«Global Icon Award (Music)-2025»-ը շնորհուել է «Տաղարան» հնագոյն երաժշտութեան համոյթի քանոնահարուհի Մարիաննա Գէորգեանին (գեղ. ղեկ. Ս. Երկանեան) (Հայաստան):
«Global Icon Awards»-ի նախագահ Պրիթ Պատմանաբան Նամպիարը նշել է. «Մեզ համար մեծ պատիւ է «Global Symbol»- «Համաշխարհային խորհրդանիշ 2025» մրցանակը շնորհել շնորհալի (virtuous) քանոնահարուհի Մարիաննա Գէորգեանին:
Սա Writers Capital Foundation-ի կողմից տրուող մշակոյթի եւ երաժշտութեան ոլորտում ամենաբարձր պարգեւն է: » Ձեր նշանակալի ներդրումը՝ որպէս միջազգային ճանաչում ունեցող շնորհալի քանոնահարուհի, աշխարհին ճանաչելի է դարձրել հայկական հարուստ երաժշտական ժառանգութիւնը: Ձեր խորը յարգանքը աւանդական արուեստի նկատմամբ եւ այն զարգացնելու ոգին, գերազանցում է արուեստի սահմանները՝ ձեր բարձր մակարդակի արուեստի արհեստավարժ վարպետութեան եւ խորը յուզականութեան միջոցով։ Ձեր ներկայացրած արուեստի միջոցով դուք դարձել էք Հայաստանի մշակութային դեսպան՝ ոգեշնչելով սերունդներին եւ քանոնի արուեստը տարածելով ամբողջ աշխարհում։ Այս մրցանակը համեստ յարգանքի տուրք է ձեր աշխատանքին եւ այն յաւերժական գեղեցկութեանը, որը դուք առաջարկում էք աշխարհին երաժշտութեան միջոցով»։
Մրցանակաբաշխութեան արարողութիւնը միաւորել էր աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ականաւոր բժիշկների, արուեստագէտների, գործարարների եւ այլ մասնագէտների։ Իւրաքանչիւր ոլորտում մրցանակների արժանացան լաւագոյն ներկայացուցիչները։ Մարիաննա Գէորգեանը երաժշտական աշխարհից միակ հայ ներկայացուցիչն էր, որ արժանացաւ այդ մրցանակին։ Այս մրցանակաբաշխութիւնը կազմակերպւում է ԵՈՒՆԵՍՔՕ-ի, ԵՈՒՆԻՍԵՖ-ի եւ Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան կողմից, որի գլխաւոր քարտուղարը Իրենե Դուրա-Կավադիան է, իսկ նախագահն ու գործադիր տնօրէնը՝ Պրիթ Պադմանաբհան Նամբիարը։ Յիշեցնենք Մարիաննա Գէորգեանը 2020թ համաշխարհային World folk vision մրցոյթի Գլխաւոր մրցանակակիրն է, որը 115 երկրի 3950 մասնակցի գերազանցել է ազգային նուագարան քանոնը ներկայացնելով հայ աւանդական մաքրամաքուր կատարումներով։

Լուսանկարները.
Հոնք Քոնկի պալետի թատրոնի վաստակաւոր լուսանկարիչ՝
Թոնի Լյուկի