Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի նկատմամբ քրէական հետապնդում է հարուցուել ՀՀ քրէական օրէնսգրքի 422-րդ յօդուածի 2-րդ մասով:
Միքայէլ սրբազանը չի ընդունել մեղադրանքը:
Քննիչը միջնորդել է դատարանին կալանաւորել Միքայէլ սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամուայ ընթացքում դատարանը պէտք է որոշում կայացնի:
Մեղադրանքն ակնյայտ անհիմն է և չի պարունակում ՀՀ քրէական օրէնսգրքի 422-րդ յօդուածի 2-րդ մասով նախատեսուած յանցագործութեան յատկանիշները:
Ձերբակալման փորձերի և հարցաքննութեան այս ամբողջ ընթացքը զուգորդւում էր Նիկոլ Փաշինեանի ոչ կոռեկտ և նախաքննութեանն ու դատարանին ուղղորդող գրառումներով:
Ակնյայտ է, որ գործ ունենք իշխանութեան հակաեկեղեցական գործընթացի հերթական ապօրինի քայլի հետ, որը դրսևորուել է ԱԱԾ և ոստիկանութեան ծառայողների կողմից Մայր Աթոռի տարածք ներխուժելու աննախադէպ գործողութեամբ:
Գործի քննութեան դատական նիստը ընթացքի մէջ է: Այս պահուս ան յետաձգուած է մինչեւ կէս գիշերը անց ժամը 2:30ը: Լրացուցիչ կը տեղեկացնենք:
Պաշտպաններ՝
Մարինէ Ֆարմանեան
Յարութ Ակլունց
Ռոման Ահարոնեան
Երեմ Սարգսեան
Արա Զոհրապեան
Հ.Գ. Միաժամանակ,ներկայացնում ենք Միքայէլ սրբազանի յայտարարութիւնը կապուած իր անունը վարչապետի թեկնածուների ցանկում քննարկելու հետ՝
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Ես լիովին բաւարարուած եմ իմ ծառայութիւնից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում:
Աստուած պահապան:
Միքայէլ Արքեպիսկոպոս Աջապահեան
27.06.2025թ.
ք.Երևան