Կիրակի, 27. 07. 2025

Կարեն Գրիգորյանը հաղթանակ տարավ «Նեգրոս օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ տուրում

0

Ֆիլիպիններում մեկնարկած «Նեգրոս օփեն» միջազգային մրցաշարում կայացան 2-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը հաղթեց Ռոլսեն Ռուլոյին: 2-րդ տուրից հետո աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են 7 շախմատիստ: Կարեն Գրիգորյանը 1.5 միավորով ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում:

«Նեգրոս Օփեն» միջազգային մրցաշարին մասնակցում են 6 երկրների 51 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր, 6 միջազգային վարպետ: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է անգլիացի հանրահայտ գրոսմայստեր  Նայջել Շորթը:

«Գրան պրի»-ում առաջատարը կրկին Շևչենկոն է

0

Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան «Գրան պրի»  մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շևչենկոն տոնեց իր 7-րդ հաղթանակը. այս տուրում նրա մրցակիցն էր Սերգեյ Լոբանովը:
2-րդ հորիզոնականում ընթացող Արամ Հակոբյանը պարտվեց Վյաչեսլավ Զարուբիցկուն, իսկ լավագույն եռյակը եզրափակող Շանթ Սարգսյանը հաղթեց Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլի հաղթող Կիրիլ Շուբինին:
Մեր երրորդ ներկայացուցիչը՝ 4-րդ հորիզոնականում ընթացող Մամիկոն Ղարիբյանը, պարտվեց նորվեգացի Թոր-Ֆրեդրիկ Կաասենին:
Արսենի Նեստերովը կարևոր հաղթանակ տոնեց Ստեֆան Պողոսյանի նկատմամբ և բարձրացավ 4-րդ հորիզոնական:  Անհաջող մեկնարկից հետո 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Պաուլյուս Պուլտինյավիչյուսը:
8-րդ տուրից հետո 7.5 միավորով աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել Ուկրաինան   ներկայացնող  Կիրիլ Շևչենկոն, ով 2-րդ հորիզոնականում ընթացող Հայաստանի   ներկայացուցիչ Շանթ Սարգսյանին   գերազանցում է 1  միավորով: Արամ Հակոբյանը 6 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: 4-րդ հորիզոնականում գտնվող  Արսենի Նեստերովն իր ակտիվում ունի 5.5 միավոր, Մամիկոն Ղարիբյանը և Վյաչեսլավ Զարուբիցկին վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 5-6-րդ հորիզոնականները:

ՀՀ ԱԻՆ-ը և ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանի գրասենյակը միասին կաշխատեն աղետների կանխարգելման ուղղությամբ

0

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար Պաոլա Ալբրիտոյին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման, կանխարգելման, աղետների հետևանքների վերացման մեխանիզմների և մեթոդաբանության կատարելագործման հնարավորությունները՝ կիրառելով այս բնագավառում եվրոպական լավագույն փորձը:

Իր խոսքում ԱԻ նախարարը նշեց, որ պետության համար ավելի քիչ ծախսատար, բայց և ավելի արդյունավետ է գումար ներդնել աղետների կանխարգելման գործընթացում, քան աղետից հետո վերացնել վերջինիս հետևանքները: Այս համատեքստում կողմերը կարևորեցին հոկտեմբերի 13-ին «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ազգային ժողովում կայանալիք լսումները՝  «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով: Սա կարող է հաջողված սկիզբ դառնալ աղետների կանխարգելման մշակույթը նաև օրենսդրական դաշտում ձևավորելու համար:

Կողմերը քննարկեցին նաև աղետների ռիսկի նվազեցման ռազմավարությունը տարածաշրջանային և պետական մակարդակներից համայնքային մակարդակներում ներդնելու հիմնախնդիրը՝ նշելով, որ յուրաքանչյուր համայնքի համար կենսականորեն անհրաժեշտ է ունենալ աղետների ռիսկերի նվազեցման սեփական մարտավարությունը: Բարձր գնահատելով Հայաստանի փորձը աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության մշակման գործընթացում՝ Պաոլա Ալբրիտոն նշեց, որ տարածաշրջանային մակարդակում Հայաստանն այս հարցում, անշուշտ, առաջատարներից է:

Հանդիպման ավարտին ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավարն այցելեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու «911» ծառայության գործառույթներին: 

 

Հայաստանում դեկտեմբերից 13 տարեկան մոտ 15 հազար աղջկա պատվաստում կիրականացվի պապիլոմա վիրուսի դեմ

0

Հայաստանում դեկտեմբերից պատվաստումների օրացույցում նոր պատվաստում է ներառվելու: Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած 13 տարեկան աղջիկները պատվաստվելու են պապիլոմա վիրուսի դեմ: Սպասվող պատվաստման վերաբերյալ «Արմենպրես»ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության Իմունկանխարգելման ազգային ծրագրի համակարգող, Հիվանդությունների գրանցման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանի հետ:

-Դեկտեմբերին 13 տարեկան աղջիկների շրջանում սկսվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների գործընթացը: Այն նախապատրաստական ի՞նչ փուլում է և արդյո՞ք կան նախնական տվյալներ, թե քանի աղջիկ է պատվաստվելու:

-Այո, դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած՝ նախատեսվում է սկսել 13 տարեկան աղջիկների շրջանում պատվաստվումները պապիլոմա վիրուսի դեմ: 2016 թվականի վիճակագրական տվյալներով, երկրում հաշվառված է 13 տարեկան մոտ 16 հազար աղջիկ: Մեր հաշվարկով կպատվաստվեն մոտ 15 հազարը: Այս պահին մենք նախապատրաստական ակտիվ փուլում ենք: Բուժաշխատողների շրջանում իրականացնում ենք դասընթացներ, լայն թափով կատարում ենք իրազեկման աշխատանքներ, որից հետո Առողջապահության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ և պատվաստումները կսկսվեն ամբուլատոր պոլիկլինիկական հիմնարկներում:

-Տիկին Սահակյան, որոշ քաղաքացիների շրջանում մտահոգություն կա այս պատվաստումների վերաբերյալ, խոսվում է բացասական հետևանքների մասին, տարբեր տեղեկատվական հարթակներից մեջբերվում են տեսանյութեր, հոդվածներ: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Ես տեղյակ եմ հասարակության շրջանում առկա մտահոգությունների, անհանգստությունների վերաբերյալ: Պետք է նշեմ, որ տեղեկատվական հարթակներից այդ հղումները, տեսանյութերն առանձին դրվագներ են: Գիտականորեն ապացուցված տեղեկատվությունը, որ կա համապատասխան միջազգային կազմակերպություններում, չեն համապատասխանում վերը նշված հղումներին: Գոյություն ունի Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողով, որը պարբերաբար դիտարկում  է պատվաստանյութերի անվտանգությանն ու արդյունավետությանը վերաբերող հարցերը, դրանք քննարկում է: Վերջին քննարկումը եղել է հենց այս տարի և դրան համահունչ թարմացվել է այս պատվաստանյութի հետ կապված առկա պաշտոնական դիրքորոշումը: Համաձայն այդ տվյալների՝ ավելի քան 270 մլն դեղաչափ պատվաստում է  կատարվել ամբողջ աշխարհում: Պատվաստումներից հետո լուրջ մտահոգության տեղիք տվող որևէ դեպք չի արձանագրվել, որը վկայում է, որ պատվաստումների կիրառումն անվտանգ է: Ինչպես մյուս պատվաստումների դեպքում, այս պարագայում ևս հնարավոր են սպասվող ռեակցիաներ՝ այտուց, կարմրություն, ցավի առաջացում: Այո, այն ցավ առաջացնում է, յուրաքանչյուր 10 պատվաստվածից  8-ի մոտ դա կարող է լինել, սակայն կարճ ժամանակով, հետո անցնում է:

-Տիկին Սահակյան, այս պատվաստմանը դեմ արտահայտողները նշում են, որ շատ երկրներ հրաժարվել են դրանից՝ կասկածի տակ դնելով պատվաստանյութի արդյունավետությունը: Դուք ասացիք բազմաթիվ երկրներում այն կիրառվում է, կնշե՞ք դրանք:

-Այսօր պատվաստումներ իրականացվում են ավելի քան 70 երկրում, այնպիսի երկրներում ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, արևմտյան եվրոպական երկրները: Ցանկում կան պետություններ, որոնք 10-ից ավելի տարի իրականացնում են այս պատվաստումը, և նրանցից որևէ մեկը չի դադարեցրել: Հավանաբար խոսքը Ճապոնիայի մասին է, այնտեղ դա չի ընդհատվել, պարզապես այնտեղ պատվաստումների մասով պետական մասշտաբով հանրային իրազեկման աշխատանք չի կատարվում: Յուրաքանչյուր բուժաշխատակից իր աշխատանքի շրջանակում ինքն է աշխատում ծնողների հետ:

-Կխնդրեմ, որպես մասնագետ ներկայացնեք հակացուցումները, ո՞ր դեպքում չի թույլատրվում պատվաստել երեխային:

-Ինչպես այս պատվաստանյութի, այնպես էլ մյուսների դեպքում հակացուցումները ընդհանուր են: Եթե պատվաստվողի մոտ կա սուր վիճակ, տվյալ պահին պատվաստում չի իրականացվում: Երբ նրա վիճակը գնահատվում է բարվոք, նոր արվում է:

-Դուք նշեցիք, որ 70 երկրում այս պատվաստումը ներդրված է: Այդ երկրների փորձը հաշվի առնելով, ի՞նչ կանխատեսումներ կան:

-Այդ երկրների փորձը հաշվի առնելով, մեզ մոտ դրական կանխատեսումներ կան: Այդ երկրներում գնահատումները ցույց են տվել, որ հիվանդացության նվազում է նկատվում: Դա խոսում է այն մասին, որ արգանդի պարանոցի քաղցկեղի հսկողությունը կհաջողվի, կկարողանանք 10-ից 7 աղջկա մոտ կանխել:

-Մեզ մոտ ի՞նչ վիճակագրություն կա արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության վերաբերյալ, արդյո՞ք պատկերը մտահոգիչ է, որ ներդրվում է պատվաստման այս տեսակը:

-2016 թվականի վերջին տվյալներով՝ արգանդի պարանոցի քաղցկեղով  հիվանդ 2 հազար 990 կին հաշվառման մեջ է: Այս շարքը համալրվում է յուրաքանչյուր տարի միջինում մոտ 250 հիվանդության դեպքով, նոր դեպքերի մասին է խոսքը: Մահվան դեպքեր ևս լինում են, միջինը 100 կին յուրաքանչյուր տարի մահանում է  արգանդի պարանոցի քաղցկեղից: Այս խնդիրը մեզ մոտ լուրջ է: Ի դեպ, կանանց շրջանում քաղցկեղով հիվանդացության ընդհանուր պատկերում արգանդի պարանոցի քաղցկեղը կրծքագեղձի քաղցկեղից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում:

Աննա Գզիրյան

Սպասվող լրահոս. 13.10.2017

0

 «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր` հոկտեմբերի 13-ին, կազմակերպում է «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ:

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում շարունակվում է «Փոխգործակցություն 2017» զորավարժությունը: Այն անցկացվում է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ: Լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ներկա գտնվել զորավարժության ակտիվ՝ կրակային փուլին:

Մսի, կարագի և այլ ապրանքների շուկայում թանկացումները շարունակում են մնալ մասնագետների ուշադրության կենտրոնում: Հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանն ու Վիգեն Խաչատրյանը:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա կներկայացնի կոմիտեի ծրագրերը:

Մեկնարկում է Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը: «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կմեկնարկի «Սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողովը»: Համաժողովին կմասնակցեն 38 օտարազգի և սփյուռքահայ անվանի սրտաբաններ՝ Ֆրանսիայից, Մոնակոյից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Իրանից, Իտալիայից: Շուրջ 250 սրտաբաններ Հայաստանից և Արցախից կմասնակցեն համաժողովի շրջանակներում կազմակերպվող սեմինարներին: Համաժողովի նպատակն է նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը:

Այսօր գրող, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության նախկին նախագահ,  Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի ծննդյան օրն է: Այդ առթիվ  Գրողների միությունում այսօր կանցկացվի երիտասարդ ստեղծագործողներին Լեւոն Անանյանի անվան մրցանակների հանձնման արարողություն:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլի ելույթը։ Ծրագրում կհնչեն Դմիտրի Շոստակովիչի, Յան Սիբելիուսի, Ռիխարդ Վագների, Մարտին Ուլիխանյանի, Թեդ Ջոնսի ստեղծագործություններից։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Ռուսաստանի ցանցացատկի (բատուտ) ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Ռիժկովը և Հայաստանի ցանցացատկի ֆեդերացիայի հիմնադիր, նախագահ, Գինեսի հնգակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը կհանդիպեն լրագրողների հետ: Նրանք կխոսեն ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցային շրջանակների և Հայաստանում իրականացվող ապագա ծրագրերի մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Սպասվող լրահոս. 13.10.2017

0

 «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր` հոկտեմբերի 13-ին, կազմակերպում է «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ:

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում շարունակվում է «Փոխգործակցություն 2017» զորավարժությունը: Այն անցկացվում է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ: Լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ներկա գտնվել զորավարժության ակտիվ՝ կրակային փուլին:

Մսի, կարագի և այլ ապրանքների շուկայում թանկացումները շարունակում են մնալ մասնագետների ուշադրության կենտրոնում: Հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանն ու Վիգեն Խաչատրյանը:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա կներկայացնի կոմիտեի ծրագրերը:

Մեկնարկում է Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը: «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կմեկնարկի «Սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողովը»: Համաժողովին կմասնակցեն 38 օտարազգի և սփյուռքահայ անվանի սրտաբաններ՝ Ֆրանսիայից, Մոնակոյից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Իրանից, Իտալիայից: Շուրջ 250 սրտաբաններ Հայաստանից և Արցախից կմասնակցեն համաժողովի շրջանակներում կազմակերպվող սեմինարներին: Համաժողովի նպատակն է նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը:

Այսօր գրող, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության նախկին նախագահ,  Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի ծննդյան օրն է: Այդ առթիվ  Գրողների միությունում այսօր կանցկացվի երիտասարդ ստեղծագործողներին Լեւոն Անանյանի անվան մրցանակների հանձնման արարողություն:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլի ելույթը։ Ծրագրում կհնչեն Դմիտրի Շոստակովիչի, Յան Սիբելիուսի, Ռիխարդ Վագների, Մարտին Ուլիխանյանի, Թեդ Ջոնսի ստեղծագործություններից։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Ռուսաստանի ցանցացատկի (բատուտ) ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Ռիժկովը և Հայաստանի ցանցացատկի ֆեդերացիայի հիմնադիր, նախագահ, Գինեսի հնգակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը կհանդիպեն լրագրողների հետ: Նրանք կխոսեն ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցային շրջանակների և Հայաստանում իրականացվող ապագա ծրագրերի մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայաստանը Կ՝աջակցի ԱՊՀ-ի Մէջ ՌԴ-ի Ներկայացուցած Աւանդական Ընտանեկան Արժէքներուն Աջակցութեան Յայտարարութեան. ՀՀ Նախագահ

0

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեան ելոյթ ունեցած է Սոչիի մէջ կայացած ԱՊՀ պետութիւններու ղեկավարներու խորհուրդի նիստին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցներու հետ կապերու վարչութեան տեղեկութիւններով՝ ՀՀ Նախագահը իր ելոյթին մէջ նշած է.

«Յարգելի՛ պարոն նախագահող,
պետութիւններու եւ պատուիրակութիւններու յարգելի՛ ղեկավարներ,

Նախ եւ առաջ կ՝ուզեմ շնորհակալութիւն յայտնել Ձեզ` Վլատիմիր Վլատիմիրիչ, աւանդական ջերմ ընդունելութեան եւ հիւրընկալութեան, ինչպէս նաեւ գագաթնաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Այսօրուան հանդիպման օրակարգը, այնտեղ ներառուած հարցերը կ՝արտայայտեն Համագործակցութեան մէջ Ռուսիոյ Դաշնութեան աշխոյժ նախագահութեան արդիւնաւէտութիւնը` ուղղուած նախ եւ առաջ ԱՊՀ յետագայ զարգացման` հաշուի առնելով ժամանակակից իրողութիւններուն յարմարեցումը:
Կ՝ուզեմ անդրադառնալ, մեր տեսանկիւնէն, ԱՊՀ-ի եւ միջպետական համագործակցութեան համար արդիական քանի մը թեմաներու: Մեկնարկած են շարք մը հարցերու շուրջ առարկայական քննարկումները, որոնք արտացոլուած են յարմարեցման վերաբերեալ նախորդ տարուան որոշման մէջ: Մենք կ՝աջակցինք այդ գործընթացին, որ պէտք է իր իրական դրսեւորումը գտնէ բոլոր հնարաւոր ոլորտներուն մէջ փոխգործակցութեամբ հետաքրքրուած պետութիւններու համագործակցութեան մէջ: 
Յաջորդ տարի կը նախատեսուի հայկական Գորիս քաղաքը յայտարարել Համագործակցութեան մշակութային մայրաքաղաք: Կը հրաւիրենք ԱՊՀ երկիրներու ներկայացուցիչները՝ մասնակցելու այն ձեռնարկներուն, որոնք եկող տարուան ընթացքին պիտի իրականացուին Հայաստանի Սիւնիքի մարզի այդ հրաշալի անկիւնը:
Կ՝ուզէի նաեւ ընդգծել 2019-ը Գիրքի տարի, իսկ 2020-ը Մեծ Հայրենական պատերազմին յաղթանակի 75-ամեակի տարի հռչակելու կարեւորութիւնը:
Համոզուած եմ, որ Մեծ Յաղթանակի յառաջիկայ յոբելեանը եւս մէկ առիթ է յարգելու ֆաշիզմի դէմ պայքարին զոհուածներուն յիշատակը: Հայաստանի մէջ չկայ որեւէ ընտանիք, որուն կողքով անցած չըլլայ այդ ողբերգութիւնը. առաջնագիծ զօրակոչուած իւրաքանչիւր երկրորդ հայը ետ չէ դարձած: Աստիկա նաեւ լաւ առիթ է ֆաշիզմի գաղափարախօսութեան վերակենդանացման փորձերուն, աշխարհի մէջ քսենոֆոպիայի եւ ռասիզմի տարածման դէմ համագործակցաբար հանդէս գալու համար:
Հայաստանը բազմիցս ընդգծած է միջազգային հանրութեան ջանքերու համախմբման անհրաժեշտութիւնը այնպիսի դրսեւորումներու դէմ պայքարին, ինչպէս միջազգային ահաբեկչութիւնը, ծայրայեղականութիւնը եւ կազմակերպուած յանցաւորութիւնը: Կ՝աջակցիմ համապատասխան փաստաթուղթերու ընդունման, որոնք կը կանոնակարգեն ԱՊՀ երկիրներու համագործակցութիւնը յանցաւոր ճանապարհով ձեռք բերուած եկամուտներու օրինականացման, ահաբեկչութեան ֆինանսաւորման, թմրանիւթի եւ միջազգային բնոյթի այլ յանցագործութիւններու դէմ պայքարին:
Կ՝ուզեմ յաջողութիւն մաղթել մեր տաճիկ գործընկերներուն եւ անձամբ նախագահ Էմոմալի Ռահմոնին, որ կը ստանձնէ ԱՊՀ նախագահութիւնը, ինչպէս նաեւ պատրաստակամութիւն յայտնել աջակցելու նախատեսուած ծրագիրներու իրականացման` ի շահ ԱՊՀ-ի:
Շնորհակալութիւն»: 

Արա Բաբլոյեանի Գլխաւորած Պատուիրակութիւնը Ս. Փեթերզպուրկ Կը Մեկնի

0

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանի գլխաւորած պատուիրակութիւնը, այսօր՝ Հոկտեմբեր 12-ին, կը մեկնի Ս. Փեթերզպուրկ` մասնակցելու Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհուրդին 10-րդ լիագումար եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհուրդին նիստերուն, ինչպէս նաեւ Միջխորհրդարանական միութեան 137-րդ վեհաժողովին:

ՀՀ ԱԺ հանրային կապերու վարչութեան տեղեկութիւններով՝ ՀՀ ԱԺ նախագահի գլխաւորած պատուիրակութեան կազմին մէջ են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամաւորներ Կարինէ Աճեմեանը, Խոսրով Յարութիւնեանը, Շաքէ Իսայեանը եւ Լենա Նազարեանը:

Սոչիի Մէջ ՀՀ Նախագահի Մասնակցութեամբ Սկսած է ԱՊՀ Մասնակից Պետութիւններու Ղեկավարներու Խորհուրդի Նիստը

0

Սոչիի մէջ, Հոկտեմբեր 11-ին, սկսած է ԱՊՀ մասնակից պետութիւններու ղեկավարներու խորհուրդի նեղ կազմով նիստը, որուն կը մասնակցի աշխատանքային այցով Ռուսիոյ Դաշնութիւն մեկնած Նախագահ Սերժ Սարգսեանը: Նիստը կը նախագահէ հիւրընկալող երկրի նախագահ Վլատիմիր Փութինը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցներու հետ կապերու վարչութեան փոխանցած տեղեկութիւններով՝ նիստին կը քննարկուին քաղաքական, տնտեսական, մշակութային-մարդասիրական ոլորտներու մէջ եւ ԱՊՀ գործունէութեան այլ առանցքային ուղղութիւններով համագործակցութեան յետագայ զարգացման վերաբերող հարցեր:

Խորհուրդի նիստներուն՝ պետութիւններու ղեկավարներու քննարկման արդիւնքները, ներառեալ` ստորագրուած փաստաթուղթերու մասին տեղեկատուութիւն, ԶԼՄ-ներու հետ հանդիպման կը ներկայացնէ ԱՊՀ գործադիր կոմիտէի նախագահ-գործադիր քարտուղար Սերգէյ Լեպետեւը:

Պետական Ակադեմիական Երգչախումբը Ելոյթ Պիտի Ունենայ Տաթեւի Վանական Համալիրին Մէջ

0

Հոկտեմբեր 16-ին` ժամը 11:00-ին, Տաթեւի վանական համալիրի բակին մէջ տեղի պիտի ունենայ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբի համերգը` խմբավար Յովհաննէս Չէքիճեանի ղեկավարութեամբ, կը հաղորդէ «Մեդիամաքս»-ը:

Համերգը տեղի պիտի ունենայ «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» (IDeA) հիմնադրամի նախաձեռնութեամբ` «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ծիրէն ներս:

Հոկտեմբեր 16-ին կը լրանայ «Տաթեւեր» ճոպանողիի գործարկման 7-րդ տարին:

Համերգային ծրագրի ընթացքին պիտի հնչեն հայ, ռուս, եւրոպացի երգահաններու ստեղծագործութիւններ:

Համերգը կը կազմակերպուի Տաթեւի վանքի յարակից համայնքներու բնակիչներու, զբօսաշրջիկներու եւ բոլոր ցանկացողներու համար:

«Տաթեւի Վերածնունդ» նախագիծը վանական ու զբօսաշրջային բաղադրիչներու համադրման միջոցով նպատակ ունի բարձրացնել Տաթեւի վանական համալիրի դերն ու նշանակութիւնը, եւ տարածաշրջանը դարձնել զբօսաշրջութեան գրաւիչ կեդրոն: