Երկուշաբթի, 28. 07. 2025

Հայաստանն աջակցում է ԱՊՀ-ում ՌԴ-ի ներկայացրած Ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության հայտարարությանը. ՀՀ Նախագահ

0

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահն իր ելույթում նշել է.

«Հարգելի՛ պարոն նախագահող,
Պետությունների և պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ,

Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վլադիմիր Վլադիմիրի, ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև գագաթնաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Այսօրվա հանդիպման օրակարգը, դրանում ներառված հարցերն արտահայտում են Համագործակցությունում Ռուսաստանի Դաշնության ակտիվ նախագահության արդյունավետությունը՝ ուղղված նախ և առաջ ԱՊՀ հետագա զարգացմանը՝ հաշվի առնելով ժամանակակից իրողություններին ադապտացիան:
Կցանկանայի անդրադառնալ, մեր տեսանկյունից, ԱՊՀ-ի և միջպետական համագործակցության համար արդիական մի քանի թեմաների: Մեկնարկել են մի շարք հարցերի շուրջ առարկայական քննարկումները, որոնք արտացոլված են ադապտացիայի վերաբերյալ նախորդ տարվա որոշման մեջ: Մենք աջակցում ենք այդ գործընթացին, որը պետք է իր իրական դրսևորումը գտնի բոլոր հնարավոր ոլորտներում փոխգործակցությամբ հետաքրքրված պետությունների համագործակցության մեջ: 
Համատեղ աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է հումանիտար ոլորտում համագործակցությունը: Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաև ժողովուրդներին միավորող գործոն:
Հետաքրքրված լինելով հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնմամբ՝ կարծում ենք, որ «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրն օգտակար նախաձեռնություն է ԱՊՀ պետությունների մշակութային կապերի պահպանման և զարգացման գործում:
Հաջորդ տարի նախատեսվում է հայկական Գորիս քաղաքը հայտարարել Համագործակցության մշակութային մայրաքաղաք: Հրավիրում ենք ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մասնակցելու այն միջոցառումներին, որոնք այդ տարվա ընթացքում կանցկացվեն Հայաստանի Սյունիքի մարզի այդ հրաշալի անկյունում:
Կցանկանայի նաև ընդգծել 2019թ. Գրքի տարի, իսկ 2020թ. Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի տարի հռչակելու կարևորությունը:
Հինգ տարի առաջ՝ հայկական գրատպության 500-ամյակի կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ մի իրադարձություն, որը մենք լայնորեն նշեցինք հյուրերի մասնակցությամբ, այդ թվում նաև՝ ԱՊՀ երկրներից: Մարդկային կապիտալի զարգացմանը մեծ նշանակություն տալով՝ մենք որպես բազմաթիվ միջոցառումների լեյտմոտիվ ընտրեցինք ընթերցողների շրջանակի ընդլայնումը, քանի որ ընթերցող, զարգացած հասարակություն ունենալը մեզ համար կենսական կարևորություն ունեցող պայման է: 
Համոզված եմ, որ Մեծ Հաղթանակի առաջիկա հոբելյանը ևս մեկ առիթ է հարգելու ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը: Հայաստանում չկա որևէ ընտանիք, որի կողքով անցած լինի այդ ողբերգությունը. առաջնագիծ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայը հետ չի վերադարձել: Սա նաև լավ առիթ է ֆաշիզմի գաղափարախոսության վերակենդանացման փորձերի, աշխարհում քսենոֆոբիայի և ռասիզմի տարածման դեմ համագործակցաբար հանդես գալու համար:
Հայաստանը բազմիցս ընդգծել է միջազգային հանրության ջանքերի համախմբման անհրաժեշտությունը այնպիսի դրսևորումների դեմ պայքարում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը և կազմակերպված հանցավորությունը: Աջակցում եմ համապատասխան փաստաթղթերի ընդունմանը, որոնք կանոնակարգում են ԱՊՀ երկրների համագործակցությունը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման, ահաբեկչության ֆինանսավորման, թմրաբիզնեսի և միջազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում:
Վերջում կցանկանայի հաջողություն մաղթել մեր տաջիկ գործընկերներին և անձամբ նախագահ Էմոմալի Ռահմոնին, ով ստանձնում է ԱՊՀ նախագահությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու նախատեսված ծրագրերի իրականացմանը՝ ի շահ ԱՊՀ-ի:
Շնորհակալություն»: 

Կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշատախտակ բացվեց Երևանում

0

 Ներսես Հովհաննիսյանը ոչ միայն հիանալի կինոռեժիսոր էր, այլև զարմանալի մարդ: Այս մասին հոկտեմբերի 11-ին կինոռեժիսորի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությանն ասաց բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը: Հուշատախտակը բացվեց Երևանի Փավստոս Բուզանդի, 30 հասցեում:

«Նա կամուրջ էր Խորեն Աբրահամյանի, Արմեն Ջիգարխանյանի, Ֆրունզե Դովլաթյանի և այլոց միջև: Առանց Ներսեսի անհնար էր որևէ հարց լուծել: Նա առանձնանում էր իր ազգային մտածողությամբ, ազգային կինոյին նվիրվածությամբ»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց Ղազանչյանը:

«Ամեն ռեժիսոր նկարահանման հրապարակում ստեղծում է մթնոլորտ, որից կախված է ֆիլմի հաջողությունը: Ներսես Հովհաննիսյանը կարողանում էր այնպիսի լավ տրամադրություն, միջավայր ստեղծել, որ բոլորը լավ հույզեր ունենային: Նա ժպտերես մարդ էր, հիանալի ընկեր, ազնիվ, բարի անձնավորություն: Ցավում եմ, որ մեզ հետ չէ»,-նշեց դերասան Վիգեն Ստեփանյանը:

Ներսես Հովհաննիսյանի դուստր Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ Փավստոս  Բուզանդի, 30 հասցեում գտնվող տանն է անցել իր հոր մանկությունը, և հենց այդտեղից է նա մուտք գործել մեծ կինո, որին հավատարիմ է մնացել իր ողջ կյանքում: Անահիտը հավելեց, որ իր հայրը լավ ընկեր էր, պահանջկոտ և ուշադիր՝ ընտանիքի նկատմամբ:

Ռեժիսորի  համակուրսեցի դերասան Գուժ Մանուկյանն ընդգծեց, որ, նայելով շենքին, հիշում է իրենց ուսանողական տարիները: «Այս տանը Ներսես Հովհաննիսյանը, Երվանդ Ղազանչյանը, Արծրուն Մանուկյանը և ես քննությունների էինք պատրաստվում: Տան ամենալավ տեղը` թախտը, ընտրում էր Ներսեսը, իսկ մենք տեղավորվում էինք բազկաթոռներին: Նա պառկում էր ու ասում. «Դուք կարդացեք, իսկ ես կլսեմ»: Պատկերացրեք, որ բավականին լավ էինք հանձնում քննությունները: Ցավում եմ մի բանի համար, որ ինձ և նրան բախտ չվիճակվեց աշխատել միասին»,-պատմեց Մանուկյանը:

Ներսես Հովհաննիսյանը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 12ին Երևանում: Ավարտել է Երևանի №58 ռուսական դպրոցը և մինչ  ինստիտուտ ընդունվելն աշխատել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1953ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։Հետագայում աշխատել է «Հայֆիլմ»   կինոստուդիայում նախ   որպես ռեժիսորի  օգնականապառեժիսոր։ Աշխատել է  նաև «Մոսֆիլմ» կինո ստուդիայումՈրպես դերասան նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Խոշոր շահում», «Վերջին կիրակին», «Մենավոր ընկուզենի»։ Որպես ռեժիսոր ճանաչման է արժանացելհատկապես «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի  նկարահանումից հետո։ 1983 թվականին «Երջանկության մեխանիկան» ժապավենի համար արժանացել է ՀԽՍՀ Մինիստրների             խորհրդի և  ՀԼԿԵՄ մրցանակի։

«Մոսֆիլմ» կինո ստուդիայում նկարահանել է խորհրդային կինո ռեժիսորներին (ՌայզմանԿալատոզովՊիրևնվիրված վավերագրական կինո նկարների շարք։ «Михаил Калатозов. Путь к себе» ֆիլմի համար Արվեստի մասին ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է  Լյումիեր եղբայրների անվան բրոնզե մեդալի։

Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզում վերականգնվել է հանրային սննդի կազմակերպումը

0

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության թույլտվությամբ՝«Եղեգնաձոր համայնքի թիվ1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը վերականգնվել է. նախկինում սահմանված կասեցումը վերացվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունից, պետական վերահսկողության շրջանակներում իրականացված դիտարկման արդյունքում՝ Ծառայությունը դադարեցրել էր մանկապարտեզի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մի շարք սանիտարահիգիենիկ պահանջներ խախտելու պատճառով: Հանձնարարվել էր որոշակի վերանորոգումներ կատարել մանկապարտեզի խոհանոցում՝ այն նախագծելով և կառուցելով այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը:

Սահմանված ժամկետում «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ»-ի խոհանոցն ամբողջությամբ նորոգվել է, համապատասխանեցվել անիտարահիգիենիկ նորմերի պահանջներին և պատրաստ է շարունակելու աշխատանքը:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն Իրանում հանդիպումների ընթացքում քննարկել է գործակցության հեռանկարները

0

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ հոկտեմբերի 9-10-ը Թեհրան կատարած այցի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Մասուդ Կարբասյանի, ինչպես նաև մաքսային ծառայության ղեկավար Ֆուրուդ Ազգարիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ուրվագծվել են հետագա համագործակցության հեռանկարները: Կողմերը հաստատակամություն են հայտնել շարունակել գործակցությունը երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության ծավալների մեծացման, սահմանահատումների գործընթացի պարզեցման, մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման  ուղղությամբ:

Իրանական մամուլում, հասարակական, քաղաքական քննարկումներում ՀՀ վարչապետի այցը դրական է շեշտադրվում. Կարեն Խանլարյան

0

Իրան-Հայաստան հարաբերություններն էլ ավելի խորացնելու տեղ ունեն: Վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան ևս մեկ քայլ է հայ-իրանական հարաբերություններն ավելի զարգացնելու համար: «Արմենպրես»ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանն` անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Իրան կատարած այցին:

«Կարեն Կարապետյանի այցն Իրան կարևոր ձեռքբերում է Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման առումով: Ամենաբարձր մակարդակով ընդունելություն եղավ, թե մամուլը, թե վերլուծաբանները, թե քաղաքական դաշտը դրական արձագանքեցին ՀՀ վարչապետի այցին, Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը: Մամուլի քննարկումներում հետաքրքիր ծալքեր են բացվում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման համատեքստում»,-ասաց Կարեն Խանլարյանը:

Նա կարևոր համարեց Հայաստան-Իրան տնտեսական զարգացմանն ուղղված պայմանավորվածությունները: Կարեն Խանլարյանի խոսքով, անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքը տնտեսական տարբեր ուղղություններով, մասնավորապես, էներգետիկ:

«Ի դեպ, հանդիպումների ընթացքում ընդգծվեց ոչ միայն Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը, այլև այն, որ Հայաստանը կարող է կապող օղակ լինել այլ ուղղություններով: Ընդգծվել է, որ Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը: Խոսակցություններ ծավալվեցին այն համատեքստում, թե ինչպես կարող է Հայաստանը, որպես ԵԱՏՄ երկիր, կամրջող դեր կատարել»,-ասաց նա:

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր: Մասնավորապես, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն հայկական կողմից ստորագրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին: Հայաստանի մշակույթի նախարարության և ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարարության միջև ստորագրվել է մշակութային և գեղարվեստական փոխանակումների 2017-2020 թթ. ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարար Աբբաս Սալեհին: Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության նախարարներ Իգնատի Առաքելյանն ու Մահմուդ Հոջադին ստորագրել են անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր:

Երևանում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը

0

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմաթիվ արվեստագետների հետ միասին ներկա է գտնվել հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակի բացման արարողությանը: Հուշատախտակի հանդիսավոր բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ներսես Հովհաննիսյանի որդին ու դուստրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման բանախոսները նկատել են, որ Երևանի Բուզանդ 28 հասցեում անվանի արվեստագետի դիմաքանդակով հուշատախտակը նրա յուրովի վերադարձն է հայրենի օջախ, քանի որ հենց այս տանն է ծնվել ու մինչև 1974 թվականը բնակվել Ներսես Հովհաննիսյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու նախաձեռնության բոլոր աջակիցներին` Ներսես Հովհաննիսյանի դուստր Անահիտ Հովհաննիսյանը նկատել է, որ սա նաև յուրօրինակ նվեր է արվեստագետի ծննդյան օրվա առթիվ:

Հարկ է նշել, որ հուշատախտակի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Հայկ Պետրոսյանը:

Գեղարվեստական տպագրության առաջին բիենալեում կներկայացվեն մոտ 450 աշխատանք

0

 «Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալե. Երևան-2017»-ին կցուցադրվի 228  արվեստագետի 449  աշխատանք 50 երկրից: Բիենալեի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ): Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին բիենալեի կազմակերպիչները:

«Լեհաստանից մասնակցում են 33 արվեստագետ, Չինաստանից` 32, Գերմանիայից` 26, ԱՄՆ-ից և Հայաստանից՝ 13-ական մասնակից են ընդգրկվել, Ֆրանսիայից` 10: Նրանցից յուրաքանչյուրը երկու-երեք աշխատանք է ներկայացրել: Ընդգծեմ, որ այս բիենալեն կազմակերպվում է մեր հիմնադրամի հնգամյակի կապակցությամբ»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց «Մշակույթների  երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, բիենալեի   միջազգային   ժյուրիի    անդամ    Սոնա Հարությունյանը:

Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեի նպատակն  այս ոլորտում  առկա մերօրյա  զարգացումների, միտումների ուսումնասիրությունն ու բացահայտումն է, դասական, այսօր հազվադեպ հանդիպող տեխնիկաների և արդի գաղափարների միախառնման մշտադիտարկումը:

Բիենալեի կազմկոմիտեի անդամ, նկարիչ Արման Վահանյանի խոսքով` բիենալեի նպատակը գեղարվեստական տպագրության բնագավառում ստեղծագործող  արվեստագետներին նոր հարթակում ներկայանալու հնարավորություն ընձեռելն է: «Այս միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Առաջին փուլի համար դիմել են 955 արվեստագետ 76 երկրից: Սակայն միջազգային ժյուրին ներկայացված աշխատանքներից ընտրել է 449 գործ: Հուսանք, որ բիենալեն հաջողություն կունենա, և մեր երկրում արվեստի այս տեսակը կզարգանա»,-ասաց Վահանյանը:

Նկարիչ Արթուր Հակոբյանն ընդգծեց, որ նմանատիպ աշխատանքները մեծ ցուցահանդեսներում շատ քիչ են ներկայացվել, և այս բիենալեն մեկ վայրում բազմաթիվ գրաֆիկական գործեր ցուցադրելու, դրանք հանրության լայն շրջանակին մատուցելու հիանալի հնարավորություն է տալիս:

 «Կարծում եմ` այն մեծ հետաքրքրություն կառաջացնի հատկապես ուսանողների, երիտասարդ արվեստագետների շրջանում, ովքեր նորովի են ընկալում, ներկայացնում այս արվեստը: Մեր երկրի համար սա աննախադեպ իրադարձություն է, իսկ ներկայացված աշխատանքների որակն ու քանակը՝ հուսադրող»,-նշեց նա:

Անդրադառնալով առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերի համար շնորհվող մրցանակներին` Հակոբյանը շեշտեց, որ դրանք հուշամեդալներ են, որոնց  հեղինակը նկարիչ, քանդակագործ Մելիք Շահնազարյանն է:

Միջազգային ժյուրիի կազմում են անվանի մասնագետներ Գերմանիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից և Հայաստանից:

Մեր օրերում թվային տեխնոլոգիաների միջոցով գեղարվեստական տպագրության նմուշի ստեղծումը համեմատաբար հեշտ է: Սակայն կան որոշ արվեստագետներ, որոնք հրաժարվում են դրանց օգնությամբ աշխատելուց և նախընտրում են աշխատատար վտանգավոր թթուների, թունավոր լուծիչների, յուղային հիմքով տպագրական ներկերի կիրառմամբ ուղեկցվող ավանդական եղանակները:

Բիենալեի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին:

Գյուղատնտեսության նախարարությունը ծրագիր ունի սուբսիդավորելու օրգանական պարարտանյութի արտադրությունը

0

Հայաստանը օրգանական գյուղատնտեսության զարգացման մեծ պոտենցիալ ունի:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ նախարարությունը Հայաստանում օրգանիկ պարարտանյութերի ծավալների ավելացմանն ուղղված ծրագրեր է իրականացնում: «Հայաստանում արտադրված օրգանիկ պարարտանյութը եւս կարող է մրցունակ լինել. այդ դեպքում ինչո՞ւ սուբսիդավորենք քիմիականը, եթե կա օրգանականը»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով` նախարարությունը ծրագրեր ունի օրգանիկ գյուղատնտեսությունը դարձնելու առանձին ուղղություն: «Այն կարող է որոշ համայնքներում զարգացնել ագրոտուրիզմը»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով օրգանական մեղրի արտադրությանն ու արտահանմանը՝ Իգնատի Առաքելյանն ընդգծեց, որ վերջնական փաստաթղթավորման եւ ներմուծող երկրների կողմից հավաստագրման հարցի լուծումից հետո նոր օրգանիկ մեղրը կարտահանվի:

«Երևանյան կիսամարաթոն»-ի օրը Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

0

 Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված «Կոկա-Կոլա Երևան» կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը,  մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: 

Ժամը 07:00-ից տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլին մասնավորապես Վ. Սարգսյան փողոցի` Ստ. Շահումյանի անվ. հրապարակից Հանրապետության հրապարակն ընկած հատվածը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 08:00-ից փակ կլինի Հրազդանի կիրճի` Ուրուգվայի հրապարակից մինչև Դավթաշենի կամուրջն ընկած հատվածը:

Ժամը 08:30-ից փակ կլինեն Ստ. Շահումյանի անվ. Հրապարակը, Վազգեն Սարգսյան փողոցը, Հանրապետության հրապարակը, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պարոնյան փողոցները, Հրազդանի կիրճը, Աթենքի թողոցը, Հաղթանակի կամուրջը, Մ. Մաշտոցի պողոտայի` Հաղթանակի կամրջից Գր. Լուսավորչի փողոցն ընկած հատվածը, Գր. Լուսավորչի, Բեյրութի, Աբովյան փողոցի`  Պուշկինի փողոցի և Հանրապետության հրապարակն ընկած հատվածը, Պուշկինի, Նալբանդյան  փողոցները և Սախարովի հրապարակը:  Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: