Երեքշաբթի, 13. 05. 2025

spot_img

«Սահմանք Քաջաց Դրօշն Իւրեանց»

«Վասն Հայրենեաց» ազգային համախմբման շարժումը սկսում է իր գործունութիւնը։ 

Շարժման առաջին գործողութիւնը լինելու է ՀՀ 9 մարզերի սահմանամերձ համայնքներում/գիւղերում տեսանելի բարձրունքի վրա Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշի տեղադրման՝ «Սահմանք Քաջաց Դրօշն Իւրեանց» նախաձեռնութիւնը։

Առաջին համայնքը, որտեղ կը տեղադրուի եռագոյնը հայթուրքական սահմանի՝ Շիրակի մարզի Անիպեմզա գիւղն է։

Դրօշի տեղադրման արարողութիւնը տեղի կ՛ունենայ Մարտի 5-ին, ժամը 14։00-ին Անիպեմզա համայնքում։ 

Արարողութեանը ներկայ են լինելու Վասն Հայրենեաց Շարժման նախաձեռնող խորհուրդը, համայնքային ներկայացուցիչներ։ Միջոցառումը կ՛ուղեկցուի մշակութային համարներով։ Իր ներկայութեամբ միջոցառումը կը պատուի ՀՀ վաստակաւոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսեանը: ՀՀ դրօշը տեղադրւում է Արգենտինայից Սուսաննա և Սերխիօ Նահապետեանների հովանաւորութեամբ:

Գործողութեան նպատակը.
1. Հայաստանի Հանրապետութեան անձեռնմխելի սահմանները խորհրդանշականօրէն ուրուագծել իր պետական դրօշով:
2. Ազգայինպետական դրօշի պահպանումն ու դրա հանդէպ յարգանքի աւելի ամրապնդումը հայորդիների մօտ:
3. Հրապարակային միջոցառումների և դրանից բխող մետիա հաղորդումների միջոցով ՀՀ սահմանամերձ գիւղերի ծանօթացումը լայն հանրութեանը։
4. Նպաստել տուեալ գիւղի զարգացմանը։
5. Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների բնակիչ թէ սփիւռքահայ իւրաքանչիւր  հայորդի կամ համայնք մասնակից դարձնել այս գործողութեանը, հայ ժողովուրդի զաւակներին ազգօգուտ նպատակների և իրար շուրջ համախմբելու միտումով:

Ք. Ա.

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին