Շաբաթ, 24. 02. 2024

spot_img

Արաբական պետությունների լիգան Լիբանանին օգնելու համար պատրաստ է մոբիլիզացնել արաբների ջանքերը

Արաբական պետությունների լիգայի ղեկավար Ահմեդ Աբուլ Գեյթը հայտարարել է, որ ձգտելու է մոբիլիզացնել արաբների ջանքերը Լիբանանին աջակցելու համար Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters» գործակալությանը, Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո Արաբական պետությունների լիգայի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Արաբական պետությունների լիգան պատրաստ է օգնություն ցուցաբերել  պայթյունը հետաքննելու հարցում:

«Մենք պատրաստ ենք օգնել մեր բոլոր միջոցներով», – ասել է նա ՝ հավելելով, որ կմասնակցի միջազգային հեռուստակոնֆերանսին, որը Ֆրանսիայի կողմից կկազմակերպվի կիրակի օրը ՝ քննարկելու Լիբանանին հատկացվելիք  օգնությունը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 157-ը, վնասվել է ավելի քան 5 հազար մարդ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին