Շաբաթ, 31. 05. 2025

spot_img

Լիբանանի մէջ ՀՀ Դեսպանը Այցելեց Լիբանանի Բանակի Հրամանատարին. Գնդապետ Ալեքսան Մուշեղեան ի Պատուի

Լիբանանի մէջ ՀՀ դեսպանատունէն կ՛իմանանք հետեւեալը.

Դեկտեմբերի 30- ին դեսպան Վահագն Աթաբէկեանը՝ դեսպանութեան նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Արթուր Դալիբալթեանի և առաքելութիւնն աւարտող ռազմական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղեանի ուղեկցութեամբ, հանդիպել է Լիբանանի Զինուած Ուժերի Հրամանատար ժեներալ Ժոզէֆ Աունին:

Լիբանանի Բանակի ղեկավարը յաջողութիւն է մաղթել գնդապետ Արթուր Դալիբալթեանին՝ իր առաքելութեան մէջ, ապա՝ շնորհակալութիւն է յայտնել գնդապետ Ալեքսան Մուշեղեանին հայ-լիբանանեան պաշտպանական համագործակցութեան ամրապնդման գործում աւանդի համար և պարգևատրել նրան Լիբանանի ԶՈւ «Գնահատանքի» մետալով:

Դեսպան Աթաբէկեանը և ժեներալ Աունը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, անդրադարձ կատարել Մերձաւոր Արևելքում և Հարաւային Կովկասում ընթացիկ զարգացումներին։

***

Մեր կողմէն կը շնորհաւորենք ՀՀ դեսպանութեան ռազմական նորանշանակ կցորդը, իր դժուարին առաքելութեան մէջ յարգելի գնդապետին մաղթելով լաւագոյնը:

Վարձքը կատար Լիբանանի մէջ, շրջանաւարտ ռազմական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղեանին: Պատիւ արժանաւորին:

Զ.

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին