Երեքշաբթի, 10. 06. 2025

Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահին

0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ին ընդունեց չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Սինոհիդրո» ընկերության կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացմանն առնչվող հարցեր: 

Նախարարը նշեց, որ ճանապարհի շինարարությունը վերահսկող կազմակերպությունները մի շարք խնդիրներ են գրանցել, որոնց պետք է արագ լուծում տալ, իսկ հետագա աշխատանքները շարունակել առավել արդյունավետ և բարձր որակով։ Նա ընդգծեց, որ «Հյուսիս-հարավ»-ը Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող ծրագիր է, այն ՀՀ Նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում է և որակական որևէ շեղում անթույլատրելի է։ 

Սիոնգ Լիսինգը, անդրադառնալով բարձրացված խնդիրներին, կարևորեց փորձանմուշների թեստային փորձարկման արդյունքների գնահատականը և հավաստիացրեց, որ դրանց արդյունքները չգոհացնելու դեպքում իրենք պատրաստ են շտկել բոլոր թերությունները։

«Մենք կշարունակենք ուշադիր դիտարկել կատարված աշխատանքները։ Նաև պատրաստ ենք ցանկացած պահի քննարկել առաջացած խնդիրները և օգնել լուծել դրանք։ Հուսով ենք, որ հետագա համագործակցությունը կլինի առավել արդյունավետ»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը։

Պարզվել է «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայության անշարժ հենակետը հրկիզած անձանց ինքնությունը

0

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված ակտիվ  քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում  պարզվել են «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը հրկիզած անձանց ինքնությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա  սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի:

Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հրկիզմանն անմիջական մասնակցություն է ունեցել երկու անձ, պարզվել է նրանց ինքնությունը, որոնցից մեկն այսօր ձերբակալվել է՝ հրկիզելու եղանակով ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կասկածանքով, իսկ մյուսին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներայացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Բացի այդ, ևս մեկ անձ ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Եվս մեկին հոկտեմբերի 19-ին էր մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է տարվում՝ դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու  ուղղությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի 50-ամյակին բազմաբնույթ միջոցառումներ կիրականացվեն

0

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի 50-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 26-ին Ա. Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի կունենա հոբելյանական համերգ, որին կմասնակցեն անհատ կատարողներ, պարային խմբեր և երգչախմբեր: Կանցկացվի նաև գիտաժողով, որտեղ կքննարկվեն Սարյանի արվեստին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին «Արմենպրես»ի թղթակցին պատմեց թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը:

 «Կայանալիք գիտաժողովին կմասնակցեն հյուրեր Ռուսաստանի այն թանգարաններից, որտեղ ցուցադրված են մեծ նկարչի ստեղծագործությունները: Դրանք են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը, Արևելյան արվեստի թանգարանը, Թատերական թանգարանը, Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանը: Հայաստանից ներկա կլինեն մասնակիցներ Հայաստանի ազգային պատկերասրահից, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից, Ռուսական արվեստի թանգարանից: Հրավիրել ենք նաև արվեստաբանների, որոնք կխոսեն Սարյանի ինքնատիպ կտավների առանձնահատկությունների մասին»,-նշեց նա:

Խոսելով թանգարանի այցելուների քանակի մասին` Սոֆյա Սարյանն ասաց, որ թանգարանի վերանորոգումից հետո նրանց թիվը կրկնապատկվել է: Այդ կապակցությամբ մեր տնօրինությունը մի շարք ծրագրեր է կյանքի կոչում: «Մեզ մոտ գործում է մանկական ստուդիա, իրականացվում են կրթական ծրագրեր, պարբերաբար համերգային երեկոներ են տեղի ունենում, արվեստի պատմության վերաբերյալ դասախոսություններ»,-ընդգծեց Սոֆյա Սարյանը: Նա հավելեց, որ նոր գրադարան ունեն, որը հարուստ է կերպարվեստին, գրականագիտությանը երաժշտագիտությանը, արվեստի տարբեր ոլորտներին վերաբերող գրքերով: Դրանց որոշակի մասը պատկանում է Սարյանի ընտանիքին:

XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը ստեղծվել է  Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբբացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ գեղանկարչի կենդանության օրոք:

Թանգարանի կերպարվեստի ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50  ստեղծագործություններըՀետագայում ֆոնդերն ընդլայնվել ենգնումների և նվիրատվությունների  շնորհիվՄ.Սարյանի տուն-թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական  բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարած առաջին գծանկարներից մինչև կյանքի  վերջին ամիսներին ստեղծված աշխատանքները: 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված  մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում ժամանակագրական   կարգով:   
Այն ընդգրկում է հայտնի աշխատանքներ Սարյան ընտանիքի հավաքածուից:Այցելուները  հնարավորություն ունեն նաև այցելել այս մշակութային օջախիսրբավայրը՝ Վարպետի արվեստանոցը

Առողջապահության բյուջեի կրճատումն ազդեցություն կունենա ծառայությունների քանակի, ոչ որակի վրա. մանրամասնում է փոխնախարարը

0

Բարեփոխումների իրականացումն առողջապահական համակարգում պայմանավորված չէ բյուջեի կրճատմամբ, սակայն կօգնի նվազագույնի հասցնել ֆինանսական միջոցների պակասեցման ազդեցությունը մարդկանց վրա: Բյուջեի կրճատումն ազդեցություն կունենա միայն ծառայությունների քանակի, այլ ոչ որակի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:

«Առողջապահական բյուջեում նախատեսված է մոտ 4.8 մլրդ դրամի՝ 6 տոկոսի կրճատում: Կրճատման արդյունքում որոշ ծառայություններ օպտիմիզացրել ենք: Հիմնականում բոլոր ծրագրերը համամասնորեն կրճատվել են, առանձին դեպքերում ծրագրերում կարող են ավելի լուրջ կրճատումներ և ավելացումներ լինել»,-ասաց փոխնախարարն ու հավելեց՝ առաջնայնություն են տվել այն ծրագրերին, որոնք ավելի կենսական են հանրության համար:

Օպտիմալացման արդյունքում փոքր-ինչ կրճատվել է առաջնային ամբուլատոր օղակին տրամադրվող ֆինանսավորումը` ի հաշիվ ավելի օպտիմալ կցագրման կառուցվածքի: Սակայն նույն օղակում կա նաև ավելացում: Մասնավորապես ավելացել է հեմոդիալիզի ծրագրին տրամադրվող գումարը՝ հաշվի առնելով ծրագրի կենսական նշանակությունը և հիվանդների՝ տարեցտարի գրանցվող 10 տոկոս աճը: Stand for life ծրագրում  կրճատումներ չեն նախատեսվում: Սրտի վիրահատություններին հատկացվող գումարը չի փոփոխվելու, ավելի թիրախավորվելու և մեծանալու է պետության վերահսկողությունը, մասնավորապես, սոցիալական փաթեթի շահառուների գծով:

Ծառայություններ չեն մատուցվի մի քանի ծրագրերի շրջանակում: Փոխնախարարի խոսքով` սուղ միջոցները նախատեսում են ծախսել ավելի նպատակային ուղղություններով: Օրինակ` երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ստուգումներից հրաժարվում են, քանի որ չկան ապացուցված արդյունավետության գնահատման և չափման գործիքներ:

«Եթե որոշ ծառայություններ հանվել են, ապա հանվել են զուտ բյուջետային տողի մակարդակով: Չի հանվել ծառայությունների էությունը: Երևանում ունեինք ախտահանման ծառայության ծրագիր 78 մլն դրամով, որը պարզապես փակել ենք: Սակայն դա չի նշանակում, որ ծրագիրը չի իրականացվելու: Այն իրականացվելու է մեր համապատասխան ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին: Գտել ենք ավելի օպտիմալ լուծում»,-ասաց Մարգարյանը:

Բյուջեի կրճատումը ծառայությունների որակի վրա ազդեցություն չի կարող ունենալ: Այն ազդեցություն է ունենալու միայն ծառայությունների քանակի վրա: «Իհարկե, ցանկացած ֆինանսական կրճատում ունենում է որոշակի բացասական ազդեցություն, սակայն մենք շարունակելու ենք բարեփոխումները, օպտիմիզացումը՝ բյուջեն ավելի խնայողաբար օգտագործելու, որպեսզի մինիմալի հասցնենք ֆինանսական միջոցների պակասեցման ազդեցությունը բնակչի վրա»,-ասաց փոխնախարարն ու հավելեց`համակարգում բարեփոխումներ ծրագրավորված էին դեռ 2017-ի սկզբից, և կապված չեն ֆինանսական միջոցների կրճատման հետ:

Օպտիմալացման արդյունքում ներդրվելու են նոր մեխանիզմներ, օրինակ` դեղերի գնման գործընթացի կենտրոնացում: Նախատեսվում է ամբուլատոր դեղերի գծով գնագոյացման, գնման մեխանիզմները կենտրոնացնել նախարարությունում: Ամբուլատորիաներն ու պոլիկլինիկաները կլինեն ոչ թե դեղի գնորդ, այլ ԱՆ-ի կողմից մշակված մեխանիզմով դեղի ֆիզիկական ձեռքբերող և բաշխող: «Սրանով գնային լուրջ խնայողություններ ենք նախատեսում, ինչը կբերի նրան, որ բժշկական կազմակերպություններն ավելի շատ դեղեր կարող են ձեռք բերել և բնակչությանն ավելի պատշաճ ծառայություն մատուցել, տրամադրել ստուգված, ավելի որակյալ դեղամիջոց»,-ասաց փոխնախարարը:

Բարելավվել է սոցիալական փաթեթի ծառայությունների մատուցման բյուրոկրատական մեխանիզմը: Նույնը սպասվում է նաև սոց անապահովների մեծ խմբին՝ 600 հազարից ավելի բնակիչներին: Ծրագրավորում են մյուս տարվա երկրորդ եռամսյակից ծառայությունները մատուցել նույն մեխանիզմով: Բյուջետային միջոցների մոտ 30 տոկոսը բաշխելու են նոր մեխանիզմով«: Բյուջեն ոչ մի անգամ բավարար չի լինում: Սակայն այս պահին սա այն կոնսենսուսային գումարն է, որը ստացվել է»,-եզրափակեց Մարգարյանը:

 

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը դրական նշան է համարում

0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի   ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպումը և նրանց՝ Մինսկի խմբի հետ կառուցողական աշխատանքի հանձնառությունը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, դրական նշան էր: Որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները մնում է հավատարիմ Մինսկի խմբի գործընթացին և շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարը և ամենաբարձր մակարդակով շարունակել բանակցությունները՝ քայլեր ձեռնարկելով ամբողջությամբ ի կատար ածելու նախկին՝ այդ թվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ընդունված որոշումները: Ուժի չկիրառման, տարածքների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների և տեղահանված անձանց խնդիրները համապարփակ լուծման կարևորագույն բաղադրիչներն են»,-ասաց Էնդրյու Շեֆերը՝ ընդգծելով, որ ԱՄՆ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի մասով մնում է հստակ, այն է՝ այս հակամարտության միակ լուծումը բանակցային լուծումն է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա՝ հետեւելով ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքներին:

Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը հաջորդեց նախագահների առանձնազրույցը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, մանրամասներ ներկայացնելով բանակցությունների արդյունքներից, նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել շփման գծում լարվածությունն էլ ավելի թուլացնելու ուղղությամբ:

                                                                                                                                       Սյուզի Մուրադյան

Սպասվող լրահոս. 26.10.2017

0

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանն ու Խորվաթիան զարգացնում ու ակտիվացնում են տնտեսական և արդյունաբերական համագործակցությունը: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կայանալիք ՀՀ կառավարության նիստին գործադիրը կքննարկի «Հայաստանի և Խորվաթիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը:Այս և 2 տասնյակ այլ հարցեր ներառված են նիստի օրակարգում:

Այսօր խորհրդարանը կշարունակի իր աշխատանքները: Պատգամավորների օրակարգում կլինի «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հայաստանում են ռուս գործարարները, մասնավորապես, Ռուսաստանի Կուրգանի, Վլադիմիրի և Տամբովի մարզերից ժամանած ընկերությունների  ներկայացուցիչները: Երևանում կազմակերպվող Հայ-ռուսական բիզնես ֆորումի շրջանակում գործընկերներ կփնտրեն Հայաստանի և Ռուսաստանի գործարարները: Բիզնես ֆորումն անցկացվում է Երևանի առևտրաարդյունաբերական պալատի և «ԻՎԵՆՍԵՆԹՐ» միջոցառումների սպասարկման կենտրոնի կողմից:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի կունենա «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում (ՀԸԳԳ) ու դրա ստորագրումից անդին» խորագրով փորձագիտական քննարկում: Այն կընթանա փորձագիտական ճեպազրույցի ձևաչափով՝ առանց գլխավոր բանախոսների: Քննարկման մասնակիցները կանդրադառնան Հայաստանի և ԵՄ-ի միջև նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տարբեր բաժիններում ամրագրված համագործակցության ու գործընկերության նպատակներին ու գործողությունների ծրագրին:

Այսօր նախատեսված Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջի շրջանակում կամփոփվեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները: Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա «Նռան հատիկ» փառատոնի մեկնարկային ասուլիսը։ Կմասնակցեն «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» ՀԿ նախագահը, «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի պատվավոր նախագահ և Իսահակյանի անվան գրադարանի տնօրենը և այլք:

Հոկտեմբերի 26-ից-նոյեմբերի 3-ըկանցկացվի «Yerevan Jazz Fest 2017»-ը  փառատոնը: «Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը: Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո: Մինչ փառատոնը հրավիրված ասուլիսին հանրահայտ կոմպոզիտոր, գործիքավորող, երաժիշտ Մարկուս Միլլերը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը և այլք կներկայացնեն մանրամասներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Արարատի Ֆոնին Օդապարիկի Լուսանկարը` Telegraph պարբերականի «Օրուան Լուսանկար» Բաժինին Մէջ

0

            Բրիտանական Telegraph պարբերականը, Երեւանի 2977-րդ տարեդարձի օրը Երեւանի մէջ կատարուած  լուսանկարը տեղադրած է «Օրուան լուսանկար» բաժինին մէջ:

            Լուսանկարին մէջ օդապարիկ պատկերուած է` Արարատ լերան ֆոնին:

            Յիշեցնենք, որ Սեպեմբեր 14-ին Երեւանի մէջ տեղի ունեցաւ Օդագնացութեան միջազգային փառատօն` նուիրուած Երեւանի 2799-րդ տարեդարձին: Օդ բարձրացան 13 օդապարիկներ:

 

 

 

Արցախի Եկեղեցիներու Հայկական Գորգեր Նուիրաբերուած են

0

Արցախի Հանրապետութեան նախագահ՝ Բակօ Սահակեան, այսօր Գանձասարի վանքին մէջ մասնակցած է Արցախի եկեղեցիներուն հայկական ոճով գորգերու նուիրաբերման հանդիսաւոր արարողութեան:

            Բակօ Սահակեան երախտագիտութիւն յայտնած է նախաձեռնութեան հեղինակներուն եւ բոլոր այն մարդոց, որոնք ներգրաւուած են ատոր իրականացման գործին մէջ` նշելով, որ անիկա ունի մշակութային, ազգագրական, ինչպէս նաեւ կարեւոր հասարակական նշանակութիւն:

            Այս մասին կը հաղորդէ ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնը։

Արցախ Այցելած CNN-ի Հաղորդավարը Կը Ներառուի Ատրպէյճանի «Սեւ Ցուցակ»-ին Մէջ

0

Պաշտօնական Պաքուն ամերիկեան CNN հեռուստաընկերութեան հաղորդավար, ամերիկացի շէֆ-խոհարար՝ Էնթընի Պուրտէյն Արցախ այցելելու պատճառով կը ներառէ «սեւ ցուցակ»-ի մէջ: Ինչպէս կը հաղորդէ ատրպէյճանական Haqqin.az-ը, այս մասին յայտնած է Ատրպէյճանի ԱԳՆ խօսնակ Հիքմեթ Հաճիեւ:

            Պուրտէյն վերջերս այցելած է Հայաստան եւ Արցախ`  իր «Էնթընի Պուրտէյն. անծանօթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ֆիլմ պատրաստելու համար: Պուրտէյն՝ հարցազրոյցներ ունեցած է արցախեան Շուշի քաղաքին մէջ, մասնաւորապէս` Ճտրտուզի կիրճը, ուր ան  ճաշակած է ժենգեալով հաց, շիլայ, խորոված, տնական մածուն,  թութի եւ հոնի օղի:

 

Թուրքիոյ Մէջ Առաջին Գրախանութները Բացած են Հայերը

0

Պոլսոյ Պապը ալի պողոտայի առաջին գրավաճառը եղած է՝ հայ Առաքել Թոզլուեան: Այս մասին՝ ըստ «Էրմէնիհապեր»-ի՝ կը գրէ թրքական «Birgün» թերթի կայքի սիւնակագիր՝ Ռէֆիք Տուրպաշ «Պապը ալիի առաջին գրավաճառը» խորագիրով իր յօդուածին մէջ:

            Առաքել Թոզլուեան էֆենտին Պապը ալիի մէջ իր գրախանութը հիմնած է 1875-ին եւ ժամանակի հետ սկսած է զբաղիլ նաեւ հրատարակչութեամբ: 1884-ին հրատարակուած է «Առաքելի գրադարան»-ի գրացուցակը, որ առաջինն էր իր տեսակին մէջ: Գրքոյկի նպատակն էր` ընթարցասէր հասարակութեան համար հեշտացնել իրեն անհրաժեշտ գիրքերու որոնումը:

            Աղբիւրին համաձայն` Պապը ալիի մէջ ընդհանրապէս սկզբնական շրջանի բոլոր գրավաճառները եղած են հայերը: Հայերու շնորհիւ է, որ գիրքը դարձած է առուծախի առարկայ, վաճառուած սրճարաններու, խանութներու եւ այլ մարդաշատ վայրերու մէջ:

            Առաքել էֆենտին հրատարակած է օսմանեան շրջանի գրողներէն՝ Ահմէթ Ռասիմի, Հալիթ Զիայի շարք մը ստեղծագործութիւնները: Աւելի ուշ Մուալլիմ Նաճիի հետ ձեռնամուխ եղած է դասագիրքերու հրատարակման, որոնք տպագրուած են 100-աւոր օրինակներով: 1891-94 թուականներուն Առաքել Թոզլուեան «Գրպանի գիրք» ձեւաչափով շարք մը վէպեր հրատարակած է:

            Որոշ աղբիւրներու համաձայն, դեռ Առաքել Թոզլուեանէն առաջ Թորոս անունով մարդ մը Պապը ալիի մէջ գրախանութ բացած է, սակայն գործերը այնքան ալ յաջող չեն ընթացած, ան ստիպուած եղած է գիրքերը պարկերը լեցնելով վաճառել ու հեռանալ: Այնուամենայնիւ, որպէս Պապը ալիի առաջին գրավաճառ յայտնի է Առաքել Թոզլուեան: Վերջինիս մասին կենսագրական տուեալները քիչ են: Յայտնի է, որ Առաքել էֆնտին ծագումով Կեսարիայէն եղած է: