Երեքշաբթի, 10. 06. 2025

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում սադրանքների թնջուկ կա. Բագրատ Էստուկյան

0

Ստամբուլի նահանգապետարանում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության անցկացման հարցի քննարկումը արդյունք չի տվել, ավելին` խնդիրն ավելի է խճճվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը հայտնեց, որ հոկտեմբերի 24-ին Պոլսո պատրիարքարանի ընտրությունների հարցի քննարկման համար պատվիրակություն էր գնացել նահանգապետարան, հանդիպել նահանգապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Այդտեղ, ըստ մեզ հասած տեղեկությունների, նահանգապետն ասել է, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի` պատրիարքական տեղապահ ընտրվելու փաստը: Առաջարկվել է 2 հոգևորականի` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Սահակ եպիսկոպոս Մաշալյանին միասնաբար այս գործընթացը սկսել սկզբից: Առաջարկվել է, որ մեկը տեղապահ լինի, մյուսը մնա փոխանորդ, բայց դա մեր կարգ ու կանոնին հարմար չէ և հոգևոր համայնքի կողմից ընդունելի չէ»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

 Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հանդիպմանը ներկա չի եղել, նա այս օրերին Գերմանիայում է: Բագրատ Էստուկյանը Ստամբուլի նահանգապետարանում հանդիպման օր ընտրելու գործում միտումնավորություն է տեսնում:

«Այո, միտումնավորություն տեսնում եմ: Հանդիպումը կազմակերպելու համար Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը դիմել էր Սուրբ Փրկիչ հայկական ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուին, քանի որ վերջինս լավ կապեր ունի իշխանական օղակներում: Հանդիպումը չէր կազմակերպվում, և հենց Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մեկնեց Գերմանիա, շատ արագ այդ հանդիպումը կայացավ: Այստեղ առկա է սադրանքների թնջուկ»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Այս գործընթացի հետագա զարգացումները պարզ կլինեն Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի քայլերից: Սպասվում է, որ Բեքչյանը Ստամբուլ կվերադառնա հոկտեմբերի 30-ին:

Հայաստանի տարածքում ամենավաղ անասնապահների առաջին կայան- բնակատեղիներից մեկում հնագետները հետաքրքիր բացահայտումներ են արել

0

 Լեռնագոգ -1 hնավայրում հայ-ճապոնական արշավախումբն այս տարի կավաշաղախից շինության մնացորդներ է հայտնաբերել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ հնավայրի տարածքում Ք.ա. VIII հազարամյակի վերջին և VII հազարամյակի առաջին քառորդում ապրել է մի համայնք, որը տիրապետել է կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Լեռնագոգ-1 հնավայրի արշավախմբի ղեկավար Արթուր Պետրոսյանն ասաց, որ հնավայրի մակերևույթին սփռված վանակատե իրերը շերտագրորեն կապ չունեն առկա շինությունների հետ, այլ դրանք ժամանակի ընթացում լվացվել և մակերևույթին են հայտնվել երկրաբանական պրոցեսների արդյունքում։ «Հնավայրում անցկացվեց հետախուզական փոսորակ, որտեղ իրականացված պեղումներից պարզ դարձավ, որ գործ ունենք բավականին հզոր (մոտ  2 մետր) հնագիտական շերտերի հետ։ Մեր տարածաշրջանում այս տեխնիկայով շինություններ պատրաստելու առաջին օրինակները մինչ այժմ փաստագրվել էին Ք.ա. VI հազարամյակի առաջին կեսով թվագրվող Առատաշեն – Շուլավեր – Շոմութեփեյան մշակույթի հնավայրերում: Լեռնագոգ-1-ի ուսումնասիրության նախնական արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ ամենայն հավանականությամբ, այն ներկայացնում է Հայաստանի տարածքում հայտնի ամենավաղ անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկը»,-ասաց նա:

Արթուր Պետրոսյանի խոսքով` հնավայրում հայտնաբերվել են նաև խիստ սահմանափակ քանակությամբ կայծքարից պատրաստված առարկաներ: «Վանակատից իրերի մեջ հատկապես աչքի են ընկնում սեղմման միջոցով մանր շեղբերի հենքի վրա պատրաստված միկրոլիթյան գործիքները, որոնք խոսում են բնակատեղիի վաղ հոլոցենյան հասակի հավանականության մասին: Հայտնաբերվել են նաև տարատեսակ կտրիչներ, ծայրային քերիչներ, փոսիկավոր գործիքներ, աղորիքներ և ոսկորե իր»,-ասաց արշավախմբի ղեկավարը՝ հավելելով, որ ստացված արդյունքները գալիս են լրացնելու և փոխելու Հայաստանի և, մասնավորապես, Արարտյան գոգավորության նեոլիթյան շրջափուլի մշակույթների մասին մեր ունեցած պատկերացումները և արտադրող հասարակությունների պատմությունը կարող են ետ տանել առնվազն հազար տարով:      

  

Լեռնագոգ-1 հնավայրը հայտնաբերվել է հայ-ճապոնական համատեղ արշավախմբի կողմից 2013 թ. ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերում կատարված հետախուզական շրջայցի ժամանակ: Հայ-ճապոնական համատեղ արշավախմբի աշխատանքներին մասնակցում են մասնագետներ հայկական և ճապոնական կողմերից, ուսանողներ Երևանի պետական համալսարանից և  Տոկայի համալսարանից: Պեղումներն իրականացվում են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Տոկայի համալսարանի և Ամերիկայի «Գֆոելլեր» հիմնադրամ-ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով:

Հաջորդ տարի նախատեսվում է շարունակել հնագիտական հետախուզումը և պեղումները Լեռնագոգում։ Պեղումների համար նախատեսվում է ընդլայնել պեղման մակերեսը՝ փորձելով հասկանալ հնավայրի սահմանները, բնականաբար, ամենահետաքրքիրը հնավայրում արձանագրված կավաշաղախից շինության ամբողջական պեղումն է, որը նախատեսվում է իրականացնել հաջորդ գործաշրջանի ընթացքում։

 Լեռնագոգ-1 հնավայրի պեղումները սկսվել են սեպտեմբերի 4-ին և ավարտվել հոկտեմբերի 9-ին։

 

Կարեն Կարապետյանի մոտ տեղի կունենա խորհրդակցություն. վարչապետը մտավախություն ունի, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա

0

2017 թվականի ընթացքում ծրագրավորվել և ընթացքում են գտնվում մի շարք միջոցառումներ`ուղղված գործարար միջավայրի բարելավման։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ նշված օրենսդրական և գործնական միջոցառումներից մի քանիսն արդեն իսկ իրագործվել են:

«Սակայն, մարդկանց որոշ հատվածը դրանց վերաբերյալ տեղեկացված չէ, որոշ գործարարներին դրանք պատշաճ չեն ներկայացվել, գրանցվել են սպասարկման որակի խնդիրներ և այլն: Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառը հստակ է՝ բարեփոխումների ոչ միայն ծրագրումը, այլև դրանց հետևողական իրականացումը, նոր հնարավորությունների մասին գործարարներին պարբերաբար ծանուցումը, սիստեմատիկ հետադարձ կապի ապահովումը, պետական ծառայությունների որակին, նոր տեխնոլոգիաների կիրառմանը խստորեն հետևելը բերում են լիարժեք փոփոխության: Այսինքն, անհրաժեշտ և ուղղակի պարտադիր է մշակված քաղաքականության մշտական, հետևողական մոնիտորինգ: Անհրաժեշտ է, որ մեր քաղաքացին լիարժեք օգտվի արդեն իսկ ընձեռած բոլոր նոր հնարավորություններից՝ հարկերի վրա ավելի քիչ ժամանակ ծախսի, էլեկտրականության միացումներն ավելի օպերատիվ ստանա, տեղեկանքների համար չհասնի պատկան գրասենյակներ՝ պարզելու համար, որ դրանք կարելի էր ստանալ նաև փոստով, մոտակա բանկային մասնաճյուղից կամ էլեկտրոնային ծառայությունների միջոցով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով նշյալը՝ վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց համագործակցելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հետ 2-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ, միջոցառումների փաստացի, ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարածման օբյեկտիվ ցուցիչների կազմման և մոնիտորինգի համակարգի գործարկման վերաբերյալ: Կարապետյանը նշեց, որ խնդրել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին, որպեսզի մոտ օրերս կազմակերպի խորհրդակցություն: «Որովհետև մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում են, տեղերում իրագործվում է մի մասը կամ ոչ լիարժեք, կամ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացմամբ, թե դրանք ինչպես պետք է կատարվեն»,- ասաց վարչապետը:

ՀՀ կառավարությունը վավերացրեց ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պայմանագիրը

0

 ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ վերոնշյալ պայմանագիրը ստորագրվել է 2016թ. դեկտեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Այն հանդիսանում է միջպետական պայմանագիր, որի կողմերն են հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները:

Պայմանագիրը նախատեսում է կարգավորել ԵԱՏՄ անդամ պետություններ երրորդ` ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման և նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները` բացառությամբ այն իրավահարաբերությունների, որոնք նույն պայմանագրի համաձայն նախատեսվում է վերապահել ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրությանը: Պայմանագրում նաև տեղայնացվել են ներկայումս գործող առանձին մաքսային իրավահարաբերություններ կարգավորող միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների դրույթներ` դարձնելով այն մաքսային իրավահարաբերությունները կարգավորող հիմնական և համապարփակ միջազգային պայմանագիր:

Եվրասիական տնտեսական միության մաքսային ընդունման հիմնական նպատակը Եվրասիական տնտեսական միությունում միասնական մաքսային կարգավորման ապահովումն է:

Արմավիրում հրդեհից տուժած ընտանիքների ժամանակավոր կեցության համար կառավարությունը գումար հատկացրեց

0

ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրեց 2 մլն 640 հազար դրամ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սիլիկյան փողոցի թիվ 9 շենքի հրդեհից տուժած 11 ընտանիքների ժամանակավոր կեցությունն ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հիշեցրեց, որ 2017 թվականի հոկտեմբերի 22-ին Արմավիր համայնքի N 9 շենքի հրդեհի հետևանքով տուժել է 11 ընտանիք, որոնք կորցրել են բնակարանները: «Ուստի խնդիր է առաջացել ապահովել վերոգրյալ ընտանիքների ժամանակավոր կեցությունը՝ հաշվի առնելով նաև այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական ծանր վիճակը»,- ասաց նախարարը:

Կարեն Կարապետյանն անդրադարձավ մի շարք համայնքներում անթույլատրելի բնապահպանական վիճակին և տվեց հանձնարարական

0

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են նաեւ շրջակա միջավայրի գերաղտոտվածության դեպքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հիշեցնելով, որ նախկինում հանձնարարականներ են տրվել բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքում պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ, որոնք գտնվում են մշակման փուլում։

«Վերջին շրջանում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել Արարատի մարզի Այնթապ, Դարակերտ, Նորաբաց, Գետափնյա, Դաշտավան, Զորակ գյուղական և Մասիս համայնքներում։ Արձանագրվել են նաև ոռոգման և կոյուղու ջրերը խառնվելու դեպքեր, որոնք լուրջ վնաս են հասցնում ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ գյուղատնտեսությանը»,- ասաց նա:

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարներին, ինչպես նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց ձեռնարկել ոռոգման և կոյուղու ջրերի խառնվելու, ինչպես նաև թափոնները ոռոգման ջրատարներ թափվելու դեպքերը վերացնելու ուղղությամբ միջոցներ, կիրառելով օրենքով սահմանված առավել խիստ պատժամիջոցներ:

Միաժամանակ, պետք է 2-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նման դեպքերը կանխարգելելու ու աղտոտման արդյունքում պատճառած վնասների փոխհատուցման ապահովման օրենսդրական առաջարկություններ:

«Այստեղ կան դեպքեր, երբ կոյուղուն միջամտել են հենց բնակիչները՝ ջրելու խնդիրները լուծելու համար: Այդ իսկ պատճառով խնդիրը պետք է համալիր ուսումնասիրել ու ընդհանրապես բացառել՝ համապատասխան գնահատականներ և պատժամիջոցներ կիրառելով բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ենթակառուցվածքային կառույցների գործունեությանը միջամտում են իրենց ցանկությամբ»,- ասաց վարչապետը:

ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել

0

ԱՄՆ Կոնգրեսի Ռեյբըրն մասնաշենքում hոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին ու ՀՀ-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպվել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կողմից` Ամերիկայի հայկական համագումարի ու Ամերիկայի հայ դատի հանձնախմբի համագործակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառման բազմաթիվ մասնակիցների թվում էին 40 կոնգրեսականներ, Կոնգրեսի աշխատակազմի անդամներ, օտարերկրյա պետությունների դեսպաններ, ԱՄՆ արևմտյան ու արևելյան ափերի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերը, Առևտրի դեպարտամենտի Եվրոպայի հարցերով փոխտեղակալ Դեյլ Տաշարսկին, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-ադյուտանտ Լի Թաֆանելին:

Իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների կարևորագույն ուղղություններին` շնորհակալություն հայտնելով Կոնգրեսի Հայկական հանձնախմբին երկկողմ համագործակցության ոլորտում ներդրած զգալի ավանդի համար: Ընդունելությանը ելույթով հանդես եկան ԱՄՆ Պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ինչպես նաև կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Թուլսի Գեբըրդը, Ջեքի Սփիըրը, Ֆրանկ Փըլոնը ու Բրեդ Շերմանը:

Երեկոյի ընթացքում «Հայաստանի նոր անուններ» փառատոնի դափնեկիր պատանի երաժիշտների կատարմամբ հնչեցին հայկական ժողովրդական ու դասական ստեղծագործություններ:

ՀՀ ԱԺ պատգամավորները դատապարտում են ուկրաինացի պատգամավորի դեմ մահափորձը

0

Ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խումբը դատապարտում է ուկրաինացի պատգամավոր Իգոր Մոսիչուկի նկատմամբ մահափորձը։ Ազգային ժողովի նիստի մեկնարկին Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց՝ նշելով, որ հոկտեմբերի 25-ին մահափորձ է տեղի ունեցել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Իգոր Մասիչուկի նկատմամբ։

«Խմբի և մեր գործընկերների անունից խստորեն դատապարտում ենք արարքը։ Կա մեկ վիրավոր և մեկ զոհ։ Մենք ցավակցում ենք զոհի ընտանիքին և հարազատներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Բեքարյանը:

Կարեն Բեքարյանը հայտնեց, որ Իգոր Մոսիչուկն  այժմ գտնվում է հիվանդանոցում։ «Ուկրաինայի բարեկամ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարօրություն»,- եզրափակեց Բեքարյանը։ 

Հոկտեմբերի 25-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Իգոր Մոսիչուկի դեմ մահափորձ է իրականացվել: Պատգամավորը գտնվում է հիվանդանոցում: Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ մահափորձի հետևանքով կա նաև զոհ:

 

Հայկական բասկետբոլի նոր էջը, թե խավար հեռանկար ունեցող « Լիգա Ա»- ն

0

Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության «Լիգա Ա»-ի առաջին տուրն արդեն պատմություն է: Վերջապես Հայաստանում էլ կանցկացվի բասկետբոլի կանոնավոր առաջնություն: Մինչ այս ֆեդերացիան սկսել էր նաև 16 տարեկանների առաջնությունը: Բայց մինչ առաջնությունը սկսի հունի մեջ ընկնել ու, գուցե և, կարող է դիտարժան դառնալ, ինչը չես ասի առաջին տուրի խաղերի մասին, «Լիգա Ա»-ի կազմակերպիչները շատ անելիքներ ունեն:

Իսկ «Լիգա Ա»-ին չի ՞ «սպառնում» «Ուրարտու»-ի ճակատագիրը…

Միանշանակ պատասխանել այս հարցին դժվար է: Ինչպես «Ուրարտու»-ի դեպքում, «Լիգա Ա»-ն ևս մեծ ներդրումներ է պահանջում: Ֆեդերացիան այժմ  օգնության ձեռք է մեկնում այն թիմերին, որոնք չունեն մարզահագուստ և մարզագույք: Բայց, 7 թիմերից, որոնք մասնակցում են առաջնությանը, մի քանիսն են «լուսավոր ապագա»  խոստանում: «Լիգա Ա»-ի խնդիրներից  է մրցավարների՝ միջազգային կարգին չհամապատասխանելը: Հայաստանում կա 12 բասկետբոլային մրցավար, սակայն ոչ մեկը միջազգային կարգ չունի:

Դահլիճները և դիտարժանությունը…

Առաջնության խաղերը անցկացվում են մի քանի դահլիճներում, որոնք հիմնականում նախատեսված չեն երկրպագուների համար: Օլիմպավանի դահլիճը բարձրակարգ է, նորագույն կահույքով, բայց այն նախատեսված է մարզումների համար:  Իհարկե, կան երկրպագուների համար նախատեսված հատվածներ, որոնք սակայն քիչ են, և  օրինակի համար, առաջնության առաջին տուրում բասկետբոլիստների համար նախատեսված նստարաններին նստել էին երկրպագուները: Կամ,  «Արթիկ»-«Արցախ» հանդիպումն անցկացվեց Արթիկի մարզադպրոցի մարզադահլիճում, որը Խորհրդային Հայաստանից մնացած «ժառանգություն է», և գտնվում է անմխիթար վիճակում: «Արցախ»-ն էլ իր հանդիպումները կանցկացնի Ստեփանակերտում, որտեղ հնարավոր է մոտ ապագայում 1300 երկրպագուների համար նախատեսված հատուկ մարզադահլիճ կկառուցվի: Առաջնությանը, սակայն կարող ենք հետևել նաև համացանցի միջոցով: Vsport կհեռարձակի տուրի խաղերը:

Կարծիք. Բասկետբոլի Ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյան.
«Վստահաբար, առաջնություն ապագա կունենա:
Այնպես ենք անելու, որ ժողովուրդը շշմի ու մեծ հետաքրքրությամբ գա առաջնության խաղերը նայելու, ինչպես որ գալիս էին Հայաստանի հավաքականի խաղերին հետևելու»:

Թիմերը…

Ինչպես  նշեցինք, Հայաստանի առաջնությանը մասնակցում են 7 թիմեր և յուրաքանչյուր տուրում մեկ թիմ չի խաղում: Առաջին տուրում չկար «Գրանդ Սպորտ»-ը:

«Ուրարտու».

Սա այն նույն թիմն է, որ խաղում էր ռուսական Սուպերլիգայում, սակայն թիմում հին կազմից մնացել են միայն 4 բասկետբոլիստներ՝ Նիկիտա Զախարովը, Էդգար Բաբայանը, Միքայել Պողոսյանը և Կարեն Հայրապետյանը: «Ուրարտու»-ն համալրում ունի նաև հավաքականից՝ կենտրոնական Արարատ Քոչինյանը: Բացի նրանից, Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի հաղթողներից երևանյան ակումբում խաղում են նաև Լևոն Վաթյանը, Հովհաննես Պողոսյանը և Դավիթ Քարամյանը:

Կարծիք. «Ուրարտու»-ի նախագահ Կարեն Գիլոյան.
«Չեմ կարծում որ այս առաջնություն ռիսկային է, քանի որ թիմերն ունեն մինիմալ ծախսերը, որ խաղան և կա ընդհանուր հովանավոր: 7 թիմերը մինչ մրցաշրջանի ավարտը խնդիր չեն ունենա: «Ուրարտու»-ն խաղալու է միայն չեմպիոնության համար: Լավ հնարավորություններ ունի «Արցախ»-ը, առաջնությանը լուրջ է վերաբերվում նաև «Շիրակ»-ը: ՖԻՄԱ-ն էլ երիտասարդ լավ բասկետբոլիստներ ունի»:

ՖԻՄԱ

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմն ամենաերիտասարդներից մեկն է: Բայց ակումբի հիմնական խաղացողները միմյանց հետ խաղալու փորձ ունեն, իսկ համալրումները մինչև 18 տարեկանների հավաքականից (Արման Դանիելյան, Վլադ Հարությունյան) կարող են ՖԻՄԱ-ին դարձնել առաջնության ֆավորիտ թիմերից մեկը:

«Շիրակ»

 Գյումրեցիներն առաջիններից էին, ովքեր դրական արձագանքեցին «Լիգա Ա»-ում իրենց թիմն ունենալուն: «Շիրակ»-ը դեռևս ձևավորման փուլում է, բայց տուրի առաջին խաղում ունեցած հաղթանակից («Ինժեներ»-ի նկատմամբ) չես կարող հաստատ պատկերացում կազմել «Շիրակ»-ի ապագայի հարցում:

Կարծիք. «Շիրակ»-ի մամուլի խոսնակ Աննա Թադևոսյան
«Նախ պետք է ասեմ, որ բասկետբոլի ֆեդերացիան մեծ աշխատանք է կատարել, որպեսզի Հայաստանում վերջապես լինի կանոնավոր առաջնություն: Ֆավորիտների մասին կարծում եմ դեռ շուտ է խոսել, ժամանակը ցույց կտա: Մենք շատ լավ թիմ ունենք, գրագետ գլխավոր մարզիչ: Սպասում ենք, որ թիմը կզբաղեցնի 1-3 հորիզոնականները»: 

«Արցախ»

Ստեփանակերտը ներկայացնող թիմի կազմը թույլ է տալիս «Արցախ»-ին ֆավորիտների շարքին դասել: «Արցախցիների» կազմում հանդես է գալիս Հայաստանի Մ18 տարեկանների ավագը՝ Գեորգի Պոդկոլզինը: Խաղային յուրահատուկ տեմպ և որակ «Արցախ»-ի խաղին կհաղորդեն նաև Ալեքս Սիմոնովիչը, Դանիելո Դուկը: Խոսակցությունների համաձայն «Արցախ»-ը շարունակելու է համալրել կազմը առաջնության ընթացքում ևս:

Կարծիք. «Արցախ»-ի սպորտային տնօրեն Արեգ Վաթյան.
«Մենք ամենաերիտասարդ թիմն ենք, որ մասնակցում է Հայաստանի այս առաջնությանը: Մեր ամենատարիքով խաղացող 23 տարեկան է միայն: «Արցախ»-ը կռիվ է տալու ամեն խաղում, ամեն գնդակի համար: Փորձելու ենք պատվով դուրս գալ յուրաքանչյուր խաղից: Հիմա բոլոր էլ դեռևս հետախուզում են միմյանց և հիմնական ֆավորիտներ դեռևս չկան»: 

«Գրանդ Սպորտ»

Այս ակումբում հանդես են գալիս «Գրանդ Սպորտ»-ի սաները, ովքեր ևս երիտասարդ կազմ ունեն, բայց միմյանց գիտեն դաշտում: Այս ակումբի «հաղթաթղթերից» կարող են դառնալ հայր և որդի Խաչատրյանները:

«Ինժեներ»

Այս ակումբն համալրված է հայկական բասկետբոլի վետերաններով: Սակայն «Ինժեներ»-ին առաջնության մրցանակային տեղերի համար պայքարելու  ֆավորիտ չես համարի, դա հաստատ է:

«Արթիկ»

Շիրակի մարզը ներկայացնող երկրորդ թիմը կարող է պայքարել փլեյ-օֆֆի 4 ուղեգրերից մեկի համար: «Արթիկ»-ում են խաղում կենտրոնական Արման Հակոբյանը և պաշտպան Արտավազդ Ղռաթյանը:

 

 

Հայաստանի առաջնությունը նոր է սկսվել, և թե որքան «ջրեր կհոսեն», ցույց կտա ժամանակը, բայց լավ հեռանկարի համար պետք է լավ հիմք դնել, այսինքն՝ անհրաժեշտ է առաջնությունը   զարգացնել  հետևողական աշխատանքով: 

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները՝ Բասկետբոլի ֆեդերացիայի

 

Պայծառ ապագայի սպասումներով լի «Մեա կուլպա» տրագիկոմեդիան նշում է 15-ամյակը

0

«Մեա կուլպա» («Իմ մեղքը») ներկայացումն ուղղված է ողջ հայ ժողովրդին: Այն յուրաքանչյուրիս կոչ է անում խոստովանել, հասկանալ հայրենիքի նկատմամբ գործած մեղքերը և փորձել դեպի դրականը փոխել երկիրը: Առաջիկայում լրանում է տարիներ շարունակ թատերասերների ուշադրության կենտրոնում գտնվող ներկայացման 15-ամյակը: Այդ կապակցությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց հոկտեմբերի 26-ին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում դիտել «Մեա Կուլպա-2» կամ «Սիրով՝ ապագայից» բեմադրությունը: Ավարտից հետո լրագրողները այն քննարկեցին բեմադրության ստեղծագործական կազմի հետ:

«Երկու ներկայացումներում էլ չի ասվում, որ իշխանավորները վատն են, իսկ հասարակ մարդիկ՝ լավը: Եթե մեզանից յուրաքանչյուրը զգա, գիտակցի իր մեղքը, մեր կյանքում ամեն բան այլ կերպ կլինի. երկիրը երկիր կդառնա: Բեմադրությունն ուղղված չէ մեր ազգի մի շերտին՝ պատգամավորներին, նախագահին և այլոց, այն ուղերձ է բոլոր հայերին: Պետք է հասկանանք մեր գործած մեղքերը, չկրկնենք դրանք ու շենացնենք Հայաստանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց դերասան Հրանտ Թոխատյանը: Նա մարմնավորում է Վագրին, որը տարբեր կերպարների միջոցով մատնանշում է հայ ժողովրդի սխալները, բացթողումները և համախմբվելու, առաջ գնալու կոչ անում:

Դերասանն ընդգծեց, որ բեմադրության մեջ ընդգրկված 2091 թվականի Հայաստանի ղեկավարի անաչառ, ազնիվ ու գործունյա կերպարը հայերի երազանքն է: Ներկայացման գաղափարախոսության համաձայն՝ լավ երկիր ունենալու գրավականներից մեկը կաշառակերությունը վերացնելն է, բժիշկների, ուսուցիչների և զինվորականների աշխատավարձերը բարձրացնելը:

Խոսելով իր մեղքի մասին՝ Թոխատյանն ասաց, որ երկրում տեղի ունեցող լավ կամ վատ իրադարձությունների մեջ ինքն էլ իր մեղքի բաժինն ունի:

15-ամյա «Մեա կուլպա» ներկայացումը թատերասերների դատին է հանձնվել 2002-ին: Բեմադրության գործողությունները ծավալվում են 2015 թվականին:Միջազգային հանրությունը որոշել է  վերականգնել      պատմական արդարությունը և փոքրիկ Հայաստանին վերադարձնել ավելի քան հարյուր  տարի առաջԹուրքիայի կողմից զավթված հողերըՆերկայացման գլխավոր հերոսը (Սամսոն  Ստեփանյանելույթի տեքստ է պատրաստում միջազգայինհամաժողովում հանդես գալու համարորտեղ պետք է լուծվի այդ հարցը:    Սակայն ներկայացման ողջ ընթացքում հերոսին ինչոր բան անընդհատխանգարում է ավարտել ելույթի վրա տարվող աշխատանքըԻ վերջո, գործը հասնում էբացարձակ  անհեթեթությաննրա տանն անսպասելիորենհայտնվում է կենդանաբանական այգուց  փախած վագրը (Հրանտ Թոխատյան), սակայնչգիտես ինչունա կրկեսի ծաղրածուի տեսքով էՎագրը  սկսում էհայտնվել հերոսի  առաջ իրական պատմական անհատներիՆոստրադամուսիԳյոթեիՆապոլեոնիՉերչիլիՀիտլերիԱրա Գեղեցիկի և Տիգրան ՄեծիկերպարանքներովԱվարտվում է  խելահեղ գիշերը`գիշերորը հերոսին ստիպում է շատ բան հասկանալ ու նորովի վերաիմաստավորել  կյանքը:

 Պիեսի հեղինակը Վահրամ Սահակյանն էբեմադրող ռեժիսորըԱրթուր ՍահակյանըՆերկայացման  գլխավոր պրոդյուսերը Արմեն ՀամբարձումյաննէԴերերում են Հրանտ ԹոխատյանըՍամսոն  ՍտեփանյանըԼևոն ՀարությունյանըԱրա  ՍարգսյանըԱրծրուն ՀարությունյանըՎահագն Սիմոնյանը: