Երեքշաբթի, 22. 07. 2025

Ժնևում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները

0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Հանդիպումից հետո նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է սյանը. վարորդը մահացել է

0

Երևան-Սևան ավտոճանապարհին Քաղսի գյուղի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 37-րդ կմ-ին Toyota ipsum մակնիշի RU 545 CO պետհամարանիշի (վարորդ՝ 1986 թ. ծնված Ս. Չ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի բաժանարար հատվածում գտնվող գովազդային վահանակի սյանը և բռնկվել: Վարորդը տեղում մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:48-ին, մարվել՝ 09:00-ին: Ամբողջությամբ այրվել է Toyota ipsum մակնիշի RU 545 CO պետհամարանիշի ավտոմեքենան:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել՝ ավտոքարշակի վրա:

Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

0

Թեհրանում կայացած թենիսի մինչև 18 տարեկանների ITF մրցաշարում Հայաստանի   ներկայացուցիչ   Արթուր  Սողոյանը գրավել է առաջին տեղը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ի կայքը: Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ, իսկ Սողոմոնյանը հաղթել է նաև իրենից տարիքով մեծ թենիսիստների:  

 Այս շաբաթ Երեւանում կկայանա մինչև 18 տարեկան տղաների եւ աղջիկների ITF մրցաշար, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի հավաքականի անդամները:

ԱԻՆ-ը հերքում է Երևանում փոթորիկի մասին տեղեկությունները

0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է Երևանում փոթորիկի հավանականությունը ու հորդորում խուճապի չմատնվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է, որ հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում (25-30 մ/վ արագություն), որի հետևանքով հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում են բնակչությանը մնալ շինությունների ներսում: Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում:

 

Նախագահ Սարգսյանը ժամանել է Ժնև, որտեղ կհանդիպի Ալիևի հետ

0

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Կարեն Գրիգորյանը հաղթել է Ֆիլիպինների մրցաշարի 5-րդ տուրում

0

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակվում է ելույթները Ֆիլիպիններում ընթացող մրցաշարում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` «Նեգրոս օփեն»-ում կայացել է 5-րդ տուրը: Գրիգորյանի մրցակիցն այս տուրում ՖԻԴԵ-ի վարպետ ֆիլիպինցի Ռոյ Աբելգասն էր: Հայ գրոսմայստերը պարտիայի 32-րդ քայլում մրցակցին ստիպել է անձնատուր լինել:

Այս տուրից հետո Գրիգորյանն ունի 3,5 միավոր և կիսում է 2-5-րդ տեղերը:

Նոր վարկով ՌԴ-ի կողմից զենք մատակարարելու համաձայնագիրը միտված է ՀՀ անվտանգության ամրապնդմանը. Շարմազանով

0

ՀՀազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունում է Ռուսաստանի կողմից Հայաստանին ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համար 100 միլիոն դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնագիրը` ընդգծելով, որ դա միտված է Հայաստանի ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը: «Արմենպրես»ի հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ այդ համաձայնագիրը կնքվել է նույն պայմաններով, ինչ նախորդ՝ 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրն էր: «Այս համաձայնագրով ևս, ինչպես նախկինով, Հայաստանը հնարավորություն է ստանում արտոնյալ պայմաններով ժամանակակից զենք-զինամթերք ձեռք բերել Ռուսաստանից: Մենք Ռուսաստանից զենքը ձեռք ենք բերում ներքին գներով: Որևէ այլ երկիր ոչ միայն նման պայմաններով զենք ձեռք բերելու հնարավորություն չունի, այլև նույնիսկ մոտ չի այդ պայմաններին»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա վստահեցրեց, որ այդ համաձայնագիրը ևս մեկ անգամ վկայում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին` շեշտելով, որ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին արդիական սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու մասին համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների ղեկավարների մակարդակով: «Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և այս համաձայնագիրը դրա վառ վկայությունն է»,– ընդգծեց Շարմազանովը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ «սա հերթական ռուսական խայծն է», Շարմազանովն ընդգծեց. «Սա բացառապես միտված է մեր ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը, և նրանք, ովքեր դեմ են արտահայտվում այս համաձայնագրին, դեմ են արտահայտվում նաև մեր ազգային անվտանգությանն ու անկախությանը: Եթե նման կարծիքներ են արտահայտում, թող խոսեն փաստերով: Ես խոսում եմ փաստերով. մենք այս համաձայնագրով Ռուսաստանից զենք ենք ձեռք բերում արտոնյալ պայմաններով, ինչպես դա եղավ նախորդ 200 միլիոն դոլարի համաձայնագրի պարագայում: Այս համաձայնագիրը բխում է մեր շահերից և երկու երկրների դաշնակցային հարաբերություններից»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀին պետականարտահանման վարկ տրամադրելու համաձայնագրինորով ՀՀն ՌԴից զենքզինամթերք  ձեռք  կբերիԸստ համաձայնագրի՝ 100 մլնդոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը  կտրամադրվի  20  տարի ժամկետովորից  5-ը՝ արտոնյալտարեկան 3 տոկոս տոկոսադրույքովԸնդ որումՀՀ կողմից  նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվողպայմանագրերի արժեքի 10  տոկոսի  չափով՝ ավանսային վճարումների տեսքովՀամաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության  նախարարության  և «Ռոսոբորոն էքսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր վերոնշյալժամանակակից  սպառազինության  և տեխնիկայի՝ ՀՀին տրամադրելու կարգիժամկետներիայդ ռազմական տեխնիկայիկիրառմանը  վերաբերող  տեղեկատվության տրամադրման պայմաններիկողմերի պարտավորություններիդրա նորոգման և տեխնիկական  սպասարկման պարտավորություններիձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության. Բակո Սահակյան

0

Պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթների ներկայացմանը նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: «Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ: Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Եվ այստեղ մայր Հայաստանի հետ մեկտեղ մենք շարունակելու ենք համապատասխան քայլեր ձեռնարկել»,- ասել է Արցախի նախագահը:

Նրա խոսքով`ազատ, անկախ և հզոր, իր անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու ունակ Արցախի Հանրապետության հետագա զարգացումն ու զորացումը գերխնդիր է, ինչից, առանց չափազանցության, կախված է նաև համայն հայության ապագան: «Անկախությունն ու անվտանգությունը մեզ համար անձեռնմխելի արժեքներ են և հանդիսանում են Արցախի Հանրապետության պետականաշինության հիմնարար սկզբունքները»,- ավելացրել է Բակո Սահակյանը:

 

Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում պլանային ջրանջատումներ են սպասվում

0

Պլանային աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի  19-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Նար-Դոսի փող. 1-40, Քրիստափորի փող. 1-15, Խորենացու փող. 28-185 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-80 համարների ու նրբանցքի և Էրեբունի վարչական շրջանի` Գլինկայի փողոցի ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա ջուր» ընկերությունից:

Ֆուտբոլի հավաքականը 7 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նահանջել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է 7 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը:

Դասակարգման աղյուսակի առաջին 6 տեղերում փոփոխություն տեղի չի ունեցել. Առաջին տեղում Գերմանիան է, նրան հաջորդում են Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, Լեհաստանը: Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Ֆրանսիան, Իսպանիան, Չիլին և Պերուն: