Երկուշաբթի, 09. 06. 2025

ԵԱՏՄ-ում վարորդական իրավունքը կարգավորվելու է միասնական կանոնների նոր համաձայնագրով

0

Եվրասիական տնտեսական միության տարածքում մշակվելու է վարորդական իրավունքի միասնական կանոնների վերաբերյալ համաձայնագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի արդյունքները:

«Շատերին հետաքրքրում է վարորդական իրավունքի հարցը: Այս խնդրում կոնցեպտուալ մոտեցումը կլինի այն, որ մենք կսկսենք մշակել ոլորտի միասնական կանոնների վերաբերյալ համաձայնագիր: Այս ոլորտում առաջիկայում տեղի կունենան հիմնարար փոփոխություններ` կապված տրանսպորտի ոլորտում թվայնացման, նոր մեքենաների ի հայտ գալու հետ, որոնց առնչությամբ վարորդները պետք է ունենան նոր հմտություններ, գիտելիքներ»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Մասնավորապես, ըստ նրա, խոսքը գնում է անվարորդ կամ խառը տիպի մեքենաների մասին:

Երևանում հոկտեմբերի 24-25-ին կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանիկառավարության ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Քննարկվեն նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը, ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թվականներին սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը):

Նիստի մասնակիցները անդրադարձել են ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի  շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգիձևավորմանն առնչվող հարցերին։  Օրակարգային թեմաներից  է եղել նաև 2018-2020 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների  համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման փուլերի և հիմնական  ուղղությունների  միջոցառումների ծրագրի քննարկումը:

ԵԱՏՄ-ում վարորդական իրավունքը կարգավորվելու է միասնական կանոնների նոր համաձայնագրով

0

Եվրասիական տնտեսական միության տարածքում մշակվելու է վարորդական իրավունքի միասնական կանոնների վերաբերյալ համաձայնագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի արդյունքները:

«Շատերին հետաքրքրում է վարորդական իրավունքի հարցը: Այս խնդրում կոնցեպտուալ մոտեցումը կլինի այն, որ մենք կսկսենք մշակել ոլորտի միասնական կանոնների վերաբերյալ համաձայնագիր: Այս ոլորտում առաջիկայում տեղի կունենան հիմնարար փոփոխություններ` կապված տրանսպորտի ոլորտում թվայնացման, նոր մեքենաների ի հայտ գալու հետ, որոնց առնչությամբ վարորդները պետք է ունենան նոր հմտություններ, գիտելիքներ»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Մասնավորապես, ըստ նրա, խոսքը գնում է անվարորդ կամ խառը տիպի մեքենաների մասին:

Երևանում հոկտեմբերի 24-25-ին կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանիկառավարության ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Քննարկվեն նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը, ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թվականներին սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը):

Նիստի մասնակիցները անդրադարձել են ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգիձևավորմանն առնչվող հարցերին։  Օրակարգային թեմաներից է եղել նաև 2018-2020 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված  տրանսպորտային քաղաքականության  իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների  միջոցառումների ծրագրի քննարկումը:

Հագուստի խանութից գողացել են քաղաքացու բջջային հեռախոսը. հարուցվել է քրգործ

0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութից  քաղաքացու բջջային հեռախոսը հափշտակած անձի ինքնությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևանում գործող հագուստի խանութներից մեկից գաղտնի հափշտակել է քաղաքացու «ՀՏՍ» տեսակի բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են հագուստի խանութի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երեւում է, թե ինչպես է երիտասարդ մի կին վերցնում հագուստների մոտ դրված հեռախոսը եւ հեռանում։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը դեռ հսկայական աշխատանք ունի կատարելու. Արտաշես Ներսիսյան

0

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի կարծիքով կանանց թիմը հսկայական աշխատանք ունի կատարելու:

«Երիտասարդներն այն միջանցիկ շրջանում են, որտեղ միայն մեկ քայլ է մնում մեծահասակների առաջնությունների մասնակցության համար: Միայն թե կիլոգրամների հարցում պետք է մի քիչ ավելացնենք և հասնենք մեծահասակներին: Միայն այդ դեպքում կարող ենք համեմատություն անցկացնել նախորդ մեծահասակների թիմի հետ: Սակայն մինչև մեդալ չունենանք մեծահասակների աշխարհի և երիտասարդների առաջնությունում, չենք կարող համեմատել նախորդ թիմի հետ: Մենք դեռ հսկայական աշխատանք ունենք կատարելու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ներսիսյան! ը:

Մինչև 20 տարեկանների աղջիկների մրցապայքարում +90 կգ քաշային Արփինե Դալալյանը երկամարտի 228կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ ոսկե մեդալներ նվաճելով նաև պոկում և հրում վարժություններում: Եվրոպայի չեմպիոնի  կոչումը նվաճել է նաև 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը,ով ոսկե մեդալների է արժանացել նաև պոկում և հրում վարժություններում:

Մինչև 23 տարեկանների աղջիկներից 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը պոկում և հրում վարժություններում արժանանալով արծաթե մեդալների, երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 58 կգ Իզաբելլա Յալյանը երկամարտի 195 կգ արդյունքով դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր, պոկում վարժությունում արժանանալով բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ արծաթե մեդալների:

 

Արթուր Դավթյանն առաջարկել է բարեփոխել տնային մահացությունների դեպքերում ախտաբանաանատոմիական հերձումների կազմակերպման գործընթացը

0

Հ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ տնային մահացությունների դեպքերում մարդու կյանքի դեմ ուղղված ոտնձգությունների չհայտնաբերման կամ ոչ լիարժեք բացահայտման հանգեցնող գործոնների վերացման նպատակով փոփոխություններ կատարել դատաբժշկական փորձաքննությունների և ախտաբանաանատոմիական հերձումների կազմակերպման գործընթացում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ դատախազությունն ուսումնասիրություն է կատարել Հայաստանում տնային մահացությունների ոլորտում՝ հանգելով այն եզրակացության, որ քրեական վարույթի շրջանակներում ստուգում պահանջող որոշ դեպքեր դուրս են մնում իրավապահ մարմինների տեսադաշտից: 

Ախտաբանաանատոմիական հաստատությունում դիահերձումն իրականացնող  լիցենզավորված մասնագետները դատաբժշկական բնագավառի մասնագետներ չեն հանդիսանում և չեն կարող դիահերձման արդյունքում անհրաժեշտ արդյունավետությամբ հայտնաբերել ենթադրյալ հանցագործության մասին վկայող հետքեր: Չնայած ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգով որոշակի առումով նախատեսված է հերձման ընթացքում առերևույթ հանցագործության հետքեր հայտնաբերելիս համապատասխան միջոցների ձեռնարկման ընթացակարգ, սակայն ոլորտը կարգավորող նորմերի կիրառումը լիարժեք չի ապահովում դիահերձման ընթացքում հանցագործությունների հետքերի հայտնաբերման անհրաժեշտ պայմաններ: 

Ավելին, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոչ բոլոր տարածքներում  են ապահովված ախտաբանաանատոմիական հերձումների համար անհրաժեշտ պայմաններ: Բացի այդ, թեև տվյալ կարգը չի նախատեսում հերձումից մասնակի հրաժարման հնարավորություն, սակայն գործնականում պարզվել են նման դեպքեր: Մասնավորապես՝ արձանագրվել է դեպք, երբ հարազատի դիմումի հիման վրա չի հերձվել դիակի գլուխը, ինչը հետագայում խոչընդոտ է առաջացրել քրեական վարույթի ընթացքում դեպքի իրական հանգամանքները պարզելու հարցում: Արդյունքում ձեռք չի բերվել գործի համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցը, առանց որի չի կարող հաստատված համարվել մահվան պատճառը, առողջությանը հասցված վնասի ծանրության աստիճանը և պատճառման մեխանիզմը: Ներկայիս կարգավորման պայմաններում մահվան փաստը հաստատող հաստատությունը կամ դիակային բրիգադը ՀՀ ոչ բոլոր տարածքներում են հագեցված համապատասխան ձեռնահաս մասնագետով և սարքավորումներով: 

Ելնելով ուսումնասիրությամբ ի հայտ բերված այս հիմնահարցերից  և հաշվի առնելով ընտանեկան բռնությունների լատենտայնության հավանականությունը՝ ՀՀ գլխավոր դատախազը մի քանի գործնական առաջարկ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարին: 

Մասնավորապես՝ առաջարկվել է միջոցներ ձեռնարկել տանը, ստացիոնար պայմաններում մահվան, բուժհաստատություն դիակ տեղափոխելու դեպքերում մահվան հաստատումը միայն համապատասխան մասնագետների կողմից իրականացնելու ուղղությամբ, մշակել մարդու մահվան փաստի հավաստման արձանագրության միասնական՝ համապատասխան բժշկական և անհրաժեշտ այլ տվյալներ ներառող ձև, արգելել առանց այդ արձանագրության լրացման դիակի ախտաբանաանատոմիական հետազոտության իրականացումը և/կամ մահվան վերաբերյալ բժշկական վկայագիր տալը: Իսկ տնային մահացությունների այն դեպքերում, երբ ախտորոշումը հայտնի չէ և չկան վերջին մեկ ամսվա ընթացքում տվյալ անձի հետազոտման, բուժման կամ ախտորոշման վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, ինչպես նաև երբ դիակի վրա առկա են մարմնական վնասվածքների տեսանելի հետքեր, պարտավորեցնել համապատասխան բուժաշխատողին՝ ահազանգել իրավապահ մարմիններին: Առաջարկվել է նաև սահմանել դիակի գտնվելու վայրում բուժզննումն իրականացնող բուժաշխատակցի կողմից դիակի հերձման ուղեգրման գործողությունների հաջորդական քայլերի վերաբերյալ հստակ չափանիշներ՝  ներառյալ սահմանելով, թե տնային և ստացիոնար պայմաններում մահերի ո՞ր դեպքերում կարող է դիակը չենթարկվել դիահերձման, ո՞ր դեպքերում պետք է իրականացնել ախտաբանաանատոմիական և ո՞ր դեպքերում՝ դատաբժշկական հետազոտություն /հերձում/: Իսկ էլեկտրոնային բժշկության ներդրման դեպքում սահմանել շտապօգնության բրիգադի կամ տեղամասային բժշկի կողմից համապատասխան բուժհաստատության միջոցով էլեկտրոնային բազայից մահացածի վերաբերյալ բժշկական լիարժեք տեղեկատվություն ստանալու կարգ: 

Հաշվի առնելով խնդրի բացառիկ կարևորությունը և իրավաչափ լուծումների անհետաձգելիությունը՝ ՀՀ դատախազությունը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն մասնակցելու նշված առաջարկությունների շահագրգիռ, բազմակողմ քննարկումներին և ներգրավվելու համապատասխան իրավական ակտերի մշակման աշխատանքներում: 

Մահացել է Համբիկ Սասունյանի մայրը՝ Ժորժեթ Սասունյանը

0

Լոս Անջելեսում իր մահկանացուն է կնքել Համբիկ Սասունյանի մայրը՝ Ժորժեթ Սասունյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը:

Ժորժեթ Սասունյանը ծնվել է 1930 թվականին Լիբանանում: Նրա հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փասադենայի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Համբիկ Սասունյանը, ով ԱՍԱԼԱ-ի անդամ էր, 1982 թվականին սպանել էր ԱՄՆ-ում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին, ինչից հետո դատարապրտվել էր ցմահ ազատազրկման:

Համբիկ Սասունյանը պատիժը կրում է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը:

Երեւանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը

0

Հաջորդ տարի հոկտեմբերին Երեւանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը: 

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: «Ֆեդերացիայի խորհրդի անդամ Սարգիս Թեւանյանի հետ համապատասխան դիմում էինք ներկայացրել Չմշկորդների միջազգային միությանը (ՉՄՄ): Դիմումը հաստատվեց, եւ հաջորդ տարի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը կանցկացվի Երևանում: Այս մրցաշարին մասնակցում են 13-19 տարեկան գեղասահորդներ: ՉՄՄ-ն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Հայաստանի մայրաքաղաքում գործում է Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցը, որը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշերին»,- ասել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա  Ստեփանյանը:

Պաշտպանի աշխատակազմի փորձն ուսումնասիրող թունիսցի հյուրերն այցելել են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

0

 Երկշաբաթյա այցով Հայաստանում գտնվող Թունիսի Հանրապետության խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի նախագահի տեղակալ Նաբիհա Բադրին և գլխավոր քարտուղար Դհիա էդդին Մուրուն հոկտեմբերի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուղեկցությամբ այցելել են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Պաշտպանը թունիսցի գործընկերներին է ներկայացրել չհայտարարված այցերի ժամանակ աշխատակազմի ներկայացուցիչների աշխատանքի մեթոդներն ու սկզբունքները։ Նրանք շրջել են տարածքով, ծանոթացել Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքներին, խոսել խնամվող անձանց հետ նրանց խնդիրներից։ Հիշեցնենք, որ Եվրախորհրդի կողմից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մեթոդներն ու սկզբունքները ճանաչվել են լավագույնը եվրոպական երկրների շարքում և այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմի փորձն ուսումնասիրելու և իրենց երկրում տեղայնացնելու համար արդեն Հայաստանում են եղել Մարոկկոյի Թագավորության մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները:

Առաջիկայում սպասվում է այցելություն նաև Բոսնիա և Հերցեգովինայից:

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

0

Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ գործունեության մեջ՝ ի բարօրություն Չինաստանի բարեկամ ժողովրդի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Հայաստանի Հանրապետական կուսակցության և իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար դերը երկրում կշարունակի իր բարենպաստ ազդեցությունն ունենալ Չինաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կայուն զարգացման և աշխարհում աճող հեղինակության վրա:

Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետևողական ամրապնդմանը և խորացմանը: Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների շարունակական ակտիվացումը, ինչպես նաև արդյունավետ գործակցությունը միջազգային ասպարեզում բխում են մեր բարեկամ երկրների և ժողովուրդների կենսական շահերից: 

Ուզում եմ նաև նշել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը դիտում է իր առաջնահերթ միջազգային գործընկերների շարքում, որի հետ փոխգործակցությունն ուղղված է փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված հայ-չինական երկկողմ համագործակցության դինամիկ զարգացմանն ու խորացմանը:

Պատրաստ ենք նաև հնարավորինս նպաստելու Ձեր կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի իրականացմանը՝ դիտելով այն որպես բազմագործառույթ նախագիծ, որը կոչված է ապահովելու դրանում ընդգրկված երկրների և ժողովուրդների անվտանգությունը, խաղաղությունը և բարօրությունը: 

Լիահույս եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու հայ-չինական միջկուսակցական, ինչպես նաև միջպետական հարաբերությունների և միջազգային ասպարեզում համագործակցության ամրապնդման հարցերը՝ դրանց մակարդակն ավելի բարձրացնելու նպատակով»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Գեղարքունիքի մարզում սքրինինգային հետազոտությունները բացահայտել են որոշակի շեղումներ

0

Գեղարքունիքի մարզպետարանում մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների հետ անցկացված հերթական խորհրդակցության ընթացքում, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը, քննարկվեցին մի շարք հրատապ խնդիրներ, որոնց կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մի շարք հարցերի եւ, մասնավորապես, մարզում իրականացվող սքրինինգային ծրագրերի ընթացքի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը:
Նա հայտարարեց, որ ներկա դրությամբ մարզի բուժհիմնարկների կողմից բնակչության շրջանում շաքարային դիաբետի հետազոտությունը կատարվել է 74, արգանդի վզիկի քաղցկեղի հետազոտությունը՝ 64 տոկոսով: «Հետազոտությունները 100 եւ ավել տոկոսներով կատարել են Դպրաբակի, Ծովինարի եւ Զոլաքարի բուժամբուլատորիաները, Գեղհովիտի ԱԱՊԿ-ն եւ Ճամբարակի ԱԿ-ն: Իսկ Ծովակի ԱԱՊԿ-ն նախատեսված առաջադրանքը կատարել է 124 տոկոսով: Մինչեւ տարեվերջ դեռեւս բավարար ժամանակ կա, որպեսզի մյուս բուժհաստատությունները եւս կարողանան ամբողջությամբ կատարել իրենց առջեւ դրված խնդիրները»,-նշեց Անուշ Պողոսյանը՝ միաժամանակ առաջարկելով հիվանդանոցային վճարովի ծառայությունների եւ սքրինինգային հետազոտությունների ընթացքին հերթական խորհրդակցությամբ անդրադառնալ նոյեմբերի առաջին կեսից հետո:
Ըստ զեկուցողի՝ այս տարվա ընթացքում իրականացված սքրինինգային հետազոտությունների արդյունքում բնակչության շրջանում հայտնաբերվել են 9112 շեղում, որոնցից 6300-ը բաժին են ընկնում զարկերակային ճնշման, 2917-ը՝ շաքարային դիաբետ, 195-ը՝ արգանդի վզիկի քաղցկեղ հիվանդություններին: Այս տարվա ընթացքում շաքարային դիաբետ հիվանդության հայտնաբերման նպատակով կատարվել է 38 հազար 890, զարկերակային ճնշման հայտնաբերման նպատակով՝ 45 հազար եւ արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման նպատակով՝ 15 հազար 59 հետազոտություն: 
Քննարկվեց նաեւ բժշկական թափոնների չեզոքացման խնդիրը, որի վերաբերյալ մարզպետի տեղակալը տվեց հստակ հանձնարարական՝ առաջացած բժշկական թափոնները չեզոքացնել միայն համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության հետ, օրենքով սահմանված կարգով: 
Խորհրդակցության ընթացքում խոսք գնաց նաեւ մարզում «պապիլոմա» վիրուսի դեմ իրականացվելիք պատվաստումների ներդրման մասին: Վարչության պետի ներկայացմամբ՝ այս պահին կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ: Նոր պատվաստանյութի ներդրման կազմակերպման նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի կարգադրությամբ կազմվել է համապատասխան հանձնաժողով:

Խոսրով Խլղաթյան