Շաբաթ, 04. 04. 2026

Պըրրի Պիտի Գլխաւորէ Քարտուղարութեան Ժողովը Օրէնսդրական Նիստին Նախապատրաստուելու Համար

0

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Խորհրդարանի նախագահ Նապիհ Պըրրի այս շաբաթ պիտի գլխաւորէ խորհրդարանի քարտուղարութեան ժողովը օրէնսդրական նիստին նախապատրաստուելու համար: Այս մասին կը հաղորդեն խորհրդարանի նախագահի գրասենեակէն:
Յայտարարութեան մէջ կը նշուի, որ Պըրրիի գլխաւորութեամբ հանդիպումը տեղի պիտի ունենայ Չորեքշաբթի առաւօտեան ժամը 11:30-ին Այն Ալ Թինէի իր նստավայրին մէջ:
Նման հանդիպումներ սովորաբար տեղի կ’ունենան օրէնսդրական յաջորդ նիստի օրակարգը սահմանելու համար, որ, Պըրրիի խօսքով, պիտի կայանայ, երբ խորհրդարանական համատեղ յանձնաժողովները աւարտեն շարք մը օրինագիծերու քննարկումը:

427 Գաղթականներ Վերադարձան Սուրիա. Լիբանանի Ընդհանուր Անվտանգութիւն

0

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Սուրիոյ կառավարութեան հետ համագործակցաբար Լիբանանի Ընդհանուր անվտանգութեան կազմակերպած տունդարձի ծրագիրի ծիրէն ներս Երկուշաբթի 427 գաղթականներ վերադարձան Սուրիա:

Ըստ Ազգային լրատուական գործակալութեան՝ աւելի քան 200 գաղթականներ, որոնք մեծ մասամբ պիտի վերադառնային Սուրիոյ Ալեփփօ քաղաքը, հաւաքուեցան Քամիլ Շամուն մարզահամալիրին մէջ: Գաղթականները վերադարձան Մասնաա սահմանային անցակէտով Լեռնալիբանանի մէջ ՄԱԿ-ի գաղթականներու հարցերով գրասենեակի ղեկավար Լորա Ալմիրալի հսկողութեան ներքոյ: Այլ գաղթականներ վերադարձան Սուրի, Պուրճ Համուտի, Նապաթիէի եւ Թրիփոլիի շրջաններէն Ընդհանուր անվտանգութեան եւ լիբանանեան բանակի հսկողութեան ներքոյ:  

Մասիս լեռան լանջին ծավալուն հրդեհ է. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացնում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

0

Մասիս լեռան լանջին ծավալուն հրդեհ է, և այրվող օջախները ներկայում հեռու են հայ-թուրքական սահմանից:  «Արմենպրես»ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից՝ հավելելով, որ կառույցն իրականացնում է մշտադիտարկում:

«Ներկայում այրվող օջախները հեռու են Հայաստանի սահմանից»,-  հայտնեցին Ճգնաժամային կառավարման կենտրոնից: 

Massive fire breaks out on the slopes of Mount Ararat – Ministry of Emergency Situations presents details

0

A massive fire has broken out on the slopes of Mount Ararat, and the fire is still far away from the Armenian-Turkish border, ARMENPRESS was informed from the press service of the Ministry of Emergency Situations of Armenia.

Edited and translated by Tigran Sirekanyan

Տավուշի հատվածում այս գիշերը կրկին կրակոցներ են եղել, սակայն նախորդ օրերի համեմատ ավելի քիչ. Արծրուն Հովհաննիսյան

0

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը կրկին կրակոցներ են եղել, սակայն նախորդ օրերի համեմատ ավելի քիչ: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակոցները համեմատաբար քիչ են եղել, մեր կողմից պատասխանը եղել է մասամբ: Ներկայում իրավիճակը հանգիստ է, կորուստներ չունենք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջին օրերին Ադրբեջանը կրակ է բացել Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ: Սեպտեմբերի 15-ին էլ Ադրբեջանը հրաձգային զենքերով կրակ է բացել Արենի գյուղի ուղղությամբ:

Azerbaijan again fires at Armenian border town

0

 Azerbaijan has again opened cross-border fire at the Tavush province of Armenia overnight September 16-17. However this time the shooting was insignificant compared to the previous days, Armenian defense ministry spokesperson Artsrun Hovhannisyan told ARMENPRESS.

“The shootings were relatively few, our response took place partly. The situation is currently calm, we don’t have losses,” Hovhannisyan said.

Azerbaijan has been shooting at Armenian border towns of Baghanis and Koti in the Tavush province during the recent days. The village of Areni was also targeted.

Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին, ովքեր Հայաստան են ժամանել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է հյուրերին կառավարությունում և շնորհակալություն հայտնել նրանց ՀՀ դրամի ներդրման 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը՝ հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը, ինչը կարևոր գործոն է տնտեսության զարգացման տեսանկյունից: Կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՏՄ երկրների Կենտրոնական բանկերի միջև սերտ փոխգործակցությունը՝ ֆինանսական շուկաների զարգացման, տնտեսությունների առաջմղման, նոր մեխանիզմների ներդրման նպատակով: Վարչապետը հույս է հայտնել, որ ֆինանսական կառույցների ղեկավարների միջև կշարունակվեն արդյունավետ ու կառուցողական քննարկումները՝ ի նպաստ համագործակցության զարգացման:

ԵԱՏՄ պետությունների ԿԲ նախագահները վարչապետին են ներկայացրել փոխգործակցության հետագա ընդլայնմանը միտված քայլերը, որոնք կնպաստեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում տնտեսությունների, այդ թվում՝ կապիտալի շուկաների և առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու խորացմանը:

Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ: 

Armenian PM meets with EEU cenbank governors

0

Armenian Prime Minister Nikol Pashinyan has held a meeting today with governors of central banks of Eurasian Economic Union (EEU) member countries, who have arrived in Armenia to participate in the events dedicated to the 25th anniversary of the introduction of the Armenian currency, the dram.

During the meeting the PM welcomed the executives in the Armenian government and thanked them for taking part in the events.

PM Pashinyan noted that despite the non-violent, “velvet” revolution, the Armenian dram continued maintaining stability, which is an important factor in terms of economic development.

He attached importance to close partnership between central banks of EEU countries for the development of financial markets, advancement of economies and introduction of new mechanisms.

The Armenian PM expressed hope that productive and constructive discussions will continue between the executives of financial structures for developing cooperation.

The governors presented to the PM the steps aimed at further expansion of partnership, which will contribute to the development and enhancement of economies within integration processes, including capital markets and trade-turnover ties.

Ideas were exchanged over the possibilities of implementing mutual calculations with national currencies within the EEU.

Artsakh’s president summons consultation over military mobilization readiness trainings

0

President of Artsakh Bako Sahakyan has summoned a consultation today on the process of the ongoing trainings in accordance to the 2018 plan on the Defense Army’s mobilization readiness.

Sahakyan’s office said that defense ministry Levon Mnatsakanyan briefed the president of the process.

Բակո Սահակյանը հրավիրել է ՊԲ զորահավաքային պատրաստության ուսումնավարժական հավաքների ընթացքին նվիրված խորհրդակցություն

0

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված ՊԲ զորահավաքային պատրաստության ընթացիկ տարվա պլանի համաձայն մեկնարկած ուսումնավարժական հավաքների ընթացքին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին եւ համապատասխան կառույցների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: