Շաբաթ, 14. 06. 2025

Some forces and countries inflame the conflict: Armenian PM on Turkey’s aspirations

0

In an interview to the Russian RBK, Armenian Prime Minister Nikol Pashinyan didn’t rule out the possibility of large-scale war in the background of the recent escalation on the Armenian-Azerbaijani border, because, according to him, there are some forces and countries which inflame the conflict.

Asked which countries the talk is about, the Armenian PM firstly mentioned Turkey.        

“There are ongoing interests and historical causes for that because Turkey has not refused from the policy of the genocide of Armenians. Turkey’s President not only does not recognize the Armenian Genocide, which took place in 1915 in the Ottoman Empire, but also justifies it”, the Armenian PM said.

Pashinyan said that there is also another factor for Turkey’s such behavior.

“Turkey, as at the beginning of the past century, has a dream to control the South Caucasus. And within 30 years after the collapse of the Soviet Union they are working every day to implement their dream and goal”, he said.

Pashinyan said first of all Russia understands what geopolitical developments this can have.

Armenian Defense Minister, Russian Ambassador discuss military political situation in the region

0

Defense Minister of Armenia Davit Tonoyan met with Ambassador of Russia to Armenia Sergey Kopirkin on July 28. Russian embassy’s military attaché Andrey Grischuk was also present at the meeting.

As ARMENPRESS was informed from the press service of the MoD Armenia, the sides discussed the issues over the military and military-technical cooperation between the two countries, as well as the military-political situation in the region.

The Minister presented to the Ambassador the recent days» situation on the Armenian-Azerbaijani border and Artsakh-Azerbaijan contact line, emphasizing the constructive and stabilizing role of Russia.

Presenting his evaluations of the political and military steps of Azerbaijan and Turkey aimed at destabilizing the situation in the region, Minister Davit Tonoyan noted that the Armenian Armed Forces, as well as the Armenian-Russian joint unit continue following the developments, analyzing them and are ready to any development.

Ambassador Kopirkin once again reaffirmed Russia’s position over the establishment of stability in the region and informed that the Russian sides takes all necessary measures in that direction.

The interlocutors also discussed issues of bilateral military cooperation.

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

0

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հուլիսի 28-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից արձանագրված լարվածության աճին և սահմանագոտում ներկայիս իրավիճակին։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության հետագա ծրագրերն ու նախանշել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Մենք ունենք ուժեղ երկիր և հաջողակ Սփյուռք. Արմեն Սարգսյան

0

Հայասստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով մասնակցել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կողմից անցկացվող «Հայաստանն ու աշխարհը. կառուցելով կայուն ապագա» միջազգային ամառային առցանց դպրոցի առաջին դասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ամառային դպրոցի մասնակիցներն ուսանողներ են, երիտասարդ գիտնականներ և մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից, ինչպես հայեր, այնպես էլ օտարազգիներ: Դասընթացների շրջանակում, որոնք սկսվել են հուլիսի 27-ից և կավարտվեն օգոստոսի 12-ին, մասնակիցները դասախոսությունների միջոցով կծանոթանան Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, համապարփակ տեղեկատվություն կստանան ընթացիկ գործընթացների վերաբերյալ, կքննարկեն Հայաստանի տեղն ու դերն արագ փոփոխվող աշխարհում:

Տեսակապի ընթացքում ամառային դպրոցի մասնակիցները հարցեր են ուղղել Հանրապետության նախագահին: Մասնավորապես, պատասխանելով խորհրդարանական կառավարմամբ պետության մեջ երկրի նախագահի դերին վերաբերող հարցին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Երբեմն մարդկանց ակնկալիքները շատ մեծ են և անիրատեսականքանի որ Սահմանադրությունը և խորհրդարանական հանրապետության ձևաչափը նախագահին թույլ չեն տալիս այդ ակնկալիքները կյանքի կոչելիսկ նախագահն անձամբ անհրաժեշտ գործիքներ չունի:

Երկու տարի նախագահելու ընթացքում իմ գործողություններից մեկը եղել է մարդկանց բացատրելոր խորհրդարանական երկրում պետք է իրատեսական ակնկալիքներ ունենալ նախագահական ինստիտուտիցև երբեմն էլ ուղղորդել՝ ինչ ակնկալել և ինչ անելՆախագահության իմ պատկերացումները ներառում են ակտիվ գործունեություն ծավալելը՝ սակայն ամբողջությամբ պահպանելով սահմանադրական սահմանափակումներըՆախագահական գործիքները կամ պարտականությունները բավական սահմանափակ ենԱյդուհանդերձնույնիսկ նման սահմանափակ գործիքակազմով կան հնարավորություններոր մենք կարող ենք օգտագործելՄենք դրանցից մի քանիսն օգտագործում ենք նախագահական նախաձեռնությունների տեսքովԴրանք չեն հակասում կամ հակադրվում կառավարության գործունեությանը և ծրագրերինդրանք ուղեցույցներ ենթե ուր պետք է գնանք:

Օրինակներից մեկը «Հայ պարկ» նախագիծն էորի մասին ամիսներ առաջ հայտարարվեց։ Երևանում՝ Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի հարակից հատվածումշուրջ 100 հեկտար տարածք կաիմ առաջարկն է բարեկարգել այն և վերածել այգու։ Այդ այգին պետք է մի քանի իմաստ ունենաորոնցից մեկը հիշողության այգի լինելն է։ Մեծ այգին ներառելու է փոքր այգիներորոնք պետք է ներկայացնեն Հայաստանի կորուսյալ շրջանները պատմական Արևմտյան Հայաստանում։ Այգու երկրորդ մասը պետք է ներկայացնի հայկական Սփյուռքը։ Իսկ երրորդ մասը պետք է խորհրդանշի ներկայիս Հայաստանը։

Իրականում սա մի գաղափար է, որը նպատակ ունի համախմբել բոլորին։ Սա պետք է լինի հայկական միասնության այգի։ Սա չի լինելու մի այգի, որտեղ պետք է լինեն սրճարաններ կամ ռեստորաններ։ Նախ և առաջ, մեր երկիրը նման այգու կարիքն ունի որպես մաքուր օդի աղբյուրի։ Այգին կարող է դառնալ Հայաստանի քաղաքացիների և նրանց հյուրերի համար երեկոյան գեղեցիկ հավաքատեղի։ Սա նախագահական նախաձեռնություն է, որը միտված է ազգային միասնությանը»։

Նախագահն, ի պատասխան հնչած հարցերից մեկի, կարևորել է ազգային միասնականությունը։ «Մենք պետք է մեր հույսը դնենք մեր ուժի վրա,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Մենք ունենք ուժեղ երկիր, և հաջողակ ու միասնական Սփյուռք։ Ես հավատում եմ, որ միասնաբար մենք շատ հզոր կլինենք»։ Նախագահը նշել է, որ պետք է արդյունավետ օգտագործենք այն փաստը, որ արտերկրում շատ հայեր են ապրում: «Մեր խնդիրն այդ հնարավորությունն առավելագույնս օգտագործելն է, Հայաստանն ավելի ապահով և ուժեղ դարձնելը»,-ասել է նախագահը:

Հարց ու պատասխանի շրջանակում խոսելով սահմանային լարվածության մասին՝ Հանրապետության նախագահը կրկին ընդգծել է. «Այս պայմաններում, երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, մեր հարևանները որոշում են ռազմական գործողություններ ձեռնարկել, սա անմարդկային է: Իրականությունն այն է, որ Ադրբեջանն է սկսել այդ հակամարտությունը սահմանին, և իրականությունն այն է, որ հայկական զինված ուժերը ցույց են տվել, որ տարածաշրջանի ամենահզոր բանակն են»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է այդքան երկար ժամանակ հատկացնում երիտասարդներին և ինչու է կարևորում նման քննարկումները՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Կարծում եմ՝ չնայած շատ հին ազգ ենք, բայց մենք նաև շատ երիտասարդ ենք: Այս քաղաքը ևս երիտասարդ է: Այն ավելի քան 2800 տարեկան է, բայց՝ շատ երիտասարդ: Սա նաև քաղաք է, որտեղ յուրաքանչյուր օտարերկրացի կարող է տեսնել դրա կենսունակությունը: Հայաստանը ստարտափներ ստեղծելու առումով աշխարհում առաջատար երկրներից մեկն է, քանի որ մենք երիտասարդ ազգ ենք: Ես ինքս ինձ համարում եմ երիտասարդ նախագահ: Իմ խորհուրդն է ձեզ՝ երբ դատողություն եք անում, թե ով է երիտասարդ կամ ծեր, ապա երբեք մի հենվեք նրա ապրած տարիների քանակի վրա: Երիտասարդ լինելը կապված է նրա հետ, թե որքան երիտասարդ է ձեր ոգին, ուղեղը, մտածելակերպը: Երիտասարդ են այն մարդիկ, որոնք պատրաստ են ամեն օր սովորել:

Նախագահի պարտականություններից մեկը համարում եմ ուսուցիչ լինելը: Ես դասավանդել եմ Երևանի պետական համալսարանում, հետո աշխարհի տարբեր համալսարաններում, ներառյալ՝ Քեմբրիջը: Սովորեցնել նշանակում է փոխանակվել փորձով: Ինձ համար ուսուցանելը նշանակում է նաև ձեզանից սովորել՝ մնալով երիտասարդ և լինելով ձեր նման երիտասարդ: Քանի որ մենք երիտասարդ ազգ ենք և հույս ունեմ, որ միշտ այդպիսին կմնանք, կցանկանայի, որ հաջորդ նախագահները լինեն ավելի երիտասարդ և իրենց ժամանակից ինչ-որ հատված տրամադրեն երիտասարդ սերնդին՝ նրանց օգնելով կյանքում հաջողակ լինել»:

Ամառային դպրոցի մասնակիցներից հնչած հարցերից մեկը վերաբերել է շրջակա միջավայրին: Հանրապետության նախագահը նշել է, որ բնության, շրջակա միջավայրի հետ կապված հարցերը մշտապես իր ուշադրության կենտրոնում են. «Մենք մեծապես կշահենք, եթե մեր երկրում մաքուր, հաճելի և էկոլոգիապես ապահով միջավայր ապահովենք: Հայաստանը կարող է մարդկանց գրավել իր մաքրությամբ: Զբոսաշրջիկներն ու օտարերկրացիները կգան Հայաստան, եթե իմանան, որ Հայաստանը մաքուր երկիր է, ունի կուսական բնություն, երկիր է, որտեղ հասկանում են աշխարհի ժառանգության արժեքը: Ժառանգությունը կարող է պատմական լինել, օրինակ՝ մեր եկեղեցիները, պատմությունը, ինչպես նաև՝ մեր բնության ժառանգությունը: Էկոլոգիապես մաքուր Հայաստանը կարող է շատ գրավիչ լինել»:

Նախագահին ուղղված մեկ այլ հարց էլ վերաբերել է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերություններին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը միակ երկիրն է, որը խորը կապեր ունի ԵՄ-ի հետ և նաև հանդիսանում է ԵԱՏՄ անդամ: «Մենք պետք է կարողանանք օգտագործել այս առավելությունը՝ Եվրոպայի և Եվրասիայի միջև մեր յուրահատուկ կամրջող դիրքը՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի»,-ասել է նախագահը:

Պատասխանելով Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանը նախ արձանագրել է, որ կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջության վիճակը բավականին բարդ է: «Մեծ ջանքեր են պահանջվելու նախկին իրավիճակին վերադառնալու համար,-նշել է Հանրապետության նախագահը։ -Կարևորն այն է, որ Հայաստանը հստակ ապրանքանշան ունենա, և պարզ լինի, թե ինչու զբոսաշրջիկը պետք է գա Հայաստան, այլ ոչ ուրիշ երկիր»։ Նախագահ Սարգսյանը զբոսաշրջության զարգացման համար կարևոր քայլ է համարել մասնավորապես հաջորդ տարի Հայաստանում նախատեսվող STARMUS VI միջազգային փառատոնը։

Անդրադառնալով փոքր երկրների ակումբ ստեղծելու մտադրությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ գաղափարն ունեցել է նախքան նախագահ ընտրվելը։ «Ես խոսել եմ մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Կարծում եմ՝ առաջիկայում այս նախաձեռնության մասին պաշտոնապես կհայտարարվի,-նշել է նա։ -Սա պարզապես ակումբ է լինելու՝ ոչ թե միություն կամ կազմակերպություն, ոչ թե ինչ-որ կառույցի դեմ կամ ինչ-որ կառույցի համար, լինելու է փոքր և խելացի երկրների ակումբ։ Այս ակումբում պետք է ներկայացվեն հաջողակ երկրների պատմությունները»։

Պրահայի արքեպիսկոպոսը հրապարակել է ՀՀ դեսպանության տեղեկատվությունը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

0

Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան «Ֆեյսբուք»-ի իր  էջում գրառում է կատարել, որին կից հրապարակել է ՀՀ դեսպանության կողմից  տրամադրված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների և ադրբեջանա-թուրքական արձագանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության՝ վերջինիս գրասենյակի կողմից չեխերեն թարգմանված տարբերակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանության տրամադրած տեղեկատվությանը կից Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան կատարել է հետևյալ գրառումը․  

«Հրապարակում եմ Պրահայում ՀՀ դեսպանությունից ստացված նյութը, որը ցույց է տալիս, թե ինչ վտանգավոր դրության մեջ է ևս մեկ անգամ հայտնվել Հայաստանի Հանրապետությունը, ինչը մեզ ցավոք արդեն հայտնի է Հայոց ցեղասպանության սարսափների պատմությունից։

Բացի այդ, Սուրբ Սոֆիայի տաճարի՝ քրիստոնեական բազիլիկայի և Պոլսո պատրիարքի նստավայրի մզկիթի վերածումը և դրան առնչվող բոլոր քաղաքական իրադարձություններն ինձ նույնպես մեծ մտահոգություն են պատճառում։ Խնդրում եմ բոլոր հավատացյալներին չմոռանալ աղոթել հայ ժողովրդի խաղաղության և ազատության համար»։

Տոնոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը

0

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև   ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

 

ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ ընդգծելով ռուսաստանյան կողմի կառոցողական և կայունացնող դերակատարությունը:

Դավիթ Տոնոյանը կիսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և բուն ռազմական քայլերի վերաբերյալ իր գնահատականներով և նշել, որ ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև համապատասխան ուղղությամբ հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են մշտական ռեժիմով հետևել, վերլուծել և պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման:

Դեսպան Կոպիրկինը կրկին անգամ վերահաստատել է տարածաշրջանում կայունության հաստատման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան կողմն այդ ուղղությամբ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցության, այդ թվում՝ համատեղ մարտական պատրաստության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքում անցկացվելիք զորավարժությունների պլանավորման և կազմակերպման ընթացքը:

Տարեվերջին կանխատեսվում է 1.9 տոկոսի կարգի գնաճ

0

ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջի գնաճը կկազմի մոտ 1.9 տոկոս, միևնույն ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է, որ շարունակում են իրականացնել ցածր գնաճի քաղաքականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին ասաց ասուլիսում:

«Մենք մինչև հիմա էլ շարունակում ենք իրականացնել ցածր գնաճի քաղաքականություն: Եվ կարծում ենք, որ այդ քաղաքականությունը արդարացված է, քանի որ բխում է ՀՀ քաղաքացու շահից: Այս ճգնաժամի հետ մեկտեղ եթե լիներ 10 տոկոսանոց գնաճ, կնշանակեր 25-30 տոկոս սպառողակական ապրանքների գների թանկացում: Մենք կարծում ենք, որ այն քաղաքականությունը, որը տարիներ շարունակ իրականացրել ենք, թույլ է տվել մեզ կուտակել կապիտալ և վստահություն մեր քաղաքացիների շրջանում: Դա մենք տեսնում ենք մեր՝ գնաճի սպասումների վերաբերյալ հարցումների ընթացքում»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահի կարծիքով՝ տասը տարի առաջ ոչ ոք ՀՀ-ում չէր կարող ենթադրել, որ քաղաքացիների զգալի մեծամասնությունը կկարծեն, որ գնաճը ցածր է: Գալստյանը դա համարում է ձեռքբերում:

«Կանխատեսումների համաձայն տարեվերջին մեր գնաճը կլինի 1.9 տոկոսի կարգի՝ 1.7-2 տոկոսի շրջանակներում, որը մեր թիրախի ներքին շեմին մոտ թիվ է»,-ասաց ԿԲ նախագահը:

Հայաստանում վերջին տվյալներով՝ 12-ամսյա գնաճը կազմել 1.7 տոկոս:

Շվեյցարիայի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

0

Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի դիմաց հուլիսի 28-ին տեղի է ունեցել բազմամարդ բողոքի ցույց` ընդդեմ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական համայնքային մի շարք կառույցների նախաձեռնությամբ իրականացված ցույցի նպատակն էր շվեյցարական հասարակության և ՄԱԿ-ի միջոցով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությանը, հակահայկական ատելության ու այլատյացության դրսևորումներին, տարածաշրջանային լարվածությունը խթանելուն ուղղված Թուրքիայի գործողություններին։ Հիմնական կարգախոսները պահանջում էին դադարեցնել Հայաստանի նկատմամբ ագրեսիան, դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի ապակառուցողական գործողությունները, հաստատել խաղաղ ու անվտանգ միջավայր։

Ցույցի ընթացքում ելույթներով հանդես են եկել մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Շվեյցարիայի խորհրդարանի կանտոնների խորհրդի անդամ (վերին պալատ) և Շվեյցարիա–Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Լիզա Մազզոնը, Ժնևի քաղաքային խորհրդում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Ալեն դե Կելբերմատեն, Ժնևի քաղաքային խորհրդում Սոցիալիստական կուսակցության անդամ Առնո Մորելլոն, Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի պատվավոր նախագահ և Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։

Շվեյցարիայի հայկական համայնքի մի շարք կազմակերպությունների անունից ցույցի նախօրեին տարածված մամուլի հաղորդագրությունը խստորեն դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունը` ներկայացնելով դրա մանրամասները։ Թուրքիայի կողմից այս ագրեսիայի միանշանակ աջակցությունն ու տարածաշրջանային փխրուն կայունությունը խաթարելու փորձերը շվեյցարահայերը որակել են որպես անպատասխանատու և թշնամական գործողություններ, իսկ Մեծամորի ատոմակայանին հարվածելու Բաքվի սպառնալիքը կոչել են պետական մակարդակով ահաբեկչություն։

Ձօն՝ Դպրեվանքի Հիմնադրութեան 90 ամեակին. Մեր  Դպրեվանքը

0

Դպրեվանք:

            Մէ՛կ բառ է Դպրեվանքը՝ անուն, հասցէ, վայր, ուղի, որոշում, նպատակ ու ինք-նանուիրում արտայայտող: Այս բառին մէջ խտացած է ազգի մը եկեղեցւոյ ապագան, անոր զաւակներուն հոգեկրթման դասընթացքը, հոգեւորական կազմաւորման գոր-ծընթացը, որուն յաջող արդիւնքով կÿաճի նոյն եկեղեցւոյ հաւատացեալներու հոգւոյն մէջ բուսած ծիլը հաւատքի, հոգեկան արթնութեան առաջնորդելով զանոնք:

 

            Մէ՛կ բառ է Դպրեվանքը, սակայն ճառագայթող եւ շողարձակ, որովհետեւ երէկ-ուան կայծին խայծը՝ այդ պարզանուն պատանին իր կարկամող լեզուով եւ թերի շա-րահիւսութեամբ, շուտով բոցի պիտի վերածուի անշէջ՝ Սուրբ Հոգւոյ եօթնարփեան շնորհքներով զարդարուած, ու ծաւալուելով հրդեհէ հոգիները, աստուածային պատ-ուիրաններուն համարձակ քարոզութեամբ, մաքրելով հաւատացեալ հոգիները Աս-տուծոյ արքայութեան վայել բիւրեղութեամբ:

 

            Մէ՛կ բառ է Դպրեվանքը, բայց ուսման ու գիտութեան վարար հոսքով անդադար ընթացող գետի նման, գիրի ու դպրութեան գլգլացող երաժշտականութեամբ, ուր շա-րականը, ժամն ու պատարագը, սրբութեանց հետ հաղորդութիւնն ու Աստուածաշունչի պատգամները ջուրի կենսունակութեամբ կը յագեցնեն նախ ուսանողին եւ ապա պապակ ժողովուրդին հոգին: Աւետարան, սկիհ ու խաչ, քշոց ու կերոն, բուրվառ ու կնդրուկ, պատանեկան տարիքի բազմաշեղ զբաղումներու սին ժամավաճառութիւնը ոտնակոխելով, հեռանկարային ուրուագծումներ կը տաջեն մատաղատի սրտերու դեռ փափուկ ու խտղտացող թաղանդին վրայ, հետագային անոնց իւրաքանչիւր բա-բախումին հետ արիւն ներարկելու համար ազգի զաւակներու խոպան հոգիներու լայնարձակ դաշտերուն: Անթիլիասի Դպրեվանքի նոյն դուռէն դուրս եկան մարդիկ եւ դեռ կը շարունակեն գալ Պիքֆայայէն, բուրումնաւէտութեամբ շարժելու բուրվառնե-րն իրենց զնգուն, ու նուագելու քշոցներն իրենց զնգզնգան, խորաններուն վրայ վեհ ու աստուածային: Նոյն դուռէն դուրս ելան եւ դեռ կու գան անոնք, բաշխելու հաղոր-դութիւնը աստուածաշնչեան պատգամին, 1700 տարիներու հնձանէն հոսող անապակ գինիի սկիհին մէջ թաթխելով նշխարհը բաղարջ, որ օծեալ ձեռքերով կը մատուցուի հոգիներուն ծարաւի, անոնց վէրքերուն միակ մխիթարութիւնն ըլլալով բալասանուած:

 

            Մէ՛կ բառ է Դպրեվանքը, նաեւ մէ՛կ՝ իր նպատակով: Սան ու վանահայր, աշա-կերտ եւ ուսուցիչ, դպիր ու սարկաւագ, քահանայ եւ վարդապետ, հսկիչ ու տեսուչ սեւեռուած ունին իրենց արծուաբիբ հայեացքը հորիզոնին վրայ միագիծ, ուր արե-ւուն ելեւմուտքի  բոսորային հնոցին մէջ կը ձուլուի աշխատանքը կազմաւորման ընթացքին, հոգիներուն պարզ ու լերկ, հասնելու համար նպատակին՝ ամբողջական նուիրումին: Եկեղեցւոյ զանգին ղօղանջը ձայնեղ, առաւօտ թէ երեկոյ լեռներուն վրայէն գեղասահ արձագանգով կÿիջնէ ցած, թրթռացնելու լարերը նորափթիթ հոգիներուն, որոնք շուտով վարպետ երաժիշտներ կը դառնան, Կոմիտասի ճպոտի շարժման յօժարակամ խոնարհեցնելով իրենց խրոխտ վիզը նորաբոյս:

 

            Մէ՛կ բառ է Դպրեվանքը, բայց հասկ է լեցուն, իննսունամեայ գլուխով խոնարհ, խոհական, որու ձողունին վրայ իրենց նիզակներով կանգնած բանակի քաջարի զին-ուորները շուտով կÿանդամագրուին զինուորեալ Միաբանութեան, երեսուն, վաթսուն եւ ութսուն քաջ գումարտակներով, մարտահրաւէրի սպասողական դիրքով, սկսելու իրենց ծառայական պայքարին: Ջաղացքի երկանաքարին տակ աղացուող իւրաքան-չիւր հատիկը սակայն, հացաբոյր պարկին մէջ խտանալով հին ալիւրի սրբամաղ զանգուածին հետ, երկնանձրեւ եղեամով խմորելու է աւելի մեծ զանգուածները հա-ւատքի, տէրունական մարմնին պէս ընծայուելու համար զոհասեղանին:

 

            Մէ՛կ բառ է Դպրեվանքը, որ 1930 թուականին արտաբերուեցաւ շրթներէն սուրբ ու մաքուր՝ տառապակոծ Հայրապետին՝ Տ.Տ. Սահակ Բ. Խապայեան Կաթողիկոսին: Նոյն բառը յոյսով երեքկնեցին Տ.Տ. Բաբգէն Աթոռակից Կաթողիկոսն ու առաջին վերատեսուչը՝ Հայր Շահէն: Նոյն բառն էր որ թաւալեցաւ ու ծաւալեցաւ ձիւնագնդակի պէս, իննսունամեայ սահանքով դարձդարձիկ, առաքելութեան ուղին հարթելով իր առջեւ: Մեր ազգի ծառայութեան կարեւորագոյն բնագաւառներուն հասնելու իր մեծաթափ ընթացքին մէջ, ան չխնայեց նոյնիսկ ձիւնին մէջէն իրենց գլուխը ցցած տատասկներուն սրածայր, որոնք ճզմուեցան դէպի առաքելութիւն վազող աշխուժ ոտքերուն տակ շրջանաւարտներուն: Ուռճացած գործը անուրանալի փաստերով կը մեծարէ այսօր հիմնադիրներուն յիշատակը: Միաժամանակ նոյն գործին շարունակութիւնը ինքնին կը պատուէ զայն շարունակող բազմաթիւ անձերուն, մինչեւ ազգիս Հովուապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին անունը փառապանծ:

 

            Մէ՛կ բառ է Դպրեվանքը, ձուլարանն այս վսեմ, ուր կաղապարի նոյն ամանին մէջ պիտի հոսի ոսկին հողախառն եւ անզուտ, մաքրուելով կոփուելու համար դաս-տիարակութեան մուրճին տակ, եւ ի վերջոյ մամլակի գլանէն անցնելէ ետք՝ գրեթէ ուղղած իր գլխաւոր թերութիւնները, պատրաստ պիտի ըլլայ յղկուելու քննադատութ-եան դաժան խարտոցով, իր վրայ ընդունելու  համար բարձրարուեստ փորագրութ-իւնը Հայ եկեղեցւոյ պատմութեան, որու ժամանակակից դրուագներուն անպայման մաս պիտի կազմէ ինքը՝ նորընծան:

 

            Մէ՛կ բառ է Դպրեվանքը, բայց մե՛ր Դպրեվանքն է այն, իր իւրայատկութեամբ եւ հարազատ տան գուրգուրոտ միջավայրով սիրելի: Դասարանին, գրասեղանին ու գրատախտակին կերպարանափոխումը չի՛ կրնար անոր ոգիէն նուազեցնել դոյզն մասնիկ մը լոյսի: Սաներու արծաթափայլ երազներուն մարմին տուող աղօթքը երկ-նառաք, մշտաբարբառ մաղթանք է անոնց շրթներուն վրայ մեքենագրուող, որոնք կարճ ժամանակ ետք պիտի կնքուին ժողովրդային բարի վկայութեանց եւ դրուատիքի զմրուխտագոյն կնիքով: Այս վկայագիրը անգիր յատուկ վաւերաթուղթ է, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքի շրջանաւարտ հոգեւորական սպասաւորներուն թէ աշխարհական գործիչներուն տրուող իբրեւ գնահատանք:

 

        Մէ՛կ բառ է Դպրեվանքը, որ իր տարբեր սերունդներու շրջանաւարտները կը պա-հէ իրարու շղթայուած՝ «սիրտ ի սիրտ եւ ձեռն ի ձեռն» մէ՛կ օղակով ամրապինդ, աւելի սեղմելու համար մեր հոգեւոր ու մշակութային հարստութեանց պահպանութեան ու ծաղկման շուրջը երիզող ոսկեշղթան հայկական:

 

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի Հայոց Թեմի

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը  

 

Երբ  Հոգին  Է  Համրանում

0

– Պապի» ջան, you know I am a pretty girl,-չարաճճի ժպիտը դէմքին՝ ծոռնուհին վազեց պապի մօտ ։
–  Շա’ն լակոտ, հազար անգամ քեզ ասել եմ՝ իմ տանն էդ օտարի լեզվով 
չխօսես,- շանթահարուածի պէս՝ տեղից վեր թռաւ Արշակ պապը։
– Ձա՛գս, Էլե՛նս,- զայրոյթը խեղդելով՝ վերջինս հինգ տարեկան թոռանը գիրկն առաւ։ Արցունքի խոշոր կաթիլները կախուել էին փոքրիկի կոպերից, հազիւ էր իրեն զսպում, որ չվազեր տատի մօտ ու չբողոքեր։ 
–  Էլե՜ն, էդ ի՞նչ անուն է,- ծոր տալով՝ պապը գրպանից հանեց թաշկինակը։ – Լա՛ւ, մի նամուսով, հայկական անուն չկա՞ր։
– Պապի՛, դէ լաւ էլի, ի՞նչ պապի ես, ո՛չ անունս ես հաւանում, ոչ էլ թողնում ես իմ լեզուով խօսեմ։

– Վա՜յ, տունս քանդուեց, էդ ի՞նչ ես ասում, ա՛յ բալա, քո լեզուն հայերէ’նն է, հայերէ’նը, հասկացա՞ր, դու հա՛յ ես, հա՛յ։ Զայրոյթից ձեռքերը դողում էին, ասես շնչահեղձ էր լինում։ -Իմ Արամի բալե՜քը…Երանի՜ սիրտս կանգ առներ, խելագարուէի, միայն չլսէի, թէ ոնց է թոռս օր օրի օտարանում։ Ա՜խ, Աստուա՛ծ, էսքան կրակ լցրիր գլխներիս, բայց դիմացանք, մարմիններս ճանկռոտելով՝ մեր հոգին մաքուր պահեցինք, ու հիմա, մեր զաւակներին սփռում ես աշխարհով մէկ, որ ձուլուե՞ն, վերանա՞ն, ապա ո՞ւր ես, հայի աստուած, ինչո՞ւ ես մեզ անդադար պատժում։ Չէ՜, հայի արմատներն ամուր կպած են հողին, ոչ մէկը չի կարող նրա կենաց ծառը կտրել…

Ահա այսպէս, տասը երկար ու ձիգ տարիներ, պապի օրը սկսւում էր գիւղացիներին, երիտասարդներին խրատելով, որ չլքեն իրենց գիւղը, աշխատեն, շէնացնեն, շատ երեխաներ ունենան։
– Աշխատանք միշտ էլ կը գտնուի, համա դրա համար ցանկութիւն է պէտք, հրեն, ամեն օր գիւղսովետի պատին նոր յայտարարութիւններ են գրում. պահանջւում են բանուորներ, հնձուորներ, զօդողներ… Աշխատանք՝ ինչքան սիրտդ ուզի, բայց էս գիւղում ջահելա մնացել որ,- ասում էր ու բարկացած գլխարկը գետնովը տալիս։ Արշակ պապն էդպէս էլ սովետի ժամանակներից էս կողմ չեկաւ, նրա համար շրջանն էդպէս էլ մարզ չդարձաւ։ Մի օր էլ  հարեւաններից մէկը չդիմացաւ։

-Ա՚յ հեր օրհնած, էդ որ աջ ու ձախ խրատներ ես տալիս, մի խրատ էլ էն քո Ամերիկաներում ապրող թոռներին տուր, թէ չէ, քոնը թողած՝ առաւօտից իրիկուն ուրիշների գլխին ես քարոզ կարդում, ճիշտ ու սխալ սովորացնում։ Էդ ու էդ էր, որ Արշակ պապը մէկ էլ գիւղի ջահելներին դաս տար։

«Է՜հ, գիւղն օր օրի դատարկւում է, ո՛չ հարս կա, ո՛չ էլ նոր ծնուող երեխայի ձայն է լսւում,- մտածում էր Արշակ պապը՝ նայելով դատարկ դար ու դաշտերին, անտեր մնացած տներին։ Ասատուրի տունը՝ մէկ, Սահակի տունը՝երկուս, Ասլանի տունը՝ երեք, Սմբատի տունը՝ չորս… ու էսպէս, տան շեմին նստած, Արշակ պապը անտէր-անտիրական մնացած տներն էր հաշւում ։ Բա քո տունը հաշի՞ւ  չի, ա՛յ բիձա»- մէկի ձայնն, ասես ականջները խլացնելով, շանթահարի պէս՝ երդիկից գլխին ընկաւ։ Դեռ լաւ էր թոռը խղճում էր, ամառային արձակուրդներին երեխաներին մի քանի օրով նրանց մօտ էր ուղարկում, իբրեւ պապն ու տատը կարոտներն առնէին։ «Է՜, տեսնես էդ Ամերիկայի վրայ մե՞ղր է քսած, որ մեր զաւակները, տուն-տեղ թողած, մեղուի պէս շուրջն են հաւաքւում։ Այսքան տարի, վիշտը շալակած՝ ապրում էին ինքն ու իր պառաւը։ Կեանքը նրա համար գոյները կորցրեց այն դաժան օրը, երբ հարսն ու տղան աւտովթարից մահացան։ Այդ օրից Արշակ պապի դէմքից ժպիտն անհետ կորաւ։ Միակ սփոփանքը թոռներն էին, բայց նրանք էլ տուն-տեղ թողեցին ու հեռացան։ «Էս գիւղում ես ոչ անելու բան ունեմ, ոչ էլ՝ ապագայ»- մի օր ասաց թոռը, քրոջը վերցրեց, տատի ու պապի սիրտն էլ մինչեւ վերջին կաթիլը դատարկեց ու գնաց։ Շատ տարիներ էին անցել, նրա Արամ թոռը մեծ մարդ էր դարձել, բայց դա պապի սիրտը չէր ուրախացնում։ Նա իր արիւնը օտարի արեան հետ էր խառնել՝ վշտացնելով պապի ցաւատանջ սիրտը: 
– Արշա՛կ պապ, ո՞ւր ես,- մէկը ձայնը գլուխը գցած՝ պապին էր փնտրում։ – Պապի՛, էդպէս էլ գիտէի, որ քեզ էստեղ կը գտնեմ, հիւթալի ծիրանների ծանրութիւնից կախուած ճիւղերը մի կողմ տանելով՝ ասաց գիւղի միակ երիտասարդը, որ յիսուն տարեկանին մօտ տղամարդ էր։ Ա՜յ մարդ, առանց բահ կեանք չունես, առաւօտից իրիկուն բաղից դուրս չես գալիս։ Աղջի՛կս, Էս էլ մեր Արշակ պապը,- կողքին կանգնած սիրունատես աղջկան դիմեց Արշակի դրկիցը։
– Բարեւ, Արշա’կ պապ,- աղջիկը, մտերմաբար, ձեռքը վերջինիս մեկնեց ։ Պապի» ջան, մի հաղորդում ենք պատրաստում. «Ցեղասպանութիւնը ականատեսի աչքերով»։ Ասացին, որ մեծ մայր ունէք, ում ծնողները եաթաղանի զոհ են դարձել։ Լրագրողը, դեռ չէր հասցրել տեղաւորուել, Վերջալոյս տատի հետ մի երկու բառ փոխանակել, երբ, մէկը միւսի հետեւից, ներս մտան հարեւանները։ Տատի դէմքն այնքան ծռմռուած էր, որ կարելի էր համրել ցաւից գոյացած ակօսները։ Չնայած տեղահանութեան տարիներին նա հազիւ մի տարեկան լիներ, բայց աչքերն ասես ցաւից կախուած տոպրակներ լինէին, որ տարիների հետ գոյացել էին՝ կաթիլ առ կաթիլ հաւաքած արցունքներից։ Քթի տակ մի երգ էր մրմնջում ու ձեռքի փոքրիկ թաշկինակով մերթընդմերթ մաքրում աչքերը։

– Հօրս սիրած երգն էր, – ասես անդունդի միջից՝ լսուեց Վերջալոյս տատի ձայնը։ Այն չարագոյժ տարին մօրս կրծքից կախուած մանկիկ էի, բայց երբ յիշում եմ տատիս պատմածները, նրա քարացած աչքերը, ակամայից դառնում եմ այդ չարագոյժ օրերի ականատեսը։ Երբ տատս հօրս մասին էր պատմում, միշտ այս երգն էր հնչեցնում. «Քելէ» լաօ, քելէ» երթանք մըր էրկիր»։ Դժուար է հայի ճակատագիրը, աղջի՛կս, ով փրկուել է այդ օրերի ահուսարսափից, նրա սրտում մի մեծ վիհ է գոյացել, որ տարիների հետ, որքան էլ փորձել է լցնել, այն աւելի ու աւելի է խորացել։ Տատս պատմում էր, որ ինձ ու մորս մի թուրք կին է փրկել՝ թաքցնելով իրենց մարագում։ Երբ էդ անաստուածները մեր տուն էին մտել, հորս ու պապիս սրի քաշել, հարեւանի կինը, ում տղային մի օր հայրս մահից էր փրկել, մորս ու ինձ թաքցրել էր իրենց մարագում, իսկ գիշերը, մայրս, ինձ մէջքին կապած, այստեղ- այնտեղ թաքնուելով՝ փախել էր կողքի գիւղը, ուր մօրեղբօրս ընտանիքն էր ապրում։ Ասում էր․ -Աղջի՚կս, արեան գետեր էին հոսում, անասունի պէս մորթում էին՝ առանց աչքերը թարթելու։ Աղջիկներին անարգում , մարմիններին թուրքական նշաններ էին դաջում, որ մի հրաշքով փրկուելու դէպքում էլ այդ օրերի սարսափները ողջ կեանքում կոպերից կախուած մնային»: Վերջալոյս տատի ձեռքերն ասես իրեն չէին ենթարկւում, անընդհատ այս կողմ-այն կողմ էր տանում՝ ասես փորձում էր փախչել այդ վայրայառաջ գազանների ճիրաններից։ 

– Տատիս դէմքին երբեք ժպիտ չտեսայ, երբեմն, ինձ թւում էր՝ նրա հոգին մնացել էր հորս ու պապիս անշունչ դիակների վրայ, որ այդպէս էլ, ոչ մի տեղ հանգրուան չէին գտել. ո՞վ իմանար, այդ շներն ինչպէս էին յօշոտել նրանց մարմինները։ Ախր, նրանք փոքր եղբօրս էլ չէին խնայել։ Տատս ասում էր, որ նրանք շատերին չսպանեցին, որ ամբողջ կեանքում սարսափն աչքերին ապրեն, չհասկանալով՝ մեռած են, թէ՛ կենդանի։ Յաճախ էի տատիս շուրթերից լսում՝ «երանի ինձ էլ սպանէին» արտայայտութիւնը: Բայց մի օր հասկացայ՝ նրա խօսքերի խորքում ինչ էր թաքնուած, երբ, պատահաբար, նրա մարմնի վրայ սարսափելի հետքեր տեսայ։ Քանի քանիսն ապրեցին՝ մահ խնդրելով. կարծես մահն էլ էր նրանցից երես թեքել։  Այն գիշեր, մի հնարքով, թուրք կինը ինձ ու մորս մօրեղբօրս տուն է հասցնում։ Բայց մայրս չի հանդարտւում, ինձ թողնում է այնտեղ ու գնում հօրս ու եղբօրս դիակներն այդ դահիճներից ազատելու: Ցաւօք այդ անիծեալները մօրս ու էլի շատ կանանց, աղջիկների բռնում են, անարգում, սրատում, մի քանիսին էլ անգիտակից թողնում ճանապարհներին։ Անիծուած սերունդ էինք, աղջի՚կս։ Այդ ժամանակ էլ հաւատ չունէինք, – խորը շունչ քաշելով, համարեայ շշուկով, ասաց Վերջալոյս տատը։ Բայց տատս աստուածավախ կին էր, թոյլ չէր տա մէկը իր հոգու մատուռը պղծեր։ Թէ մարդը մարդու ձեռքով մորթուի, բա գազանին ի՞նչ անուն տանք։ 

– Վերջալոյս տատ, իսկ մա՞յրդ, նա՞ էլ չփրկուեց, -տատի ցաւն աւելի բորբոքելով՝ վերջինիս դիմեց լրագրողը։ Մի պահ տատի աչքերում այնպիսի փոթորիկ բարձրացաւ, որ թուաց՝ ուր որ է մաքրելու է տանի ցաւն էլ, դրանից գոյացած հետքերն էլ, ու խեղճ կինը վերջապէս հանգստութիւն է գտնելու։

– Ես տատիս պատմութիւններով եմ ծնողներիս յիշում։ Հայրս գիւղում մեծ յարգանք է վայելել։ Մայրս էլ՝ իր ամուսնուն, երեխաներին նուիրուած, խոնարհ կին է եղել, հայ մայր։ Նա չի կարողացել նստել եւ սգալ հորս եւ եղբօրս կորուստը. գնացել է նրանց հետեւից ու այդ մարդասպանների կեղտոտ ճանկերն ընկել։ Բայց, որ ամենասարսափելին էր, մօրս սրտի տակ մի սիրտ էլ է բաբախել , որ այդպէս էլ լռել է՝վիրաւոր թռչնի պէս թպրտալով։ Շատերը փախել են, շատերը՝ սրի մատնուել, շատերը թոնրատանն են մնացել, շատերը՝ մանկան օրօրոցին կռթնած, իսկ տատիս ականջներին խլացել էին նրանց լալահառաչ ճիչերը։ Մորթոտուած երեխաների բաց աչքերը , որ դեռ չէին հասցրել փակուել մայրական քաղցր օրօրից, այդպէս էլ ամբողջ կեանքում տատիս թարթիչներից կախուած մնացին։

– Յոգնեցի, աղջի՛կս,- սառած աչքերով՝լրագրողի ձեռքը բռնեց Վերջալոյս տատը: Գնամ թախտիս հետ կռիւ տամ, աղերսեմ, որ մի պատանք դառնայ, ինձ էլ տանի-հասցնի ծնողներիս, որ էս ցաւն էլ չպատմուի, չյիշուի, որ մի օր աշխարհն էլ մաքրուի հուշերի փոշուց ու հանգիստ, խաղաղ ապրի։ Գնա’մ, գնամ ծերերին կանչեմ, ցախաւելը վերցնենք ու սկսենք մարդկանց յուշերը մէկ-մէկ մաքրել, իստակել։ Արշակ պապի թեւին կռթնած, ինքն իր հետ խօսելով, Վերջալոյս տատը գնաց՝ մարդկանց ցաւերից ազատելու ուղիներ փնտռելու։

ՆԵԼԼԻ ԵՆՈՔԵԱՆ

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը