Շաբաթ, 28. 06. 2025

spot_img

ԱՄՆ-Ռուսաստան Յարաբերութիւններ

Տեսակէտ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Վերջին ամիսներում, երբ աշխարհի ուշադրութիւնը կենտրոնացած էր Իսրայէլ-Համաս պատերազմի եւ վերջերս՝ Իսրայէլ-Իրան յարձակումների վրայ, մասամբ «երկրորդ բլան» մղուեց ԱՄՆ-Ռուսաստան յարաբերութիւնների հարցը։

Այս ընթացքում, յատկապէս վերջին մէկ ամսում, ռուսական բանակը կարողացել է ամեն օր առաջանալ Ուքրանիայի արեւելքում եւ նոր տարածքներ գրաւել։ Այս մասին լրատւութիւն չկայ հայկական լրատուներով։

Կարեւոր էր նաեւ Ռուսաստանի նախագահի այն յայտարարութիւնը, որ երկիրը կարողացել է արդիական նոր ԱԹՍ-եր արտադրել, ու հիմա այս առումով կարիք չունի ուրիշ երկրներին՝ օրինակ Իրանին։ Նրանք նոր ԱԹՍ-երը գործածեցին վերջին ամսում՝ Ուքրանիայի տարածք մտնելու համար, իսկ ռուսական գեր-արդիական պալեստիկ հրթիռները շատ նպատակային աշխատեցին։

Ռազմական փորձագէտներն ու գործիչները կ՛իմանան այս ամենի մասին, բայց ըստ հաղորդակուած լուրերի՝ ռուսական այդ հրթիռները հնարաւոր չէ որսալ երկնքում․․․ Ուքրանիայում գործածուած այդ հրթիռները Ռուսաստանի հիմնական առաւելութիւնն են Ուքրանիայում պատերազմում։

Վստահութեամբ կարող եմ ասել,

 Միացեալ Նահանգները չեն ձգտում պատերազմը շարունակուի Ուքրանիայում։ Նշեմ միայն երկու կարեւոր պատճառ,-

  – ԱՄՆ 2026 թուականի պիւտճէում, ըստ իմ տեղեկութիւնների ու կարդացածի, ոչ-մի գումար նախատեսուած չէ Ուքրանիային ռազմական մեծ օժանդակութիւն տրամադրելու համար;

– Ուքրանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքուել է պայմանագիր՝ Ուքրանիայի ընդերքն ու հանքերը ԱՄՆ-ի կողմից շահագործելու նպատակով։

Այս ամենը ենթադրում են, որ պատերազմը պիտի կանգնի, խաղաղութիւն հաստատուի։

Նկատի ունենալով Տոնալտ Թրամփի նախկին դիրքորոշումները, իմ նախատեսութիւնն այն է, որ Ռուսաստանն ու Միացեալ Նահանգները կը շարունակեն ուղիղ բանակցութիւնները՝ ոչ-միայն Ուքրանիայում պատերազմը օրակարգ ունենալով․․

Կողմերին հետաքրքրում է նաեւ Սեւ Ծովով անվտանգ երթեւեկն ու ապրանքափոխադրումը եւ Եւրոպան հանդարտ լինելը։

Ինչպէս միշտ, հիմա էլ չշտապենք գնահատական տալ նախագահ Թրամփի արտաբերած խօսքերին, որ գուցէ հակասական են ոմանց համար։ Թրամփը ՀԻՄԱ կեդրոնացած է երկրի յաջորդ տարուայ պիւտճէն՝ Սենատի կողմից վաւերացնելու հարցի վրայ, եւ այսօր իմացանք դժգոհութիւններ կան ոչ-միայն դեմոկրատ սենատորների մօտ։

Ես չեմ ուզում այս մասին նախատեսութիւն անել, քանի որ դա պահանջում է ամբողջական լրատւութիւն։ Գուցէ ինչ-որ փոփոխութիւններ կատարի Սենատը, գուցէ՝ ոչ։ Ամեն ինչ կը պարզուի յառաջիկայ մէկ-երկու շաբաթուայ ընթացքում։

*     *     *

Նիւ Եորք քաղաքում շուտով քաղաքապետի ընտրութիւններ են։ Խիստ դեմոկրատ Նիւ Եորքում համարեայ անհաւանական է հանրապետական թեկնածուի յաղթելը՝ թէեւ Նիւ Եորքը նախկինում ունեցել է հանրապետական քաղաքապետ, որ լաւ է աշխատել․․․ Ինչպէս դեմոկրատ Քալիֆորնիայի հայազգի նահանգապետ Ճորճ Տէօքմէճեանն էր, ում նկատմամբ մեծ սէր ու յարգանք կար Քալիֆորնիայում, եւ Տէօքմէճեան հանրապետական էր։

Նիւ Եորքի քաղաքապետի ընտրապայքարում գլխաւոր մրցակիցները Դեմոկրատ կուսակցութիւնից են․-

– Նիւ Եորքի նախկին նահանգապետ 67 տարեկան Անտրու Քիւմոն (Andrew Cuomo) – ում տարիներ առաջ լուսանցք քշեցին հէնց դեմոկրատ պարագլուխները;

– 33 տարեկան Զոհրան Մամտանին (Zohran Mamdani)- ով ծնուել է Ուկանտայում, ծնողները մուսուլման են։ Նրա կրօնական պատկանելիութեան մասին տեղեկութիւններ չգտայ։

Կարծում եմ, այս ընտրութիւններում եթէ յաղթի Քիւմոն, ապա Նիւ Եորք մեծ քաղաքի քաղաքապետ դառնալը՝ շատ լաւ հարթակ կը լինի նրա համար՝ ԱՄՆ 2028 թուականի ընտրութիւններին թեկնածու առաջադրուելու համար․․․ Մի բան, որ խոչընդոտեցին դեմոկրատ պարագլուխները նախկինում։

ԱՄՆ Սահմանադրութեան համաձայն՝ երկրի նախագահ կարող են դառնալ բոլոր նրանք, ովքեր ծնուել են Միացեալ Նահանգներում։ Մամտանին, այս առումով, հեռանկար չունի։ ԳՈՒՑԷ նա նպատակ ունի նոր սերունդ մէջտեղ բերել այդ սպառուած կուսակցութեան մէջ։ ԳՈՒՑԷ։

Նկատի ունենալով որ՝

Դեմոկրատ կուսակցութեան մէջ՝ եղած ուժերից չկան խոստումնալի դէմքեր՝ ԱՄՆ 2028 թուականի նախագահութեան համար թեկնածու առաջադրուելու, ե՛ւ յաղթելու համար, ԳՈՒՑԷ Անտրու Քիւմոյի վերադարձը քաղաքականութիւն՝ ինչ-որ յոյս լինի ապագայի համար։ ԲԱՅՑ, շուտ չդատենք․․․ Շատ բան առջեւում է։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին