Կիրակի, 15. 06. 2025

Լոնդոնում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ զոհված հայ զինծառայողների

0

Լոնդոնի Սբ Եղիշե եկեղեցում տեղի  է ունեցել  ոգեկոչման արարողություն` ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած բախումների հեևանքով զոհված հայ զինծառայողների։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ Առաքելական եկեղեցու  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նշեց, որ աղոթքները նվիրված էին խաղաղությանը և համերաշխությանը առ Հայրենիք և առաջնագծում գտնվող մեր բոլոր զինվորների պաշտպանության և անվտանգությանը:

«Այժմ, երբ յուրաքանչյուր աղոթքով պիտի մոմ վառենք Հայոց Սուրբ Նահատակաց այս Խաչքարի մոտ, և Աստծուց հայցենք խաղաղություն մեր երկրի համար, եկեք մեր ուխտը նորոգենք առ մեր հայրենին, և վերստին հաստատենք, որ մենք դեմ ենք բռնությանն ու պատերազմին: Այլև կողմնակից ենք խաղաղության, արդարության եւ համերաշխության ՝ հիշելով և հիշեցնելով, որ «Արաքսը կամուրջներ չի հանդուրժում»… խոսքեր, որ ոչ այսօր են ասուել, ոչ էլ երեկ կամ հարյուր տարի առաջ: Սրանք խոսքեր են, որ հնչել են Հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի շուրթերով առավել քան երկու հազար տարիներ առաջ, երբ աշխարհի երեսին չկային շատերի անունները»,-դիմելով ներկաներին՝ իր խոսքում նշել է թեմակալ առաջնորդը:

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների անմահ հիշատակին: Նշելով, որ վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ արձանագրվում են բռնության դեպքեր և փորձեր, Կիրակոսյանը կոչ է արել մեր հայրենակիցներին ցուցաբերել առավել զգոնություն եւ չտրվել որևէ սադրանքի:

Պատարագին հաջորդել է ՀՄԸՄ-ի երիտասարդ անդամները երթը, հայկական խաչքարի մոտ ծաղկեպսակի զետեղումը` հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին, ինչպես նաև հայկական Յարխուշտա հայրենասիրական պարի կատարումը՝ «Ախթամար» համույթի կողմից:

 

Նյու Յորքում հայ համայնքի բողոքի ակցիան անցել է խաղաղ

0

Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիան խաղաղ ընթացք է ունեցել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է  «Ամերիկայի ձայն»-ը։ Հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության մոտ։ Հավաքվածների կարգախոսն է եղել «մենք ուզում ենք խաղաղություն»:

Մասնակիցները նշել են, որ հայերը պատերազմ չեն ցանկանում, հիմնական պահանջն է՝ արդարություն և խաղաղություն: Նրանք անընդունելի են համարել երկու երկրների միջև հավասարության նշան դնելը:  

Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Տավուշի հատվածում, իրավիճակի սրացմամբ պայմանավորված աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները միասնության ցույցեր են անցկացնում ոչ միայն իրենց աջակցությունը հայտնելու Հայաստանին ու Արցախին, այլև բողոքի ձայն բարձրացնելու Ադրբեջանի սադրանքների, ապակառուցողական գործողությունների առնչությամբ: Հայերն ակցիաներ են անցկացրել Մադրիդում, Լոս Անջելեսում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում, Պրահայում  և այլ տեղերում:

Over 313 million drams donated to Armenia’s Military Insurance Fund in 10 days

0

Nearly 313 230 000 drams were donated to the Military Insurance Fund from July 17 to 27, the Fund said on Facebook.

29% of these donations were made through the website, 10% – through Paypal, and 61% – through bank transfer.

The donations were made by Armenians living in early 55 countries.

In the aforementioned period most of the donations were made from Armenia, the United States, Russia, Canada, France, Germany, etc.

On July 20, in response to the letters and requests of numerous Armenians who wanted to provide a financial assistance to the Army, Armenian Prime Minister Nikol Pashinyan urged to transfer the donations to the Military Insurance Fund.

Just 10 hours after the PM’s call, nearly 1000 transfers were made to the Fund.

French MP honors memories of Armenian servicemen killed as a result of Azerbaijani aggression

0

French MP Valérie Boyer has commented on the recent escalation of the situation on Armenia-Azerbaijan border, noting that she wanted to honor the memories of the Armenian servicemen killed during the clashes.

»I wanted to honor the memories of the Armenian servicemen who fell as a result of the Azerbaijani aggression against Armenia», ARMENPRESS reports Boyer wrote on her Facebook page, adding that a commemorative event was organized at Holy Translators church of Marseille.

 

»France should remain Armenia’s ally and sister», the French MP said.

6 Armenian servicemen have been killed during the Azerbaijani aggression against Armenia that started on July 12. 4 of them died during the clashes, another was severely injured and died later at the hospital. Another servicemen was killed today, July 27.

Azerbaijan has reported over a dozen of casualties, including a General-Major and a Colonel. Armenia claims it has prooves Azerbaijan has suffered much more casualties.

Artsakh’s international recognition has no alternative – Secretary of Security Council

0

Secretary of the Security Council of the Republic of Artsakh Samvel Babayan released a statement over the new National Security Strategy of Armenia.

Armenia’s new National Security Strategy was adopted on July 10 at the session of the Security Council.

“This new National Security Strategy of Armenia has a separate reference to Artsakh, titled “ensuring the security of Artsakh”, which is not accidentally combined with Armenia’s independence, sovereignty and territorial integrity. The global and regional fundamental transformations, which have been reflected in the National Security Strategy of Armenia, have not, however, changed Armenia’s view on the Azerbaijani-Karabakh conflict as a key threat to Armenia and also on the use of force by Azerbaijan as a main threat in the context of this conflict.

With this document the Republic of Armenia is reaffirming the fact of being the guarantor of Artsakh’s security, outlining the following: committed to the OSCE Minsk Group’s mediation mission we continue acting from the positions of peacefully settling the Azerbaijani-Karabakh conflict with the principle of mutual concession.

The principle of the peoples’ right to self-determination, enshrined in the UN’s declarations, the international human rights agreements, will be on the basis of the peaceful settlement of the Azerbaijani-Karabakh conflict, as an exclusive right of the Artsakh-Armenians to determine their own fate. Atrsakh will be transformed from the conflict object to a subject, returning to the negotiation table, thus, exercising the subjectivity of the authorities elected by the Artsakh people. There is no alternative to the international recognition of the Republic of Artsakh.

The security of Artsakh cannot be put for an auction. The Security Council of Artsakh will develop a concept for the settlement of the Azerbaijani-Karabakh conflict which will be put for a public debate with the participation of concerned sides”, the statement says.

Moderna launches large-scale experiments of COVID-19 vaccine

0

U.S.- based ‘’Moderna Therapeutics’’  co-founded and chaired by Noubar Afeyan, informed on July 27 that they have entered another stage of COVID-19 vaccine experiments. Nearly 30 thousand people who have not been infected with coronavirus in the past are involved in the experiments.

ARMENPRESS reports the Russian service pf ‘’Voice of America’’ informs that this is the 1st experiment implemented in the sidelines of the government’s program.

The U.S. government provided nearly 1 billion USD for the program of ‘’Moderna Therapeutics’’  and selected its vaccine for mass experiment.

Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. Սամվել Բաբայանի հայտարարությունը

0

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ: 

Ինչպես տեղեկանցում է«Արմենպրես»-ը,  ՀՀ անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում ընդունվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նոր ռազմավարությունը՝ փաստաթուղթ, որն, ըստ էության, արտացոլում է համահայկականության անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց հաղթահարման սկզբունքներն ու եղանակները:

«Հայաստանի Հանրապետության անվտանգային քաղաքականության այս ուղեցույցում համահայկական օրակարգի առանցքային բաղադրիչ Արցախին անդրադարձ է կատարվում առանձին` «Արցախի անվտանգության ապահովում» ենթագլխով, որը ոչ պատահականորեն զուգորդվում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ: Համաշխարհային և տարածաշրջանային հիմնարար փոխակերպումները, որոնք իրենց արտացոլումն են գտել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն մեջ, այնուհանդերձ, չեն փոխել Հայաստանի պատկերացումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության` որպես ՀՀ գլխավոր մարտահրավերի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման` որպես հիմնական սպառնալիքի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունն այս փաստաթղթով վերահաստատում է իր` Արցախի անվտանգության երաշխավոր լինելը` այդ համատեքստում հատկանշելով հետևյալը. հավատարիմ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը` մենք շարունակում ենք հանդես գալ փոխզիջումային սկզբունքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից:

Միավորված ազգերի կազմակերպության հռչակագրերում, Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը ընկած է լինելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում` որպես սեփական ճակատագիրը որոշելու արցախահայության բացառիկ իրավունք: Արցախը հակամարտության օբյեկտից վերափոխվելու է սուբյեկտի` վերադառնալով բանակցային սեղան` այդպիսով ուղղակիորեն իրացնելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների սուբյեկտայնությունը. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:

Արցախի անվտանգությունը չի կարող աճուրդի դրվել: Վերոնշյալի պատմական, քաղաքական և իրավական հիմնավորմամբ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը մշակելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ, որը հանրային քննարկման է դրվելու` շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»,- նշված է հայտարարության մեջ:

ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Է, որ աշխարհում կորոնավիրուսի համավարակը սաստկանում Է

0

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համավարակն աշխարհում սաստկանում Է. վերջին վեց շաբաթում հիվանդացածների թիվը գործնականում կրկնապատկվել Է՝ մոտենալով 16 միլիոնիին, մահացածների թիվը գերազանցել Է 640 հազարը: Այդ մասին հուլիսի 27-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընթացիկ շաբաթում կգումարի արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստ, նոր կորոնավիրուսի համավարակի գնահատման համար: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ COVID-19 հիվանդության համավարակը «փոխեց աշխարհը»: Այն միաժամանակ միավորեց մարդկանց եւ հասարակությունները եւ բաժանեց նրանց՝ ցույց տալով, որ «մարդիկ ունակ են արձագանքելու ինչպես դրականորեն, այնպես Էլ բացասականորեն»:

«Մենք շատ բան սովորեցինք եւ տակավին շատ բան ենք սովորում»,- արձանագրել Է Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: Նա հիշեցրել Է, որ, «թեեւ աշխարհը եւ փոխվել Է», կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախկինի պես անհրաժեշտ են այնպիսի հանգուցային գործոններ, ինչպիսիք են «քաղաքական առաջատարությունն, ինչպես նաեւ համայնքների իրազեկումն ու մասնակցությունը (համավարկի դեմ պայքարին) եւ նրանց լսելու ունակությունը»: ԱՀԿ-ի ղեկավարը նշել Է, որ ներկայիս համավրակն ամենալուրջն Է այն գլոբալ արտակարգ իրավիճակներից, որոնք երբեւԷ հայտարարել Է ԱՀԿ-ն: Այն երկրների թվում, որոնց հաջողվել Է խուսափել հիվանդության խոշոր բռնկումից կամ այն վերահսկողության տակ վերցնել ձեռնարկված միջոցների շնորհիվ, նա նշել Է Ավստրալիան, Վիետնամը, Գերմանիան, Կամբոջան, Կանադան եւ Չինաստանը: Նա հիշեցրել Է, որ վարակի տարածման դեմ պայքարի հանգուցային միջոցներ են մնում վարակման դեպքերի հայտնաբերումը, հիվանդացածների եւ նրանց հետ շփվածների մեկուսացումը, թեստավորումը եւ բուժումը: «Պահպանեք սոցիալական հեռավորությունը, լվացեք ձեռքերը, խուսափեք մարդկանց կուտակումների վայրերից եւ փակ շենքերից, կրեք դիմակ, որտեղ դա հանձնարարված Է»,- հավելել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Պրահայում հայերի և ադրբեջանցիների միաժամանակ տեղի ունեցած ցույցերն անցել են առանց միջադեպերի

0

Չեխիայի Հայ երիտասարդական միությունն ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ Պրահայում՝ Ադրբեջանի դեսպանության դիմաց հուլիսի 24-ին անցկացրել է խաղաղ հավաք։ Նույն տեղում միաժամանակ անցկացվել է նաև Չեխիայում ադրբեջանական համայնքի հավաքը, որի մասնակիցները կանգնած են եղել հենց դեսպանության դիմաց։ Երկու հավաքների միջև առկա է եղել ոստիկանության կողմից հսկվող բուֆերային տարածք։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ չնայած ադրբեջանական ցույցի մասնակիցները քանակապես խիստ գերազանցել են հայկական ցույցի մասնակիցներին և հստակ երևացել է, որ վերջիններիս հավաքել և ուղղորդում է դեսպանությունը, այնուամենայնիվ, նույնիսկ փոքրաթվ հայ երիտասարդները կարողացել են ուշադրություն գրավել՝ հանդես գալով առանձնապես խաղաղության կոչերով և կատարելով հայ ազգային հայրենասիրական երգեր և պարեր, այդ թվում՝ քոչարի։

Ադրբեջանական ցույցի մասնակիցները թափահարել են նաև Թուրքիայի դրոշը և պարբերաբար աղաղակել՝ «Turkiye»: Ադրբեջանական ցույցին մասնակցել է նաև Չեխիայում Թուրքիայի դեսպանը։  Ցույցերն անցել է առանց միջադեպերի։

Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծել. Գարո Փայլանը հորդորով դիմել է ՆԳՆ-ին

0

Ստամբուլում հայ երիտասարդը ծեծի  է ենթարկվել մի խումբ ադրբեջանցիների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականն՝ ընդգծելով, որ ադրբեջանական ագրեսիայից անմասն չեն մնացել նաև Թուրքիայում ապրող և աշխատող հայերը։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ: Նշվում է, որ սկզբում խոսակցություն է գնացել ղարաբաղյան հակամարտության մասին, այնուհետև ադրբեջանցիներն անցել են հարձակման:

Սոցիալական ցանցում տարածվել է խմբակային ծեծի տեսագրությունը:

Դեպքի առնչությամբ  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը՝ դիմելով Ներքին գործերի նախարարությանը:

«Անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել Թուրքիայում ապրող հայերի վրա հարձակման ու սադրիչ գործողությունների դեմ: Այդ հարձակումների հետևում կանգնած մութ ձեռքերը պետք է բացահայտվեն»,-նշել է նա: