Շաբաթ, 04. 04. 2026

Գարնանային իրադարձությունները ցույց տվին, թե որքան ազդեցիկ կարող է լինել փոփոխությունների հասարակական պահանջը. Արմեն Սարգսյան

0

Այս տարվա գարնանային իրադարձությունները ցույց տվին, թե որքան ազդեցիկ կարող է լինել փոփոխությունների հասարակական պահանջը: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ՀՀ Ազգային Ժողովի բակում Հայաստանի առաջին խորհրդարանի ձևավորման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ:

«ՀՀ Ազգային ժողովին վիճակված է կարեւորագույն դերակատարություն եւ առաքելություն, որը նաեւ նրա սահմանադրական պարտականությունն է: Գարնանային իրադարձությունները ցույց տվին, թե որքան ազդեցիկ կարող է լինել փոփոխությունների հասարակական պահանջը: Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Պատասխանատվության գիտակցումը իմաստության վկայությունն է»,- «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:

Նրա դիտարկմամբ՝ Հայոց պետականությունը, որ հռչակված է պատմական Հայաստանի այս տարածքում, բացարձակ արժեք է ոչ միայն ՀՀ բոլոր քաղաքացիների, այլեւ աշխարհի բոլոր հայերի համար: «Պատմության տարբեր փուլերում պետականության գաղափարը մեր հոգու եւ մտքի մեջ է եղել՝ առանց ընդհատվելու՝ անգամ երբ պետություն չենք ունեցել: Պետության բացակայության ժամանակ պետականությունը գոյություն է ունեցել՝ ազատության որոնումների, եկեղեցու, հավատքի , պայքարի եւ հաճախ ընդվզումների մեջ: Ժամանակը փորձության է ենթարկում ե՛ւ ժողովրդին, ե՛ւ պետությանը, ե՛ւ արժեհամակարգը, որի ճգնաժամը կարող է հանգեցնել նաեւ պետականության ճգնաժամին»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է՝ Երեւանից Ստեփանակերտ, Մոսկվայից Բեյրութ, Կալկաթայից Բուենոս Այրես:

ՀՀ նախագահը նշեց, որ հարյուր տարի առաջ՝ 20-րդ դարի սկզբին պատմական դեր էր վիճակված Հայաստանի առաջին խորհրդարանին, որը ձեւավորվեց ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածությունների միջոցով: «Կարեւոր առաքելություն էր վիճակված ՀՀ Գերագույն Խորհրդին, որը հաջորդեց խորհրդային Գերագույն խորհրդին: 21-րդ դարում Հայաստանի երրորդ հանրապետության օրոք մենք վերստին ընտրել ենք խորհրդարանական կառավարման ուղին»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Հայաստանի առաջին խորհրդարանի ձևավորման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա են ՀՀ եւ Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների նախագահները, ինչպես նաեւ  ՀՀ Գերագույն խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորները: 

Spring events showed how influential public demand for changes can be – President Sarkissian

0

This year’s spring events showed how influential public demand for changes can be, President of Armenia Armen Sarkissian announced during the event dedicated to the 100th anniversary of the establishment of the National Assembly of Armenia.

“A key role and mission is bestowed upon the National Assembly, which is also its Constitutional duty. Spring events showed how influential public demand for changes can be. Both authorities and the civil society should be responsible for everything happening in our country. The sense of responsibility is the manifestation of prudency”, ARMENPRESS reports the President as saying.

According to the President, the Armenian statehood, that covers this part of the historical Armenia, is an absolute value not only for all the citizens of Armenia, but all the Armenian worldwide. He added that Armenia is the Motherland of all Armenians, from Yerevan to Stepanakert, from Moscow to Beirut, from Calcata to Buenos Aires.

Armenia works with American partners to organize Pashinyan-Trump meeting

0

The process of organizing a meeting between Armenian Prime Minister Nikol Pashinyan and US President Donald Trump is ongoing and it will reach its solution, foreign minister Zohrab Mnatsakanyan told reporters after the Cabinet meeting.

“The process for a Pashinyan-Trump meeting requires time, we are working with our American partners, this issue will reach its settlement. Soon we will hear about meetings of different level officials of the two countries, which will lead to this meeting. At this time it is not possible for a hasty meeting to take place,” he said.

Asked if a Pashinyan-Trump meeting is expected during the UN General Assembly, the FM said: “At this time we don’t expect a meeting in New York.”

Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար

0

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կազմակերպելու գործընթացն ընթացքի մեջ է և այն կհասնի իր հանգուցալուծմանը:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:   

«Փաշինյան-Թրամփ հանդիպման համար գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ, այդ հարցը կհասնի իր հանգուցալուծմանը:  Մոտ ժամանակներս կլսենք երկու երկրների պաշտոնյաների՝ տարբեր մակարդակների հանդիպումների մասին, որոնք կբերեն այդ հանդիպմանը: Ներկայումս հնարավոր չէ, որ հապճեպ հանդիպում լինի»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Հարցին՝ արդյոք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում Փաշինյան-Թրամփ հանդիպում չի սպասվում, նախարարն ասաց. «Մենք հիմա չենք սպասում, որ Նյու- Յորքում հանդիպում լինի»:

Խորհրդարանի լուծարման հարցը չի կարող միանձնյա որոշվել. ԱԺ նախագահ

0

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը ամիսը առնվազն երկու անգամ հանդիպելու ու տարբեր հարցեր քննարկելու համաձայնություն ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, ես միշտ կողմնակից եմ եղել ավելի հաճախ հանդիպել վարչապետի հետ: Մենք ունենք այդ համաձայնությունը, որ գոնե ամիսը երկու անգամ աշխատանքային հանդիպում ունենանք, որ քննարկենք մեր առջև դրված հարցերը, որոնց, որպես ղեկավարներ, պետք է պատասխանենք»,- նշեց Բաբլոյանը:

Խորհրդարանի նախագահն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հանրապետական կուսակցությունն այլևս չպետք է խոսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակահարմարությունից, նշեց, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն իրենց տեսակետները:

«Որպես ԱԺ նախագահ, գտնում եմ, որ տարբեր կուսակցություններ, տարբեր քաղաքական ուժեր կարող են ունենալ իրենց մոտեցումները ու համաձայնության կարող են գալ համատեղ քննարկումների արդյունքում: Այդ առումով մենք ստեղծել ենք բոլոր հնարավորությունները, աշխատանքային խմբեր են ստեղծված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ, որից հետո կարելի է անդրադառնալ այն հարցին, թե ինչպես շարունակել այդ գործընթացը»,-ընդգծեց Արա Բաբլոյանը:

Ինչ վերաբերում է խորհրդարանի հնարավոր լուծարման հարցին, Բաբլոյանը նշեց, որ դա չի կարող լինել նույնիսկ իր միանձնյա որոշումը:

«Դա չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն: Դա պետք է լինի քաղաքական ուժերի քննարկման արդյունք: Եթե դրանք կգան միասնական համաձայնության, ապա այդ քայլին կգնանք: Խորհրդարանն ընտրված է լեգիտիմ ընտրություններով: Ըստ Սահմանադրության՝ խորհրդարանը գործում է, և ես, որպես խորհրդարանի ղեկավար, պետք է ապահովեմ դրա բնականոն գործունեությունը»,- շեշտեց Արա Բաբլոյանը:

The issue of dissolving the parliament cannot be decided by one individual – Speaker

0

The Speaker of the National Assembly of Armenia and the Prime Minister have an agreement to meet at least twice a month to discuss various issues, ARMENPRESS reports parliament speaker Ara Babloyan told the reporters.

“As the head of the legislative I have always supported the idea of meeting with the PM more frequently. We have reached the agreement that we should have at least two working meetings every month to discuss the questions that we have to answer as leaders”, Babloyan said.

Referring to the announcement of PM Pashinyan, saying that the Republican Party should no longer talk about the expediency of early parliamentary elections, Babloyan noted that different political forces have their own positions.

“As the Speaker of the National Assembly I think that different political parties and forces can have their own approaches and can reach an agreement based on joint discussions. We have created all the opportunities for that, working groups are set up over the amendments in the Electoral Code, after which we can discuss the issue of how to go on with that process”, Babloyan emphasized.

As refers to the issue of possible dissolution of the parliament, Babloyan noted that it cannot be decided by one person.

“It cannot happen based on the opinion or wish of one person. It can be a result of discussions of political forces. If they reach a joint agreement, we will take that step. The parliament has been elected by legitimate elections. The parliament operates in line with the Constitution and I, as the head of the parliament, have to ensure its normal functioning”, Ara Babloyan emphasized.

ԱՐՏԱՔՍՈՒՄ

0

Կուսակցութիւնն ու անոր օրկանները հրապարակաւ եւ ընկերային համացանցի վրայ վարկաբեկելու իր փորձերուն համար ինչպէս նաեւ  Հայրենի պետութեան հետ կուսակցութեանս կապերը խաթարել միտող, նաեւ Լուսաւորչակերտ Էջմիածնայ Մայր Եկեղեցին նուաստացնել ձգտող իր հրապարակային գրառումներուն ու արտայայտութիւններուն համար Նազարէթ (Նազօ) Յակոբ Քէլէշեան կ՛արտաքսուի Ռամկավար Ազատական Կուսակցութեան շարքերէն: 

Վերոյիշեալ անձին հետ կուսակցական գետնի վրայ ոեւէ գործակցութիւն, տուեալ ընկերուհին կամ ընկերը կ՛ենթարկէ կարգապահական պատշաճ միջոցառումի:

ՌԱԿ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

 

Պըրրի Օրէնսդրական Նիստի Կը Հրաւիրէ Խորհրդարանը Յառաջիկայ Շաբաթ

0

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Չորեքշաբթի խորհրդարանի նախագահ Նապիհ Պըրրի օրէնսդրական երկօրեայ նիստի հրաւիրեց խորհրդարանը յառաջիկայ շաբաթ: Այս մասին յայտարարութեամբ մը հաղորդեց խորհրդարանը Պըրրիի գլխաւորութեամբ կայացած քարտուղարութեան հանդիպումէն ետք:
Յայտարարութիւնը նշեց, որ Պըրրի օրէնսդիրներէն խնդրած է ներկայ ըլլալ Սեպտեմբեր 24-25-ին՝ կ.ա. ժամը 11-ին, առաւօտեան եւ երեկոյեան նիստերու գումարման համար:
Պըրրի հետամուտ է գումարելու սոյն օրէնսդրական նիստը՝ վաւերացնելու համար շարք մը օրինագիծեր, որոնց հաւանութիւն տրուած է արդէն խորհրդարանական համատեղ յանձնաժողովներուն կողմէ:
  

Լիբանանեան Արժոյթին Վտանգ Չի Սպառնար. Աուն

0

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Նախագահ Միշէլ Աուն Չորեքշաբթի Պաապտայի նախագահական պալատին մէջ ընդունեց միջազգային պատուիրակութիւն մը: Հանդիպումին ան մասնաւորաբար ընդգծեց, որ երկրի տնտեսական անյուսալի գոյավիճակին մասին շրջանառուող լուրերը չեն համապատասխաներ իրականութեան՝ նախազգուշացնելով նման թիւր հաղորդումներէ, որոնք անտարակոյս կը վնասեն երկիրը զանազան հարթակներու վրայ:
«Լիբանանեան թղթոսկին վտանգի առջեւ չէ այնպէս ինչպէս կը հաղորդուի: Մենք հնարաւորինս դիմակալած ենք յանուն մեր ազատութեան ու անկախութեան եւ այսօր եւս պէտք է պայքար մղենք մեր հայրենիքը փրկելու համար»,- նախագահական գրասենեակի յայտարարութեան մէջ մէջբերուած է Աունի խօսքը:

Յայտնենք, որ Սահելի յանձնառած է Հըզպալլա կուսակցութեան կողմէ հաստատուած կեդրոններու վերահսկողութիւնը, որոնք հնարաւորութիւն կ’ընձեռեն Սուրիա վերադառնալ ցանկացող գաղթականներուն իրենց մօտ գրանցուելու:   

Հըզպալլա Սուրիա Վերադառնալ Ցանկացող Գաղթականներու Նոր Ցանկ Մը Կը Ներկայացնէ Իպրահիմին

0

Նասրալլա Ելոյթ Ունեցաւ Աշուրայի Առիթով

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Սուրիա վերադառնալ ցանկացող գաղթականներու նոր ցանկ մը Լիբանանի Ընդհանուր անվտանգութեան ներկայացուեցաւ Հըզպալլայի կողմէ: Այս մասին կը հաղորդէ Հըզպալլայի պաշտօնատար մը:
«Մենք այսօր Սուրիա վերադառնալ ցանկացող գաղթականներու նոր ցանկ մը ներկայացուցինք Ընդհանուր անվտանգութեան պետ Ապպաս Իպրահիմին»,- լրագրողներուն փոխանցեց նախկին երեսփոխան Նաուաֆ Սահելի:

Նշենք, որ այսօր Աշուրայի յիշատակի օրն է: Հըզպալլայի առաջնորդ Հասան Նասրալլա այս առիթով հեռարձակուած ելոյթ մը ունեցաւ յիշատակը ոգեկոչող բազմութեան մը առջեւ: Նասրալլա իր խօսքին մէջ փոխանցեց այս յիշատակի օրուան ընկերահոգեբանական իմաստը: Նասրալլայի խօսքը նաեւ ըստ սովորութեան ընդգրկեց քաղաքական կեցուածքներ ու նամակներ ուղղուած իր դաշնակիցներուն ու մրցակիցներուն:   ան բուռն կերպով քննադատեց ԱՄՆ քաղաքականութիւնը շրջանին մէջ: