Շաբաթ, 20. 04. 2024

spot_img

Միացեալ Նահանգներում

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Նոյեմբերի 8-ին Քոնկրէսի, նահանգային ու քաղաքային ընտրութիւններն են։ Հիմիկուանից պարզ է, որ պարտուելու են դեմոկրատները․ այս մասին գրեց նոյնիսկ BBC-ն, որ դեմոկրատների ու կլոպալիստների ջատագովն է։ Ամեն դէպքում, սպասենք մինչեւ Նոյեմբերի 8-ի ուշ գիշեր՝ իմանալու ընտրութիւնների պատկերը։

Այսօրերին հետաքրքիր դէպքեր տեղի ունեցան ԱՄՆ-ում։ Գրեմ իմ հայեցողութեամբ՝ երկու կարեւորները։

    ա- Մի մարդ կարողացել է մտնել Նանսի Փելոսիի տուն, գտնւում է Քալիֆորնիա նահանգի Սան Ֆրանսիսքօ քաղաքում, նա կարողացաւ բախուել Նանսիի ամուսնու հետ, մուրճով հարուածել է նրա գլխին։

    Նանսի Փելոսիի ամուսնու գանգը վնասուէր է (ըստ լուրերի), շատ արագ հիւանդանոց են տեղափոխել, արագ վիրահատել են, ու բժշկները վստահեցնում են թէ նա շատ արագ կ՛ապաքինուի՝ առանց կողմնակի հետեւանքների․․․

    Լուրը հաղորդող բոլոր լրատուներում հետաքրքիր գրառումներ կան։ Մարդիկ նախ հարց են տալիս,- Կարելի՞ է այդքան հեշտ մտնել ԱՄՆ քաղաքական 3-րդ դէմք՝ Նանսի Փելոսիի բնակարանը։ Տանը չկաjի՞ն ապահովական եւ անվտանգութեան ուժեր։ Տունը չունէ՞ր մշտադիտակ քամերաներ։ Եւ այդ անձը ինչպէ՞ս կարողացաւ անցնել այդ ամեն արգելքներից եւ մուտք գործել Նանսիի տուն։

    Կարծում եմ մարդկանց զգացմունքների հետ խաղալու փորձերը երբեմն ունենում է ճիշտ հակառակ արդիւնքը։ Դեմոկրատները այս հարցում էլ սխալուեցին։ Հին թեւը պարտուելո՞ւ է չարաչար։

    բ- Երէկ Ճորճիա նահանգ էր գնացել ԱՄՆ նախկին նախագահ Պարաք Օպաման, որպէսզի ելոյթ ունենայ դեմոկրատ թեկնածուներին ի նպաստ կազմակերպուած հանրահաւաքին․․․ Այս լուրի մասին գրառումներն էլ անչափ հետաքրքիր են։ Նախ ասեմ,- Աւելի քան մէկ ժամ կարդում էի մարդկանց գրառումները, ու կարդացի միայն 4 գրութիւն, որ հովանաւորում էին դեմոկրատներին եւ շնորհակալութիւն յայտնում Օպամային, որ այցելել է Ճորճիա։ Միւս գրառումները՝ ԲՈԼՈՐԸ, քննադատութիւններ էին ու բացասական կարծիք։

    Նշեմ, որ Ճորճիան կարեւոր նահանգ է դեմոկրատների համար, եւ ըստ լուրերի՝ այդտեղ առաջատար են հանրապետականները։

    Շատ կային գրութիւններ այն մասին, որ ԱՄՆ-ի Սահմանադրութեամբ՝ ամեն մարդ միայն երկու անգամ կարող է երկրի նախագահ դառնալ, բայց Օպաման արդէն 3-րդ անգամն է նախագահում։ Այս խօսքի մէջ ճշմարտութեան մեծ բաժին կայ։ Միւս գրութիւններն էլ վերաբերում էին Օպամայի ելոյթին․ նա շատ շեշտեց ժողովրդավարութեան կարեւորութիւնը երկրում, եւ կոչ արեց քուէարկեն դեմոկրատներին․․․ Մարդիկ իրենց կարծիքն էին ասել, որ ԱՄՆ-ում ժողովրդավարութիւնը ոտնատակ եղաւ հէնց դեմոկրատների կողմից։ Չեմ գրում վիրաւորական բովանդակութեամբ գրութիւնները, որոնց թիւը շատ էր։

    Մօտենում են ընտրութիւնները, ու ես նկատում եմ խուճապ կայ դեմոկրատների հին թեւում։ Խուճապ կայ նաեւ Քալիֆորնիայում, յատկապէս Լոս Անճելըսում։ Ոմանք ՀԻՄԱ յիշել են, որ Լոս Անճելըսում նոր ընտրատեղամասերի ձեւաւորումը սխալ է եղել, եւ վերջին պահին պահանջ են ներկայացնում, որ մնայ նախկին ընտրատարածքների քարտէզը․․․

    Յիշեցնեմ, թէ Քալիֆորնիայից գաղթելու պատճառով, նահանգը կորցրել է մէկ աթոռ Քոնկրէսում, ու ներքին տեղաշարժերի պատճառով էլ պիտի ձեւաւորուէին ընտրատարածքների նոր սահմաններ։ Հէնց դեմոկրատների նոր ու երիտասարդ թեւը ՋԱՐԴԵՑ Քալիֆորնիայի թիւ 28 ընտրատարածքը, ու Կլենտէլլը հիմա մտել է թիւ 30 ընտրատարածքում, որտեղ հայութեան թիւը շատ շատ քիչ է։ Թէ ով չի ընտրուի այս տարածքից, արդէն շուտով կ՛իմանանք…:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին