Շաբաթ, 14. 06. 2025

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Քաշաթաղում հայրենադարձության և գյուղատնտեսության առաջիկա ծրագրերը

0

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանի ուղեկցությամբ և Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների, գյուղատնտեսության պատասխանատուների և խոշոր հողագործների մասնակցությամբ, Բերձորում հրավիրել է խորհրդակցություն՝ գյուղատնտեսական և շրջանի զարգացման հետ կապված մի շարք այլ թեմաների շուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել շրջանի գյուղատնտեսության բաժնի պատասխանատուն: Վերջինս նշել է, որ, վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ, ձևավորվել է շտաբ, որպեսզի կազմակերպված ձևով ժամանակին հասցնեն աշնանացանի բոլոր աշխատանքները:

Անդրադառնալով անցնող տարվա ցուցանիշներին՝ զեկուցողը շեշտադրել է, որ Քաշաթաղի շրջանը շարունակում է հանրապետությունում պահպանել գյուղատնտեսության համախառն բերքի արտադրության առումով առաջատարի դիրքը: Ցանված 20,207 հեկտարից հնձվել է 20,052 հեկտարը, որից ստացված համախառն բերքը կազմել է 55,817 տոննա:

Արայիկ Հարությունյանը բավարար է գնահատել ներկայացված արդյունքները և նշել, որ, հաշվի առնելով շրջանում առկա գյուղատնտեսական մեծ ներուժը, անելիքները դեռևս շատ են: «Քաշաթաղի շրջանում պետական միջոցներով շուտով երկու փորձնական ծրագիր կսկսենք: Առաջինը հարավային և հյուսիսային թևերում կաթի մթերման ժամանակակից կետերի բացումն է, որոնք լրացուցիչ կնպաստեն շրջանում անասնապահության զարգացմանը: Երկրորդը՝ հատկապես հյուսիսային թևում, որտեղ առկա է տարբեր տեսակի պտուղների իրացման խնդիրը, կտրամադրվեն չրերի պատրաստման սարքավորումներ: Այնուհետև պատրաստված ողջ ապրանքատեսականին պետական աջակցությամբ կգնվի»,- ասել է պետնախարարը և հավելել, որ նախատեսվում է նաև սառնարանային ժամանակակից տնտեսությունների ստեղծում, որտեղ բնակիչները հնարավորություն կունենան պահել իրենց բերքը և ձմեռային սեզոնին ավելի թանկ գնով շուկա հանել:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև հայրենադարձության խնդրին: Նա նշել է, որ կառավարությունը նախատեսում է շրջանում ակտիվացնել հայրենադարձության ծրագիրը, և շրջվարչակազմի ղեկավարին հանձնարարել է գույքագրել շրջանի ամբողջ այն բնակֆոնդը, որը հնարավոր է վերակառուցել: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ հայրենադարձության խթանման համար շրջանի տարբեր համայնքներում ծրագրվում է հարյուրավոր նոր բնակարաններ կառուցել: Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:

Ուկրաինայի հայերի միության` Հայոց ցեղասպանության թեմայով հոլովակը սոցիալական գովազդի փառատոնի լավագույն եռյակում է

0

Ուկրաինայում անցկացվող սոցիալական գովազդի «Molodiya Festival» փառատոնում Ուկրաինայի հայերի միության հոլովակը զբաղեցրել է 3-րդ տեղը: Հոլովակի խորագիրն է «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. հայեր»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` հղում կատարելով «AnalitikaUA.net»-ին, հոլովակի ռեժիսորներն են Անդրանիկ Բերբերյանը և Անդրեյ Լիդագովսկին:

Նշենք, որ Ուկրաինայի հայերի միության հոլովակը ներկայացվելու է Ամստերդամում կայանալիք անիմացիոն միջազգային փառատոնին:

Ինչպես նշել է Ուկրաինայի հայ երիտասարդական միության նախագահ Հովակիմ Հարությունյանը,քննարկումների շրջանակում ներկայացվել է գաղափար նկարահանել հոլովակ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Բազմաթիվ առաջարկներից հավանության է արժանացել այն տարբերակը, որտեղ հայի կերպարը ներկայացվել է նռան հատիկների միջոցով:

Հիշեցնենք, որ  «Molodiya Festival» փառատոնին Հայոց ցեղասպանության թեմայով արդեն երկրորդ հոլովակն է ներկայացվում: Առաջինը եղել է 2016 թվականին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, երկու տարվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում տեղադրվել են ավելի քան 10 խաչքար, ևս 10-ն արդեն Ուկրաինայում են և շուտով կտեղադրվեն տարբեր քաղաքներում: 

FAST-ն իր գործընկերների հետ միասին կարող է ստանձնել ինտեգրատորի դեր. Կարեն Կարապետյան

0

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 19-ին ներկա է գտնվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովի բացմանը: Այն անցկացվում է «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» խորագրի ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության անունից ողջունելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին նախաձեռնության համար, ինչպես նաև հյուրերին՝ Հայաստան այցելելու, իրենց փորձը և գիտելիքները Հայաստանի մասնագետների հետ կիսելու պատրաստակամության համար: «Փաստ է, որ գիտությունն ու տնտեսությունն ամուր կապված են միմյանց և պետք է մեկը մյուսի շարժիչ ուժը հանդիսանան: 21-րդ դարում դրանց նպաստող պարտադիր պայման է պրոցեսների գլոբալիզացիան և կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը:  Կարծում եմ՝ FAST-ն իր գործընկերների հետ միասին կարող է ստանձնել ինտեգրատորի դեր՝ ապահովելով գիտության և տեխնոլոգիաների աշխարհի լավագույն կենտրոնների կապը մեր մասնագետների հետ:

Այսօրվա աշխարհն անցնում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության փուլով: Բեկումնային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային լուծումները, վերականգնվող էներգիայի ստացման նորագույն մեթոդներն առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ մղելու գործընթացում: Համոզված եմ, որ  կհաջողեն այն երկրները, ովքեր կկարողանան արագ ադապտացվել նոր իրավիճակին և կլինեն նորարարություններ ստեղծող և առաջարկող:

Իրականում այսօր աշխարհում մենք չափազանց լավ հնարավորություն ունենք՝ թափ հաղորդելումեր զարգացմանը: Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է անհրաժեշտ էկոհամակարգի, ինովացիոն կամպուսների ստեղծումն ամբողջ երկրով մեկ՝ ժամանակակից, տեխնոլոգիական և գիտելիքահեն զարգացում ապահովելու համար:  Պետությունը պատրաստ է աջակցել այս գործընթացին իր ողջ ներուժով:

Մեզ բոլորիս՝ կառավարությանը, սփյուռքի և Հայաստանի այն անհատներին, ովքեր միավորված են, մասնավորապես, FAST-ում, առաջ է մղում մեկ շարժիչ ուժ. մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում: Մեզ միավորում է հավատը, որ դա հնարավոր է, և դա շատ կոնկրետ աշխատանք է, որը պետք է միասին հետևողականորեն իրականացնել», – իր ելույթում նշել է վարչապետ Կարապետյանը՝ համաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին մաղթելով լավ տրամադրություն և արդյունավետ աշխատանք:

FAST-ի և NSF-ի կողմից կազմակերպված աշխատաժողովին մասնակցում է տվյալագիտությամբ (Data Science) և հարակից գիտական ճյուղերով զբաղվող ավելի քան 200 հետազոտող: Աշխատաժողովի նպատակն է՝ խթանել երիտասարդ հետազոտողների և նշված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների միջև համագործակցությունը:

FAST-ն իր գործընկերների հետ միասին կարող է ստանձնել ինտեգրատորի դեր. Կարեն Կարապետյան

0

 Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 19-ին ներկա է գտնվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովի բացմանը: Այն անցկացվում է «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» խորագրի ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության անունից ողջունելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին նախաձեռնության համար, ինչպես նաև հյուրերին՝ Հայաստան այցելելու, իրենց փորձը և գիտելիքները Հայաստանի մասնագետների հետ կիսելու պատրաստակամության համար: «Փաստ է, որ գիտությունն ու տնտեսությունն ամուր կապված են միմյանց և պետք է մեկը մյուսի շարժիչ ուժը հանդիսանան: 21-րդ դարում դրանց նպաստող պարտադիր պայման է պրոցեսների գլոբալիզացիան և կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը:  Կարծում եմ՝ FAST-ն իր գործընկերների հետ միասին կարող է ստանձնել ինտեգրատորի դեր՝ ապահովելով գիտության և տեխնոլոգիաների աշխարհի լավագույն կենտրոնների կապը մեր մասնագետների հետ:

Այսօրվա աշխարհն անցնում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության փուլով: Բեկումնային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային լուծումները, վերականգնվող էներգիայի ստացման նորագույն մեթոդներն առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ մղելու գործընթացում: Համոզված եմ, որ  կհաջողեն այն երկրները, ովքեր կկարողանան արագ ադապտացվել նոր իրավիճակին և կլինեն նորարարություններ ստեղծող և առաջարկող:

Իրականում այսօր աշխարհում մենք չափազանց լավ հնարավորություն ունենք՝ թափ հաղորդելումեր զարգացմանը: Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է անհրաժեշտ էկոհամակարգի, ինովացիոն կամպուսների ստեղծումն ամբողջ երկրով մեկ՝ ժամանակակից, տեխնոլոգիական և գիտելիքահեն զարգացում ապահովելու համար:  Պետությունը պատրաստ է աջակցել այս գործընթացին իր ողջ ներուժով:

Մեզ բոլորիս՝ կառավարությանը, սփյուռքի և Հայաստանի այն անհատներին, ովքեր միավորված են, մասնավորապես, FAST-ում, առաջ է մղում մեկ շարժիչ ուժ. մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում: Մեզ միավորում է հավատը, որ դա հնարավոր է, և դա շատ կոնկրետ աշխատանք է, որը պետք է միասին հետևողականորեն իրականացնել», – իր ելույթում նշել է վարչապետ Կարապետյանը՝ համաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին մաղթելով լավ տրամադրություն և արդյունավետ աշխատանք:

FAST-ի և NSF-ի կողմից կազմակերպված աշխատաժողովին մասնակցում է տվյալագիտությամբ (Data Science) և հարակից գիտական ճյուղերով զբաղվող ավելի քան 200 հետազոտող: Աշխատաժողովի նպատակն է՝ խթանել երիտասարդ հետազոտողների և նշված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների միջև համագործակցությունը:

Բոլորիս առաջ է մղում մի նպատակ՝ ունենալ առաջադեմ ազգ․ վարչապետը՝ FAST-ի աշխատաժողովին

0

Արդյունաբերական չորրորդ հեղափոխության ուղին բռնած աշխարհում Հայաստանը չափազանց լավ հնարավորություն ունի խթանելու իր զարգացումը։«Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա շնորհակալություն հայտնեց միջոցառման նախաձեռնողներին ու հյուրերին Հայաստան այցելելու և հայ մասնագետների հետ իրենց փորձը կիսելու պատրաստակամության համար։ Վարչապետը նկատեց, որ FAST-ն իր գործընկերների հետ կարող է ստանձնել ինտեգրատորի դերը՝ ապահովելով գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի լավագույն մասնագետների կապը հայ մասնագետների հետ։ «Այսօրվա աշխարհը անցնում է չորրորդ արդյունաբերական հեղափոխության փուլով, տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային լուծումները, վերականգնվող էներգիայի ստացման նորագույն մեթոդներն առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ տանելու գործընթացում։ Համոզված եմ, որ կհաջողեն այն երկրները, որոնք արագ կադապտացվեն նոր իրավիճակին ու կլինեն նորարարություն ստեղծող ու առաջարկող»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ պետությունը պատրաստ է նպաստել անհրաժեշտ էկոհամակարգի, ինովացիոն կամպուսների ստեղծմանն ամբողջ երկրով մեկ՝ ժամանակակից տեխնոլոգիական ու գիտելիքահեն տնտեսություն ապահովելու համար։

«Մեզ բոլորիս՝ կառավարությանը, սփյուռքի ու Հայաստանի այն անհատներին, ովքեր միավորված են FAST-ում, առաջ է մղում մի նպատակ՝ մենք ուզում ենք ունենալ առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար գլոբալ մակարդակում տեղ ապահովելով»,-եզրափակեց Կարեն Կարապետյանը։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը ձևավորվել է 2017-ի ապրիլին՝ նպատակ ունենալով դառնալ համալիր հարթակ գիտական ու տեխնոլոգիանական զարգացման համար Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցը համալրվել է Հայաստանում եւ տարածաշրջանում եզակի գերժամանակակից էխոսրտագրական սարքով

0

 Երևանի և մարզերի բնակչությունը հնարավորություն կունենա օգտվել էխոսրտագրության ոլորտի գերհզոր ժամանակակից սարքի հնարավորություններից:  ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկան համալրվել է «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության Vivid E9 մակնիշի սրտանոթային էխոսրտագրական սկաներով, որը հատուկ նախագծված է 4D հետազոտությունների համար:

«Արմենպրեսի»ի հետ զրույցում Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության   կլինիկայի   ղեկավար,  պրոֆեսոր  Համայակ Սիսակյանը նշեց, որ ԵՊԲՀ-ի կողմից ձեռք բերված այս սարքը միանգամայն նոր խոսք է էխոսրտագրության ոլորտում ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում:

«Ուլտրաձայնային այս ամենաժամանակակից սարքը հյուսվածքային դոպլեր հետազոտությամբ երկտարածական, ինչպես նաև եռատարածական և քառատարածական էխոսրտագրություն կատարելու հնարավորություն է տալիս: Ինչպես նաև լայն հնարավորություն՝ գնահատելու սրտի ֆունկցիան, փականային ապարատը, սրտամկանի ֆունկցիայի նույնիսկ նուրբ, ամենաաննշան փոփոխությունները, ինչը  նախկին էխոսրտագրական մեթոդներով հնարավոր չէր որոշել»,- հանգամանալից պատմեց կլինիկայի ղեկավարը:

Հիվանդին զննելիս էկրանին երևում է սրտամկանի բոլոր հատվածների կծկողականությունը հստակ թվայնացված տարբերակով:  Բժշկի՝ հիվանդին զննելու անցավ գործընթացին կարող է հետևել նաև ինքը՝ պացիենտը՝ էկրանին տեսնելով նույն պատկերները:

Համայակ Սիսակյանի խոսքով՝ վերջին սերնդի այս սարքը ոչ միայն հարմար է, այլև անվտանգ: Այն ապահովում է սրտի ախտորոշման համար անհրաժեշտ մեծ ծավալի տեղեկատվություն:

Սրտանոթային էխոսրտագրական ժամանակից սարքը նաև մատչելի է բնակչության համար, կախված ծառայության տեսակից արժեքը տատանվում է 15 000-20 000 ՀՀ դրամի միջակայքում:

Vivid E9-ը հասցրել է գրավել նաև էխոսրտագրության ոլորտի մասնագետների և ուսանողների ուշադրությունը: Հանրապետության սրտաբանների կեսից ավելին էխոսրտագրություն մասնագիտությամբ վերապատրաստվում են  հենց այս համալսարանական հիվանդանոցում և «Թոմաս Ջեֆերսոն» ուլտրաձայնային ուսումնական կենտրոնում, հետևաբար իրենց համար ևս այս նոր սարքի կիրառումը որակավորման բարձրացման, մասնագիտական գիտելիքների ընդլայնման նոր նշաձող է:

Համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկան տարածաշրջանում սիրտ-անոթային ախտորոշման ոլորտի առաջատարներից է:

Առհասարակ, համալսարանական կլինիկայում իրականացվում են սիրտ-անոթային համակարգի ախտորոշման բոլոր  նորագույն մեթոդները՝  սկսած հեռահար մոնիտորինգի համակարգից, սթրես-էխոսրտագրությունից,  եռատարածական  և քառատարածական, «սփեքլ թրաքինգ» էխոսրտագրություններից մինչև սրտի   և անոթների   մագնիսառեզոնանսային  և համակարգչային տոմոգրաֆիկ  հետազոտություններ:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

0

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի միջև շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

ԼՂ գոտում ռազմական գործողությունները բացառելու համար կողմերը պետք է կյանքի կոչեն պայմանավորվածությունները. Քերի Քեվինո

0

 Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլեւ էլ ավելի են սրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան Հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ լսումներին այս մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն: Նա նշել է, որ կողմերն այսօր չեն վստահում ոչ միմյանց, ոչ էլ՝ միջնորդական գործընթացին:

«Այսպես, Ադրբեջանը միջնորդներին կասկածում է ներկա ստատուս քվոն հավերժացնելու փորձի մեջ, իսկ հայկական կողմն այլեւս չի վստահում անվտանգության երաշխիքներին: Դրանից բացի, Ռուսաստանի, Թուրքիայի, Պակիստանի եւ Իսրայելի զենքերի միջոցով հակամարտության տարածաշրջանում, առաջին հերթին Ադրբեջանի կողմից վարած քաղաքականությամբ էլ ավելի է աճել զենքի քանակն ու որակը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գիծն աշխարհում առավել ռազմականացված գոտիներից է»,- նշել է  Մագդալենա Գրոնոն: Նրա խոսքով, տարածաշրջանում գործող մարդասիրական կազմակերպություններն այնքան են մտահոգված, որ այժմ հնարավոր պատերազմի դեպքում գործողությունների ծրագրեր են մշակում:

Լսումների մասնակիցներից ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քեվինոն ընդգծել է, որ ռազմական գործողությունների հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար կողմերին անհրաժեշտ է կյանքի կոչել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այն է` ավելացնել շփման գծում միջազգային դիտորդների թիվը եւ նրանց հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության լիազորություններ տալ:

«Եթե կողմերն ի վիճակի չեն դրանք իրականացնել, միգուցե, մենք պետք է փոխարենն այլ ուժերի միջեւ համաձայնագրերի ստորագրմանը հասնենք: Օրինակ, Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են պարտավորվել չմիջամտել, եթե հակամարտությունը ռազմական գործողությունների վերածվի: Միացյալ Նահանգներն էլ կարող է Ռուսաստանի հետ հատուկ ծառայությունների տվյալներ փոխանակել Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումների վերաբերյալ»,-ասել  Քերի Քեվինոն:

Ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի հարցին, թե դեսպանը դրանով հիվանդությունը բուժելու փոխարեն փորձում է վերացնել ախտանշանները, Քերի Քեվինոն պատասխանել է, որ ստեղծված պայմաններում դրան նույնպես պատրաստ է:

«Այո, մենք կվերացնենք ախտանշանները, քանի որ դրանք էլ ավելի են բարդացնում իրավիճակը, քանի որ մարդկային զոհերը դժվարացնում են դեպի կարգավորում ճանապարհը»,-հավելել է նա:

Մինսկի խմբի մեկ այլ նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքն իր կողմից նշեց, որ չնայած լրատվամիջոցների հաղորդումներին, կողմերի դիրքորոշումներն իրականում բավականին մոտ են միմյանց:

«Կողմերը մի քանի անգամ գրեթե հասել են համաձայնության, եւ վերջին անգամ դա 2011 թվականին էր»,-ասել է Ջեյմս Ուորլիքը: Դեսպանի խոսքով, սեղանի վրա դրված առաջարկները, այդ թվում Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հանրաքվեն, անվտանգության միջազգային երաշխիքները, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ցամաքային սահմանը եւ Ադրբեջանին շրջանների վերադարձը պետք է դիտարկվեն միայն որպես մեկ հավաքական պայմանագիր: Անկախ հակասություններից, բոլոր փորձագետները համաձայն են, որ նոր պատերազմ եւ նոր զոհեր պետք չեն եւ ոչ ոքի:

Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում վթարի հետեւանքով մահացել է տաքսու ուղեւորը

0

 Երևան քաղաքի Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում հոկտեմբերի 19-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ջիջի»-ին պատկանող «Chariot» մակնիշի 35 LC 597 (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Թ.) և «Mercedes S» մակնիշի 50 CQ 001 (վարորդի ինքնությունը չի պարզվել) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Chariot» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1952 թ. ծնված Մ. Հ.-ը և «Mercedes S» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1979 թ. ծնված Կ. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «Chariot» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Հ.-ը մահացել է:

Փրկարարներն իրականացրել են տարածքի սահմանազատում, հոսանքազրկել ավտոմեքենաները և դադարեցրել «Chariot» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

 

Հայաստան բերված ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն աշխատելու է Երևան-Գյումրի ուղղությամբ

0

 Ռուսաստանից Հայաստան բերված նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն աշխատելու է Երևան-Գյումրի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Վարդան Ալոյանը: «Հիմա այն թեստային փորձարկումներ է անցնում, որպեսզի հասկանանք, թե որքանով է հարմար Հայաստանի պայմաններին: Որոշակի ժամանակահատվածում կստուգվի գնացքի տեխնիկական վիճակը, կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին, երկաթուղային ճանապարհներին, ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններին:  Այդ նույն գնացքից օգտագործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և որևէ խնդիր չի եղել: Կարծում եմ, որ մեզ մոտ էլ որևէ խնդիր չի լինի, և շուտով այն կսկսի աշխատել»,- ասաց Ալոյանը:

Նա հավելեց, որ գնացքն ունի երկու վագոն` ընդհանուր 129 նստատեղով: Նրա խոսքով` Երևան-Գյումրի ուղղությամբ գնացքից օգտվողների թիվը սովորաբար չի գերազանցում 100-ը, ուստի այն շատ հարմար կլինի այդ ուղղությամբ աշխատելու համար: «Բացի նստատեղերից, գնացքը հարմար է նաև կանգնած ուղևորների տեղափոխելու համար: Եթե նույնիսկ նստելու տեղեր չլինեն  դրանից օգտվելու հնարավորություն կունենան նաև այն ուղևորները, ովքեր ոչ թե Գյումրի են գնում կամ Գյումրիից Երևան, այլ այդ գծի վրա գտնվող ավելի մոտ բնակավայրեր: Քանի որ հեռու չեն գնալու, նրանք կարող են կանգնած ուղևորվել, իսկ գնացքը կանգնած ուղևորների տեղափոխելու հնարավորություն ունի»,- մանրամասնեց Ալոյանը:

Գնացքն ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, կահավորված է հարմարավետ աթոռներով: Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից:

Ալոյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ նոր էլեկտրական գնացքում կբացառվեն ծխելու դեպքերը, քանի որ այն ունի հակածխախոտային ազդանշանի համակարգ, որն անմիջապես ազդանշան կտա, եթե որևէ մեկը փորձի ծխել:

Եթե էլեկտրագնացքն իրեն արդարացնի, ապա առաջիկայում հնարավոր է Հայաստան բերվեն նորերը: