ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Լույս է տեսել հասարարակական քաղաքական գործիչ Արթուր Խաչատրյանի Արցախյան բանակցություններ, ժամանակագրություն, փաստաթղթեր, կարգավորման առաջարկներ և կայացված որոշումներ 1988-2001թթ․ երկհատորյակը[1]։ Հեղինակը հսկայածավալաշխատանք է իրականացրել բացահայտելով քաղաքական ու պատմական նշանակություն ունեցող արցախյան բանակցությունների գործընթացին առնչվող փաստաթղթերի ու կայացրած որոշումների բովանդակությունը և ժամանակացույցը։
Առաջին հատորում անդրադարձ է կատարվում արցախյան շարժման սկզբնավորմանը, 1988 թվականի փետրվարյան և 1989 թվականի դեկտեմբերյան պատմական որոշումներին։ Հեղինակը անդրադառնում է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունմանը, Խորհրդային Միության կազմաքանդման շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը և իշխանության մարմինների ձևավորմանը։ Անդրադառնալով Ղարաբաղյան շարժման սկղբնավորմանը Արթուր Խաչատրյանը առանձնահատուկ ջերմությամբ է հիշատակում Իգոր Մուրադյանի անունը, որը ծավալուն գործունություն էր իրականացնում Ղարաբաղյան հարցում դեռևս մինչև շարժումը ունենար համաժողովրդական ընդգրկում։
Հայտնի է , որ Մուրադյանը և նրա երկու համախոհները Ղարաբաղ կոմիտեի կողմից դուրս դրվեցին շարժման ղեկավարությունից։ Այդ շրջանում փորձում էին բացատրել, որ Ղարաբաղ կոմիտեի անդամները անհերքելի փաստերի են տիրապետում,որ Մուրադյանը ՊԱԿ-ի (պետական անվտանգության կոմիտեի) գործակալ է; Տարիներ անց հարց է առաջանում ո՞վ կարող էր տրամադրել այդ «անհերքելի փաստերի» եթե ոչ ինքը ՊԱԿ-ը։
Հեղինակը անրադառնում է ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության համար անընդունելի էր համարվում, որևէ փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադերբեջանի կազմում։ Այդ որոշումը արդյունք էր ընդիմադիր «Ազգային դաշինք»-ում ընդգրկված խորհրդական խմբակցությունների գործնեությանը։ Պետք է հստակ նշել, որ Արցախյան հարցի շուրջ ողջ բանակցությունների ընթացքում (մինչև 2018 թվականը) այդ դրույթը պահպանվել է , իսկ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը որոշմանը հակասող այլ փաստաթուղթ չի ընդունել։
Ուսումնասիրության մեջ ներկայացված են Միավորված Ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը։ Հեղինակը փաստերով ներկայացնում է, որ Ադրբեջանն ինքն է մերժել 874 (1993) 884 (1993) բանաձևերը, քանի որ դրանք Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից Արցախի «տեղի հայկական ուժերի» դուրսբերումը փոխկապակցում էր Մինսկի խորհրդաժողով հրավիրելու հետ, որը պետք է որոշեր Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը։ Անհրաժեշտ է նշել, որ ՄԱԿ ԱԽ նշված բանաձևերն ընդունվել են ապահովելու Մինսկի խորհրդաժողովի անդամ-պետությունների կողմից ներկայացված փաթեթային կարգավորման առաջարկությունը և անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը, որոնք, ի դեպ, պահանջում էին ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանից։
Այժմյան զարգացումներ քողի տակ հետաքրքրություն են ներկայացնում փաստաթղթերը, որոնք լուսաբանում են 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովի և Մինսկի խմբի համանանախագահության ստեղծումը և նրանց մանդատի հաստատումը։
Առաջին հատորում նաև ներկայացված են արցախյան հակամարտության կարգավորման նախնական տարբերակները՝ ժելեզնավոդսկյան հուշագրից մինչև Քի Վեսթ։
Երկրորդ հատորում ներկայացված են փաստաթղթեր, որոնք առընչվում են նորացված Մադրիդյան սկզբունքներն, Կազանի բանակցություներին։ Ուշագրավ են Դուշանբեի, Սանկտ-Պետերբուրգի, Դավոսի հադիպումների փաստագրական նյութերը, Վիեննայի բանակցություննները, ինչպես նաև այսպես կոչված Լավրովի պլանը։ Անդրադարձ է կատարվում բանակցային հաջորդ շրջանին, որը փաստացի տապալվեց և բերեց պատերազմական գործողությունների, ապա Արցախի հայաթափմանը։
Անհրաժեշտ է նաև նշել, որ աշխատությունում հեղինակն անդրադարձել է նաև այլ՝ համադրելի հակամարտությունների կարգավորմանը։ Մասնավորապես՝ խոսքը գնում է բալկանյան հակամարտություններին, Հրվ. Սուդանի հակամարտությանը։ Ընդարձակ անդրադարձ է կատարվել կարևորագույն իրադարձություններին, որոնք թեև բանակցային գործընթացի մաս չեն կազմել, սակայն էական ազդեցությունն են ունեցել հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի վրա։
Ինչպես նշում է գրքի առաջաբանում հեղինակը, ուսումնասիրությունը Արցախյան շարժման և Արցախյան ազատամարտի մասին չէ, այլ վերաբերում է բանակցային գործընթացին։ Կարծում ենք այս հանգամանքը ուսումնասիրությունը դարձնում է էլ ավելի արժեքավոր, քանզի բովանդակային առումով չի կրկնում հրապարակում գտնվոող աշխատությունները, որևէ կերպ չարժեզչկելով վերջիններին։
Արթուր Խաչատրյանի կողմից իրակացված աշխատանքը աղբյուրագիտական կարևոր նշանակություն կունենա հայոց պատմության նորագույն շրջանի ուսումնաքսիրությունների, ինչպես նաև ազգային դիվանագիտական դպրոցի համար։
Ծանօթ. Յարգելի Դոկտորին գրախօսականին հարազատութիւնը պահպանելու համար, նոյնութեամբ պահած ենք բնագրի լեզուն եւ ուղղագրութիւնը – Խմբ.