Չորեքշաբթի, 23. 07. 2025

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

0

Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»ին այս մասին տեղեկացրին հեծանվասպորտի ֆեդերացիայից: Հայաստանի առաջատար հեծանվորդ, Եվրոպայի երիտասարդների 2015 թվականի չեմպիոն Էդգար Ստեփանյանը հոկտեմբերի 17-23-ին Բեռլինում մասնակցելու է Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, իսկ նոյեմբերի 3-5-ին Վարշավայում՝ աշխարհի գավաթի խաղարկությանը: Հեծանվորդն առաջին անգամ է մասնակցելու մեծահասակների՝ նման կարգի մրցաշարերի, և վաստակած միավորները կարող են հնարավորություն տալ նրան՝ մասնակցելու աշխարհի 2018 թ. առաջնությանը, որտեղ խաղարկվելու են 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները

0

Ղազախստանի Իլիյսկի զինափորձարանում հոկտեմբերի 16-ին սկսվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 20-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Վարժանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի խաղաղապահ զորակազմերը, Հավաքական խաղաղապահ ուժերի կազմի մեջ մտնող ոստիկանական ստորաբաժանումները: Նաեւ հրավիրված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի եւ քարտուղարության ներկայացուցիչները»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, զորավարժությունների հիմնական նպատակը փոխըմբռնման ամրապնդումն Է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի միջեւ:

Արսեն Ջուլֆալակյանը նորամուտն է տոնել ֆրանսիական ակումբի կազմում

0

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակով է մեկնարկել նոր ակումբում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Ջուլֆալակյանը Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում «CP Becanson Lutte» ակումբի կազմում երկու հաղթանակ է տարել 8:0 և 4:0 հաշվով:

Անվանի մարզիկը նոր է տեղափոխվել այս ակումբ:

Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի 2014 թվականի առաջնության և Եվրոպայի 2009 թվականի ոսկե մեդալակիր է:

Ֆուտզալի «Լեո»-ն հաղթել է Կոսովոն ներկայացնող թիմին

0

Ֆուտզալի «Լեո» հայկական թիմը առաջին հաղթանակն է տոնել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Խորվաթիայում շարունակվում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունը: Երրորդ տուրում Հայաստանը ներկայացնող «Լեո»-ն մրցում էր Կոսովոն ներկայացնող «Լիբուր»-ի հետ: Հայկական թիմ գերազանցել է մրցակցին 6:5 հաշվով:

Նախորդ երկու խաղերից առաջինում «Լեո»-ն պարտվել էր, իսկ մյուսն ավարտել էր ոչ-ոքի հաշվով:

Ջերմուկում ավարտված շախմատի «Գրան պրի»-ում հաղթեց Կիրիլ Շևչենկոն

0

Ջերմուկում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների  «Գրան պրի»-ն ավարտվեց, որի հաղթող դարձավ Կիրիլ Շևչենկոն:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Ջերմուկում կայացած պատանիների «Գրան Պրի»-ի վերջին տուրում Շևչենկոն կրկին հաղթանակ տարավ, այս անգամ՝ Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ: Շևչենկոն հաղթեց մրցաշարում՝ 11 հնարավորից հավաքելով 9 միավոր:

6-ական միավորով 2-3-րդ տեղերը կիսեցին Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը:

Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ և Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ, հոկտեմբերի 3-16-ը Ջերմուկում անցկացրեց Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» մրցաշարի 2-րդ փուլը: Մրցաշարին մասնակցում էին շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ արտերկրից և Հայաստանից:

Հայաստանը Չինաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է. ԱԳՆ ներկայացուցիչ

0

Հայաստանը Չինաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, այդ իսկ պատճառով չինական կողմը ակտիվ արտաքին քաղաքական և տնտեսական կապեր է պահպանում Հայաստանի հետ: Այս մասին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիու Բինը (Liu Bin):

«Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հաջորդած 25 տարիների ընթացքում մեր հարաբերություններն արդեն հասել են շատ բարձր մակարդակի: Առաջիկայում էլ չինական կողմը պատրաստ է տարբեր մակարդակներում պահպանել սերտ կապերը հայկական կողմի հետ: Մասնավորապես՝ ուժեղացնել հայկական կողմի հետ փոխգործակցությունը քաղաքական ասպարեզում, միջազգային հարթակներում, ինչպես նաև տնտեսական ոլորտում»,- ասաց Լիու Բինը: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց երկրների միջև առևտրի մասշտաբի և մակարդակի ավելացմանը:

«Ցավոք, ես չեմ եղել Հայաստանում, սակայն ընկերներիցս մեկը, ով այցելել էր Հայաստան, այնտեղից կոնյակ էր բերել: Փորձեցի և շատ հավանեցի: Հայաստանն, իհարկե, ունի սեփական արտադրության մթերքները, որոնք կարող են արտահանվել: Հետևաբար, կարծում եմ՝ անհրաժեշտ է ուժեղացնել երկկողմ փոխըմբռնումը և իրականացնել ավելի մեծ համագործակցություն»,- ընդգծեց նա:

Սպասվող լրահոս. 16.10.2017

0

«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հոկտեմբերի 16-ին, Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ:

Լրագրողների հետ կհանդիպի քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նա կանդրադառնա Ժնևում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը և տարածաշրջանային զարգացումներին:

Մամուլի ասուլիսով հանդես կգա  ՀՀ ԳԱԱ  Էկոկենտրոնի սննդի  շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար  Դավիթ Պիպոյանը:  Նա կանդրադառնա  Մասիսում կոյուղաջրերով ոռոգման դեպքերին, ինչպես նաև  կոյուղաջրերով   ոռոգման,  քիմիական բաղադրիչների  ազդեցությանը սննդի անվտանգությանը: 

Հոկտեմբերի 16-ը Պարենի համաշխարհային օրն է: Այն նշվում է` սկսած 1979 թվականից: Առաջին անգամ աշխարհի երկրները պաշտոնապես հռչակեցին իրենց կարևորագույն խնդիրներից մեկը՝ մոլորակի վրա սովի հաղթահարումը և գյուղատնտեսության կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը: Այս օրն ավանդաբար կազմակեպվում են բարեգործական ակցիաներ: Օրվա  առթիվ Երևանում կանցկացվի ասուլիս-քննարկում: Կքննարկվեն գյուղական համայնքների զարգացման, սննդի անվտանգության և միգրացիայի հիմնահարցերը: Ներկա կլինի ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը և այլք:

Երևանում կանցկացվի «Հոգեկան առողջության նորագույն մոդելները. Հայաստանի փորձը 2016-2017թ.» թեմայով աշխատաժողով: Այն անցկացվում է հոգեկան առողջության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակում: Աշխատաժողովին կմասնակցեն՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության  հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը և այլք: Միջոցառման ընթացքում տեղի կունենա հոգեկան առողջության խնդիրները հաղթահարած անձանց նկարների ցուցահանդես-վաճառք:

Հայաստանի պատմագետները միավորվել են մեկ հարթակում: Պատմագետները, համատեղ գործունեության ընթացքում, արդեն հաջողություններ են գրանցել: Հայաստանի պատմագետների միությունը դարձել է Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ: Այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ գործադիր տնօրեն Մհեր Հովհաննիսյանը միության անդամները կներկայացնեն իրենց ծրագրերը:

Հոկտեմբերի 16-ին լրանում է «ՏաԹևեր» ճոպանողու գործարկման 7-րդ տարին։ Այդ առթիվ Տաթևի վանական համալիրի բակում տեղի կունենա Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը՝ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Համերգը տեղի կունենա «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նախաձեռնությամբ՝ «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: