Շաբաթ, 04. 04. 2026

ՀՀ զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկվում են իրավիճակը առաջնագծում. Նիկոլ Փաշինյան

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է  Արցախի առաջնագիծ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի»-ի իր էջի տեսաուղերձում նշել է, որ կարևոր քննարկումներ են տեղի ունեցել առաջնագծում տիրող իրավիճակի հետ կապված:

«Չնայած որ առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց կարելի է համարել այդ իրավիճակը կայուն և վերահսկելի: Համենայնդեպս, Հայաստանի զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը: Եվ մենք նաև Արցախի նախագահի հետ ու զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկեցինք Ղարաբաղի հարցի շուրջ ընթացիկ վիճակը, մեր դիրքորոշումներն այդ կապակցությամբ, ինչպես նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներ տեղի ունեցան»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` քննարկման ժամանակ   արձանագրվել է, որ սահմանագծում հայկական կողմի զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխան են տալիս ադրբեջանական զինված ուժերի սադրանքներին. «Բայց սա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, այլ մենք պատրաստ ենք բանակցությունների, ինչը բազմիցս նշվել է»:

Վարչապետը նշեց, որ Արցախում շատ հետաքրքրիր մարդկանց հետ է հանդիպել` մարտական հերթապահություն իրականացնող մարդկանց , ովքեր առաջնագծում ծովի մակարդակից գրեթե 3 հազար մետր բարձրության վրա հերթապահություն են իրականացնում:

«Զինված ուժերի շարքային պայմանագրային զինվորի հետ ծանոթացա, ով 7 երեխա ուներ և, այդքան  երեխա ունենալով, ծովի մակերևույթից մոտ 3 հազար մետր բարձրության վրա  իրականացնում է մարտական հերթապահություն: Եվ մի սպայի հետ ծանոթացա, ով վեց երեխա ուներ ու նույնպես իր ծառայությունը իրականացնում էր այդպիսի պայմաններում: Ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետև ես համարում եմ, որ նրանք ունեն սեփական հայրենիքին, ապագայի նկատմամբ բացառիկ հավատ և վստահություն: Համոզված եմ նաև, որ հավատը հիմնված է մեր ժողովրդի հավաքական ուժի և վստահության վրա»,- շեշտեց Փաշինյանը:

Վարչապետը նաև հավելեց, որ  պլանավորել էր մասնակցել «Իմ քայլը» դաշինքի Աջափնյակ վարչական շրջանում  կազմակերպած հավաքին, բայց ստացվեց այնպես, որ եղանակային շատ բարդ պայմաններ էին և նա չի կարողացել ժամանակին վերադառնալ Երևան:

Armenian Armed Forces and Defense Army confidently keep control of the front line situation – Nikol Pashinyan

0

Prime Minister of Armenia NIkol Pashinyan visited on September 18 the front line of Artsakh accompanied by President of Artsakh Bako Sahakyan, Defense Minister of Armenia Davit Tonoyan, Chief of the General Staff of the Armed Forces of Armenia Artak Davtyan, Defense Minister of Artsakh Levon Mnatsakanyan. ARMENPRESS reports Pashinyan said during his Facebook live broadcast that important discussions took place over the situation on the front line.

“Although the situation on the front line is quite tense, we can still assess it as stable and controllable. Anyway, the Armenian Armed Forces and the Defense Army confidently keep control of the situation. And we discussed with the President of Artsakh and the representatives of the Armed Forces the current situation over Karabakh, our positions and also there were discussions over the political-military situation”, Pashinyan said.

According to the PM, during the discussion they recorded that the armed forces of the Armenian side confidently keep control of the situation and appropriately retaliate to any Azerbaijani provocation. “But this does not mean we want war or we push for war. Instead, we are ready for negotiations – something that we have repeated many times”.

The PM also added that he had planned to participate in the rally of “My step” block in Yerevan’s Ajapnyak district, but he could not arrive in Yerevan on time due to bad weather conditio9ns.  

Արցախում արջերը փակել են Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախ այցի ընթացքում նրա մեքենայի դիմաց  դուրս է եկել երկու արջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»– ը, ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախ կատարած այցից:

«Արցախում շրջում էինք, և հանկարծ մեր մեքենայի դիմաց դուրս եկան երկու սիրուն արջուկներ»,- գրել է նա:

Bears block PM Pashinyan’s way in Artsakh

0

Two bears appeared in front of PM Nikol Pashinyan’s car during his visit to Artsakh. ARMENPRESS reports Prime Minister’s aide Nairi Sargsyan posted footage on his Facebook page.

“We were touring in Artsakh when suddenly 2 beautiful bears appeared in front of our car”, he wrote.

Pope to Armenian Mekhitarist Congregation: continue to illuminate the path to unity

0

A letter from Pope Francis was read at the conclusion of celebrations marking 300 years from the foundation of the Armenian Mekhitarist Congregation in its Monastery in Venice, Vatican News reports.

Pope Francis on Sunday praised the Armenian Mekhitarist Congregation for their tradition of theological humanism and prophetic ecumenical openness and urged them to continue to provide precious witness, Vatican News reported.

The Congregation of Benedictine monks is widely recognized for its contribution to the renaissance of Armenian philology, literature, and culture early in the 19th century and for the publication of old Armenian Christian manuscripts, a tradition that Pope Francis described as a “beneficial gift for the ecumenical journey, which increasingly reveals itself as a sign of the times” in our effort to meet the Lord’s request to his disciples “to be one”.

In a letter addressed to Archbishop Boghos Levon Zekiyan, apostolic administrator of the Armenian Mekhitarist Congregation, the Pope said the congregation “is called to preserve and deepen its charism for the good of all Armenian people.»

Francis’ message was read in the presence of Cardinal Leonardo Sandri, Prefect of the Congregation for the Oriental Churches during celebrations of the Divine Liturgy on the Island of San Lazzaro in Venice.

The ceremony took place on Sunday evening to the mark the third centenary of the foundation of the Armenian Mekhitarist Congregation.

He said that together with the Mekhitarist Monastery of Vienna, the island of San Lazzaro where the Congregation is based, has become its beating heart.

“Despite a general reduction in numbers, each monk is called, there and everywhere, to keep his horizons open and wide and the bond of communion strong” he said.

The Mekhitarist identity, the Pope continued, consists above all in being entirely consecrated to God.

 “Your vocation, he said in conclusion to the monks, cannot be realized without real communion with your brother monks and without a total and joyful respect for your vows of poverty, chastity and obedience” which are an evangelical source of true renewal and strength in the face of the trials we face today.

Մխիթար աբբահոր ջահը թող շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը. Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը

0

Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել  միաբանության 300-ամյակի տոնախմբություններին նվիրված սուրբ պատարագը, որին իր շնորհավորական ուղերձն էր հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով «Վատիկան նյուզ» պարբերականը, Հռոմի պապն իր ուղերձում նշել է, որ Մխիթարյան միաբանությունն իր պատմության 300 տարվա ընթացքում դիմագրավել է հին և նոր դժվարությունների: Նա վստահեցրեց, որ Սուրբ Աթոռը միշտ հատուկ ուշադրության է արժանացրել Մխիթար աբբահորն ու վերջինիս զավակներին, և այսօր ևս պատրաստ է օգնել և աջակցել: «Մխիթարյան միաբանությունը պահանջում է լինել կրոնավոր՝ մարդիկ, որոնք ամբողջությամբ նվիրված է Աստծուն: Այդ կոչումը չի կարելի իրականացնել առանց ընկալելու եղբայրների հետ հաղորդության և աղքատության, ողջախոհության և հնազանդության ուխտերը, որոնք այսօրվա դժվարությունների երաշխիքն են»,-նշել է Հռոմի պապը՝ հավելելով. «Երանելի Մխիթարը, որին… Պիոս 12-րդ պապը դասեց Արևելյան եկեղեցիների կրոնական կյանքի մեծ բարեկարգողների շարքը, եղավ հայ ազգի հավատքի ըմբռնման կառուցողը՝ իր ետևից թողնելով հոգևոր ու մշակութային անվերջանալի ժառանգություն, որը տրվեց Մխիթարյան միաբանությանը պահպանելու, խորացնելու ու տարածելու՝ ի նպաստ համայն հայ ժողովրդի բարօրության»,-իր ուղերձում ասել է Սրբազան Պապը:

Պատգամի ավարտին Սրբազան Քահանայապետը մաղթել է, որ միաբանության հիմնադիր Մխիթար աբբահոր ջահը շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը, Քրիստոսի հավատքով և այն հույսով, որ նրա խոսքը մշտական կյանք է պարգևում»,-ասել է Հռոմի պապը:

Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հանձնաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ համայնքների գնդակոծման մասին

0

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետեւանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արփինե Հովհաննիսյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Օգտվելով Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններից՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր անհաջողությունները բարդել հայկական կողմի վրա։ Բազմիցս ասել եմ եւ չեմ խորշի եւս մեկ անգամ կրկնել՝ արցախյան հարցում մենք ավելի քան միասնական ենք։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի օրակարգային հարցերին, ապա օրակարգին համապատասխան հանձնաժողովի խնդրանքով ներկայացրել եմ Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները։ Հաշվի առնելով հանձնաժողովի գործունեության գաղտնապահական կարգը՝ կայացված որոշումների, հանձնաժողովի դիրքորոշման մասին կտեղեկացնեմ, երբ դրանք կգաղտնազերծվեն»,- գրել է Հովհաննիսյանը։

Armenia notifies PACE monitoring committee on Azerbaijani cross-border shootings

0

Head of the Armenian delegation to the Parliamentary Assembly of the Council of Europe (PACE) Ms. Arpine Hovhannisyan has notified the monitoring committee of the institution on Azerbaijan’s cross-border gunfire at the Armenian village of Koti, the resulting civilian injury and the other shootings of several other Armenian civilian settlements.

“By taking advantage of the latest domestic events in Armenia the authorities of Azerbaijani are attempting to put the blame for possible failures of the NK conflict settlement on the Armenian side. I have said this numerously and I won’t avoid repeating myself: we are more than united in the Artsakh matter.

Regarding agenda issues, at the request of a relevant committee I briefed on the latest domestic political developments of Armenia. Considering the confidentiality procedure of the committee’s activities I will notify about the decisions and the committee’s stance when it will be [available for disclosure],” Hovhannisyan said.

ՆԱԹՕ-ն Պատասխան Հարուած Կը Հասցնէ Ռուսիոյ «համացանցային գրոհներու» Պարագային. Սթոլթենպերկ

0

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – ՆԱԹՕ-ն կրնայ իր կանոնադրութեան հինգերորդ յօդուածը կիրարկել Ռուսիոյ կողմէ «համացանցային գրոհներու» պարագային: Այդ մասին, ինչպէս հաղորդած է «ՌԻԱ Նովոսթի»-ն, յայտարարած է  դաշինքի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենպերկը «Axios» գործակալութեան տուած հարցազրոյցի ժամանակ, կը փոխանցէ «Արմէնփրես»-ը:

Աւելի կանուխ, դաշինքի անդամները Պրիւքսելի գագաթաժողովին համաձայնութեան եկած էին, որ ՆԱԹՕ-ն կրնայ «հայպրիտային պատերազմի», ինչպէս նաեւ զինուած յարձակումի պարագային ի գործ դնել հաւաքական պաշտպանութեան վերաբերեալ հինգերորդ յօդուածը:

«Ոչ ինքնաբերաբար: Այդ մէկը կախուած կ’ըլլայ համացանցային գրոհի բնոյթէն»,- յայտարարած է գլխաւոր քարտուղարը՝ պատասխանելով այն հարցին, թէ կրնա՞յ արդեօք կիրարկուիլ 5-րդ յօդուածը ՆԱԹՕ-ի դէմ ռուսական համացանցային գրոհի պարագային: «Բայց կարեւորը այն է, որ մենք յստակ յայտարարած ենք, որ մտադիր ենք, եթէ ի հարկէ անհրաժեշտ նկատուի, կիրարկել 5-րդ յօդուածը, եւ որ մենք նաեւ կ’ամրապնդենք մեր համացանցային պաշտպանութիւնը»,- աւելցուցած է ան:

 

 

Ազրպէյճանի Մէջ Մարդու Իրաւունքներու Ծանր Իրավիճակը Կը Քննարկուի ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ Համաժողովին

0

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Վարշաւայի մէջ տեղի ունեցող ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովին Սեպտեմբեր 17-ին քննարկուած է Ազրպէյճանի մէջ մարդու իրաւունքներու ծանր իրավիճակը:

Այս մասին, ինչպէս կը հաղորդէ «Արմէնփրես»-ը, կը յայտնէ ազրպէյճանական «Թուրան» լրատուական գործակալութիւնը:

Համաժողովի ազրպէյճանցի մասնակից, իրաւապաշտպան Էմին Հուսէյնովը նշած է, որ Ազրպէյճանը մարդու իրաւունքներու խախտման երկար եւ դժբախտ պատմութիւն ունի։ Ազրպէյճանի մէջ քաղաքացիական հասարակութեան վիճակը 2014-էն սկսեալ, երբ տեղական եւ միջազգային շարք մը կազմակերպութիւններու նկատմամբ քրէական տարբեր գործեր յարուցուեցան, աւելի վատթարացաւ:

«Ազրպէյճանի մէջ քաղաքացիական հասարակութեան հետ կապուած լուրջ խնդիրները կը շարունակեն մնալ նաեւ այսօր: Հասարակական կազմակերպութիւններէն շատերը երկրէն ներս գործունէութիւն ծաւալելու ժամանակ այսօր ալ կը շարունակեն անցնիլ մեծ դժուարութիւններէ: Ազրպէյճանի իշխանութիւնները բազմիցս ցոյց տուած են, որ կ’անտեսեն մարդու հիմնարար ազատութիւնները»,- նշած է իրաւապաշտպան Էմին Հուսէյնովը:

Վարշաւայի մէջ Սեպտեմբեր 10-էն մեկնարկած ԵԱՀԿ մարդու իրաւունքներու, օրէնքի գերակայութեան ու ժողովրդավարութեան վերաբերեալ տարեկան համաժողովին մասնակցած է նաեւ ազրպէյճանցի իրաւապաշտպան Էմին Հուսէյնովը: Մշտապէս ալիեւեան ռեժիմի քննադատութեամբ աչքի զարնող Հուսէյնովը Վարշաւայի մէջ հանդիպած է Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներուն, խորհրդակցութիւններ ունեցած հայկական հասարակական կազմակերպութիւններու հետ:

Հանդիպումներէն ետք ազրպէյճանցի իրաւապաշտպանը հայերուն հետ ճաշած է Վարշաւա գտնուող Golden Apricot ճաշարանին մէջ, որ հայերուն սիրելի վայրն է:

Իրաւապաշտպանի՝ հայերուն հետ ունեցած ընթրիքը զայրոյթ յառաջացուցած է Ազրպէյճանի իշխանական եւ հասարակական ծիրէն ներս, ինչը իր արտայայտութիւնը գտած է մամուլի մէջ: