Երկուշաբթի, 09. 06. 2025

Արմեն Ամիրյանն արձագանքել է Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանություններին

0

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն արձագանքել է Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանություններին: ՀՀ մշակույթի նախարարությունից «Արմենպրես»ին տրամադրած՝ նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

 «Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները վերջին օրերին  անցել են վիրավորանքի  բոլոր  սահմանները,  ուստի հարկ եմ համարում մեկ անգամ ևս հրապարակավ  բարձրաձայնել , որ ո՛չ  Մշակույթի  նախարարությունը, ո՛չ էլնախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը  նրա  համերգի կազմակերպման,  բնականաբար նաև հետագաճակատագրի հետ որևէ առնչություն չեն ունեցել (համերգի կազմակերպիչ  «Շարմ»  ընկերությունը համերգի համար տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել նույնիսկ):  Հնչած  բոլոր  մեղադրանքները, որակումները, ենթադրություններն ու մեկնաբանությունները բացարձակ սուտ են և  բանսարկություն: 

Համերգի հեղինակ Վահան Արծրունուն և համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն՝ լրագրողների ներկայությամբ դեմ առ դեմ միասին զրուցելու, փաստերով  բացահայտելու համերգի չկայանալու պատճառներն ու մեղավորին: Առանց փաստերի և ենթադրությունների վրա արված մեկնաբանությունները համարում եմ ամեն գնով նախարարությանը քննադատելու միտումնավորություն:

Հարկ եմ համարում նաև ավելացնել, որ որևէ արվեստագետ, այդ թվում Վահան Արծրունին, ազատորեն կարողեն  իրենց ստեղծագործությունները ներկայացնել Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվողցանկացած  սրահում կամ հարթակում՝ նախապես կնքելով պայմանագիր: Եթե կծագեն ֆինանսականդժվարություններ, ապա  նախարարությունը պատրաստ է ֆինանսապես մասնակիորեն օժանդակել ( մինչ օրսայդպես էլ եղել է):

Կրկին հայտնում եմ համերգի չկայանալու մեղավորին բացահայտելու պատրաստակամությունս»:

Մեքսիկացի պատգամավորները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

0

Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ ԱԺ ապատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ հոկտեմբերի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին եւ վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։

Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը նշել է. «Ինձ համար պատիվ էր այցելել այս մեծ երկիրը, ճանաչել մի հերոսական ժողովրդի, որը մեծ հարգանք է վայելում աշխարհում։ Ես արդեն սիրում եմ Հայաստանը»։

Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն նշել է. «Մեր համակրանքն ու համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»։

«Ատելությունը ձախողման ճանապարհն է»,- նշել է Կառլոս Էռնանդես Միրոն եւ հավելել, որ մարդկությունն աջակցում եւ մեծարում է հայ ժողովրդին։ 

Հակառակորդը շփման գծում հրետանային զինատեսակներ է կիրառել

0

 Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: Կատարվածը փաստում է, որ, ինչպես միշտ, Բաքուն ոչ միայն հակված չէ ձեռքբերված պայմանավորվածությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլև հակառակը՝ կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից, հաշվի առնելով միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, Արցախի զինված ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ դեպքերը նման տրամաբանությամբ զարգանալու պարագայում հակառակորդի նախահարձակ գործողությունները մնալու են անպատասխան:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանն զգուշացնում է, որ սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և բավականին ցավոտ: 

Ժամկետային զինծառայողի մահվան առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է պաշտոնատար անձ

0

2017թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցից կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը, ով մահացել էր զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո: Նույն օրը հակառակորդի կողմից ապօրինաբար դիտավորությամբ Չ. Մարգարյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ պարզման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Չ. Մարգարյանի մահվան պատճառ են հանդիսացել նաև մարտական հենակետերում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները չպահպանելը և այդ կանոնների պահպանման նկատմամբ մարտական հենակետի պատասխանատուի կողմից առերևույթ ցուցաբերված անփույթ վերաբերմունքը:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ զինվորական դատախազության Լոռու կայազորի դատախազության դատախազի հանձնարարությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է հենակետի պատասխանատու, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ.Պ.-ն: 

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Գրքի երևանյան փառատոնը կլրացնի այն բացը, որ կա ժամանակակից գրականության հանրահռչակման գործում. Արմեն Սարգսյան

0

Գրքի երևանյան փառատոնի (Yerevan book fest) նպատակը հայ ժամանակակից գրականության նորանոր անուններն ի հայտ բերելն ու նրանց ստեղծագործությունները հրատարակելն է: Եռօրյա փառատոնը կանցկացվի նոյեմբերին: Այս մասին «Արմենպրես»ի թղթակիցը զրուցել է ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանի հետ:

«Երևանում և, առհասարակ, Հայաստանում չափազանց շատ են մշակույթի տարբեր բնագավառներին վերաբերող միջոցառումները, և գրքին անդրադարձող փառատոն պարզապես անհնար էր չունենալ: Գրքի երևանյան փառատոնը գալիս է լրացնելու այն բացը, որ կա ժամանակակից գրականության հանրահռչակման գործում: Փառատոնին կանցկացվի գրքերի ցուցադրություն-վաճառք, կհայտարարվեն գրականության բնագավառում մրցույթի չորս անվանակարգերի հաղթողների անունները, որոնց գրքերը կհրատարակվեն»,-նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո հրատարակվել են տասնյակ հազարավոր գրքեր, որոնք մոռացվել են մարդկանց դարակներում, տպարաններում, հրատարակչությունների պահեստներում, և շատ ընթերցողներ դրանց մասին չգիտեն: Գրահրատարակչության բնագավառում հայ ժամանակակից գրականության հրատարակման գործընթացը թողնելով հայաստանյան հրատարակիչների մրցակցային հարթությանը՝ ՀՀ մշակույթի նախարարությունն արդեն երկրորդ տարին է՝ չի աջակցում մերօրյա գրողների գործերի հրատարակմանը նախկինում հայտնի «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով, և բազմաթիվ գրողների գրասեղաններին նոր ստեղծագործություններ են կուտակվել, որոնք ընթերցողների սեղանին դնելու կարիք կա: Այս առումով փառատոնը միջանկյալ դիրքում է. օգնում է, որ գրողն ընտրի իր հրատարակչին, որովհետև հակառակ գործընթացը, այսպես ասած,  բնականոն է։

Շարունակելով խոսել փառատոնի ընթացքում իրականացվող մրցույթի մասին՝ նա շեշտեց, որ այն անցկացվել է չորս ուղղությամբ՝ արձակ, չափածո, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն: «Մրցույթին մասնակցելու համար կա մի նախապայման. ներկայացված ստեղծագործությունները նախկինում պետք է հրատարակված չլինեն: Հաղթողները կլինեն ութը: Չորսը կզբաղեցնեն առաջին հորիզոնականները՝ ստանալով 500 000-ական դրամ, և ևս չորսը կգրավեն երկրորդ հորիզոնականները՝ արժանանալով 300 000-ական դրամների: Գումարը չի հանձնվի անձամբ գրողներին: Մրցանակային գումարները կփոխանցվեն այն հրատարակչություններին, որոնց գրողները կվստահեն իրենց գրքի հրատարակման իրավունքը: Այնուհետև գրողները հրատարակչությունների հետ կկնքեն պայմանագրեր և փառատոնի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, լույս կընծայեն իրենց գրքերը»,-ասաց Սարգսյանը:

Մրցույթի հանձնաժողովի անդամների անունները գաղտնի են: Հանձնախմբից գաղտնի են պահվում նաև մասնակից գրողների անունները. գործերն անանուն են գնահատվում։ Ժյուրիի կազմում ընդգրկվել են գրականության ոլորտի արժանի ներկայացուցիչներ:

Փառատոնի և մրցույթի առանձնահատկությունն այն է, որ չկա տարիքային սահմանափակում. կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Պետպատվերի և պետաջակցության ծրագրերով, որ շարունակում է իրականացնել ՀՀ մշակույթի նախարարությունը (ինչպես արդեն նշվեց, այս ծրագրերով հայ ժամանակակից գրականություն այլևս չի հրատարակվելու), հայտ կարող են ներկայացնել միայն իրավաբանական անձինք՝ հրատարակչությունները: Իսկ փառատոնը հենց գրողին է հնարավորություն տալիս ներկայանալ, հաղթել և հետո միայն ընտրել իր հրատարակչին։

Սարգսյանն ընդգծեց, որ հանձնաժողովը կունենա 60, իսկ ազատ ընթերցողները՝ 40 տոկոս ձայնի իրավունք: Վերջիններն արդեն գրանցվել են «Yerevan book fest»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Հեղինակները փառատոնի օրերին  կմասնակցեն նաև ընթերցումների, սեմինարների, կլոր սեղան-քննարկումների: Կքննարկվեն Հայաստանում գրական գործակալների հետ աշխատելու կարևորության, հրատարակիչների հետ ճիշտ համագործակցության, ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրով աջակցություն ստանալու և երկրի սահմաններից դուրս թարգմանվել-հրատարակվելու հետ կապված մի շարք հարցեր։

Անժելա Համբարձումյան

Զարգացնել գիտական տուրիզմը. Բյուրականի աստղադիտարանն աշխատում է զբոսաշրջային հոսքն ավելացնելու ուղղությամբ

0

 Հայաստանը գիտական տուրիզմը զարգացնելու մեծ ներուժ ունի: Ինչպես «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց  ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ակտիվ քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային հոսքը դեպի աստղադիտարան ավելացնելու համար:

«Արդեն Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ հանդիպումներ են եղել: Քննարկումների առանցքում Հայաստանում գիտական տուրիզմը զարգացնելու հարցերն էին՝ դիտարկելով գիտական այցելավայրերը՝ ինստիտուտները, հնավայրերը, թանգարանները և այլն: Հայաստանը շատ հարուստ է իր գիտական ժառանգությամբ և ներկայիս ներուժով: Պետք է երկիրը լավ ներկայացնել որպես գիտական հարուստ ժառանգություն և գիտական մեծ ներուժ ունեցող տերություն»,-ասաց Արեգ Միքայելյանը: Նա այդ համատեքստում կարևոր օղակ համարեց Բյուրականի աստղադիտարանը, որը կարող է հետաքրքիր լինել զբոսաշրջիկների համար:

«Եթե դիտարկենք տարբեր երկրների գիտական վայրերը, ապա փորձը ցույց է տալիս, որ դրանցից ամենաշատը զբոսաշրջիկները նախընտրում են աստղադիտարանները: Կան մեծ գրավչություն ունեցող երկրներ, որտեղ աստղադիտարանները զբոսաշրջիկների հետաքրքրությունների առանցքում են: Հիմա նույնը մենք կարող ենք մեզ մոտ կազմակերպել»,-ասաց նա:

Բյուրականի աստղադիտարանն արդեն սկսել է զբոսաշրջային ընկերությունների հետ աշխատել, փորձում են համատեղ փաթեթներ մշակել: Կազմակերպվել են զբոսաշրջային ընկերությունների այցելություններ աստղադիտարան՝ հասկանալու հնարավորությունները: Արեգ Միքայելյանը նշեց, որ տուրիստական ընկերություններն էլ իրենց մասնագիտական խորհուրդներն էին տալիս պայմանների ստեղծման, ենթակառուցվածքների ապահովման տեսանկյունից:

Բյուրականի աստղադիտարան այսօր էլ զբոսաշրջիկներ այցելում են, սակայն այդ այցելությունները կազմակերպված չեն:

«Այդ ամենը լավ կազմակերպված չէ, ինքնահոս է: Վստահ եմ՝ կազմակերպելու դեպքում կարող ենք այցելությունների թիվը մի քանի անգամ ավելացնել: Դրանով կնպաստենք զբոսաշրջիկների շրջանում Հայաստանի գիտական ժառանգության, գիտական ներուժի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, այն ճանաչելի դարձնելուն»,-ասաց նա:

Բյուրականի աստղադիտարանը տարեկան ունենում է 10 հազարից ավելի այցելություն, սակայն այցելուները հիմնականում հայաստանյան կրթական հաստատություններից են: Զբոսաշրջային այցելությունն այդ թվում քիչ տոկոս է կազմում: Այցելող զբոսաշրջիկները ԱՄՆ-ից են, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Ուկրաինայից և այլն: Այժմ աշխատանք է տարվում տուրիստական ընկերությունների փաթեթներում Բյուրականի աստղադիտարանը ներառելու ուղղությամբ:

Սպասվող լրահոս. 23.10.2017

0

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հոկտեմբերի 23-ին, կբացվի  «Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցը: Այն կազմակերպում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ը, «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա»-ն և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, ինչպես նաև ԱՊՀ նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոնի տնօրենները:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST) առաջարկում է կրթաթոշակային ծրագիր:  Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյան և ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնեն մանրամասներ կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, ՀՀ բնապահպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը հրավիրում են մասնակցելու «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» տեղեկատվական արշավին: Այսօր` միջոցառման մեկնարկին նվիրված բրիֆինգին, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը և Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Վարդան Գաբրիելյանը կներկայացնեն «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» արշավի ծրագիրը:

Հասարակական դաշտը քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դրական և բացասական կողմերը: Այս անգամ թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն փաստաբան Նորայր Նորիկյանը և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ավագ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Սուրեն Էյրամջյանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կմեկնարկի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի հիմնական նպատակն է շրջակա միջավայրի մոնիթորինգի, պահպանման, ինչպես նաև աղտոտիչների բացահայտման և վերահսկման խնդիրների վերաբերյալ ժամանակակից մեթոդների, եղանակների ներկայացումն ու քննարկումը:

Մատենադարանի շենքում կմարվի և շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ»-ին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Սպասվող լրահոս. 23.10.2017

0

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հոկտեմբերի 23-ին, կբացվի  «Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցը: Այն կազմակերպում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ը, «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա»-ն և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, ինչպես նաև ԱՊՀ նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոնի տնօրենները:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST) առաջարկում է կրթաթոշակային ծրագիր:  Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյան և ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնեն մանրամասներ կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, ՀՀ բնապահպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը հրավիրում են մասնակցելու «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» տեղեկատվական արշավին: Այսօր` միջոցառման մեկնարկին նվիրված բրիֆինգին, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը և Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Վարդան Գաբրիելյանը կներկայացնեն «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» արշավի ծրագիրը:

Հասարակական դաշտը քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դրական և բացասական կողմերը: Այս անգամ թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն փաստաբան Նորայր Նորիկյանը և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ավագ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Սուրեն Էյրամջյանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կմեկնարկի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի հիմնական նպատակն է շրջակա միջավայրի մոնիթորինգի, պահպանման, ինչպես նաև աղտոտիչների բացահայտման և վերահսկման խնդիրների վերաբերյալ ժամանակակից մեթոդների, եղանակների ներկայացումն ու քննարկումը:

Մատենադարանի շենքում կմարվի և շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ»-ին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կեղծի՞ք, Երկու Չափ Երկու Կշի՞ռ, Հոգեկան Անհաւասարակշռութի՞ւն Թէ Բոլորը Միատեղ

0

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Վերջերս հանդիպեցայ Հայաստանի մէջ կատարուած ուսումնասիրութեան մը արդիւնքներուն, որ ինծի յիշեցուց Երուանդ Օտեանի «Ընտանիք, Պատիւ, Բարոյական» վէպը:

Վերոյիշեալ վէպին հերոսը սիրելի ընթերցող, որ իր ամէն խօսքին մէջ, տեղի անտեղի, կը շեշտէր «Ընտանիք, Պատիւ, Բարոյական» հասկացողութեան կարեւորութիւնը իրականութեան մէջ անբարոյական էակ  մըն էր իր վարք ու բարքով ինչպէս ցոյց կու տան վէպին դէպքերը:

Վերադառնալով վերը նշուած ուսումնասիրութեան, ան կը վերաբերի Pew Research Center հետազօտական կեդրոնի կատարած մէկ աշխատանքին ինչպէս Եւրոպական շարք մը երկիրներու, նաեւ Հայաստանի մէջ: Հետազօտութիւնը կատարուած է ուսումնասիրելու «Բարոյականութեան Վերաբերող Ժողովրդական Հայեացքներ»:

Անծանօթ ըլլալով հանդերձ հետազօտութեան հետ կապուած մեթոտաբանութեան եւ օրինակներու ընտրութեան գիտական ճիշդ մօտեցումի կիրարկումին, հետեւեալ տողերուն մէջ կու տամ անոր կարգ մը արդիւնքները.

Ըստ հետազօտութեան սիրելի ընթերցող, Հայաստանի բնակչութեան 96%-ը անբարոյական կը համարէ մարմնավաճառութիւնը…:  Նոյնքան տոկոս մըն ալ  թմրանիւթերու օգտագործումը անբարոյական արարք կը նկատէ: Դարձեալ ըստ արդիւնքներուն, Հայաստանի բնակչութեան 98 տոկոսը անբարոյական կը նկատէ միասեռական յարաբերութիւնները: 76 առ հարիւրը անբարոյական կը նկատէ նախքան ամուսնութիւն սեռային յարաբերութիւնները…: Հարցաքննուող բնակիչներուն 56 առ հարիւրը անբարոյական կը նկատէ ամուսնալուծումը, 69 առ հարիւրը վիժումը…:

Համամի՞տ ես տուեալներուն սիրելի ընթերցող:

Ինչպէս վերը նշեցի, վերապահութեամբ  մօտենալով հանդերձ հետազօտութեան մեթոտաբանութեան, ես կը կարծեմ, որ ո՛չ միայն կարելի է ստացուած արդիւնքները ճիշդ համարել Հայաստանի պարագային, այլ նաեւ նկատի ունենալով Հայ ժողովուրդին այսպէս կոչուած պահպանողականութիւնը կրնամ եւ հաւատալ, որ արդիւնքները կարելի է ընդհանրացնել բովանդակ Հայ ժողովուրդին վրայ եւս:

Սակայն, որքանո՞վ կը համապատասխանեն անոնք Հայ ժողովուրդի զաւակներուն իսկական կենցաղին, հոս է հարցումը..:

Օրինակ մը տալու համար եթէ վերցնենք մէկ չափանիշ, պիտի տեսնենք, որ մինչ ըստ հետազօտութեան Հայաստանի բնակիչ հայերուն 69 տոկոսը դէմ կ՛արտայայտուի յղիութեան արհեստական ընդհատման, ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնարկութեան Հայաստանի մասին տուած տուեալներուն՝ Հայաստանի տարածքին բաւական մեծ թիւ կը կազմէ սեռով պայմանաւորուած (ընտրովի) վիժումները…:

Պատկերացուր սիրելի ընթերցող:

Հիմնուելով ուրեմն հետազօտութեան արդիւնքներուն վրայ մեր ժողովուրդի զաւակները կրնան հարց մը անբարոյական համարել, սակայն կրնան միեւնոյն ժամանակ առնել զայն գործելու քայլը: Այլ խօսքով՝ իրենց խօսքերը ըրած գործերուն հետ կրնայ չհամընկնիլ…:

Կեղծիքի, երկու չափ երկու կշիռի եւ հոգեկան անհաւասարակշռութեան ցաւալի իրավիճակ մը սիրելի ընթերցող, որ կարիքը ունի սրբագրութեան նախ մենք մեր անձերուն հետ հաշտ ըլլալու համար, ապա հասարակութեան հետ արդար…:

Բացառութիւնները միշտ յարգելի են սիրելիս: Սակայն տուեալ եւ բոլոր բնագաւառներու մէջ ալ առողջ իրավիճակի մը համար նման կեղծաւորներն ու մասամբ նորին պէտք է ըլլան բացառութիւնները եւ ո՛չ հակառակը…:

Դուն ի՞նչ կ՛ըսես սիրելի ընթերցող:

Հայ Ջութակահարը Կինեսի Ցուցանիշ Սահմանած է

0

Կինես“-ի համաշխարհային ցուցանիշ սահմանած ջութակահար Նիկոլա Մադոյեան իր յաղթանակը նուիրած է ապրիլեան պատերազմի հերոսներուն:

33 ժամ, 2 վայրկեան եւ 41 երկվայրկեան անընդմէջ նուագով (ամէն մէկ ժամուն` 5-րոպէական դադարներով) ջութակահարը համաշխաշխարհային ցուցանիշ սահմանած է, կը հաղորդէ “Փանորամա”-ն:

«Այս ցուցանիշի անուանակարգը ինծի համար հրաշալի հնարաւորութիւն ստեղծեց իմ տարբեր նպատակները, գաղափարները կեանքի կոչելու: Ընտրած եմ 59 ստեղծագործութիւն, որոնց մէջ են Կոմիտասի՝ «Ծիրանի ծառ»-ը, «Քելեր ցոլեր»-ը,  Էդուարդ Բաղդասրեանի՝ «Նոկտիւրն»-ը: Կանոններու համաձայն` չորս ժամուան ընթացքին ես իրաւունք չունէի կրկնել նոյն ստեղծագործութիւնը: 59 ստեղծագործութենէն բաղկացած շրջափուլը կը կրկնուէր մօտ 8 անգամ»,-  այսօր լրագրողներուն հետ հանդիպման ժամանակ պատմած է ջութակահար Նիկոլա Մադոյեան:

Կինես“-ի համաշխարհային գրասենեակը Յուլիս 25-ին՝ պաշտօնապէս ճանչցած է անոր ցուցանիշը, իսկ անոր կատարումը տեղի ունեցած է Փետրուար 11-12-ին` Կամերային երաժշտութեան տան մէջ:

«Կինեսի գրասենեակէն ուղարկուած նամակին մէջ նշած էին, որ մեծ բաւականութիւն ստացած են կատարումներէն, ինչ որ ինծի համար շատ կարեւոր էր, քանի որ ֆիզիքական լարուածութեան հետ կրցած եմ գեղարուեստական տարրը պահապնել»,- ըսած է ան:

Ան պատմած է, թէ այդ ընթացքին ֆիզիքական յոգնութիւնը յաղթահարելու համար նոր ձեւ մը գտած է եւ այդ փորձը կը փոխանցէ իր ուսանուղներուն. «Սա մեծ փորձ էր ինծի համար` ստուգելու իմ տեխնիկական հնարաւորութիւնները: Կարելի է ըսել՝ ես այդ ընթացքին մշակեցի նոր մեթոտ, որ հնարաւորութիւն կու տայ տասնեակ ժամ նուագել, եւ ծանրաբեռնուած մկաններու աշխատանքը մանր շարժումներու շնորհիւ վերականգնել` նուագը չդադրեցնելով»:

Յառաջիկային ջութակահարը հիւրախաղերով պիտի մեկնի Իտալիա:

Ն. Մադոյեան ծնած է 1973-ին, Երեւան: Ան շարք մը միջազգային մրցոյթներու դափնեկիր է: Եղած է աշակերտը ականաւոր երաժիշտներու, ինչպիսին են` Ա. Բոգտանեանը, Զ.Պրոնը, Ի.Սթըրնը եւ Մ.Սօլովէովը: Ելոյթ ունեցած է աշխարհի բազմաթիւ սիմֆոնիկ նուագախումբերու հետ։  Ելոյթ ունեցած է Տիւոլի եւ Քոնցերթպաու, Լոնտոնի Թագաւորական փառատօնային, Մոսկուայի երաժշտանոցի Մեծ համերգասրահներուն մէջ, Միլանի Վերտիի թատրոնին մէջ եւ այլն: Ջութակահարի երգացանկը այնքան բարդ է, որ ոչ բոլոր երաժիշտները պատրաստ են այն կատարելու մէկ համերգի ընթացքին: Ինչպէս` Պեթհովընի 10 սօնատները ջութակի եւ դաշնամուրի համար (կատարուած են 2000-ին` Պեթհովընի 230-ամեակի ժամանակ), Փագանինիի 24 Քափրիզները (2001թ.), Պախի 6 սօնատները մենանուագ ջութակի համար (2003թ.), 6 սօնատները ջութակի եւ դաշնամուրի համար (2004թ.) եւ այլն:
2004-ին արժանացած է ՀՀ վաստակաւոր արտիստի կոչման: