Ուրբաթ, 26. 04. 2024

spot_img

Շնորհակալութիւն Ռուսներին՝ Այդքան Համբերատար Լինելու Համար

    ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Արեւմտեան կողմն աշխարհի ունի միայն մէկ առաւելութիւն ուրիշների նկատմամբ։ Միայն մէկ առաւելութիւն՝ չհաշուած մշակութային հասկացութիւնների ներգործութիւնն աշխարհում, որ պիտի լինի փոխադարձ՝ բոլոր ժողովրդների միջեւ։ Այդ մշակոյթ հասկացութիւնը բնաւ կապ չունի մերօրեայ կլոպալիզմի հետ։ Կլոպալիզմը մի բան որ չունի՝ դա իրական մշակութային տարրերն են։

    Եւ ո՞րն է արեւմուտքի այդ առաւելութիւնը,- ՔԱՐՈԶՉՈՒԹԻՒՆՆ ու քարոզչական հնարքները։ Մարդկանց մտքին ուղղութիւն տալու ձեւերին տիրապետելը․․․ Միայն դա։

    Արեւմուտքում շատ լաւ մշակուած բնագաւառ է ռեկլամն ու քարոզչութիւնը․ սկսած կենցաղային մթերքների եւ իրերի գովազդից, մինչեւ հասարակական ու քաղաքական բնագաւառը։ Այս հարցում ուրիշ երկրները յետ են մնում արեւմուտքից։ Կենտորնանամ քաղաքական բնագաւառի վրայ։

    Արեւմուտքը կարողանում է իր քաղաքական չնչին դրական գործը ներկայացնել ահռելի մեծութեամբ։ Նրանք նոյնիսկ կարողանում են արհաւիրքը ներկայացնել, որպէս զարգացում ու եսիմ ինչ ժողովրդավարութիւն․ փաստը՞․․․ Մեր աչքի առաջ է․ խորտակուած Ուկրայինան․․․ Չշարունակեմ։

    Այո, մեղաւոր են ռուսները։ Ես մեղադրում եմ ռուսներին, որ Հայաստանին եւ Արցախին հսկայածաւալ օգնութիւնները չեն գովազդել։ Ռազմական օգնութիւնները չեն գովազդել։ Արդէն աւելի քան 30 տարի Հայաստան-Թուրքիա սահմանը ապահով պահելը չեն գովազդել։ Եւ այլն, եւ այլն

    Ռուսները մեղաւոր են, որ չեն կարողացել քարոզչութիւն ծաւալելու բնագաւառում առաջատար լինել աշխարհում։ Ես մեղադրում եմ ռուսներին այս հարցով։ Բայց։ Բայց․․․ Գուցէ կայ մի շատ կարեւոր ազդակ, որ հաստատ պիտի նկատի ունենալ,-Մարդկանց եւ ազգերի աշխարհընկալումը։

    Մեղադրում եմ ռուսներին, ու միաժամանակ տեսնում ու գովում եմ նրանց ուղղամտութիւնը, նրանց հայրենասիրութիւնը, նրանց ղեկավարութեան ազգային եւ պատասխանատու ընթացքը։ Գովում եմ նրանց ուղղամտութիւնը։

    Լսել եմ ռուսը խիստ է, գուցէ նաեւ անտաշ։ Ահա՛ այն հիմնական պատճառը, որ ռուսները (ե՛ւ աշխարհի արեւելեան կողմը) չունեն սպիտակ վարատնիկներով, փողկապ/ քոսթիւմով եւ անուշ բուրող քաղաքական գործիչների քարոզչական այդ հմտութիւններն ու «ճկունութիւնը»։ Այո՛, մեղաւոր են ռուսները, ու, միաժամանակ, գովելի են ուղղամիտ ու խիստ լինելու համար։ Խիստ վարուեցին Ուքրանիայի նախագահի նկատմամբ։

    Ես շնորհակալ եմ Ռուսաստանին՝ 19-րդ դարում՝ 1828 թուականից սկսած, Հայաստան վերստեղծելու համար։ Շնորհակալ եմ հայ խորհրդայիններին, որ ընդամէնը 70 տարում՝ որբի ու ողբի հայրենիքից  ԿԵՐՏԵՑԻՆ իրական երկիր՝ իր կայացած հաստատութիւններով, եւ իր բոլոր թերութիւններով հանդերձ։ Միայն շնորհակալութիւն։

    Շնորհակալութիւն ռուսներին՝ այդքան համբերատար լինելու համար։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին