Կիրակի, 15. 06. 2025

Կան ուժեր և երկրներ, որոնք բորբոքում են հակամարտությունը․ ՀՀ վարչապետը` Թուրքիայի նկրտումների մասին

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում չի բացառել հայ-ադրբեջանական վերջին սրացումների ֆոնին լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, որովհետև կան ուժեր և երկրներ, որոնք բորբոքում են այդ հակամարտությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողի հարցին, թե կարող է ասել, որոնք են այդ երկրները, Փաշինյանը պատասխանեց, որ առաջին հերթին Թուրքիան է։

«Դրա համար կան ընթացիկ շահեր և պատմական պատճառներ, որովհետև Թուրքիան չի հրաժարվել հայերի  ցեղասպանության քաղաքականությունից։ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, այլև արդարացնում է այն»,- նշել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ կա նաև Թուրքիայի նման վարքագծի այլ գործոն։

«Թուրքիան, ինչպես և նախորդ դարի սկզբին, ունի երազանք՝ վերահսկել Հարավային Կովկասը։ Եվ Խորհրդային Միության փլուզումից հետո 30 տարիների ընթացքում, նրանք ամեն օր աշխատում են, որպեսզի կյանքի կոչեն այդ երազանքը և նպատակը»,- նշեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը կարծում է, որ առաջին հերթին Ռուսաստանին հասկանալի է, թե այդ ամենն ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ կարող է ունենալ։

Կորոնավիրուսն Իսպանիայում առանց աշխատանքի Է թողել ավելի քան 1 միլիոն մարդու

0

Իսպանիայում ավելի քան 1 միլիոն մարդ առանց աշխատանքի Է մնացել ապրիլից հունիս ընկած ժամանակաշրջանում՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Վիճակագրության ազգային ինստիտուտի կողմից ակտիվ բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնք հուլիսի 28-ին տարածել Է Իսպանիայի ազգային հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

Ըստ այդ տվյալների, Իսպանիայում համաճարակաբանական բարդությունից ավելի շատ տուժել Է ծառայությունների սեկտորը, նաեւ կրճատվել Է աշխատանքի տեղավորված կանանց թիվը: Հատկապես գործազրկության հետ կապված դժվարին իրադրություն Է ստեղծվում այժմ Կատալոնիայում, Մադրիդում, Անդալուսիայում եւ Կաստիլիե-Լա-Մանչում:

COVID-19-ի համավարակի սկզբից ի վեր Իսպանիայում հայտնաբերվել Է վարակման գրեթե 326 հազար դեպք, 28,5 հազար պացիենտ մահացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Արցախում հաստատվել է COVID-19-ի 2 նոր դեպք

0

Արցախում հուլիսի 28-ին կորոնավիրուսային վարակը հաստատվել է 217 քաղաքացու մոտ, որից 154-ն առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 4991 թեստավորում: Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք, ինչը կապված է Մարտակերտում հաստատված օջախի հետ: Կա 76 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 43 պացիենտ: Վերջին 24 ժամում առողջացել է 1 հոգի: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ 

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 239 նոր դեպք․ ապաքինվել է 692, մահացել 8 քաղաքացի

0

Հայաստանում հուլիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37629 դեպք, որոնցից 27357-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9330 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 158527 թեստավորում:  Վերջին 24 ժամում իրականացվել է 1061 թեստավորում:

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 692 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 719 (ավելացել է ևս 8-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 63, 85, 64, 74, 62, 89 տարեկան տղամարդիկ և 89, 54 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 223 է:

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Հերանուշ Արշակեան, Սապրինա Գրիգորեան

0

Հերանուշ (Նարգիզ) Արշակեան (28 Յուլիս 1887, Պէշիկթաշ – 27 Մարտ 1905), հայ գրագիտուհի։

Ծնած է Պոլիս, Պէշիկթաշ թաղը, դուստր՝ ազգային յայտնի գորձիչ Յակոբ Արշակի։ 1897 թուականին Մագրիգիւղի (այսօր՝ Պաքըրգիւղ) քոյրերու վարժարանը յաճախած մէկ ու կէս տարի, յետոյ ծննդավայրին Մաքրուհեան վարժարանը։ Մահէն երկու տարի առաջ գացած է բնակիլ Ետիքուլէէ դուրս՝ Վալիտէ-Սուլթան ագարակն, ուր ալ կը մահանայ 27 Մարտ 1905 թուականին հիւծախտ է։ Այդ մենաւոր առանձնոցին մէջ էր որ արտադրեց զգայուն, քնքուշ եւ սիրահալ բանաստեղծութիւններ՝ որոնցմէ մէկ քանին յետ մահու երեւցան «Ծաղիկ» կանանց հանդէսին մէջ։ Իր յիշատակն անմահացուցած է հօրեղբայրը՝ Հրանտ Նազարեանց. 1909-ի վերջերը լոյս ընծայելով գրքոյկ մը «Հերանուշ Արշակեան, իր կեանքն ու իր բանաստեղծութիւնները» մակագրութեամբ։ Ոտանաւորներէն զատ՝ կը թողու կարգ մը արձակ էջեր, նորավէպեր եւ «Քաոսը» անուն ստուար վէպ մը, որոնք կը մնան Նազարեանցի քով։

 

 

Սապրինա Գրիգորեան

 

Սապրինա Մարկոսի Գրիգորեան (28 Յուլիս 1956, Հռոմ — 1 Յունուար 1986 Նիւ Եորք, Նիւ Եորք), հայ դերասանուհի:

Սապրինա Գրիգորեան ծնած է Հռոմի մէջ Մարկոս Գրիգորեանի եւ Ֆլորա Ադամեանի ընտանիքին մէջ։ Մեծ եղած է Մարկոսի ազդեցութիւնը Սապրինային վրայ, ով միշտ հետեւած է աղջկան գործունէութեանը եւ աջակցած է անոր: Սապրինան նախնական կրթութիւնը ստացած է Թեհրանի մէջ, միջնակարգը՝ Նիւ Եորքի մէջ, սորված տ նաեւ Զուիցերիոյ մէջ։ Վերադառնալով Թեհրան՝ ծանօթացած է Թեհրանի «Դիմակներ» թատերախումբի գեղարուեստական ղեկավար Փաթրիսա Զիքիի հետ եւ սկսած է մասնակցիլ «Դիմակներ» խումբին ներկայացումներուն: Առաջին անգամ բեմ բարձրացած է Թեհրանի մէջ հայկական «Արարատ» ինքնագործ թատերախումբի հետ՝ Ուիլիըմ Սարոյեանի «Իմ Սիրտը Լեռներուն Մէջ Է» գործին հանդիսանալով Ճոնիի դերակատարմամբ: Այդ բեմադրութիւնը համարուած է ամէնանշանակալից իրադարձութիւնը թեհրանահայ համայնքի թատերական կեանքին մէջ (նախքան Սապրինան, 1965 թուականին, Երեւանի մէջ Ճոնիի դերը առաջին անգամ կատարած է Վարդուհի Վարդերեսեան` Գաբրիէլ Սունդուկեանի Անուան Ակադեմիական Թատրոնին մէջ):

Սապրինայի խաղաոճին բնորոշ եղած են իր հակապատկերական տեսարանները, սուր հակադրութիւնները, ուժգին պոռթկումները, քնարական ներշնչուածութիւնը: Սապրինային խորթ եղած են միապաղաղութիւնը, հանդարտութիւնը, գործողութեան կերպարի դանդաղ ու տարտամ ընթացքը:

Արուեստի ոլորտէն ներս իսկական կրթութիւն ստանալու նպատակով Սապրինան կը մեկնի Լոնտոն, ուր 1978 թուականին կ’աւարտէ Կիլտհոլի Երաժշտութեան եւ Տրամայի դպրոցը, կը մասնագիտանայ ֆիլմի եւ թատրոնի պատմութեան ոլորտին մէջ` Փաթրիսիա Զիքի անմիջական ղեկավարութեամբ: Ուսումնառութեան տարիներուն ընթացքին եղած է Զուիցերիոյ, Սպանիոյ, եւ Իտալիոյ մէջ:

Յետագային Սապրինան կ’աշխատի Նիւ Եորքի NBC հեռուստաընկերութեան մէջ, պատրաստած եւ եթեր հեռարձակած է հեռուստատեսային տարաբնոյթ հաղորդումներ, հեղինակած է երաժշտական-թատերական յօդուածներ, գրած ու բեմադրած հեռուստատեսային թատերագրութիւններ: Անոր յօդուածները լոյս տեսած են Delta SKy Magazine, Ladies Home Journal, Division Magazine եւ այլ պարբերականներու մէջ:

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը   

 

Հաղորդագրութիւն

0

Տեղեկացնում ենք, որ ս.թ. յուլիսի 27-ին դեսպան Վահագն Աթաբեկեանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նապիհ Պըրրիին՝ փոխանցելու ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյեանի նամակը։

Հանդիպման ընթացքում քննարկուեցին առկայ պայմաններում երկկողմ եւ բազմակողմ խորհրդարանական համագործակցութեան հեռանկարներին, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանային ընթացիկ օրակարգին առնչուող մի շարք հարցեր։

 

Լիբանանում Հայաստանի Դեսպանութիւն

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը   

 

 

 

 

 

Azerbaijan should publicly renounce use of force, abandon its maximalist approaches – MFA Armenia

0

 Spokesperson of the Foreign Ministry of Armenia Anna Naghdalyan commented on the killing of an Armenian serviceman by an Azerbaijani sniper on July 17 and the announcement of Azerbaijan about holding large-scale military exercises together with Turkey. As ARMENPRESS was informed from the press service of the MFA Armenia, Naghdalyan said,

»On July 27, as a result of deliberate ceasefire violation by Azerbaijan, serviceman Ashot Mikayelyan was fatally wounded by the Azerbaijani sniper fire. We express our deepest condolences and solidarity to the family and friends.

It should be stressed that Azerbaijan resorted to this provocation few days after the statement issued by the OSCE Minsk Group Co-Chairs, which particularly emphasized the importance of strictly adhering to the ceasefire and refraining from provocative actions in this period.

At the same time, Azerbaijan announced joint large-scale military exercises to be held with Turkey. All these demonstrate that the leadership of Azerbaijan, through its provocative actions, is undermining the efforts of the international mediators aimed at de-escalating the situation and resuming the peace process, thus bearing the responsibility for the consequences of further destabilization.

Prime Minister of Armenia Nikol Pashinyan clearly presented the position of the Republic of Armenia on the current situation at the session of the Government held on July 23. Azerbaijan should publicly renounce the use of force, abandon its maximalist approaches, and take credible steps to strengthen the ceasefire, which will make possible the resumption and advancement of the peace process».

Artsakh reaffirms committment to full cessation of fire and hostilities – MFA Artsakh

0

The Republic of Artsakh confirms its adherence to the commitments assumed to fulfill the agreements on the full cessation of fire and hostilities. At the same time, the authorities of Artsakh will continue to take all necessary measures to strengthen the country’s security, and they are ready to suppress any attempt by Azerbaijan to launch a new aggression against the territorial integrity and sovereignty of the Republic of Artsakh. ARMENPRESS reports Artsakh’s Foreign Ministry issued a statement on the occasion of the 26th anniversary of signing the trilateral document confirming the ceasefire commitments.

»26 years ago, on July 26-27, 1994, the Republic of Artsakh, Azerbaijan and Armenia, under the mediation of the OSCE Minsk Group Co-Chairmen, signed a document, in which they confirmed their strong determination to continue to fulfill their ceasefire commitments and fixed the indefinite nature of the Agreement on the full cessation of fire and hostilities of May 12, 1994.

 

This trilateral document, as well as the agreement of May 12, 1994 and the agreement of February 6, 1995 on strengthening the ceasefire created the required conditions for finding a settlement of the Azerbaijan-Karabakh conflict through negotiations, and they serve as a basis for the peace process so far. Being the key elements of the process of not only settlement of the Azerbaijan-Karabakh conflict, but also for ensuring regional security in the South Caucasus as a whole, these agreements are the best evidence of the efficiency of the trilateral negotiation format, within which they became possible.

Unfortunately, we periodically witness attempts by the Azerbaijani side to relinquish its commitments to maintain peace in the region and to endow itself with an imaginary right to unleash a war, as well as to undermine the agreements making the basis for the peaceful settlement process. However, such attempts have always met with a sharply negative reaction from the international community.

In 2016, in response to the situation that arose as a result of a new war unleashed by Azerbaijan against Artsakh and the attempts by official Baku to denounce the Agreement on the full cessation of fire and hostilities of 12 May 1994, the OSCE Minsk Group co-chairing states – Russia, the United States and France, as well as the Secretary General of the United Nations, the OCSE Chairperson-in-Office and the Secretary General of the Council of Europe called for the strict adherence to the commitments to maintain the ceasefire, thereby recognizing the binding nature of the aforementioned agreements of 1994-1995.

Against the background of the direct armed aggression of Azerbaijan unleashed on the Tavush section of the Armenian-Azerbaijani border on July 12, 2020 and the subsequent targeted escalation of the situation, the need for the international community to take practical measures to ensure the impressibility of the peace process and to exclude the possibility of resumption of the hostilities becomes increasingly urgent. The escalation of tensions on July 12 serves as yet another reminder of the imperative nature of the immediate establishment of mechanisms for the international ceasefire control.

The Republic of Artsakh confirms its adherence to the commitments assumed to fulfill the agreements on the full cessation of fire and hostilities. At the same time, the authorities of Artsakh will continue to take all necessary measures to strengthen the country’s security, and they are ready to suppress any attempt by Azerbaijan to launch a new aggression against the territorial integrity and sovereignty of the Republic of Artsakh’», reads the statement.

Արցախը վերահաստատում է հավատարմությունը կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը.ԱԳՆ

0

Արցախի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին: Միևնույն ժամանակ, Արցախի իշխանությունները այսուհետ ևս կշարունակեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի անվտանգության ամրապնդման համար, և պատրաստ են կանխարգելել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ նոր ագրեսիա նախաձեռնելու ցանկացած փորձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ՝  նվիրված  հրադադարը պահպանելու պարտավորությունները վերահաստատելու մասին եռակողմ փաստաթղթի ստորագրման 26-ամյակին։

«26 տարի առաջ՝ 1994 թ. հուլիսի 26-27-ը, Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանը և Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ստորագրել են փաստաթուղթ, որում կողմերը ամուր վճռականությամբ վերահաստատել են հետագայում ևս իրականացնել հրադադարը պահպանելու իրենց պարտավորությունները և ամրագրել են 1994 թ. մայիսի 12-ի «Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին» համաձայնագրի անժամկետ բնույթը։

 

Տվյալ եռակողմ փաստափուղթը, ինչպես նաև 1994 թ. մայիսի 12-ի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը անհրաժեշտ պայմաններ ստեղծեցին բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար և մինչ օրս խաղաղ գործընթացի հիմք են ծառայում։ Որպես ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլև՝ ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացի կարևոր բաղադրիչներ, վերոնշյալ համաձայնագրերը եռակողմ բանակցային ձևաչափի արդյունավետության լավագույն ապացույցն են, որի շրջանակներում էլ հնարավոր դարձավ դրանց ձեռքբերումը։

Ցավոք, մենք ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում ադրբեջանական կողմի փորձերին՝ հրաժարվելու տարածաշրջանում խաղաղության պահպանման սեփական պարտավորություններից և իրեն իրավունք վերապահելու՝ պատերազմ սանձազերծել, ինչպես նաև խափանելու նշված համաձայնագրերի գործողությունը, որոնք ընկած են խաղաղ կարգավորման գործընթացի հիմքում։ Սակայն, նմանատիպ փորձերը մշտապես հանդիպել են միջազգային հանրության կտրուկ բացասական արձագանքին։

2016 թվականին, ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նոր պատերազմի սանձազերծման և 1994 թ. մայիսի 12-ի Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու պաշտոնական Բաքվի փորձերի արդյունքում ստեղծված իրավիճակին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կոչ արեցին խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորություններին՝ դրանով իսկ ճանաչելով 1994-1995 թթ. վերոնշյալ համաձայնագրերի պարտադիր բնույթը։

Ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի ուղղակի զինված ագրեսիայի և իրավիճակի հետագա միտումնավոր սրման ֆոնին ավելի արդիական է դառնում խաղաղ գործընթացի անդառնալիությունը ապահովելու և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործնական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Հուլիսի 12-ի լարվածության սրումը ևս մեկ հիշեցում է հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականության մասին:

 

Արցախի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին: Միևնույն ժամանակ, Արցախի իշխանությունները այսուհետ ևս կշարունակեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի անվտանգության ամրապնդման համար, և պատրաստ են կանխարգելել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ նոր ագրեսիա նախաձեռնելու ցանկացած փորձ»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Ադրբեջանը պետք է վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ. ՀՀ ԱԳՆ

0

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է հուլիսի 27-ին Ադրբեջանի դիպուկահարի կողմից հայ զինծառայողի սպանությանը և Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին Ադրբեջանի հայտարարությանը՝ նշելով, թե այդ ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աննա Նաղդալյանն իր հայտարարության մեջ նշել է. «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում հուլիսի 27-ին դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:

 

Հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը:

Միաժամանակ Ադրբեջանը հայտարարում է Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հստակորեն արտահայտվել է ՀՀ վարչապետի կողմից հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստին: Ադրբեջանը հրապարակայնորեն պետք է հրաժարվի ուժի կիրառումից, ետ կանգնի իր առավելապաշտական մոտեցումներից և վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համար»: