Չորեքշաբթի, 02. 07. 2025

spot_img

Արդի Ստրկատիրութիւն Է

Տեսակէտ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Քալիֆորնիայում ապօրինի գաղթականների նկատմամբ արդի ստրկատիրութիւն  է (Modern Slavery): Միտքս բացատրեմ շատ սեղմ, քանի որ այս տեսական, գաղափարական եւ պատմական այս հարցն ունի շատ շերտեր, որոնք ծաւալուն քննարկման են կարօտ։

Նախ մի ընդհանուր խօսք ասեմ, յետոյ դեմոկրատ Քալիֆորնիան համեմատեմ հանրապետական մի նահանգի հետ․ օրինակ՝ Ալասքա։

Ժամանակին, Աֆրիկայից սեւամորթերին նաւերով բերում էին Ամերիկա՝ կալուածատէրերի համար էժան կամ ձրի աշխատելու համար։ Նրանք չունէին ոչ-մի իրաւունք, նրանց պահում էին միասին՝ փոքր տներում, մի փոր հաց էին տալիս։ Աբրահամ Լինքըլնը ազատեց ստրուկներին։

Ստրկատիրութիւնը վերացնելուն դէմ էին մեծ կալուածների սեփականատէրերը, որոնք Դեմոկրատ կուսակցութեան անդամ էին․․․ Եւ Լինքըլնը դեմոկրատ չէր։

Արդէն վաղուց, ե՛ւ ՀԻՄԱ, միլիոնաւոր ապօրինի գաղթականների բերում/ լցնում են հիմնականում դեմոկրատ նահանգներ։ Այնքան խեղճ են նրանք,որ նոյնիսկ իրենց կամքով են գալիս․․․ Նրանք պարտաւոր են աշխատել չնչին գումարի դիմաց։ Այսինքն՝ նրանց բերում են, որպէս էժան աշխատուժ։ Քալիֆորնիայում ժամավճարը մօտ 18 տոլար է, բայց այդ մարդիկ պատրաստ են աշխատել ժամը 4-5 տոլարով՝ առանց որեւէ նպաստի, ապահովագրութեան եւ այլն։ Սա հէնց ինքը մոտեռն ստրկատիրութիւնն է։

Ընդհանուր խօսենք Ալասքայի մասին,-

Ալասքան շատ մօտ է հիւսիսային բեւեռին։ Այնտեղ տարին 5-6 ամիս մութ է, աշխատանք կայ միայն տարին 6 ամիս։ Ալասքայում հնարաւոր չէ զբաղուել հողագործութեամբ, քանի որ տարածքը հիմնականում սառցակալած է։ Բացի նաւթի եւ գազի արտադրութիւնը, Ալասքայում հիմնական աշխատանքը կապուած է ձկնորսութեան հետ, եւ այն էլ՝ տարին 6 ամիս։

Միացեալ Նահանգներում կայ ժամանակաւոր աշխատանքի վիզա տալու օրէնք։ Ալասքայի նահանգային իշխանութիւնները, այդ 6 ամսուայ համար, ժամանակաւոր աշխատանքի վիզա են տալիս Լատին Ամերիկայի երկրներց դիմում կատարածներին։ Նրանց տալիս են ՀԱՒԱՍԱՐ աշխատավարձ, ունեն ՆՈՅՆ նպաստները, որ ստանում են Ալասքայի աշխատող բնակիչները, նրանց ապահովում են կացարաններով եւ սնունդով։

Այդ ժամանակաւոր աշխատողները զբաղւում են ձկնորսութեամբ եւ ձկան արտադրութեան հետ կապուած մեծ գործարաններում․ ձուկ մաքրել, սառեցնել, կամ եփել/ պահածոյ անել, ձուկն ու պահածոներն ուղարկել/ արտահանել ԱՄՆ ուրիշ նահանգներ, կամ ուրիշ երկրներ։ Երբ որ վերջանում է Ալասքայում աշխատանքի սեզոնը, նրանք վերադառնում են իրենց երկրները՝ բաւականին լաւ գումար ապահոված լինելով։

Այսպիսով,-

– Նրանց ընտանիքները ամբողջ տարի ապահովուած են մնում, չեն գալիս ԱՄՆ;

– Քանի որ դէպի Ալասքա գաղթականութիւն չկայ, ուրեմն Ալասքայում ՉԿԱՅ բնակարանի, դպրոցների, հիւանդանոցների եւ ․․․ պակաս ու տագնապ;

– Գաղթականների հոսքից չեն տուժում նահանգի բնակիչները։

Բայց ինչ է կատարւում օրինակ դեմոկրատ Քալիֆորնիայում, ասենք՝ գիւղատնտեսական բնագաւառում,- Բերեմ մի օրինակ,-

(Նոյնը բոլոր բնագաւառներում է, օրինակ շինարարութիւն, քաղաքը մաքուր պահել, մի խօսքով՝ սեւ աշխատանք)

Քալիֆորնիայում խաղողի հսկայ այգիներ կան։ Երբ որ հասնում է խաղողը, մեծ թուով աշխատողներ պիտի լինեն, որոնք քաղեն խաղողը եւ աշխատեն խաղողը մշակելու տարբեր գործարաններում։

Դեմոկրատներին ձեռնտու է, որ էժան աշխատողներ լինեն Քալիֆորնիայում։ Նրանց տալիս են նուազագոյն ռոճիկ, նպաստներ չունեն նարնք։ Այսպիսով հսկայ շահ են ունենում այդ կալուածատէրները։

Բայց․․․

          Չէ՞ որ Քալիֆորնիան էլ ժամանակաւոր աշխատանքի վիզա կարող է տալ Լատին Ամերիկայում ապրողներին․․․ Դա չեն անում՝ շատ հասկանալի պատճառներով։ Չշարունակեմ այս թեման փակենք հարցը, կրկնելով որ՝ Քալիֆորնիայում ապօրինի գաղթականների նկատմամբ մոտեռն ստրկատիրութիւն է, որի դէմ պայքար չկայ։ Իհարկէ, կը սկսի այդ պայքարը եւս։

Զարմանալի չէրերբ լատինամերիկեան ծագում ունեցող օրիանաւոր քաղաքացիները՝ ԱՄՆ 2024 թուականի նախագահական ընտրութիւններում չքուէարկեցին դեմոկրատ Քամալա Հարիսին։ Սա մի տեսակ ՈՉ էր իր հայրենակիցների նկատմամբ կեղեքիչ վերաբերմունքին։

Ապօրինի գաղթն ունենում է բացասական շատ հետեւանքներ,-

– Քալիֆորնիայում ապօրինի գաղթականները չեն կարողանում այնքան գումար հաւաքել, որ ապահովեն իրենց ընտանիքներին իրենց երկրներում;

– Նրանց ընտանիքի անդամներն էլ ստիպուած են լինում տեղափոխուել Քալիֆորնիա, ու նրանք էստիպուած աշխատում են, որպէս մոտեռն ստրուկ;

– Նահանգում մեծապէս աւելանում է բնակարանի, դպրոցների, հիւանդանոցների, աշխատանքի վայրերի պահանջը;

– Դա ապահովելու համար, Քալիֆորնիայի իշխանութիւնները մեծացնում են տուրքերը, որից տուժում են նահանգի ամբողջ բնակիչները։ Այսինքն՝ ապօրինի գաղթականութեան բեռն ընկնում է նահանգի բնակիչների ուսերին։

Կարող եմ շարունակել, բայց, կարծում եմ, բաւական է։

Դեմոկրատները ապօրինի գաղթական բերելը բացատրում են մարդասիրական նկատառումներով․․․ Նրանք սկսել են թիրախաւորել նախագահ Թրամփին, ով ձգտում է ՀԱՒԱՍԱՐ պայմաններ ստեղծել Միացեալ Նահանգներում ապրողների համար՝ ինչպէս ժամանակին Աբրահամ Լինքըլնը կատարեց։ Պարզ է, դրանից դժգոհ կը մնան նաեւ հայ դեմկրատներն ու դեմոկրատ  պարագլուխներին մօտ կանգնած հայերը։

Դեմոկրատները ամեն ինչ անում են խաղալու մարդկանց զգացմունքների հետ․․․Ո՞րն է նրանց հեռահար նպատակը,-

Արդէն հանրապետական դարձած Քալիֆորնիան դեմոկրատ պահելը կամ դեմոկրատ դարձնելն է, որպէսզի ապագայ ընտրութիւններում՝ 2026-ի Նոյեմբերի՝ Քոնկրէսի միջանկեալ ընտրութիւններում, յաղթեն դեմոկրատ կուսակցութեան անդամները․․․ Տեսնենք։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին