Համադրեց՝ ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ
Յառաջիկայ Կիրակի Թանգարանների Միջազգային Օրն է։ Դա նշւում է ամեն տարի Մայիսի 18-ին։
2025 թուականի Մայիսի 18-ին, ինչպէս աշխարհի չորս ծագերուն, նաեւ ՀԱյաստանի մէջ նշուելու է նշելու Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 17-ին՝ «Թանգարանների գիշերը»:
Արդարեւ, Թանգարանների միջազգային օրը Մայիսի 18-ին նշուող ամենամեայ տօն է։ Հռչակուել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM – The International Council of Museums) որոշմամբ 1977 թուականի Մայիսի 18-ին, ԻԿՕՄ-ի 11-րդ գլխաւոր համագումարին ընթացքում՝ ռուսական պատուիրակութեան առաջարկութեամբ։ 1978 թուականից իւրաքանչիւր տարի այս օրը նշում է աշխարհի աւելի քան 150 երկիր, այդ թւում եւ Հայաստանը։
1992 թուականից սկցած իւրաքանչիւր Թանգարանային միջազգային օրն ունի թեմա եւ ԻԿOՄ–ը հրապարակում է տուեալ թեմայի հետ կապուած միջոցառումները։
Մի քանի նշում այդ թեմաներից,-
1992 թուականի թեման էր «Թանգարանները եւ շրջակայ միջավայրը»,
1997-1998 թթ՝ «Մշակութային արժէքների անօրինական տեղափոխման դէմ պայքար»,
2000 թ.՝ «Թանգարանները յանուն հասարակութիւնում համերաշխութեան եւ ներդաշնակութեան»,
2005 թ.՝ «Թանգարանը որպէս կամուրջ մշակոյթների միջեւ»,
2008 թ.՝ «Թանգարանները որպէս սոցիալական փոփոխութիւնների եւ զարգազման գործօն»,
2009 թ.՝ «Թանգարանները եւ թուրիզմը»,
2010 թ.՝ «Թանգարանները յանուն սոցիալական ներդաշնակութեան»։
2024 թ. «Թանգարաններ, կրթութիւն և հետազօտութիւն»
Այս առիթով եւ այս տօնին ընդառաջ յարմար տեսանք մեր ընթերցողներուն տրամադրութեան տակ դնել Հայաստանի մէջ գործող թանգարաններու եւ առնչակից հիմնարկի ցուցակը: Յաւակնութիւնը չունինք, ամբողջական ցուցակ մը ներկայացնելու: Ընթերցողը իր հերթին կրնայ աւելի եւս հարստացնել այս ցուցակը, նշելով անոր վրիպումները եթէ կան: Մինչ այդ մեր նպատակն է քաջալերել իւրաքանչիւր հայ ընտանիք եւ հայորդի նշեալ երկու օրերուն ընթացքին այցելել թանգարաններ հաղորդակից ըլլալու համար մեր ժողովուրդի հզօր անցեալին, անոր արուեստին ու ազգային ժառանգութեանը.
ԵՐԵՒԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆԿ
Արուեստի թանգարաններ
– Գաֆէսճեան արուեստի կենտրոն
– Ժողովրդական արուեստի թանգարան
– Ռուսական արուեստի թանգարան
– Ժամանակակից արուեստի թանգարան
Տուն-թանգարաններ
– Մարտիրոս Սարեանի տուն-թանգարան
– Յովհաննէս Թումանեանի թանգարան (Երեւան)
– Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
– Խաչատուր Աբովեանի տուն-թանգարան
– Աւետիք Իսահակեանի տուն-թանգարան (Երեւան)
– Արա Սարգսեանի եւ Յակոբ Կոջոյեանի տուն-թանգարան
– Արամ Խաչատրեանի տուն-թանգարան
– Դերենիկ Դեմիրճեանի տուն-թանգարան
– Եղիշէ Չարենցի տուն-թանգարան
– Երուանդ Քոչարի թանգարան
– Գէորգ Գրիգորեանի (Ջիոտտօ) արուեստանոց-թանգարան
– Յարութիւն Կալենց թանգարան
– Կարէն Դեմիրճեանի թանգարան
– Ալեքսանդր Սպենդիարեանի տուն-թանգարան
– Սերգէյ Փարաջանովի թանգարան
– Սիլվա Կապուտիկեանի տուն-թանգարան
– Արթուր Թարխանեան կենտրոն
– Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան
– Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարան
Գիտական թանգարաններ
– Մաշտոցի անուան Մատենադարան
– Գիտութեան եւ տեխնիկայի թանգարան
– Կապի թանգարան
– Տիեզերքի թանգարան
Պատմութեան թանգարաններ
– Հայաստանի պատմութեան թանգարան
– Երեւանի պատմութեան թանգարան
– Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ
– Էրեբունի թանգարան
– Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարան հիմնադրամ
– Հայ բժշկութեան թանգարան
– Ֆիդայական շարժման «Զօրավար Անդրանիկ» թանգարան
– Մայր Հայաստան ռազմական պատմութեան թանգարան
– Միջին Արեւելքի արուեստի թանգարան (Երեւան)
Բնագիտական թանգարաններ
– Երկրաբանական թանգարան
– Հայաստանի բնութեան պետական թանգարան
Այլ
– Ալեքսանդր Թամանեանի անուան ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտ
– Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարան
– Երեւանի թատերական թանգարան
– Ֆրիտեօֆ Նանսէնի թանգարան
– Հայաստանի փայտարուեստի թանգարան
– Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի թանգարան
– Հայաստանի երկաթուղու թանգարան
– Հայաստանի բժշկութեան պատմութեան թանգարան
– Գրատպութեան թանգարան
– Յովհաննէս Շարամբէեանի անուան ժողովրդական արուեստների թանգարան
– ԱՐԱՐԱՏ թանգարան
– Երեւանի Արարատ Կոնեակի-Գինու-Օղու Կոմբինատ
Պատկերասրահներ
– Հայաստանի ազգային պատկերասրահ
– Արամէ պատկերասրահ
– Ալբերտ եւ Թովէ Բոյաջեան ցուցասրահ
– Գալա Արտ (ցուցասրահ)
– Գեղագիտութեան ազգային կենտրոն
– Դալան պատկերասրահ
– Էդուարդ Իսաբէկեան ցուցասրահ
– Նորարար փորձառական արուեստի կենտրոն
– Սարգիս Մուրադեան պատկերասրահ
– Վալմար արուեստի սրահ
– Արուեստի դեսպանատուն
– «ՀԱՅ արտ» մշակութային կենտրոն
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
– Ժողովրդական ճարտարապետութեան եւ քաղաքային կենցաղի թանգարան
– Շիրակի երկրագիտական թանգարան
– Սերգէյ Մերկուրովի տուն-թանգարան
– Մհեր Մկրտչեանի թանգարան
– Աւետիք Իսահակեանի տուն-թանգարան
– Յովհաննէս Շիրազի տուն թանգարան
– Ձիթողցոնց տուն-թանգարան
– «Սթիլ» գրաֆիկայի թանգարան
– Հնաոճ արուեստի սրահ
– Քանդակագործութեան Ազգային պարկ-թանգարան
– Հոռոմ գիւղի ազգագրական հաւաքածու
– Հացի թանգարան
– Ասլամազեան քոյրերի պատկերասրահ
– Իլյուզիաների թանգարան
– Սարդոստային արուեստի պատկերասրահ
ՍԻՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
– Նիկողայոս Ադոնցի անուան Սիսիանի պատմութեան թանգարան
– Գորիսի երկրագիտական թանգարան
– Կապանի ժամանակակից արուեստի թանգարան
– Համօ Սահեանի տուն-թանգարան
– Ակսել Բակունցի տուն-թանգարան
– Սերօ Խանզադեանի տուն-թանգարան
– Սիսիանի պատկերասրահ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
– Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ
– Դիլիջանի ժողովրդական արուեստի թանգարան
– Իջեւանի պատմաերկրագիտական թանգարան
– Բերդ քաղաքի պատմութեան եւ կենցաղի թանգարան
– Կողբ գիւղի պատմութեան թանգարան
– Վերին Կարմիրաղբիւր գիւղի պատմամշակութային թանգարան
ԼՈՌՈՒԱՅ ՄԱՐԶԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
– Ժողովրդական արուեստի թանգարան
– Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան
– Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարան Դսեղ գիւղում
– Ստեփան Շահումեանի տուն-թանգարան
– Ստեփան Զօրեանի տուն-թանգարան
– Հրանտ Մաթէոսեանի տուն-թանգարան
– Միկոյեան եղբայրների թանգարան
– Վանաձորի կերպարուեստի թանգարան
– Ալավերդու պատկերասրահ
– Լուցկու տուփի պիտակների թանգարան
– Թայիրովի ամառանոցը Վանաձորում
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
- Հրազդանի երկրագիտական թանգարան
- Օրբելի եղբայրների տուն-թանգարան Ծաղկաձորում
- Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան
- «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան
- Հրազդանի պատկերասրահ
- Նոր Հաճնի Կիլիկիայի հայերի պատմության թանգարան
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
- Արարատ գիւղի Վազգէն Սարգսեանի տուն֊թանգարան
- Պարոյր Սեւակի տուն-թանգարան
- Դուին քաղաքատեղի
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
- – Գեղարքունիքի երկրագիտական թանգարան
- – Սեւան քաղաքի բնագիտական թանգարան
- – Սեւան քաղաքի բուսաբանական այգի
- – Գաւառի պետական համալսարանի Վարշամ Աւետեանի անուան պատմագիտական թանգարան
- – Լճաշէնի երկրաբանական թանգարան
- – Հրաչեայ Բունիաթեանի անուան Գաւառի պատկերասրահ
- – Սեւանի «Բոհեմ» արուեստանոց-թէյարան
ԱՐՄԱՒԻՐԻ ՄԱՐԶԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
– Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիր, Հայոց ազգագրութեան եւ ազատագրական պայքարի պատմութեան ազգային թանգարան
– Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան
– Էջմիածնի թանգարան-գանձարան
– «Զուարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
– «Մեծամօր» պատմամշակութային արգելոց-թանգարան
– Մուսա Լեռան հերոսամարտի պատմութեան եւ մուսալեռցիների ազգագրութեան թանգարան-մասնաճիւղ
– Յովհաննէս Յովհաննիսեանի տուն-թանգարան
– Մհեր Աբեղեանի թանգարան
– Խորէն Տէր-Յարությունեանի անուան թանգարան
– Ռուբէն Սեւակի անուան թանգարան
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
– Եղէգնաձորի երկրագիտական թանգարան
– Եղէգնաձորի պատկերասրահ
– Ջերմուկի պատկերասրահ
– «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ
– Վիքտոր Համբարձումեանի տուն-թանգարան
– Գէորգ Չաուշի թանգարան
– Ագարակ Պատմամշակութային Արգելոց
– Պերճ Պռօշեանի տուն-թանգարան
– Ակադեմիկոս Նորայր Սիսակեանի տուն-թանգարան
– Գրիգոր Ղափանցեանի թանգարան
– Աղձք Պատմամշակութային Արգելոց
– Դաշտադեմ Ամրոց Պատմամշակութային Արգելոց