Լիբանանի մէջ ՀՀ դեսպան Վահագն Աթաբէկեան հանդիպում մը ունեցած է Լիբանանի Արտաքին գործոց նախարար Ապտալլահ Պու Հապիպին հետ, շնորհակալութիւն յայտնելու, ի նպաստ Բերձորի (Լաչին) միջանցքին բացման աջակցող Լիբանանի դիրքորոշման համար:
Նախարարը իր խորը մտահոգութիւնը յայտնած է Հայաստանը Արցախին կապող միջանցքին շարունակական փակման հետևանքով ստեղծուած մարդկային իրավիճակի վատթարացման և անոր հետևանքներուն առնչութեամբ։
