեմ կարող վերաբերմունքս չարտահայտել «անպաշտպան» մնացած տաճարի դեմ այս ոտնձգության նկատմամբ:

 

Քաղաքակիրթ մարդկությունը վաղուց յուրացրել է վարքականոնի մի պարզ նորմ՝ հարգանքն այլոց հավատքի, կրոնական զգացմունքների ու ինքնության, մանավանդ դրանք մարմնավորող հուշարձանների նկատմամբ։ Հարկ չկա ավելորդ անգամ ասելու, որ Արցախում էլ է այդպես։ Մեր հանրապետության բազմաթիվ հյուրերն ու պատմական ժառանգության ուսումնասիրողները վաղուց արձանագրել են այդ իրողությունը։

Այս գրառումը, սակայն, մեր մասին չէ, այլ մեկ մարդու՝ փառասիրությունից դրդված դիվային քայլի, ինչն արդեն շաբաթներ շարունակ քննարկում են թե՛ միջազգային հանրության գործող անձինք, թե՛ աշխարհի քաղաքական ու հասարակական շրջանակները, թե՛ լրատվամիջոցները, թե՛ հարյուր հազարավոր մարդիկ։

Փաստացի միանձնյա որոշմամբ՝ փորձ է արվում քաղաքակրթության պատմության համար խորհրդանշական նշանակություն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել քաղաքական միավորներ հավաքելու միջոցի։

Էրդողանի այս վարքաբանությունը դեմ է ոչ միայն քրիստոնեական, իսլամական և, առհասարակ, որևէ կրոնական ուսմունքի հիմնադրույթներին։ Դեմ է մարդկային քաղաքակրթության ժամանակակից ընկալումներին։

Հռետորական հարց է ծագում․ արդյո՞ք անհրաժեշտ էր համավարակի այս պայմաններում, երբ բոլորս, անկախ կրոնական պատկանելիությունից, առ Աստված ուղղված մեր աղոթքներում խնդրում ենք ուժ մարդկությանը պատուհասած այս արհավիրքն արագ հաղթահարելու համար, փորձել նոր կնճիռ բացել միջկրոնական հարաբերություններում և փոխադարձ ընկալումներում։ Արդյո՞ք այսօր արդարացված է խորը միջնադարում լայն կիրառություն ունեցած սուլթանական բարբարոս և սրբապիղծ մոտեցումը։ Արդյո՞ք այդ գործելաոճն այդքան խորն է արմատավորված թուրքական իշխանության հոգեկերտվածքում։

Եվ խոսքն այստեղ բնավ իսլամի մասին չէ, որի համար սրբապղծությունը նույնքան վրդովեցուցիչ է և բնորոշվում է մեր առօրյա խոսքում հաճախ կիրառվող «հարամ» բառով։

Այս հարցադրումների վերաբերյալ հայերն իրենց աներկբա պատասխանն ունեն, չէ՞ որ Հայոց ցեղասպանությունը նաև մշակութային ցեղասպանություն էր, որը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շարունակվում է առ այսօր։ Իսկ ունի՞, արդյոք, աշխարհն իրեն նետված այս մարտահրավերի պատասխանը․ կարծում եմ՝ դեռևս ոչ։

Քաղաքակրթության հանդեպ ցուցադրված այս հերթական քամահրանքից պետք է հետևություններ անեն բոլորը, հատկապես՝ «քաղաքակիրթ Թուրքիայի» առասպելի հիման վրա հարաբերություններ կառուցողները՝ քրիստոնեականից մինչև իսլամական պետություններ, կազմակերպություններ և գործիչներ: Իսկ հայությունն, անշուշտ, նման սրբապղծությունների վերաբերյալ իր հետևությունները վաղուց է արել…»։

Ադրբեջանը եղել է, կա և կմնա ագրեսոր․ Ֆրանկ Էնգել

0

Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրանկ Էնգելն այն կարծիքին է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացնելու քայլին գնաց հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Էնգելը նշեց՝ ամեն անգամ, երբ Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքում ինչ-որ բան այն չէ, հասարակության ուշադրությունը շեղվում է «հայկական սպառնալիքի» վրա՝ Արցախի կամ Հայաստանի տարածքների վրա հարձակման միջոցով։ Ֆրանկ Էնգելն անդրադարձել է նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանին հարվածելու ադրբեջանական կողմի սպառնալիքի, հայ-ադրբեջանական սահմանին բախումների ֆոնին Թուրքիայի ակտիվության մասին հարցերին։

-Պարոն Էնգել, հուլիսի 12-ին Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց  հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում։ Մի քանի օր շարունակվող սահմանային բախումների հետևանքով երկու կողմերն էլ մարդկային կորուստներ ունեցան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի վերջին օրերի գործողությունները։ 

 

-Ցավոք, առաջին անգամ չէ, որ սա տեղի է ունենում, և կարելի է ենթադրել, որ չի լինի վերջինը։ Թվում է, թե ամեն անգամ, երբ Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքում ինչ-որ բան այն չէ, հասարակության ուշադրությունը շեղվում է «հայկական սպառնալիքի» վրա՝ Արցախի կամ Հայաստանի տարածքների վրա հարձակման միջոցով։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանում հասարակությանը գաղափարապես պատրաստելու, դպրոցներում երիտասարդների ուղեղները լվացող ծրագրերի իրականացումից հետո զարմանալի չէ, որ այս ամենը աշխատել և մինչև հիմա աշխատում է։ Դժբախտությունն այն է, որ Ադրբեջանի ներկայիս իշխանություններն այս անգամ, հնարավոր է, շատ հեռու են գնացել, ինչի մասին են վկայում ամբոխի կողմից ցույցերի անցկացումն ու բռնությունները՝ լայնամասշտաբ պատերազմի պահանջով։ Բայց չեն կարող այս խաղը հավերժ խաղալ։ Վաղ թե ուշ Ալիևը դառնալու է սեփական հռետորաբանության զոհը։ Դա, իհարկե, չափազանց վտանգավոր զարգացում կլինի Հայաստանի համար։ 

-Ադրբեջանի գործողությունների նպատակի վերաբերյալ այս օրերին տարբեր կարծիքներ են հնչել։ Ձեր կարծիքով ի՞նչ նպատակ էին հետապնդում Ադրբեջանի իշխանությունները և ի՞նչ խնդիր էին ցանկանում լուծել ՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրելով։ 

-Նրանց նպատակը ներքին խնդիրներից ուշադրություն շեղելն է։ Այս անգամ նրանք նաև աշխատանքից ազատեցին արտաքին գործերի նախարարին։ Ես չգիտեմ Ադրբեջանի իշխանական շրջանակներում ինչեր են եփվում։ Բայց ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանի հասարակությունը պահանջում է երկրի հարստության իր մասնաբաժինը, որը մինչև այս պահը զավթված է իշխող էլիտայի կողմից։ Ադրբեջանը բախվում է բաշխելու խնդիրների հետ, և հասարակությունը հարց է տալիս, ինչո՞ւ «հայկական խնդիրը» վերջնականապես լուծված չէ, եթե դա է իրենց աղքատության պատճառը։ Նրանք չեն ընդունում նաև մի քանի ամիսը մեկ սպաների և զինվորների անարդյունք զոհաբերումը։ Բայց, ինչպես ես ասացի, վտանգը հետևյալում է՝ նրանք ավելին են պահանջելու, նրանք իսկական պատերազմ են ուզում։ Ալիևը դրան չի գնում, դա ամբողջությամբ կկործանի նրա հարստությունն ու կառավարման համակարգը։ 

-Հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրելուց բացի, Ադրբեջանը մի քանի օր հրետանային կրակի տակ էր պահում հայկական խաղաղ բնակավայրերը, ինչի մասին վկայող բազմաթիվ փաստեր կան, որոնք ներկայացվել են նաև միջազգային հանրությանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք խաղաղ բնակչությանը թիրախավորելու Ադրբեջանի պահվածքը։ 

 

-Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում ռիսկի դիմել և նույնքան զոհեր տալ, որքան ունեցան 4 տարի առաջ, երբ նրանց հասարակությանը վրդովեցրել էր հանուն ոչնչի այդքան զոհ տալու հանգամանքը։ Եվ քանի որ նրանց միջազգայնորեն թույլատրվում է հերքել իրենց ագրեսիվ դերակատարումը, որովհետև միջազգային քաղաքականության առաջին գծում կանգնածներից որևէ մեկը նրանց չի անվանել մշտապես պատերազմ հրահրող, նրանք պնդելու են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը հայերի հարձակման տխուր հետևանքն են։ Բայց երբ հասարակությունը երկար ժամանակ դաստիարակվում է ատելության և արյան ծարավի մթնոլորտում, նրանք զվարճանում են իրենց ռազմական հզորության անմեղ զոհերի նկարներով։ Սա ցավալի է, բայց այսպիսին է Ադրբեջանի ողջ համակարգը։ Միայն հիվանդ հասարակությանը կարող է ուրախացնել մահացած հայ գյուղացիների նկարները։ 

-Պարոն Էնգել, Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սպառնաց հարված հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին։ Ինչպե՞ս կարձագանքեք ադրբեջանական կողմի այս հայտարարությանը։ 

-Նրանք ակնհայտ ուշադրության կարիք ունեն։ Սթափ մտածող որևէ մեկը նման քայլի չի գնա։ Դրա ողբերգական հետևանքները կրելու են նաև Ադրբեջանն ու Թուրքիան, նրանց հողերը դարերով բնակության համար անպիտան կլինեն։ Բայց սա ևս մեկ անգամ ապացուցում է իմ ասածը՝ Ադրբեջանը հիվանդ համակարգ է, հիվանդ հասարակությամբ։ Նրանց հակահայկական խելագարությունն այլևս հնարավոր չէ զսպել մարդկային կարգապահության ամենապարզ թելերով։ Նրանք պետք է պատժամիջոցների ենթարկվեն միջազգային հանրության կողմից։ Այն բանից հետո, երբ Բաքուն սպառնաց մարդկության դեմ ուղղված հանցագործությամբ, ցանկացած դիտորդ պետք է հասկանա, թե ինչու է Ադրբեջանը հրաժարվել Հայատանի և Արցախի հետ սահմաններին միջազգային մոնիթորինգի մեխանիզմներից։ Բոլորի համար պետք է ակնհայտ լինի, որ Ադրբեջանն ագրեսոր է, եղել է և կմնա ագրեսոր։ 

-Հայ-ադրբդջանական սահմանին լարվածության ֆոնին ակտիվացել էր նաև Թուրքիան։ Թուրքիայի նախագահը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը հանդես եկան Ադրբեջանին սատարող հայտարարություններով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի իշխանությունների պահվածքն այդ օրերին և ինչո՞վ էր, ըստ Ձեզ,  պայմանավորված Թուրքիայի  ակտիվությունը։ 

-Թուրքիան հիմա ակտիվ է բոլոր ճակատներում, որոնք վերաբերում են Հայաստանին, Կիպրոսին, Հունաստանին։ Իհարկե, Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին, ինչ էլ լինի, որովհետև այդ երկրին հովանավորելը աշխարհաքաղաքական նշանակության միակ մասնիկն է, որ Էրդողանը թողել է։ Էլ չենք խոսում Ադրբեջանից ամբողջական էներգետիկ կախվածության մասին, քանի որ Թուրքիան այլևս չի կարող իրեն ոչինչ թույլ տալ, քան ադրբեջանական նավթն ու գազն են, որոնք այդ երկիրը ստանում է գրեթե անվճար։ Ադրբեջանն օգնում է Թուրքիային խուսափել սնանկանալուց
Էրդողանի վարած սխալ քաղաքականության հետևանքով, որը երկիրը կանգնեցրել է տնտեսական կոլապսի առաջ։ Բայց կանի դա այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան Բաքվին անվերապահ աջակցելու դիրքերում է։ Ամենածիծաղելին այն է, որ Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում Ադրբեջանը հիմա իսկապես կրակողն է։ 

ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ

0

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդարություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Քննարկվել են համաեվրոպական և տարածաշրջանային անվտանգության խնդիրները ներկա սրացման համատեքստում։ Ընդգծվել է իրադրության թուլացմանն ու առողջացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման հեռանկարների տեսանկյունից»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 12-ից Ադրբեջանը սանձազերծած ագրեսիայով լարվածություն հրահրեց Հայաստանի հետ սահմանին` Տավուշի մարզի ուղղությամբ անգամ հրթիռակոծության ենթարկելով ոչ միայն մարտական դիրքերը, այլև քաղաքացիական օբյեկտներն ու բնակչությանը։ 

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին մի շարք երկրներում տեղի են ունենում նաև ադրբեջանցիների հարձակումներ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելության հիմքով: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը և նշել, որ այդ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից։

 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 451 նոր դեպք

0

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 451 նոր դեպք, ապաքինվել է ևս 490 մարդ:

Արձանագրվել է մահվան 4 դեպք: Պացիենտները եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) և 88 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 218 է:

Մեսրոպեան Արուեստից Վարժարանը Յանձնեց 2019-2020 Տարեշրջանի 29 Աւարտականներու Հունձքը

0

Հինգշաբթի, 23 Յուլիս 2020-ին, Հայ կաթողիկէ Մեսրոպեան Արուեստից վարժարանը յանձնեց 2019-2020 տարեշրջանի աւարտականներու հունձքը: Ի տարբերութիւն աւանդական դարձած համաժողովրդական հանդիսութեան, արարողութեան ներկայ եղան բացառապէս շրջանաւարտներու ընտանեկան մօտիկ պարագաներն ու ուսուցչական-տեսչական կազմերու անդամները, հաշուի առնելով քորոնաժահրի տարածման պայմանները: Հանդէսը կայացաւ Մեսրոպեանի շրջափակին մէջ, Սուրբ Մեսրոպի յուշակոթողին առջեւ, նախագահութեամբ Հայ կաթողիկէ վարժարաններու վարչական խորհուրդի նախագահի տեղակալ Հայր Գաբրիէլ թ. ծ. վրդ. Մուրատեանի եւ ներկայութեամբ Սուրբ Փրկիչ եկեղեցւոյ ժողովրդապետի օգնական Հայր Խաչիկ վրդ. Գույումճեանի:

Հանդէսը բացուեցաւ Լիբանանի, Հայաստանի եւ Մեսրոպեանի քայլերգներով, որոնց յաջորդեց Մեսրոպեան Արուեստից վարժարանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստի խօսքը: Պարոն Գալուստ դիտել տուաւ, որ այս տարեշրջանը ընթացաւ քորոնաժահրի եւ ընկերային տնտեսական անբարենպաստ պայմաններու տիրապետութեան տակ, սակայն 38-ամեայ Արուեստիցը ահաւասիկ այսօր կը յանձնէ 29 շրջանաւարտներու իր հունձքը՝ լաւապէս պատրաստուած կեանքի եւ բարձրագոյն կրթութեան ասպարէզ մուտք գործելու համար: Տնօրէնը յարգանքի հաւաստիք արտայայտեց ուսանողներու ծնողներուն, որոնք բազում զոհողութիւններ յանձն առնելով եւ վստահելով հայ վարժարանին, կարելի դարձուցին այս իրագործումը: Ան նաեւ երախտիք եւ շնորհակալութիւն յայտնեց Հայ կաթողիկէ եկեղեցիին, որ, յանձինս իր Հայրապետին ու հոգեւորականներուն, թեւ ու թիկունք կանգնեցաւ Մեսրոպեանին, անխափան շարունակելու համար իր առաքելութիւնը: Պարոն Գալուստ կոչ ուղղեց շրջանաւարտներուն, որ հաւատարիմ մնան իրենց հայկական, քրիստոնէական եւ լիբանանեան պատկանելիութեան եւ բոլոր պայմաններուն մէջ բարձր պահեն Մեսրոպեանականի պատիւը: Հուսկ, ան վկայագրեր շնորհեց Արուեստիցի Պէ,Թէ. դասարանի երեք տարբեր մասնագիտութիւններուն մէջ բարձրագոյն նիշը ապահոված աշակերտներուն:

Ուսուցչական կազմին անունով խօսք առաւ Պարոն Ճո Թլըսմեան: Ան դիտել տուաւ, որ աւարտական այս հանդէսը հանգրուանի մը փակման, բայց միեւնոյն ժամանակ նորի մը բացման նշանակութիւնը ունի աշակերտներուն եւ ուսանողներուն համար: Պարոն Թլսըմեան կոչ ուղղեց աւարտականներուն շարունակելու կրթութեան եւ ուսման ճանապարհը, չվհատիլ դժուարութիւններու եւ հաւանական ձախողումներու առջեւ եւ կառչիլ մարդկային արժէքներուն, առանց որոնց ամէն յաջողութիւն խաբուսիկ է: Ան իր խօսքը եզրափակեց ողջունելով գործընկեր ուսուցիչներու համերաշխական ոգին եւ շնորհակալութիւն յայտնելով վարժարանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստին՝ կրթական գործի ղեկավարման համար:

Շրջանաւարտներու անունով խօսք առին Անիթիա Քէօսէյեան եւ Արամ Տաղլեան (հայերէն) եւ Լեթիսիա Հեքիմեան ու Մեղրի Կեմիճեան (անգլերէն): Անոնք արտայայտեցին իրենց երախտիքի ապրումները վարժարանի տնօրէնութեան, ուսուցչական կազմին եւ ծնողներուն հանդէպ, վստահեցնելով, որ ուսման թէ այլ ասպարէզներու մէջ պիտի ըլլան կրողները այն արժէքներուն, որոնցմով կազմաւորուեցան Մեսրոպեան Արուեստից Վարժարանին մէջ: Սրտի խօսքով հանդէս եկաւ Սոնա Քէշիշեան:

Գեղարուեստական մասով ելոյթ ունեցան Արամ Տաղլեան (նուագ՝ տըհոլ), Գէորգ Տէմիրճեան (երգ` “Մայր ծնողին”),  Մեղրի Կեմիճեան (մենապար), Լեթիսիա Հեքիմեան (երգ՝ “Flashlight”), Լեթիսիա Հեքիմեան եւ Գէորգ Տէմիրճեան (զուգերգ՝ “Imagine”) եւ հուսկ շրջանաւարտները՝ «Վերջին զանգը» երգով:

Հանդէսի աւարտին վկայականներ շնորհուեցան Պէ. Թէ. դասարանի երեք մասնագիտութիւններու՝ Հաշուապահութեան եւ համակարգչային գիտութեան, Հիւրանոցային կառավարման եւ Մանկավարժութեան 26, ինչպէս նաեւ Թէ. Էս դասարանի Մանկավարժութեան երեք աւարտականներուն:

 

 

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Հրանդ Մալոյեան

0

Ծնած է Պոլիս, կաթողիկէ ընտանիքի մը մէջ: Ուսած է նախ Վենետիկ, Ս. Ղազարի վանքը, 1905-1907: Յետոյ Պոլիս, ֆրանսական Ֆրեր Մարիսթներու վարժարանը, ուրկէ շրջանաւարտ եղած է 1912-ին: Տարի մըն ալ յաճախած է թրքական Սուլթանիէ վարժարանը, իսկ 1913-1914, մտած է Պոլսոյ իրաւագիտական համալսարանը:Հրանդ Պէյ Մալոյեան (29 Նոյեմբեր 1896, Մուշ – 24 Յուլիս 1978, Դամասկոս), տեղակալի եւ ապա հարիւրապետ՝ ֆրանսական բանակին մէջ, Սուրիոյ ոստիկան զօրաց հրամանատար, զինուորական եւ քաղաքական գործօն անդամ, զանազան մեծ շքանշաններու դափնեկիր:

1914-ին զինուորագրուելով սպայի ուսում ստանալէ ետք կը ղրկուի Սուէզի ճակատը եւ գերի կ’իյնայ անգլիացիներու ձեռքը: Ռազմագերութենէ ազատուելէ ետք, 1918-ին, տեղակալի, ապա հարիւրապետի աստիճանով ծառայած է ֆրանսական բանակին մէջ, Կիլիկիա՝ նախ իբր թարգման, յետոյ իբր սպայ հայ ոստիկան-զինուորներու:

Մասնակցած է քեմալական զօրքին դէմ մղուող կռիւներուն: Կիլիկիոյ պարպումէն ետք, 1922-ին պաշտօնավարած է Սուրիական ոստիկան-զինուորներու միաւորներուն մէջ։ Իր ծառայութիւններուն համար գնահատուելով ունեցած է յաջորդական բարձրացումներ եւ հասած է վաշտապետի աստիճանի (Ամիտ): 1945-49 թուականներուն վարած է Սուրիոյ ոստիկան զօրաց հրամանատարի պատասխանատու պաշտօնը:

1950-ին՝ իր խնդրանքով, հանգստեան կոչուած է: Արժանացած է Սուրիական, Լիբանանեան եւ Եգիպտական շքանշաններու: Ստացած է նաեւ ֆրանսական Պատուոյ Լեգէոնի Շքանշան (Officier de la legion d’honneur):

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը 

 

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

0

 

Ողբ. ընկերուհի Մաքրուհի Քիւրէճեանի մահուան քառասունքին առիթով հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Կիրակի, 26 Յուլիս 2020ին, Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ յաւարտ Ս. Պատարագի:

 

 

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը