Երկուշաբթի, 09. 06. 2025

Լիճքում պետական միջոցներով կառուցվում են մշակույթի տուն եւ մանկապարտեզ

0

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով կառուցվում են մշակույթի տուն եւ մանկապարտեզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը, շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսից եւ ավարտին կհասցվեն տարեվերջին:

Մշակույթի տան եւ մանկապարտեզի կառուցման համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հատկացվել է 150 միլիոն դրամ: «Շինարարությունն ընթանում է 1990 թվականից եւ կիսակառույց մնացած մշակույթի տան շենքում, որի երկրորդ հարկը, ըստ նախագծի ապամոնտաժվել է, արդեն ունենալու ենք միահարկ կիսանկուղային կառույց: 10 սենյակ եւ դահլիճ ունենալու է մշակույթի տունը, իսկ մանկապարտեզը նախատեսված է 3 խմբի համար: Մինչեւ տարեվերջ շենքը պատրաստ կլինի շահագործման, իսկ այդ ընթացքում մենք միջոցներ ենք որոնելու կահավորման համար: Ամենայն հավանականությամբ, մանկապարտեզը եւ մշակույթի տունը Լիճքում կբացվեն 2018 թվականին: Կառավարության հոգածությամբ եւս երկու կարեւոր հիմնախնդիր է լուծվում Լիճքում»,-պատմեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրել Արմավիրի հրդեհից տուժածներին

0

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հոկտեմբերի 25-ին մարդասիրական օգնություն տրամադրեց Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան 23 փողոցի 9 շենքում հոկտեմբերի 22-ի խոշոր հրդեհի հետևանքով տուժած 11 ընտանիքներին՝ 23 մարդու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների՝ մարզպետարանի և քաղաքապետարանի հետ, պատահարից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ տուժածների առաջնային կարիքների արագ գնահատմանը:

Գնահատման արդյունքների հիման վրա ձևավորելով կենսական անհրաժեշտության պարագաների ցանկը, որպես արագ արձագանք, ՀԿԽԸ-ն  այսօր տուժածներին տրամադրեց 1 ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, ծալովի մահճակալներ, տաք ծածկոցներ, ձմեռային կոշիկ, բաճկոններ և տաբատներ, սպորտային հագուստ և խալաթներ: Բացի այդ, ընտանիքները օրը մեկ անգամ տաք ճաշ կստանան ՀԿԽԸ բարեգործական ճաշարանում, որը գործում է Արմավիր քաղաքում՝ միայնակ տարեցների համար:

Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:00 սահմաններում խոշոր հրդեհ էր բռնկվել  Արմավիրի  մարզի Արմավիր    քաղաքի Սիլիկյան 23 փողոցի 9 շենքում: Հրդեհի հետևանքով շենքն ամբողջությամբ մոխրացել էր,  իսկ շենքում բնակվող 11 ընտանիքները՝ մնացել անօթևան:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի  միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով և  հանդիսանում է կառավարությանն օժանդակ կառույց` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ,  նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության  պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր  պայմաններում գտնվող մարդկանց:

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

0

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-27-ին, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում կլինեն անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 27-29-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 26-27-ը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը կանխատեսվում են անձրև և ամպրոպ:

Վանաձորում երիտասարդի սպանության համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի

0

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի բնակիչ Հարություն Աղաջանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել  երկու անձի։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

1995 թ. ծնված Հարություն Աղաջանյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 88 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի մոտ` ծակած-կտրած վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ,  ապացույցներ ձեռք բերվել, որ երիտասարդին դանակի գործադրմամբ հարվածներ են հասցրել երկու հոգի, պարզվել նրանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են 20 և 23-ամյա երիտասարդներ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երիտասարդները ավտոտեխսպասարկման կետին հարակից տարածքում վիճաբանել են Հարություն Աղաջանյանի հետ և դանակներով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի ծակած-կտրած մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա մյուս տարվա սկզբին Սոչիում

0

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Սոչիում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Մենք եկանք պայմանավորվածության, որ միության միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա  հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին Սոչիում»,-ասաց պաշտոնյան։

Երևանում հոկտեմբերի 24-25-ին կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում են ՀայաստանիԲելառուսիՂազախստանիՂրղզստանիՌուսաստանի կառավարության ղեկավարները,  ինչպես  նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀկոլեգիայի նախագահ  Տիգրան Սարգսյանը։

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին  ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Քննարկվեն նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը, ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թվականներին սահմանափակումների  վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը)։

Նիստի մասնակիցները անդրադարձել են ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորմանն առնչվող հարցերին։  Օրակարգային թեմաներից  է եղել նաև 2018-2020 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության  իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների  միջոցառումների ծրագրի քննարկումը։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա մյուս տարվա սկզբին Սոչիում

0

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Սոչիում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Մենք եկանք պայմանավորվածության, որ միության միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա  հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին Սոչիում»,-ասաց պաշտոնյան։

Երևանում հոկտեմբերի 24-25-ին կայացավ Եվրասիականմիջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում են ՀայաստանիԲելառուսիՂազախստանիՂրղզստանիՌուսաստանիկառավարության ղեկավարներըինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀկոլեգիայի նախագահ  ՏիգրանՍարգսյանը։

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին  ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Քննարկվեն նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը,  ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թվականներին սահմանափակումների  վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը)։

Նիստի մասնակիցները անդրադարձել են ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորմանն առնչվող հարցերին։  Օրակարգային թեմաներից  է եղել նաև 2018-2020 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության  իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների  միջոցառումների ծրագրի քննարկումը։

 

ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել է «Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի ընթացքը

0

 ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեգյանը  հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի/UNICEF-ի/ փորձագետ Նիկոլաս Մոլինոյին և  հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ  Տիգրան Թովմասյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ա․Ղարաբեգյանը ողջունել է հյուրերին, կարևորելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի իրականացումը Հայաստանում։

Մանկական հիմնադրամի Նյու-Յորքի գրասենյակի  ներկայացուցիչ Ն․Մոլինոն ներկայացրել է տարբեր երկրների հետ տարվող ծրագրային  աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող հետազոտություններն  ու  վերլուծությունները։

«Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի նպատակն է  ՄԱԿ-ի մանկական  հիմնադրամի բոլոր ծրագրերում  ներառել բնապահպանական գործոնները և էկոկրթական միջոցառումները։

Փորձագետն առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ երեխաների առողջական, սոցիալական խնդիրների լուծման և էկոկրթության գործընթացների բարելավման ուղիներ մշակել։ Նա նշել է, որ երեխաների բնապահպանական  խնդիրների գիտակցմամբ և ընկալումով է պայմանավորված յուրաքանչյուր երկրի շրջակա միջավայրի բարելավումը։

ԵԱՏՄ-ում հիմնվելու են միասնական բրենդներ ու ձեռնարկություններ

0

 Եվրասիական տնտեսական միության ամրապնդման համար կիրականացվեն միասնական նախագծեր տնտեսության իրական հատվածում։ Այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը միության միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։ «Մենք երկրների կառավարությունների ղեկավարների հետ պայմանավորվել ենք, որ այդ թեման ևս կլինի կոլեգիայի ուշադրության կենտրոնում։ Քննարկման կներկայացվեն եվրասիական բրենդների ստեղծման ու միասնական ձեռնարկությունների հիմնման  պիլոտային նախագծեր»,-   «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ ասաց Տիգրան Սարգսյանը։

Երևանում հոկտեմբերի 24-25-ին անցկացվում է Եվրասիականմիջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում են ՀայաստանիԲելառուսիՂազախստանիՂրղզստանիՌուսաստանիկառավարության ղեկավարներըինչպես նաև Եվրասիականտնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀկոլեգիայի նախագահ ՏիգրանՍարգսյանը։

 

ԴԱՀԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով հարուցվել է քրգործ

0

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ըստ քրեական գործի նյութերի, ԴԱՀԿ Երևան քաղաքի ՊԵԿ հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարողը ԴԱՀԿ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետին է տվել ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության համապատասխան բաժանմունքի պետի անունից վերջինիս հասցեագրված, իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներառող փաստաթուղթ: Համաձայն այդ փաստաթղթի` Ճանապարհային ոստիկանությունը, իբր, հրաժարվել է ՀՀ քաղաքացի Տ. Գաբրիելյանի վերաբերյալ ԴԱՀԿ-ում հարուցված 10 կատարողական վարույթների պահանջներից և խնդրել կարճել նշված վարույթները այն դեպքում, երբ հիշյալ պարտապանից բռնագանձման ենթակա գումարները ՃՈ-ին չեն վճարվել, և բացակայել են նշված 10 կատարողական վարույթները կարճելու օրինական հիմքերը:

Այնուհետև Ավան և Նոր Նորք բաժնի պետը հիշյալ կեղծ գրությունը հանձնել է նույն բաժնի մեկ այլ հարկադիր կատարողի: Վերջինս էլ, առանց դրա իսկությունը ստուգելու, 31.05.2017թ.-ին որոշում է կայացրել պարտապան Տ. Գաբրիելյանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու և 360.000 ՀՀ դրամ գումարի պահանջներով կատարողական վարույթները կարճելու մասին: Պարտապանի գույքի նկատմամբ դրված արգելանքներն անհիմն վերացնելու հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Այսպիսով, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետական հատուկ ծառայություն իրականացնող վերը նշված 3 պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:   

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ վարչապետը կարևոր է համարում ԵԱՏՄ պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության դիվերսիֆիկացումը

0

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է՝ ներկայումս պրակտիկորեն հնարավոր չէ խոսել տնտեսությունների մոդեռնիզացման և մրցակցության բարձրացման մասին առանց թվային օրակարգի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։  «Հասկանալի է, որ այս մասշտաբային խնդրի լուծմանն անհրաժեշտ է հասնել՝ հաշվի առնելով տնտեսությունների՝ այդ փոփոխություններն ընդունելու ունակությունը, առանց բիզնեսի համար ավելորդ ծախսեր առաջացնելու: Կարծում եմ՝ այստեղ բոլորիս դիրքորոշումներն իրար շատ մոտ են ու ընկալելի»,-ասաց Կարեն Կարապետյանը։

Նա հույս հայտնեց, որ համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության ուղղությունների հստակեցման ճանապարհային քարտեզի իրականացումը կնպաստի ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության դիվերսիֆիկացմանը։«Անդամ մյուս պետությունների հետ ընդհանուր սահմանների բացակայության պայմաններում մեզ համար լոգիստիկ հաղորդակցության հարցերն ավելի քան արդիական են»,-հավելեց ՀՀ վարչապետը։

Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի «Եվրասիական շաբաթը» նախատեսվում է անցկացնել Հայաստանում։ Նրա խոսքով՝ նման միջոցառումների իրականացումը բխում է ընդհանուր ինտեգրացիոն գործընթացների տրամաբանությունից և նպաստում է բիզնեսի ու պետությունների միջև երկխոսության ծավալմանը։ «Ուրախ կլինենք մասնակիցներին ընդունել Հայաստանում և հույս ունենք, որ այն կլինի արդյունավետ բոլոր մասնակիցների համար»,-նշեց նա։

Երևանում հոկտեմբերի 24-25-ին կայանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում են ՀայաստանիԲելառուսիՂազախստանիՂրղզստանիՌուսաստանի կառավարության ղեկավարներըինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀկոլեգիայինախագահ Տիգրան Սարգսյանը։