Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Հնդկաստանում ինքնաթիռը վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի.առնվազն 14 մարդ զոհվել է

Հորդառատ անձրևի ժամանակ Air India Express-ի ինքնաթիռը Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում կոշտ վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի, որի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է և ավելի քան 30 մարդ վիրավորվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters» գործակալությունը, այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:

Հնդկաստանի քաղավիացիայի կոմիտեից «Reuters»-ին հայտնել են, որ Boeing 737 օդանավում գտնվել է 191 մարդ՝ 184 ուղևոր (որից տասը երեխա) և անձնակազմի անդամները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին