Շաբաթ, 04. 04. 2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին:  Վարչապետը շնորհավորել է տիկին Միյատովիչին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին ամիսների ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին, նշել է, որ հայ հասարակությունը կարևորագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում: Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության նախաձեռնած բարեփոխումները, ՀՀ վարչապետի խոսքով, ուղղված են մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարության զարգացման ոլորտներում առաջընթացի նոր մակարդակի ապահովմանը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության և դերակատարության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է այս գործընթացներում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը:

Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար, նշել է, որ հետևել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և ողջունելի է դրանց խաղաղ հանգուցալուծումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր երկրում հասարակական-քաղաքական կյանքում կանանց մասնակցության հարցի շուրջ: Վարչապետը նշել է, որ կանայք կարևոր դերակատարություն են ունեցել և շարունակում են ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներում, ինչը ևս նպաստել է հեղափոխության թավշյա և ոչ բռնի ընթացքին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը կարևորում և խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական կյանքում և կառավարման համակարգում:

Կողմերը քննարկել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին, քաղաքացիական հասարակության զարգացմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը, ընթացիկ ներքաղաքական զարգացումներին և այլն:

PM Pashinyan receives CoE Commissioner for Human Rights Dunja Mijatović

0

 Prime Minister of Armenia NIkol Pashinyan received CoE Commissioner for Human Rights Dunja Mijatović on September 19. The PM congratulated Dunja Mijatović on the occasion of assuming the responsible position of Commissioner for Human Rights and expressed readiness for effective cooperation.

As ARMENPRESS was informed from the official website of the Prime Minister, referring to the domestic political developments in Armenia during the last months, Nikol Pashinyan noted that the Armenian public lives a period of very important transformations.  According to the PM, the reforms launched by the government following the velvet revolution are aimed at reaching new levels in the protection of human rights, development of the civil society and democracy, raising the participation of citizens in decision making, as well as recording success in the fight against corruption.  PM Pashinyan highlighted the cooperation with the office of the CoE Commissioner for Human Rights in this process.  

Thanking the Armenian PM for the reception, Dunja Mijatović noted that she followed the developments in Armenia and praised the peaceful nature of the protests.  

The interlocutors exchanged views on the issue of women participation in social-political life in Armenia. The PM noted that women had and continue to have an important role in the democratic processes in Armenia.

Nikol Pashinyan emphasized that the Government highlights and encourages the active involvement of women in the political life and state administration system.

The sides also discussed a number of issues about the development of the civil society, prevention of domestic violence, protection of rights of different groups, the ongoing political developments and so on.

CoE Commissioner for Human Rights highly appreciated role of Armenian civil society in the sphere of human rights

0

Foreign Minister of Armenia Zohrab Mnatsakanyan received CoE Commissioner for Human Rights Dunja Mijatović.  Greeting the guest, Minister Mnatsakanyan noted that Armenia and the Council of Europe share common values, the universal values, and added that the cooperation with the office of the Commissioner is an important priority for Armenia.

As ARMENPRESS was informed from the press service of the MFA Armenia, the interlocutors highlighted the first visit of Dunja Mijatović to Armenia as the CoE Commissioner for Human Rights, noting that it gives a good opportunity to familiarize with the situation over human rights and to outline the future directions of cooperation. The sides highly appreciated the role of the Armenian civil society in the sphere of human rights.

A special reference was made to the protection of rights of children, women and vulnerable groups.

Minister Mnatsakanyan presented to Commissioner Dunja Mijatović the priorities of the Armenian side over Nagorno Karabakh conflict settlement, adding that the main beneficiaries of the settlement are the people who have a clear goal to have a safe future. The Armenian FM noted that Artsakh joint UN Human Rights fundamental documents unilaterally on its own, has ratified them and successfully implements them.

ԵԽ հանձնակատարը մարդու իրավունքների ոլորտում բարձր է գնահատել Հայաստանի քաղհասարակության դերը

0

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը միավորում են ընդհանուր՝ համամարդկային արժեքները, և հավելել, որ  հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրուցակիցներն արժևորել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կարգավիճակում Դունյա Միյատովիչի առաջին այցը Հայաստան՝ ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու մարդու իրավունքների ոլորտում առկա իրադրությանը և ուրվագծելու համագործակցության հետագա ուղիները: Այս գործընթացում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի ակտիվ և կենսունակ քաղաքացիական հասարակության դերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել ՀՀ օրենսդրական բարեփոխումներին,  մարդու իրավունքների մշտադիտարկմանն առնչվող հարցերը, ինչպես նաև Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության խորացման հեռանկարները:

Հատուկ անդրադարձ է կատարվել է կանանց և երեխաների, սոցիալապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ կանանց մասնակցությունը երկրի հասարակական կյանքում բավական տեսանելի և նշանակալի է: Նախարարը հավելել է նաև, որ Հայաստանը գրեթե ավարտին է հասցրել Խաղաղության և հակամարտությունների կարգավորման գործընթացներում կանանց դերակատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման նպատակով հասարակական լայն քննարկումների միջոցով գործողությունների ազգային ծրագիր մշակելու գործընթացը:

Նախարար Մնացականյանը հանձնակատար Միյատովիչին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ հիմնախնդրի կարգավորման գլխավոր շահառուն մարդիկ են, ովքեր ունեն անվտանգ ապագայում խաղաղ ապրելու հստակ նպատակ և իրենց ամենօրյա գործունեությամբ հնարավորինս նպաստում են այդ նպատակի կյանքի կոչմանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ Արցախն ինքնակամ միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել և հաջողությամբ իրականացնում է դրանք: Նա հավելել է, որ Հայաստանի համար մարդու իրավունքները շարունակում են մնալ համընդհանուր արժեքներ, և դրանց պաշտպանության նպատակով համագործակցությունը ևս պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության:

Armenian serviceman killed by Azerbaijani shooting

0

Contractual servicemen Haykaz Matevosyan, 1980, received a gunshot wound at the neck in the military positions of a regiment located in the north-eastern direction of the Armenian border at about 13:30, September 19.

As ARMENPRESS was informed from the press service of the Defense Ministry of Armenia, Matevosyan died on the way to the hospital.

The Defense Ministry of Armenia extends deep condolences to the family, relatives and  peers of the killed soldier.

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

0

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային ժամկետային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ): 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել ակտիվ քաղաքականություն վերադառնալու ձևաչափի հարցում. ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին

0

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական  «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում վերահաստատել է Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում ներգրավվելու ցանկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ դա կարող է լինել կուսակցության, շարժման, որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, նաև՝ կարող է անձնավորված, կամ ոչ անձնավորված լինել:  Անդրադառնալով հարցին, թե ինքը, որ տարբերակին է հակված՝ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել»:

Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, որ ինքը քաղաքականությունից երբեք չի հեռացել: «Ինչպես ընդունված է ասել, նախագահները քաղաքականությունից չեն հեռանում: Ես 10 տարի պասիվ եմ եղել: Իմ դիրքորոշումն արտահայտել եմ սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնց հետ համաձայն չեմ եղել, բայց այլ ակտիվություն չեմ ցուցաբերել: Հիմա ես շատ ավելի ակտիվ եմ արտահայտվելու»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Անդրադառնալով Հայաստանում վերջին ամիսների ներքաղաքական զարգացումներին՝ Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին զգացել է բողոքական տրամադրությունները և ժամանակին գործել է: «Դա տպավորիչ էր»,- ասել է Քոչարյանը:

Հարցին՝ 4 ամիսը բավարար ժամանակ է՝ հասկանալու, գնահատելու համար իշխանության կոմպետենտությունը, կամ ոչ կոմպետենտությունը, հաջողությունը կամ անհաջողությունը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ դա բավարար ժամանակ է հասկանալու համար, թե որքանով է իշխանությունը կոմպետենտ, ինչ արժեքների վրա է հիմնվում, որքանով է այն ունակ համակարգային աշխատանքի:

Kocharyan ponders specific format of political engagement

0

Former President of Armenia Robert Kocharyan has reiterated his willingness to be engaged in politics in Armenia.

In an interview to the Russian Kommersant newspaper, Kocharyan said he is still considering formats for his activities.

Asked what specific option of political activities he is more likely to choose, Kocharyan responded: “You could say that I haven’t decided yet.”

Kocharyan also noted that he has never left politics. “As they say, presidents don’t leave politics. I’ve been passive for 10 years. I have expressed my stance about principled matters which I haven’t agreed with, but I haven’t displayed other activeness. Now I will express myself a lot more actively,” Kocharyan told Kommersant.

Speaking about the recent domestic developments in Armenia, the former president argued that Nikol Pashinyan has felt the discontent and protesting moods and acted timely. “It was impressive,” Kocharyan said.

ԱԺ քննիչ հանձնաժողովը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրելու է միջազգային կառույցների մասնագետների

0

ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման մանրամասները քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստում ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանն առաջարկեց անդամներին միջազգային կազմակերպություններից հրավիրել մասնագետների: «Արմենպրես»ի հաղորդմամբ` սեպտեմբերի 19-ին կայացած առաջին նիստում քննարկվեցին աշխատակարգային հարցեր:

«Հանձնաժողովի համար բոլոր խմբակցությունները ներկայացրել են իրենց թեկնածուներին: Բավականին մտահոգիչ փաստերի առթիվ ենք ձևավորվել այս հանձնաժողովը: Դեպքի առթիվ կան հարուցված քրեական գործեր, և այդ հանգամանքները չեն կարող քննարկման առարկա դառնալ հանձնաժողովում: Հանձնաժողովի քննարկման առարկա են դառնալու նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի` դատախազության պարտականությունները»,-ասաց նիստը վարող ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Հանձնաժողովի կազմում են ՀՀԿ-ից Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալիկ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը, «Ելք» դաշինքից Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, իսկ ՀՅԴ-ից` Սպարտակ Սեյրանյանը:

Կոստանյանը առաջարկեց հանձնաժողովի բոլոր անդամներին մեկ շաբաթյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել: Բոլորը կարող են առաջարկել հանձնաժողովի աշխատակարգի մեխանիզմները: Կլինեն հանձնաժողովի նախագահի, տեղակալի ընտրության քննարկումներ: Կոստանյանն առաջարկեց նաև, որ բոլորն իրենց մանդատի շրջանակում առաջարկել համապատասխան մարմիններից պահանջվող փաստաթղթերի ցանկը: «Կարող եք առաջարկել, թե որ միջազգային կազմակերպություներից և ինչ  մասնագետների կարող ենք հրավիրել: Իսկ պաշտոնատար անձինք և ՏԻՄ-երը պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստերին»,-նշեց Կոստանյանը:

Կոստանյանը լրագրողների հետ զրույցում նշեց` կարող են միջազգային կառույցներին հրավիրել հեռահաղորդակցության մասնագետներ, որոնք կկարողանան համակարգային առումով բացատրել, թե ինչպիսի մենախիզմներ կան, որոնք բացառում են գաղտնալսումները: Հույս հայտնեց, որ գործընկերներն առաջարկություններով հանդես կգան:

«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Կոստանյանին առաջարկեց ներկայացնել նախագիծ, որի շուրջ կաշխատեն մյուս պատգամավորները: 

Parliamentary ad-hoc committee to invite experts from int’l organizations for wiretapping probe

0

During today’s first session of the parliamentary ad hoc committee on the wiretapping of the National Security Service director and Special Investigative Committee director, Republican MP Gevorg Kostanyan recommended the members to invite experts from international organizations.

The first session mainly focused on working, technical issues.

“All factions have presented their candidates for the committee. We have set up this committee for rather concerning facts,” Kostanyan, a former prosecutor general, said.

The committee is composed of five Republican MPs, two MPs from Yelk bloc, three from Tsarukyan faction and one from the ARF.

All members are to present recommendations within a week.