Երկուշաբթի, 28. 04. 2025

spot_img

Գործող Իշխանութիւնը Չի Ներկայացնում Հայ Ժողովրդի Շահերը. «ԶԱՐԹՕՆՔ» Ազգային-Քրիստոնէական Կուսակցութիւն

Նիկոլ Փաշինեանի եւ նրա թիմի կողմից Հայաստանի Հանրապետութեան պետական եւ ազգային շահերը վտանգող հետեւեալ գործողութիւններն են իրականացւում՝

– Նուազեցուել է Հայաստանի պաշտպանութեան բանակի մարտունակութիւնը.

– Վիժեցուել է Արցախի եւ արցախցիների իրաւունքների պաշտպանութեան հարցը.

– Անտեսուել է գերիների հարցը.

– Վիժեցւում է Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը.

– Հրաժարւում է Ազրպէյճանի դէմ ներկայացուած միջազգային պահանջներից.

– Դրսեւորւում է Ազրպէյճանի պահանջների միակողմանի բաւարարմանն ուղղուած հնազանդ պատրաստակամութիւն.

– Թաքցւում է խաղաղութեան պայմանագրի նախագիծը:

Նիկոլ Փաշինեանի եւ նրա թիմի վերոյիշեալ հակահայկական գործողութիւններն ու կեցուածքը պատերազմն աւելի են մօտեցնում Հայաստանին՝ գրգռելով թուլութեան հոտ առած թուրք-ազրպէյճանական ուժերին:

«Զարթօնք» ազգային քրիստոնէական կուսակցութեան գործադիր մարմինը գտնում է, որ Ազրպէյճանը մտադրութիւն չունի կնքելու խաղաղութեան պայմանագիր եւ նման պայմանագիր կնքելու պատրանք ստեղծելով նոր զիջումներ է պարտադրում Նիկոլ Փաշինեանի թիմին: Յատկանշական է, որ ինչ որ մի պահի էլ Ազրպէյճանը ուժ է կիրառելու՝ խաղաղութեան մտացածին վարակով տարուած անպատրաստ Հայաստանի նկատմամբ:

Պատերազմին անպատրաստ լինելու, արտաքին յարաբերութիւններում նման ձախողումներ արձանագրելու, Հայաստանի ներքին կեանքում հայ ազգի ինքնութիւնը վնասող բոլոր գործողութիւնների համար պատասխանատու է ոչ միայն Նիկոլ Փաշինեանն ու նրա թիմը, այլ նաեւ բոլոր իրաւասու պաշտօնատար անձինք (այդ թւում՝ դատաիրաւական համակարգի պաշտօնատար անձինք), որոնք ՀՀ քրէական օրէնսգրքի բազմաթիւ յօդուածներում նկարագրուած արարքների նկատմամբ անտարբերութիւն են դրսեւորում:

«Զարթօնք» ազգային քրիստոնէական կուսակցութեան գործադիր մարմինը՝

1. Դատապարտում է Նիկոլ Փաշինեանի եւ նրա թիմի հակահայկական եւ հակապետական գործունութիւնը.

2. Յայտարարում է, որ Նիկոլ Փաշինեանն ու նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը.

3. Արձանագրում է, որ Հայաստանի վրայ բերուող աղէտալի իրադարձութիւնների համար պատասխանատուութիւն են կրելու ոչ միայն Նիկոլ Փաշինեանն ու նրա թիմը, այլ նաեւ՝ բոլոր իրաւասու (այդ թւում՝ ԱԳՆ, ՆԳՆ, ՊՆ, ԱԱԾ, դատախազութեան, քննչական մարմինների) պաշտօնատար անձինք, իսկ հետեւանքները կրելու է Հայ ժողովուրդը:

«Զարթօնք» ազգային քրիստոնէական կուսակցութեան

գործադիր մարմին

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին